ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ Արմեն Պապյանի ելույթը Հանրային ռադիոյով03.02.2008  


Ես նախընտրում եմ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, քանի որ Վազգեն Մանուկյանը միակ թեկնածուն է, որի ծրագրի հիմքում ընկած են արմատական համակարգային փոփոխությունները:
Ինչպես լավ բժիշկը պայքարում է ո՛չ թե հիվանդության դրսևորումների, այլ ախտածին երևույթների դեմ, այնպես էլ Վազգեն Մանուկյանն իր ամբողջ երկարամյա քաղաքական գործունեությունը նվիրել է երկիրը, պետությունն առողջացնելու պայքարին: Պայքար ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ, այսինքն` Վազգեն Մանուկյանն իր նախընտրական ծրագիրը կառուցում է այն հիմնական սկզբունքի վրա, որ պետք է փոխել պետության հիերարխիկ կառուցվածքը, ստեղծել իշխանական հակակշիռներ, որ ազգի ապագան կախված չլինի այն հանգամանքից, թե որքանով է բարոյական երկրի իշխանությունը, որքան է սրտացավ իր ժողովրդի համար, այլ նա պիտի պարտադրված լինի մտածել ժողովրդի մասին, այլապես նրա իշխանությունը կտապալվի: Համոզված եմ, որ Վազգեն Մանուկյանի անցած ուղին անբիծ է, և նա ապացուցել է իր նվիրվածությունն ազգին, ժողովրդին և իր ազգային ժողովրդավարական սկզբունքներին: Վազգեն Մանուկյանը բազմիցս ցույց է տվել, որ ինքն օժտված է այնպիսի բացառիկ առաքինություններով, ինչպիսիք են ազգի շահը սեփական շահից վեր դասելը, սկզբունքայնությունը, անկոտրում կամքն ու պայքարելու անսպառ եռանդը: Իր պաշտապանության նախարար եղած ժամանակ Վազգեն Մանուկյանն ապացուցել է, որ կարող է շատ ծանր, պատասխանատու և վտագավոր իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել և այդ որոշումները իրականություն դարձնել:

Վազգեն Մանուկյանը ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի տարածքի 40 տոկոսն օկուպացված էր,  երկրում տարածվում  էին պարտվողական տրամադրությունները։  Վազգեն Մանուկյանը բեկում մտցրեց պատերազմի մեջ: Այժմ նա պարտաստ է և կարող է բեկում մտցնել մեր իրականության մեջ: Մեր երկրում ժողովուրդը չի կարողանում գոյատևել և եկամտի աղբուրներ է փնտրում` դառնալով պանդուխտ: Ահա դա է ուզում փոխել Վազգեն Մանուկյանը: Համոզված եմ, որ հայ ժողովուրդը դեռևս ունակ է գնահատել իր արժեքները, իսկ Վազգեն Մանուկյանը, իմ խորին համոզմամբ, գուցե դեռևս չգնահատված ազգային արժեք է:


Ներկա իշխանությունները լվանում են մարդկանց ուղեղներն ամենատարբեր մեթոդներով` նրանց գիտակցության մեջ մտցնելով այն գաղափարը, թե իրենք արդեն ընտրված են: Սակայն իրականում նրանց գործողությունները ցույց են տալիս, որ ամեն մի ձայնը նրանց վերարտադրվելու հարցում կարող է էական նշանակություն ունենալ: Հաշտվել այն մտքի հետ, թե ներկա իշխանություններին այլընտրանք չկա, նշանակում է մեռնել որպես մարդ, նշանակում է չունենալ ոգի, նշանակում է դառնալ ստրուկ կամ ճորտ` զուրկ որևէ կամքի դրսևորումից:
Պատմությունը ցույց տվեց, որ նույնիսկ ստրուկներն ու ճորտերը գտան իրենց մեջ հերոսականը, վեհը, մարդկայինը և պարտադրեցին իրենց կամքը` տապալելով անհաղթահարելի թվացող ուժերին: Բայց մի՞թե մենք ճորտ ենք կամ ստրուկ: Ես հրաժարվում եմ այդպես մտածել և հրաժարվում եմ հարմարվել: Երկրի տերը մենք ենք, ժողովուրդը և ժողովուրդն է որոշում` ով պիտի առաջնորդի իրեն այս կյանքի պայքարում: Ուստի ամեն մեկս անպայման կատարենք մեր ընտրությունը` մեր քվեն տալով մեր նախընտրած թեկնածուին, ամենաարժանավորին և ամենանվիրյալին, որը, իմ խորին համոզմամբ, հենց Վազգեն Մանուկյանն է լինելու: Վազգեն Մանուկյանը հիրավի կլինի նոր, վերածնված Հայաստանի առաջին նախագահը: Մենք դեռ չենք կորցրել մեր արժանապատվությունը և պայքարելու ենք մինչև վերջ:

Արմեն Պապյան
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Ուռուտ
03.02.2008թ.


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
491434
487523