ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԿՈՂՄԻՑ
Ի գիտություն Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի և ՀՀ իրավական մարմինների
19.02.2008  


Մեր վստահված անձանցից ստացվում են ահազանգեր տարբեր ընտրատարածքներում տեղի ունեցող կոպիտ ընտրախախտումների, մարդկանց ծեծելու, լցոնումների, կրկնակի քվեարկության և այլ խախտումների վերաբերյալ, որոնցից մի քանիսի մասին շտաբը տեղյակ է պահել ԵԱՀԿ դիտորդներին:
Ստորեւ ներկայացնում ենք մի շարք փաստեր`

Վազգեն Մանուկյանի վստահված անձ Ադրինե Ավագյանը տեղեկացնում է, որ թիվ 9/26 տեղամասում ստեղծված սպառնալիքի, ճնշման մթնոլորտի պատճառով ստիպված եղավ ժամը 18:00 լքել տեղամասը:

Թիվ 3/21 տեղամասում Վազգեն Մանուկյանի վստահված անձ Գրիգորյան Սուսաննան արձանագրել է կրկնակի քվեարկության փաստեր:

Թիվ 7/15 տեղամասում (Ա-1թ. 174 դպրոց) Վազգեն Մանուկյանի վստահված անձ Անահիդա Թոփչյանը տեղեկացնում է, որ տեղամաս են մտել մոտ 20 երիտասարդ եւ կատարել լցոնում: Փաստն արձանագրված է:

Ըստ Վազգեն Մանուկյանի վստահված անձ Էդիկ Դանիելյանի, Արտաշատի թիվ 17/2, 17/3 ընտրատեղամասերում փորձել են լցոնումներ կատարել: Մեր վստահված անձինք միջամտել են. միջադեպերը կանխվել են: 17/2 տեղամասում «Երկիր մեդիան» նկարահանել է միջադեպը:

Արտաշատի թիվ 17/10 տեղամասում ժամը 15-ի սահմաններում հանձնաժողովի անդամներն անձամբ լցոնում էին քվեատուփը: Ընտրող Կարինե Իվանյանը, որը այդ պահին իր քաղաքացիական պարտքն է փորձել կատարել, միջամտել է, փորձելով կանխել լցոնումը, ինչի համար ծեծի է ենթարկվել:

Թիվ 7/20 տեղամաս (Մալաթիա-Սեբաստիա, Շերամի 46, թիվ 266 մանկապարտեզ) մտել են մոտ 20 երիտասարդներ, ներկայացել են որպես ազգային անվտանգության աշխատակիցներ, շրջապատել են քվեատուփը և սկսել են լցոնել քվեաթերթիկներ: Վազգեն Մանուկյանի վստահված անձ Յուրա Զադոյանը փորձել է միջամտել, որի պատճառով նրան հարվածել են և դուրս հանել տեղամասից:

Ըստ Վազգեն Մանուկյանի վստահված անձ Գոհար Միքայելյանի թիվ 26/03 տեղամաս  ավտոմեքենաներով (օրինակ-67SU567պետհամարանիշի, ՌԱՖ մակնիշի) բերում են տարիքով մարդկանց (20-30 հոգի) բայց չեն թողնում, որ բերված տարեցները մոտենան  քվեախցիկին, այլ  քվեարկում են նրանց փոխարեն: Ըստ նույն աղբյուրի, 26/03 տեղամասի բակում (թիվ 1 դպրոցի երկրորդ մասնաշենք, Եղվարդ, Չարենցի 56 հասցեում) անծանոթ մարդիկ բացահայտ փող են բաժանում ընտրողներին: Այդ մասին տեղյակ ենք պահվել ԵԱՀԿ դիտորդներին:

Ըստ Վազգեն Մանուկյանի վստահված անձ Յուրա Սերգոյանի եւ Վաղարշակ Բալիշյանի, Աբովյան քաղաքի ընտրատեղամասերում բացահայտ ընտրախախտումներ են` կատարվում են լցոնումներ, եւ թեկնածուների վստահված անձինք այսեւս չեն կարողանում դիմակայել եւ դուրս են գալիս տեղամասերից:

Համաձայն Սիսիանի պատասխանատու Գևորգի տեղեկատվության, Սիսիանի 37/12 տեղամասում ընտրողների որաշ մասը քվեարկում է իրենց գրպաններում գտնվող գրիչներով, իսկ հանձնաժողովի նախագահը պարզաբանում է, որ իրավական հիմքեր չկա արգելելու:


Ըստ Վազգեն Մանուկյանի վստահված անձ, Էրեբունի համայնքի շտաբի պետ` Սերժ Այվազյանի, ողջ համայնքի տարածքում ավտոմոքենաներով (օրինակ-67SS375 պետհամարանիշով կապույտ գույնի 2106) բերում են մարդկանց խմբեր, որոնք իրականացնում են քվեարկություն` տեղամասից-տեղամաս գնալով: Այդ անձինք հրաժարվում են վստահված անձանց ցույց տալ իրենց անձնագրերը:

Ըստ Վազգեն Մանուկյանի վստահված անձ Անահիտ Թադեւոսյանի թիվ 10/26 տեղամասում ժ.15:30-ին Երեւան, Բյուզանդի 38 տան բնակիչ Բաբկեն Տեր-Մանվելյաը փորձել է քվեատուփի մեջ գցել դատարկ ծրարը, իսկ թեւի մեջ պահված քվեաթերթիկը փորձել է տեղամասից դուրս հանել: Վազգեն Մանուկյանի շտաբի կողմից ահազանգվել է ԵԱՀԿ դիտորդների կենտրոնակայան, խնդրելով դիտորդ ուղարկել նշված տեղամաս միջադեպը ֆիքսելու համար:

Ըստ Վազգեն Մանուկյանի վստահված անձանց (Անտոնյան Գառնիկ եւ Կիրակոսյան Շահո) հայտնած տեղեկության` 13/10 եւ 13/09 տեղամասերում նույն անձը ընտրում է երկու տեղամասերում էլ. դուրս է գալիս մի տեղամասից եւ ցուցադրաբար մտնում է ընտրելու մյուս տեղամասում:

13/09 տեղամասի մուտքի դիմաց գոյացած հերթի ժամանակ որոշ անձինք մարդկանց գլխավերեւներից փոխանցում էին անձնագրեր դեպի տեղամասի ներսը: Քիչ հետո հետ էին ստանում:
Վազգեն Մանուկյանի վստահված անձիք`  Կիրակոսյան Շահո, Հակոբ Բարխուդարյան

Վաղ առավոտից Էրեբունի համայնքի թիվ 49 դպրոցում տեղակայված 13/24 եւ 13/25 տեղամասերում իրականացվել է զինվորների բաց քվեարկություն, նշենք, որ այդ տեղամաերը գտնվում են հոսպիտալի հարեւանությամբ: ՀՀ նախագահի թեկնածու Վ.Մանուկյանի վստահված անձինք պարզել են, որ այդ տեղամասերում միաժամանակ գտնվում են Ս.Սարգսյանի վստահված անձինք:

Ըստ մեր վստահված անձ Սամվել Գալստյանի, թիվ 10/25 տեղամասում (Խուլ-համրերի մշակույթի պալատ) 10-15 մարդ փորձել են քվեարկել` ձեռքներին ունենալով չկնքված և չստորագրված տեղեկանքներ: Վստահված անձանց ահազանգով եւ պահանջով հանձնաժողովի անդամները կանխել են անօրինական քվեարկության փորձը, նրանցից երկուսի ձեռքից վերցրվել է տեղեկանքները:

Համաձայն Գյումրիի պատասխանատու` Վահան Թումասյանի հայտնած տեղեկատվության` քաղաքի տեղամասերի առջև գումարներ են բաժանվում ընրողներին: Փաստն արձանագրվել է տեղական Գալա հեռուստաընկերության կողմից:
Ի գիտություն. ըստ Մալաթյա-Սեբաստիա շտաբի պետ` Մարգարիտա Մանուկյանի տեղեկատվության 8/8 տեղամասում փորձել են քվեեաթերթիկ դուրս հանել տեղամասից, որի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահի և որոշ վստահված անձանց միջև: Ոստիկանության միջամտությունից հետո միջադեպը կանխվել է:

Ի գիտություն. ըստ մեր վստահված անձ` Նոնա Նարինյանի թիվ 3/29 տեղամասում ժամը 12:00-ի սահմաններում 20-30 մարդ քվեարկել են միանգամից` ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՎ: Քվեարկողներն եղել են հիմնականում Շիրակի մարզից:

Ի գիտություն. ըստ մեր վստահված անձ` Նոնա Նարինյանի թիվ 3/29 տեղամասում ժամը 10:30-ից 11:00-ի սահմաններում 50-60 մարդ քվեարկել են միանգամից` ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՎ: Քվեարկողներն եղել են Վանաձորից, Հրազդանից, Կոտայքի մարզի Ակունք գյուղից և այլ բնակավայրերից:


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
467704
464065