ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՍԻՄ-Ի ՋԵՐՄԱՉԱՓԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԵՌՄԱՆ ԿԵՏ08.02.2008  


     Սկսած հիմնադրման օրից ՍԻՄ կուսակցությունը թեեւ մշտապես համարվել է փոքրաթիվ եւ ոչ մեծ ռեսուրսների տիրապետող, սակայն ճանաչված է եղել իր հրապարակային առաջնորդներով եւ ընդդիմադիր դաշինքներում ու խորհրդարանում հիմնականում եղել է ներկայացված ձայնի իրավունքով: Կուսակցության քաղաքական դեմքը հասարակական կարծիքում դժվար է եղել աղավաղել, շնորհիվ «Իրավունք» թերթի, որը որպես ազգային խնդիրների, ժողովրդավարության, արդարության ու ճշմարիտ խոսքի խոսափող հանդիսացել է նաեւ հասարակության սեփականությունը: Կուսակցության եւ նրա պաշտոնաթերթի անկախության, սկզբունքայնության եւ կայունության բերձր պահվող աստիճանի շնորհիվ ՍԻՄ-ին եւ «Իրավունքին» վերապահված է եղել նաեւ յուրօրինակ ինդիկատորի, քաղաքական ջերմաչափի դերը: Տարիներ շարունակ հայ եւ միջազգային հանրությունը ՍԻՄ-ի հանդեպ վերաբերմունքով եւ «Իրավունքի» հրապարակումներով են չափել տարբեր քաղաքակն ուժերի եւ կենտրոնների ժողովրդավարության մակարդակը:

     Իրավիճակը կտրուկ փոխվեց 2006 թվականին, երբ քաղաքական ճահիճը թափանցեց կուսակցություն եւ կլանեց նրա թույլ օղակները: Կասկածի տակ դրվեց երկար տարիների ջանքերով վաստակած կուսակցության հեղինակությունը, իսկ «Իրաունքը» դեղնեց:
 
     2007-ի սկզբին հասարակական առողջ ներուժը բավարար գտնվեց կլանման գործընթացը կասեցնելու եւ մոտ մեկ տարվա ընթացքում կուսակցությունը եւ կորցրածը վերականգնել համար: Սակայն նախագահական ընտրությունների շեմին դավադիրները գտան ազատ խոսքի հակառակորդ նոր դաշնակիցներ: Ոստիկանության ուժերով, առանց իրավական հիմքերի, «քաղաքակիրթ» օպերատիվ գործողությունների արդյունքում հունվարի 15-ին կուսակցության գրասենյակ ներդրվեց «տրոյական ձի», որը նույն գիշերը պետք է ավարտեր 16 ամիս առաջ սկսած հեղաշրջումը: Բլից օպերացիան տապալվեց, քանի որ պատվեր կատարողը խաբել էր նոր պատվիրատուին՝ նրան չներկայացնելով կանոնադրական եւ օրինական այն արգելքները, որոնք նրան թույլ չէին տա, թեկուզեւ մեծ ֆինանսական ներդրումներով հրավիրել կուսակցության կեղծ համագումար եւ հայաստանյան ստանդարտներով լեգիտիմացնել հեղաշրջումը:   
 
     Մեզ հաջողվեց արագ հարցը տեղափոխել իրավական հարթություն եւ պահել վերահսկողության տակ մինչեւ հունվարի 30-ը: «Տրոյական ձին» վերածվեց «ձիուկի», սակայն դուրս չբերվեց գրասենյակից:
Հունվարի 30-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի խիստ ապօրինի դատավարությամբ ընդունած ապօրինի վճռով սկսվել է ագրեսիայի նոր փուլ: Հավանաբար հայտնեվել են նոր պատվիրատուներ, ում գրգռել են ՍԻՄ –ի մասնակցությունը ազգային-ժողովրդավարական հոսանքի ձեւավորման հեռանկարային ծրագրին եւ ՍԻՄ կուսակցության նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի «ցածր» վարկանիշի կտրուկ աճի մոտ հեռանկարը:
     Ագրեսիայի նոր ալիքը համընկնում է ընտրությունների այն փուլի հետ, երբ ավանդաբար ընչաքաղցության եւ իշխանատենչության զանգվածային դրսեւորումները դառնում են որոշիչ կյանքի բոլոր ոլորտներում: Դա սովորաբար զգալիորեն բարդացնում է իրավական լուծումների հետապնդումը:
 
     Այս պահին առկա է անորոշությունների մի ամբողջ շղթա, որոք կպարզվեն մինչեւ երկուշաբթի: ՍԻՄ-ի ջերմաչափը ցույց է տալիս եռման կետ:
     Բոլորին կոչում ենք զգոնության եւ օրինապահության:
     Մենք մտադիր ենք արագ հանդարտեցնել կրքերը, հարցերի լուծումը պահել իրավական դաշտում եւ մյուսների հետ հավասար զբաղվել հասարակության մեջ վստահության եւ վարքագծի կայունության ամենաբարձր վարկանիշն ունեցող, այդ առումով այս ճահճում ՀՀ նախագահ դառնալու ամենաարժանի թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի ընտրարշավով:
 
 ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀ՝   ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 
 8 փետրվարի 2008թ.
ք. Երեւան, ՍԻՄ կուսակցության գրասենյակ

        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
510259
501401