Մեծ հայ, որի կորուստն անփարատելի ցավ ու չլրացվող բաց կթողնի մեր ժողովրդի ու մեզանից յուրաքանչյուրի մեջ. Վազգեն Մանուկյան
Հոկտեմբեր 02, 2018

Անգնահատելի է Շառլ Ազնավուրի դերը համաշխարհային երգարվեստի զարգացման գործում, անգնահատելի է նրա դերը մեր անկախ պետության կայացման, աշխարհում մեր տեղն ու դերը վերագնահատելու, Հայաստանն ու Սփյուռքը շաղկապելու, Հայաստանն ու աշխարհը կամրջելու գործում։ Անգնահատելի է նրա դերը աշխարհում համամարդկային արժեքներ սերմանելու և աշխարհն ավելի լուսավոր ու գեղեցիկ դարձնելու գործում։
ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդներին, Ազնավուրի արվեստի միլիոնավոր երկրպագուներին՝ այս մեծ կորստի պահին մաղթելով ուժ և միասնություն։
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան