ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԵՆ08.02.2008  


Աղբյուր` Panorama.am

Հարցազրույց Վազգեն Մանուկյանի հետ

Կա կարծիք, որ մինչև չլուծվի ԼՂ հարցը, հայ-թուրքական սահմանը փակ կմնա, սակայն կա նաև հակառակ կարծիքը, որ քանի դեռ փակ է Թուրքիայի հետ սահմանը, ԼՂ հարցը չի լուծվի: Դուք ո՞ր տեսակետն եք կիսում:

Ես համաձայն չեմ այն տեսակետին, որ մինչև հայ-թուրքական սահմանը չբացվի, ԼՂ հարցը չի լուծվի և չեմ հասկանում դրա տրամաբանությունը: Հակառակի մեջ ճշմարտություն կա: Թուրքիան այպիսի կոշտ դիրքորոշում ընդունեց ԼՂ հարցում, որ պայմաններից մեկը դառնում է սահմանը բացելը, եթե Ղարաբաղի հարցը իր ուզած ձևով լուծվի: Բայց ես կարծում եմ, որ հնարավոր է դա շրջանցել և սահմանը բացել առանց ԼՂ հարցի վերջնական լուծման, որովհետև կան նաև այլ հանգամանքներ, այդ թվում նաև Եվրամիության կողմից Թուրքիայի առջև դրվող պահանջները:

Իսկ ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է անի Հայաստանը, Թուրքիայի հետ սահմանը բացելու ուղղությամբ:

Այստեղ երկու հարց կա: Մի կողմից դա Եվրամիության ճնշումներն են, տրանսպորտային ուղիներն անկախ պայմաններից բացելու ուղղությամբ և երկրորդ. Ցեղասպանության հարցը Թուրքիան կարող է ընդունել, որովհետև այն մեղադրանք է ոչ թե ամբողջ ժողովրդի, այլ իշխող ռեժիմի նկատմամբ: Օրինակ երբ խորհրդային միության օրոք 2-3 միլիոն ուկրաինացի ոչնչացվեցին 20-30-ական թվականներին, ուկրաինացիները մեղադրում են ոչ թե ռուս ժողովրդին, այլ ստալինյան ռեժիմը: Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ նաև այդ շեշտադրումներով արժե խոսել:
Մյուս կողմից, ԼՂ խնդրում, իմ կարծիքով, Թուրքիան պետք է ոչ թե միակողմանիորեն պաշտպաներ Ադրբեջանին, այլ ԽՍՀՄ փլուզումից հետո նա կարող էր առաջացած վակուումը իրենով լցնել, որպես հզոր հարևան, եթե հավասարաչափ վերաբերմունք ունենար կովկասյան երեք պետությունների նկատմամբ: Ես գտնում եմ, որ Թուրքիայի էլիտայի ու ժողովրդի հետ այնուամենայնիվ, մենք կարող ենք նաև այդպիսի բանավեճեր ունենալ:
Ցեղասպանության հարցը պետք է մնա օրակարգում, քանի որ դա ֆունդամենտալ խնդիր է ողջ հայության համար և նրա ճիշտ ձևակերպումներն ու բանակցությունները հնարավորություն կտան մեղմել հայ-թուրքական հարաբերությունները, ինչը կնպաստի ճանապարհների բացմանն ու տնտեսական հարաբերություններին: Այստեղ միայն Հայաստանի հարցը չէ, Թուրքիայում էլ կա մի մեծ շերտ, որն ինքն էլ անհանգստացած է Թուրքիայի ծայրահեղ վերաբերմունքով ցեղասպանության և Ղարաբաղի հարցերի վերաբերյալ:


Շատ դրույթներ Ձեր և մյուս թեկնածուների ծրագրերում կրկնվում են: Այնուամենայնիվ, ո՞ւմ ծրագիրն է առավել մոտ Ձերին:

Ես համաձայն չեմ, որ թեկնածուների նախընտրական ծրագրերն իրար նման են: Բոլոր ծրագրերում կան որոշակի բարի ցանկություններ կապված թոշակների, սոցիալական նպաստների բարձրացման ու կրթական համակարգի բարելավման հետ և բնական է, որ այդ առումով բավականին համընկնումներ կան: Սակայն, օրինակ համակարգային փոփոխությունների մասով, թեև շատերն են այդ մասին խոսում, սակայն մեր ծրագիրը տարբերվում է նրանով, որ համակարգային փոփոխություններ ասելով մենք նշում ենք հիվանդ կետերը, օրինակ սահմանադրությունը, դատական համակարգը, մարզպետների ու Երևանի քաղաքապետի ոչ ընտրովի լինելը և առաջարկում ենք նոր սահմանադրություն ընդունել, որի մասին մյուս թեկնածուների ծրագրում չկան: Երբ մենք խոսում ենք պարզեցված հարկի մասին, մենք ոչ թե ասում ենք միայն ընդլայնել, այլ նաև հստակ առաջարկ ենք անում այդ հարկի շեմը 50 միլիոնից հասցնել 100 միլիոնի: Մեզ համար և´ պարզեցված հարկի, և´ բիզնեսի ու քաղաքականության սերտաճումից ազատվելը և քաղաքական համակարգը սահմանադրության միջոցով փոխելը մեր ծրագրի մեխն է:
Ինչ վերաբերում է բանակի բարեփոխումներին, մենք չենք ասում միանգամից անցնել պրոֆեսիոնալ բանակի, այլ առաջարկում ենք դա համարել նպատակ, որին պետք է հասնել քայլ առ քայլ: Այդ քայլերի հետ մեկտեղ պարտադիր զինծառայությունը պահպանվում է, ուղղակի 2 տարվա փոխարեն այն պետք է կամաց-կամաց կրճատվի դառնալով 1,5, ապա նաև 1 տարի: Դրան զուգահեռ պետք է ստեղծել բնակչության զինվորական պատրաստվածությունն ապահովող համակարգ:
Մենք գտնում ենք, որ միայն ազատ քաղաքացիների, ազատ պետության ու օրենքի կիրառման, լուրջ Սահմանադրության դեպքում կարող է լինել տնտեսության աճ: Դրանով պետք է լցվի բյուջեն, որից հետո հնարավոր կլինի նպաստներն ու աշխատավարձերը բարձրացնել:

Մյուս թեկնածուների հետ միավորվելու խնդիրը արդեն փակվա՞ծ է, թե դեռ բանակցություններ ընթանում են:

Մինչև այն պահը, երբ արդեն հնարավոր չի լինի միմյանց օգտին հանել թեկնածությունը` միավորվելու հնարավորություն կա: Բնական է, որ հիմա բոլոր կուսակցությունները միմյանց հետ բանակցում են: Մենք էլ ենք հանդիպում կուսակցությունների հետ, սակայն չեմ ուզենա հիմա քննարկել դա: Քանի դեռ միավորվելու հնարավորություն կա, պետք չի այդ միտքը դեն նետել, իսկ թե դա պրակտիկ կիրականացվի, թե ոչ, կյանքը ցույց կտա: Ես չեմ կարող ասել, թե որքան է դրա հնարավորությունը:

Եթե համեմատեք այս ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների հետ, համեմատությունը որի՞ օգտին կլինի:

Իշխանությունը բոլոր ընտրությունների ժամանակ իրեն գրեթե միշտ նույն կերպ է պահում: Միշտ խոսվում է անձնագրեր հավաքելու, վարչական ռեսուրսի օգնությամբ ճնշումներ բանեցնելու մասին և այդ տեսանկյունից տարբերություն չկա: Այս անգամ սակայն, քանի որ հեռուստատեսությունը միջազգային մոնիտորինգի տակ է հայտնվել, բավականին հավասարաչափ է մեկնաբանում թեկնածուներին, բացառությամբ այն դեպքերի, երբ Սերժ Սարգսյանը որպես վարչապետ ավելի շատ է ցուցադրվում:
2003 թվականին հիմնական կոչը, որով ժողովուրդը համախմբվում էր, դա իշխանություններից ազատվելն էր ու չնայած տարբեր ծրագրեր կային, բայց իմ տպավորությունն այն էր, որ ծրագրերը նշանակություն չունեին: Նաև կային ֆավորիտներ. Ստեփան Դեմիրճյան և Արտաշես Գեղամյան: Այս ընտրությունների ժամանակ, նույնպես հասարակության մի մասի մոտ կա ամեն գնով իշխանություններին փոխելու ցանկություն, հասարակության մի զգալի մասն էլ թեև դժգոհ է, բայց ուզում է փոփոխությունը լինի իմաստալից երկրի ու իր համար: Այս ընտրությունները մի քիչ ավելի գաղափարական են: Իմ տպավորությունն այն է, որ մարդիկ այս ընտրություններում ավելի մեծ նշանակություն են տալիս ծրագրերին և անձերին, քան նախորդ ընտրությունների ժամանակ:

 

Հեղինակ` Արթուր Խեմչյան


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
511553
502470