ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ17.02.2008  


     Ես իմ դիրքորոշումը իշխանությունների նկատմամբ այս տարիների ընթաքում անընդհատ ասել եմ, բազմիցս մասնակցել եմ իշխանությունների դեմ պայքարի բոլոր ձեւերին: 2008 թվականին տպավորություն էր ստեղծել, որ հասարակության համբերության բաժակը լցվել է, եւ այս անգամ հնարավորություն կլինի համախմբել ամբողջ հասարակությանը, ինչպես նաեւ համերաշխության պայմաններում համախմբել մեր ընդդիմադիր դաշտը եւ, վերջիվերջո, ազատվել այս իշխանություններից: Ձեզ ասեմ, որ եւ այս իշխանությունները, եւ նախորդ իշխանությունները ինձ համար բացարձակապես նույնն են: Խնդիրն այս է` ազատվել այս տիպի իշխանություններից եւ նոր որակի իշխանություն ստեղծել Հայաստանում: Եվ իշխանությունները դրանից սարսափում էին, եւ իրենք իրենց փրկելու համար ընտրեցին հետեւյալ քայլը` առաջ բրթել Լեւոն Տեր-Պետրոսյանին:
     Դուք հիշեք 1988 թվականի այն միասնական շարժումը, որը կոտրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` թույնի մթնոլորտով հասարակությանը պառակտելով եւ մարդկանց իրար դեմ դուրս հանելով: Եվ նույնը տեղի է ունենում այժմ:
     Ինչո՞վ Լեւոն Տեր-Պետրոսայանը մտավ քաղաքական դաշտ` թույնով, ստով, ատելությամբ: Ոչ մի ստեղծագործական միտք: Թույնի այս մթնոլորտում կարող է այլեւս հնարավոր չլինել հինը փոխելով նոր բանի գալ: Ցավոք սրտի:
     Եվ հարցն այսօր այսպես է դրվում է` եկեք ընտրենք չարյաց փոքրագույնը: Բայց ինչու՞ չարիքների միջեւ պետք է ընտրենք, ինչու՞ պետք է չարիքներից ընտրություն անենք: Երկուսն էլ նույն չարիքն են ինձ համար: Եվ ես ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից, որ աջակցել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին այն ժամանակ, երբ ինքը դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ` հետագայում այսպիսի չարիք բերելով մեր պետությանն ու հասարակությանը:
     Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնած բոլորին դավաճան է անվանում: Տեր-Պետրոսյանը ապացուցեց, որ ինքը ազգային գործիչ չէ, որ ինքը պետական գործիչ չէ, որ ինքը ազատական շարժման ներկայացուցիչ չէ, որովհետեւ մի մարդ, որը նրանց, ովքեր չեն միանում իրեն, անվանում է դավաճան` պառակտելով ամբողջ քաղաքական դաշտը, ազատականության մասին խոսք անգամ լինել չի կարող: Ֆաշիզմ` առանց գաղափարախոսության: Ուրիշ ոչինչ:
     Եվ այս պայմաններում կա նաեւ այն մարդկանց մեղավորությունն, ովքեր անընդհատ կեղծում են պատմությունը: Երեկ ես լսում էի Ռոբերտ Քոչարյանին: Նա խոսում էր Քելբաջարի օպերացիայի մասին, եւ իբր թե մոռացել է, որ այն ժամանակ պաշտպանության նախարարը ոչ թե Վազգեն Սարգսյանն էր, այլ Վազգեն Մանուկյանը: Սա միտումնավոր է արվում:
     Նույն ձեւով կեղծվում է 1996 թվականի ընտրությունների պատմությունը: Այո, 1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը կրեց խայտառակ պարտություն, հայտնի դեպքեր տեղի ունեցան կենտրոնական հանձնաժողովի մոտ, որը համընկնում էր Ազգային ժողովի շենքի հետ: Հաջորդ օրը` ժամը 12-ին, նշանակված էր հանրահավաք, բայց Տեր-Պետրոսյանը տանկերը մտցրեց քաղաք` վարկաբեկելով նաեւ մեր այն բանակը, որը ինքը չէր ստեղծել, եւ որը հաղթանակներ էր բերում ռազմաճակատից: Եվ այդ ժամանակ առաջացավ այս նախադասությունը, որ 100 տոկոսով էլ ձայն ստանան, չենք թողնի: Այսինքն` դրանով փակվեց քաղաքական պայքարը, դրանով փակվեց միտումը, որ ընտրությունների միջոցով այս երկրում ինչ-որ բան կարելի է փոխել: Եվ դրանից հետո ի՞նչ ձեւեր մնացին` մնաց հեղաշրջում, մնաց տեռոր: Հեղաշրջում եղավ 1998 թվականին, տեռոր եղավ հոկտեմբերի 27-ին:
     Այդ նախադասությունից հետո, որ 100 տոկոս էլ ձայն հավաքեն, միեւնույն է, մենք ձեզ իշխանություն չենք տա, 1998 թվականին Տեր-Պետրոսյանի կողքիններն իր դեմ դուրս եկան, եւ նա վախեցավ ու դուրս եկավ իշխանությունից: Հետո եղավ հոկտեմբերի 27-ը:
      Հիմա նա նորից իր թույնով եկել է քաղաքական դաշտ` պառակտիչ գործունեություն ծավալելու: Ես դրա համար կոչ եմ անում բոլոր թղթակիցներին` պատմության ճշմարտության բոլոր հատիկները պետք է պահպանել, որպեսզի նոր սերնդին չխաբեն, չտանեն իրենց հետեւից` խաբեության ու բլեֆի վրա: Եվ ի վերջո, բոլորիդ եմ դիմում` հերիք եղավ բոլ եղավ. մենք կարո՞ղ ենք հանդուրժել այս որակի պետություն, երբ ամբողջ աշխարհը առաջ է գնում, երբ մեր դեմ այսպիսի բազմաթիվ մարտահրավերներ կան:
     Ես կոչ եմ անում ժողովրդին, սթափվել, մի օր ազատ ժամանակ կա, մտածեք, քվեարկեք ըստ ձեր սրտի պահանջի, ըստ ձեր հոգու պահանջի, այն մարդկանց համար ում միջոցով տեսնում եք պետության կառուցումը, մի մտածեք մեկին մյուսով գցելու մասին, երբեք այսպիսի ձեւերով մեր պետությունը ոչ մի բանի չի հասնի:

 Հարց. Հ2 հեռուստաընկերություն. պարոն Մանուկյան, երեկ Լ.Տ.Պ-ն հանրահավաքում հայտարարեց, որ 1996 թվականի այդ դեպքերով նախադեպ ստեղծիք տեռորի համար:
 
Վազգեն Մանուկյան. Բայց ես արդեն պատասխանեցի այդ հարցին: Լ. Տեր-Պետրոսյանը նախադեպ ստեղծեց: 1996 թվականի գլխավոր մեսիջը ո՞րն էր, որ 100 տոկոս էլ հավաքեք, ընտրություններով իշխանություն փոխել չեք կարող: Գնացեք, մտածեք ուրիշ բաների մասին: Եվ ոմանք դա գտան տեռորի, ոմանք էլ` հեղաշրջումների մեջ: Այսինքն` նա բացեց այդ ճանապարհը:
 
Հարց. Հանրային ռադիո. Հեղաշրջում ասելով ի՞նչ նկատի ունեք:

Վազգեն Մանուկյան. 1996 թվականին այս երկու թիմերը` նախկին եւ ներկա իշխանությունները միասին էին: Լ. Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան. նրանց մի մասը մյուսին վախեցրեց քշեց դուրս: Հիմա այս երկու թիմերը պայքարում են նախագահի աթոռի համար: Մեր ժողովրդի օգուտը ո՞րն է, թե դրանցից ով կլինի աթոռին: Մեր ամբողջ ժողովուրդը նրանց դեմ էր, հիմա նորից արհեստական վիճակ է ստեղծվել, որտեղ իրենք աթոռի համար պայքարում են իրար դեմ եւ ներքաշում են այդ ամենի մեջ մեր ժողովրդի որոշ հատվածին:
 
Հարց. Հանրային ռադիո. Երեկ Մարտունիում Դուք հայտարարեցիք, որ չեք ճանաչել Ռոբերտ Քոչարյանի առաջին ընտրությունը, կարո՞ղ եք ասել, որ Դուք չեք ճանաչում նաեւ նրա 10-ամյա իշխանությունը:

Վազգեն Մանուկյան. ես ասացի այն, ինչ արդեն ասացի: Ես արտահայտվել եմ ամեն ընտրությունից հետո, եւ ես ընտրություններից հետո միշտ եղել եմ ազնիվ: Եթե մեկ անգամ Հայաստանում տեղի ունենա լեգիտիմ ընտրություն, մենք չենք վախենա դրա մասին ասել: Մինչեւ այժմ` սկսած 1995 թվականից, մենք որեւէ լեգիտիմ ընտրություն չենք ունեցել:
 
Հարց. Ազատություն ռադիոկայան. Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում է ընտրությունների կեղծման մասին, ասում է, որ միջազգային դիտորդները երբեք չեն հայտարարել, որ դրանք կեղծվել են:

Վազգեն Մանուկյան. Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում, որ 1998 եւ 2003 թթ. ընտրությունները կեղծվել են: Գիտեք ինչ, մի կողմից էլ շատ ուրախ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նորից քաղաքական դաշտ է դուրս եկել, որովհետեւ իր նկատմամբ բացասական վերաբերմունք կար, բայց հասարակության մի մասը, այնումանեյանիվ, մտածում էր որ նա տրամաբանող, ստեղծագործող մարդ է: Այս ամբողջ ընթացքը ցույց տվեցին նրա բոլոր կարողությունները` մարդկային, տրամաբանական եւ բարոյական:


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
492128
488206