ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
կենսագրություն

Վազգեն Մանուկյանը ծնվել է 1946թ.` Մեծ Եղեռնի ժամանակ Մոկսից Երեւան գաղթած Մանուկյանների ընտանիքում: Հայրը` Միքայել Մանուկի Մանուկյանը, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր էր, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր: Մայրը` Աստղիկ Հմայակի Հակոբյանը, ծնվել է Գյումրիում, ավարտել Երեւանի պետական համալսարանը: Վազգեն Մանուկյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է:1972թ.վերադառնալով Նովոսիբիրսկից,որտեղ ասպիրանտուրայում էր սովորում ,սկսում է դասավանդել Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Դասավանդել է "Օպտիմիզացիայի մեթոդներ",մաթ անալիզ առարկաները: Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: 1967թ. ապրիլի 24-ին Մոսկվայում` Թուրքիայի դեսպանատան առջեւ ցույց կազմակերպելու պատճառով ստիպված է եղել թողնել Մոսկվայի համալսարանը եւ վերադառնալ Երեւան: Մինչեւ 1988թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ, եւ կազմակերպիչ: 1988թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: 1988թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է եւ 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում: Եղել` ՀՀՇ վարչության առաջին նախագահը: Նա 1990թ. մայիսին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. օգոստոսի 13-ին ԳԽ-ի կողմից նշանակվել է ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ): Այդ ծանր ժամանակաշրջանում, երբ արագորեն քանդվում էր ԽՍՀՄ-ը` ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական առումով սկսվել էր Հայաստանի շրջափակումը հյուսիսից:
            ավելին >>  
  ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ



  ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[23.09.2017]  Վազգեն Մանուկյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
[19.09.2017]  «Այսօր ողջ հայության գոյատևման հարցն է լուծվում». ՎազգենՄանուկյան
[14.04.2017]  «Դպրոցները պետք է զերծ պահել քաղաքական պրոցեսներից». Վազգեն Մանուկյան
[29.03.2017]  Ես իրեն կոչ կանեի՝ գնար Ադրբեջան և փորձեր այնտեղ նման քարոզչությունն անել.Վազգեն Մանուկյան


  ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
[28.10.2017]  Վազգեն Մանուկյան.Գիտության ոլորտ կմտնեն մարդիկ, որոնք իսկապես արժանի են գիտությամբ զբաղվելու և ցանկություն ունեն, ոչ թե գալիս են բանակից ազատվելու համար
[19.07.2017]  Եթե ես որոշում կայացնող լինեի, կաշխատեի նաև կրոնական գործիչներ չներառել, քանի որ կարծում եմ, որ քրիստոնեության փիլիսոփայությանն անհարիր է, որ դրամի վրա պատկերված լինի որևիցե սուրբ կամ հոգևոր կերպար.Վազգեն Մանուկյան
[19.07.2017]  Վազգեն Մանուկյանը Վոլոդինի առաջարկը ծիծաղելի է համարում

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
519487
508261