ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Անկախության 25-ամյակի առթիվ newmag-ը սկսում է հարցազրույցների շարք: Առաջին հյուրը Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է:08.09.2016  


​Վազգեն Մանուկյանը սրճարան` հարցազրույցի եկավ ճիշտ պայմանվորված ժամին: Դրսում ձյուն էր, այդ իսկ պատճառով փողոցում մեքենաներ շատ չկային, ու կարողացել էր շատ արագ կայանել մեքենան, ինչի համար ուրախ էր: Ի դեպ, մեքենան ինքն էր վարում, որովհետև վարորդը հիվանդ էր: Սուրճ, թեյ` ու զրույց անկախության մասին: Ավելի ճիշտ` անկախության առաջին 25 տարիների որոշ դրվագների վերհուշ և հետադարձ հայացք սխալներին: Երիտասարդ, բարետես ու ժպտադեմ մատուցողուհին, ինչպես հետո պարզեցինք, Վազգեն Մանուկյանին դեմքով չգիտեր: Անունով էլ չգիտեր: Չէր ճանաչում: 20 տարեկան աղջիկ էր, ինչո՞ւ պետք է իմանար: Մեր հարևան սեղանին նստած էին երկու երիտասարդներ` աղջիկ ու տղա, որոնց նույնպես, ամենայն հավանականությամբ, Վազգեն Մանուկյան անուն-ազգանունը դժվար թե ինչ որ բան ասեր: Անկախության սերունդը նման բաները ծանր չի տանում: Այդ երիտասարդները կլանված, շատ կարևոր բանի մասին էին խոսում, նույնքան կարևոր, որքան մենք` Ղարաբաղյան շարժման պատմական գործչի, Ղարաբաղ կոմիտեի առանցքային դեմքի, Հայաստանի 3-րդ հանրապետության առաջին վարչապետի, Ղարաբաղյան պատերազմի ընթացքը 1992-93 թվականներին կտրուկ շրջած ու հաղթական բեկում մտցրած նախարարի հետ: Վազգեն Մանուկյանն առույգ տեսք ուներ, գործնական պահվածք, խոսում էր իրեն հատուկ ակտիվ տոնայնությամբ ու մեծ լավատեսությամբ: Մեր զրույցը ներկայացնում ենք ոչ ամբողջովին:
Արտակ Ալեքսանյան – Պարո՛ն Մանուկյան, 1996 թվականին հոկտեմբերի 2-ին Դուք Ձեր տանը ասուլիս տվեցիք և սեպտեմբերի 25-ի դեպքերից հետո Վազգեն Սարգսյանին և Վանո Սիրադեղյանին որակեցիք դավաճաններ: Դուք այսօ՞ր էլ նույն կարծիքին եք:Վազգեն Մանուկյան – Ճիշտն ասած` ոչ: Նրանք դավաճանեցին մի սկզբունք, որը մենք դրել էինք, բայց ես չեմ կարող գնահատել ամեն մեկի մեղքի աստիճանը: Չեմ կարող ասել, թե Վազգեն Սարգսյանի մեղքը ավելի մեծ էր, քան Վանոյինը: Մտածում եմ` այն սկզբունքները, որոնց բոլորս հետևում էինք, իրենք չունեին, այդ պատճառով իրենց սկզբունքը չդավաճանեցին: Չես կարող դավաճանել մի բան, որը չունես: Նրանց արածը երկրի համար կատաստրոֆիկ հետևանքներ ունեցավ, մինչև հիմա հետքը թողել է ամբողջ երկրի վրա, իշխանության ձևավորման վրա:ԱԱ – Մի հարցազրույցում Դուք 1996 թվականի դեպքերը անվանել եք «պատմության չփակված էջ»:ՎՄ – Կարծում եմ` դեռ փակված չէ այդ էջը: Փակված չէ ոչ այն իմաստով, որ ե՛ս պետք է փակեմ, այլ որ Հայաստանը ինչ որ ուղի կարող էր ընտրել: Օրինակ` եթե 96-ին նորմալ ընտրություններ լինեին, ուրիշ ճանապարհով կգնար Հայաստանը: Անկեղծ ասած` այս խոսակցությունն ինձ հետաքրքիր չէ, ինձ հետաքրքիր է անկախության 25-ամյակի կապակցությամբ ավելի փիլիսոփայական զրույցը:Գնել Նալբանդյան – Ոչ բոլոր ժողովուրդներն են կարողանում են պետություն ունենալ և անկախ լինել: Մեր կողքին կան ժողովուրդներ` քրդերը կամ պաղեստինցիները, որոնք պայքարում են անկախանալու և պետություն ստեղծելու համար: Դժվար է ասել` պետություն կունենա՞ն, թե՞ ոչ: Պետություն ստեղծելը` առավել ևս 25 տարում, բարդ գործ է: 1995 թվականից սկսած մեր խորհրդարանի ընտրությունները կասկածելի են, Նախագահի ընտրությունները կասկածելի են 1996-ից սկսած, կասկածելի է Սահմանադրությունը` վերջին 3 հանրաքվեների արդյունքներով: Ինչպե՞ս ենք սկսելու վստահություն ձեռք բերել պետական ինստիտուտների հանդեպ:Վազգեն ՄանուկյանՎՄ – Դուք 2 հարց եք տալիս: Առաջինը` աբստրակտ տեսակետից ուրիշ ազգերիինչի՞ն է պետք անկախությունը: Երկրորդը` հայերը կարո՞ղ են անկախությունունենալ, թե՞ ոչ: 2-րդ հարցին միանգամից պատասխանեմ` այո: 1-ինըբացատրեմ: Այսպիսի մի արտահայտություն կար, որը ժամանակինօգտագործվում էր. մարդուն ի ծնե տրված է ազատության իրավունք: Նույն կերպամեն մի ժողովուրդ ցանկանում է ազատ լինել: Ազատությունն այն է, որ ժողովուրդն է որոշում իր ճակատագիրը: Մի կողմ թողենք` անկախ ժամանակավելի լա՞վ կապրես, թե՞ վատ, կամ ինչպե՞ս կիրականացնես այդանկախությունը: Էական չէ: Մեր բարդությունը ուրիշ տեղ է:ԳՆ – Բայց եթե տնտեսություն չկա, ի՞նչը կհիմնավորի անկախությունը: Հայաստանում տնտեսություն չկա, արդյունաբերություն չկա: Գյուղատնտեսությա՞ն հաշվին ենք պահելու բանակը:ՎՆ – Կարող ես ունենալ և՛ տնտեսություն, և՛ արդյունաբերություն, և՛ գյուղատնտեսություն: Իսրայելը մի փոքր պետություն է, բայց ստեղծումից մինչև հիմա նրա տնտեսությունն աճել է 75 անգամ, որի 90 տոկոսը գիտական մեթոդների կիրառման շնորհիվ է: Այդպիսի փոքր պետությունները մի ժամանակ անկախության ձգտում չունեին, որովհետև հնարավոր չէր պետությունը ռազմական ձևով պահել: Այդ պատճառով միանում էին ու տնտեսությունը պահում էին. գլոբալ տնտեսություն չկար: Դու պետք է արտադրեիր, սնվեիր նրանով` ինչ դու էիր արտադրում: Մինչդեռ հիմա` գլոբալացման պարագայում, շատ փոքր համայնքներն էլ կարող են իրենց անկախությունը ապահովել: Մենք հաշվի չենք առնում, որ Հայաստանը ոչ միայն անկախություն ստացավ: Հայաստանում նաև խոշոր հեղափոխություն տեղի ունեցավ: Երբ մի ժողովուրդ ստանում է անկախություն, դա ինքնաբերաբար համարվում էր հեղափոխություն: Անկախության հետ մենք հաջորդ հեղափոխությունն արեցինք: Ուզեցինք տոտալիտար, ավտորիտար ռեժիմից անցնել դեմոկրատական ռեժիմի: Կարծում եմ` սա ևս հեղափոխություն էր մի պետության համար, որտեղ կար կոմունիստական համակարգ կամ բռնապետություն: Բռնապետությունից անցումը դեմոկրատիայի` մեծ հեղափոխություն է: Հայաստանը ունեցավ նաև 3-րդ հեղափոխությունը, որը մինչև այդ հայտնի չէր. պետական սեփականությունից պետք է անցնեինք մասնավորի: Սա ամենադժվար հեղափոխությունն էր: Մենք 3 խոշոր հեղափոխություն ունեցանք, որոնք իրար հակասող էին: Անկախությունը պահանջում էր ազգային միասնություն, նույնը պահանջում էր անկախությունը Ղարաբաղում: Մինչդեռ սեփականաշնորհումն ու ազատ տնտեսության անցնելը բերում էր պառակտման: Ազատության գաղափարը հակասում էր տնտեսության սեփականաշնորհման գաղափարին, որովհետև ազատ պայմաններում սեփականաշնորհումը բերում էր կրիմինալ պայմանների: Շատ պետք չէ զարմանալ այն արդյունքներից, որ մենք ստացել ենք: Գիտեմ, որ ամեն ինչ կարել էր այլ կերպ անել, ավելի լավ անել, բայց հաշվի առնենք, որ ոչ միայն մենք, այլև Սովետական միության բոլոր հանրապետությունները դժվարությունների հանդիպեցին: Եվ ամենադժվար հեղափոխությունը 3-րդ հեղափոխություն էր: Այս պրոցեսներով անցան հետխորհրդային բոլոր երկրները, բացառությամբ Բելառուսի, որը սկսեց իշխանության գնալ ավտորիտար ռեժիմով: Դա բերեց կրիմինալի, կոռուպցիայի, դա բերեց տնտեսության և իշխանության սերտաճման, այսինքն` այս երկու շերտերը ոչ թե միմյանցից կախման մեջ հայտնվեցին, ինչպես աշխարհի բոլոր դեմոկրատական պետություններում, այլ դարձան մի շերտ, և մենք չկարողացանք հաղթահարել դա:Վազգեն Մանուկյան67-104ԱԱ – Պարո՛ն Մանուկյան, բայց, այնուամենայինիվ, քաղաքական գործընթացների և ընտրական ինստիտուտների առումով, տնտեսությունը արդիականացնելու և մրցակցային տնտեսական դաշտ ստեղծելու առումով Հայաստանը մի՞թե չի ձախողել. մեր տնտեսությունն օլիգարխիկ ու մենաշնորհային է: Իշխանության տարանջատման և իշխանության արդյունավետության առումով Հայաստանը մի՞թե չի ձախողել. կոռուպցիան ծաղկում է, կառավարումն անարդյունավետ է, արտագաղթի տեմպը բարձր է:ՎՄ – Եթե մենք վերցնենք 2 պատկեր` ինչ էինք ուզում անկախ պետության առաջին օրերին և ինչ ունենք այսօր, եթե երկու ֆիքսած պատկեր վերցնենք, Ձեր ասածը ճիշտ կլիներ: Եթե գնահատականը տրված էր 25 տարվա ժամկետով ու ասված էր` որտեղից ուր ես հասնում` ես համաձայն կլինեմ: Բայց եթե մենք տեսնենք, որ ընթացքի մեջ ենք, ուրեմն պետք է մտնենք նրբությունների մեջ: Տեսնենք, թե Ձեր բոլոր ասածների մեջ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել, որտե՞ղ է եղել դրական շարժ, որտե՞ղ` բացասական, և ո՞ւր է տանում այդ գործընթացը: Մենք պետք է գնահատենք գործընթա՛ցը, ոչ թե համեմատենք երկու նկար: Այդ տեսակետից Հայաստանում ընտրական մեխանիզմը «քանդվեց»: 90-91 թվականներին չկար սեփականության հարց, ժողովրդավարության հարցն այն մակարդակի էր, ինչ մակարդակով մեզ ժառանգություն թողեց Գորբաչովը: Մարդկանց համախմբող հիմնական ուժն ազգայինն էր, որը կենտրոնացած էր Ղարաբաղյան շարժման վրա: Այդ պայմաններում 90 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները խախտումներով էին, բայց այնքան ճչացող չէին, որքան ասածս 2 հեղափոխությունների ժամանակ եղած խախտումները: Մենք 95-ին, 96-ին արդեն ունեցանք ուրիշ իրավիճակ: Այսօրվա հասարակությունը շատ ավելի կոտրված է, շատ ավելի հիասաթափված է, քան 90 ականների ժողովուրդը: Բայց կրթության տեսանկյունից, աշխարհընկալման տեսանկյունից մենք առաջ ենք գնացել: Այն ժամանակ մենք չունեինք այսպիսի երիտասարդություն, որը հիմա մենք տեսնում ենք: Հիմա բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում աշխարհում և ձգտում են աշխարհի պրոցեսները բերել Հայաստան: Սա շատ կարևոր գործոն է մեր երկրի համար:ԱԱ – Պարո՛ն Մանուկյան, մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեր մի հարևանը ժողովրդավարության և մարդու իրավունքների տեսանկյունից մեզնից լավ վիճակում է, մյուսը` վատ: Ցավոք, մենք ոսկե միջինը չենք: Միջակ ենք: Ադրբեջանը կարողացավ բռնապետությամբ կուտակել հարստություն, նորոգել իր ենթակառուցվածքները: Վրաստանը կարողացավ դա անել ժողովրդավարությամբ: Ո՞ւմ հետ համեմատվենք:ՎՄ – Եկեք արդյունքները նայենք: Ժողովրդավարության առումով Վրաստանն էապես հետ էր Հայաստանից: Վրաստանը կորցրեց Աբխազիան, կորցրեց Հարավային Օսիան, այսինքն իր փոքր սահմանների մեջ պարփակվեց: Սահակաշվիլին կամքի ուժով ժողովրդավարության որոշ էլեմենտներ մտցրեց, և վրացիները մի քանի տարում կարողացան մեզնից անցնել: Ես չէի ասի, որ հիմա դա պահպանվում է. այնտեղ հետընթաց է սկսվել: Ես չեմ համարում, որ նրանք ավելի զարգացած դեմոկրատիա ունեն: Ադրբեջանը ի սկզբանե կարծում էր, որ իր ուժը դեմակրատիա կառուցելու մեջ չէ: Նրանք կարծում էին, որ կարող են լինել կիսադեմոկրատական խանություն` նավթի շնորհիվ: Իսկ մենք Ղարաբաղի պատերազմում հաղթանակներ ունեցանք: Անդրկովկասում միայն մենք հաղթանակ ունեցանք, այսինքն այստեղ մենք ձախողում չենք ունեցել: Ժողովրդավարության ու տնտեսության առումով, չեմ կարծում, թե Վրաստանը մեզնից առաջ է, թեև Վրաստանում բարենպաստ պայմաններ կան բիզնես դնելու համար, մեզ մոտ` ոչ: Այդուամենայիվ մենք շատ առավելություններ ունենք շատ պետություններից:ԳՆ – Մենք մի ժամանակ Սովետական միության մեջ էինք, հետո կարծես գնում էին միանալու Եվրոպական միությանը: Վերջերս պարզվեց, որ մտել ենք Եվրասիական տնտեսական միություն: Ակնհայտ է, որ մեծ աշխարհի հետ միայնակ հարաբերվելը շատ դժվար է: Պետությունները, հատկապես փոքր պետությունները, պե՛տք է մտնեն որևէ խմբավորման մեջ` կա՛մ տնտեսական, կա՛մ ռազմաքաղաքական, որպեսզի կարողանան իրենց գոյությունը պահպանել: Բայց երբ մտնում որևէ միության մեջ, կորցնում ես քո անկախության մի մասը: Հիմա մենք ի՞նչ պետք է անենք. մնանք մենակ, որ սոված ու առանց տնտեսական զարգացման պահպանենք մեր անկախությո՞ւնը, թե՞ պետք է լավ կյանքի ակնկալիքով միանանք մեծ ու զորեղ համակարգի` զիջելով մեր սուվերենության որոշ տարեր:Վազգեն ՄանուկյանՎՄ – Անկախության գաղափարը 21-րդ դարում էապես տարբերվում է 19-րդ, 20-րդ դարերում անկախության գաղափարներից: Այժմ աշխարհում չկա այն անկախությունը, որը կար 20-րդ դարասկզբին: Գլոբալացումը` Ճամբարներ կառուցելով, բերում է նրան, որ բոլոր պետություններն իրենց անկախության ինչ որ մի աստիճան զիջում են` հանուն ընդհանուր միասնության: Եվ դա նորմա է ամբողջ աշխարհի համար: Կան պետություններ, որ դրանից իբր թե, դուրս են, օրինակ` Իսրայելը: Այն ոչ մի բլոկի մեջ չի մտնում, չի էլ ձգտում, չնայած կան որոշ միջազգային նորմեր, որոնց պարտավոր է հետևել:ԱԱ – Լրագրողների հետ մի հանդիպման ժամանակ ասել եք, որ կհրաժարվեք 96-ի ընտրություններից, եթե Ձեզ առաջարկեն վարչապետի պաշտոնը: Լևոն Տեր-Պետրոսյանից առաջարկ եղե՞լ էր:ՎՄ – Մի անգամ առաջարկ եղավ: Լևոն Տեր-Պետրոսյանի անունիցզանգ եղավ, և ասվեց, որ Տեր-Պետրոսյանն ուզում է հանդիպել ինձ հետ: Բայց ես ԱԺՄ կուսակցության թեկնածուն չէի, այլ համախմբված5 կուսակցություների թեկնածուն էի: Այդ ուժերի առաջնորդներըհավաքվեցին, ես ասացի, որ հանդիպման առաջարկ կա, և որ Աստված գիտի` ինչ հետևանքներ կարող են լինել: Բոլորը դեմ եղան, և ես չհանդիպեցի: Եվ ինձ համար այդպես էլ օդիցկախված մնաց, թե ինչի համար կարող էր լինել այդ հանդիպումը:ԱԱ – 1996 թվականի սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովում ելույթ ունեցան Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը և Արտավազդ Գևորգյանը: Ընդհանուր միտքը հետևյալն էր. ԱԺ վրա հարձակումը պլանավորված էր: Որոշ ժամանակ անց Դուք էլ ներկայացրեցիք դեպքերը և ասացիք հակառակը: Դուք բանակցում էիք Խաչատուր Բեզիրջյանի հետ էիք, հասել էիք համաձայնության, որ վերահաշվարկ լինի, բայց Բաբկեն Արարքցյանը զանգեց և ասաց` ոչ: Դրանից հետո իրադարձությունները դուրս եկան վերահսկողությունից: Ի վերջո, ինչո՞ւ հարձակում եղավ ԱԺ վրա: Իսկապես նախապատրաստվե՞լ էիք: Չէ՞ որ Դուք հայտարարեցիք` Եթե 20 րոպեից չգանք, եկեք մեր հետևից:ՎՄ – Ոչ, 1995 թվականից հետո ընդիմադիր ճակատում մեծ հիասթափություն էր: Այդ ժամանակաշրջանում նույնիսկ մի պահեղավ, որ բոլորը հայտարարեցին, որ նրանք իշխանությունը տվողը չեն, կեղծելու են ընտրությունները, և չարժի մասնակցելընտրություններին: Մի պահ ինձ սկսեցին մեղադրել, թե ես Տեր-Պետրոսյանի հետ համաձայնեցված եմ գործում, որլեգիտմացնեմ իր իշխանությունը: Մենք ԱԺՄ-ով հավաքվեցինք և հարցը ուրիշ ձևով դրեցինք: Սկզբում վարչությունը մտածում էր հանրահավաքներ անել և 88 թվականի սցենարով գնալ: Ես կտրականապես դեմ էի: Հարցը դրեցի այսպես. մենքդեմոկրատական կուսակցություն ենք և ինչ պետք է անենք` մարդանց ձայները ստանալու համար: Պետք էր մշակել միծրագիր, շրջանից շրջան գնալ, մարդկանց համոզել: Ասում էին` իսկ եթե վերջում իշխանությունը մեզ չտա մեր ձայները, ի՞նչանենք: Ասում էի` չգիտեմ, բայց եկեք առաջին խնդիրը լուծենք: Մենք կլասիկ ընտրություններ կազմակերպեցինք: Հետխորհրդային բոլոր երկրներում ընտրությունը նույն կերպ էր ընթանում` հնի ու նորի միջև (սովետական, կոմունիստական ղեկավարների և նոր առաջնորդների միջև): Մինչդեռ Հայաստանում ընտրությունը ծավալվեց երկու նորի միջև: Երբ մենքեկանք խորհրդարանի մոտ, առաջարկներ եղան չհամաձայնել արդյունքների հետ և զուգահեռ կառավարություն կազմել: Մենք գիտեինք, որ իրենք կեղծել էին: Մենք շատ նյութեր ունեինք, շատ պատրաստված էինք: Սահմանադրական դատարանոչ ոք մեզ նման հատորներով ոչինչ չէր ներկայացրել. մենք ՍԴ ներկայացրեցինք հատորներով: Մենք գնացինք ոչ թե ԱԺ, այլ ԿԸՀ, որն ԱԺ տարածքում էր: Մեր պահանջը մեկն էր` պատահական արկղ բացել ու վերահաշվարկ արնել: Բեզիրջյանըհամաձայնեց և ասաց` թող հանձնաժողովը հավաքվի և քվեարկի: Ես համարեցի, որ դա նորմալ է: Այդ ժամանակԱրարքցյանը զանգեց: Ասաց` Վազգեն, նայի ժողովուրդը հավաքվել է, անվերահսկելի է դառնում, թողեք գնացեք: Ինձ համարողբերգություն էր, եթե ուժայինները գրոհեին:ԱԱ – Այն ժամանակ մամուլը շատ էր գրում, որ 96 թվականի սեպտեմբերի 25-ի ու 26-ի իրադարձությունների պատճառը նաև այն էր, որ Լևոն ՏերՊետրոսյանն իրավահաջորդ չուներ, և պայքարը Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի ու Բաբկեն Արարքցյանի միջև էր: Եվ որ հենց իրավահաջորդի բացակայության պատճառով էին 96-ի իրադարձությունները շատ ավելի լարված:ՎՄ – Բացահայտ երևում էր, որ Տեր-Պետրոսյանն 96-ին ուզում էր հաղթել: Ու կցանկանար մաքուր հաղթել, որ մնարնախագահ: Իրավահաջորդի հարցերը կլուծվեին հաջորդ ընտրությունների ժամանակ: Այդ ընտրություններին այդպիսի հարցչի եղել: Հիմա ասում են, թե իրենք ամեն մեկը մի ձև էին ուզում անել, բայց դա ինձ բոլորովին չի հետաքրքրում: Պատասխանատուն նախագահն էր, որը կարող էր ընտրություններն այնպես կազմակերպելու ազդանշան տալ, որ այդպիսիիրավիճակ չստեղծվեր:67-110ԳՆ – Իմ կարծիքով, Հայաստանում ընդդիմությունը մինչև 98 թվականը ինքնուրույն քաղաքական ուժ էր և պահանջում էր նախագահի հրաժարականը: Բայց 98 թվականին Լևոն Տեր-Պերոսյանը հրաժարական տվեց ոչ թե ընդդիմության պահանջով, այլ պալատական հեղաշրջման արդյունքում, կամ 3 հոգու պահանջով: Եվ ընդդիմությունն այդ պահից հետո մինչև այսօր Հայաստանում այլևս չկարողացավ գործել որպես քաղաքական ուժ:ՎՄ – Համաձայն չեմ: Պետք է հիշել, թե ինչ կատարվեց 96 թվականիսեպտեմբերի 25-ից ու 26-ից հետո: Հանրահավանքները շարունակվում էին, սկսվեց ձմեռը: Կոմունիստական կուսակցությունը հսկայականհանրահավաքներ էր կազմակերպում գրեթե ամեն տեղ: Այսինքն երկիրը գտնվում էր ոչ ստաբիլ իրավիճակում: Մենք գաղտնիբանակցում էինք նաև Ղարաբաղի իշանության հետ և իշխանության որոշ թևերի հետ, բացատրում էինք, որ այս իրավիճակըերկար պահել հնարավոր չէ: Նախատեսված էր ուրիշ բան: Նախատեսված էր, որ բոլորս անում ենք հանրահավաք, մտնումենք Տեր-Պետրոսյանի մոտ` ես, Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և այլն: Խմբով մտնում ենք ու պահանջում էինհրաժարական: Այդ հրաժարակաը պետք է լիներ ժողովրդի ցանկությամբ: Տեր-պետրոսյանը երբեք չէր հրաժարվի 3 հոգուպահանջով: Այդ 3 հոգուն նա կարող էր հեռացնել աշխատանքից: Դրանից 2 տարի առաջ անհնար էր պատկերացնել որՌոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը կարող էին հրաժարական պահանջել:ԱԱ – 96 թվականին Վազգեն Սարգսյանը իր հայտնի հեռուստաուղերձում հստակ ընթերցեց նաև կառավարության հայտարարությունը, որն ամբողջությամբ պաշտպանում էր Տեր Պետրոսյանին:ՎՄ – Տեր-Պետրոսյանն իր շրջապատում մինչև վերջ շատ մեծ հեղինակություն ուներ: Բոլորն իրենց պարտական էին նրա հանդեպ: Նա 91 թվականին ստացել էր ժողովրդի վստահությունը: Արտասահմանում նա համարվում էր լեգիտիմ նախագահ: Բայց 96 թվականից նրա դիրքը թուլացավ: Մի քանի ուժեղ, ձևավորված կուսակցություն կար. Կոմկուսը, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը,ՍԻՄ–ը: Հայաստանում այդ շրջանում էին կուսակցությունները ձևավորվում: 96-ի ընտրությունների արդյուքնով չստացվեցվերցնել իշխանությունը, բայց 98-ը մենք բոլորս համարում ենք 96-ի շարունակությունը: Այսինքն գործընթացը սկսեց 96-ին ուշարունակվեց մինչև Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Հետո նախագահի ընտրություն տեղի ունեցավ, ու ի հայտ եկան 2 հոգի, ովքեր կուսակցություններից դուրս էին` Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Դեմիրճյանը: 98 թվականից սկսածկուսակցությունների դերը սկսեց նվազել, հիմա տեսնում ենք այն, ինչ կա:67-109Վազգեն ՄանուկյանԱԱ – Ձեզ մեղադրում են Հայաստանի ընդիմադիրների ձախողականության մեջ: Դուք համաձա՞յն եք:ՎՄ – Ի՞նչ է դա նշանակում:ԱԱ – Ընտրությունների արդյունքներին չհամաձայնել ու գնալ տուն:ՎՄ – Արդյունքներին համաձայն չէր ամբողջ ժողովուրդը: Ես ինչ իրականացնում էի 96-ին, շատ անգամ իրականացնում էիանկախ իմ կամքից, քանի որ իրականացվում էր հասարակական պահանջը:ԱԱ – 2007 թվականին Դուք առաջին անգամ 10 տարի անց հանդիպեցիք Տեր Պետրոսյանի հետ և լրագրողներին ասացիք, որ ընկերական հանդիպում էր` խոսել եք իրար հետ, յուրաքանչյուրը մնացել է իր կարծիքին:ՎՄ – Սամսոն Ղազարյանի տանը հանդիպեցինք, խոսեցինք ընդհանուր հարցերի մասին, խոսակցությունը վերածվեց հուշ–երեկոյի: Ես շատ անգամ լռում էի ու լսում էի տարբեր հուշեր, որովհետև բաներ կային, որ չգիտեի, քանի որ իրենցիշխանության ժամանակ ներկա չեմ եղել:ԱԱ – Դրանից հետո հանդիպե՞լ եք Լևոն Տեր Պետրոսյանի հետ:ՎՄ – Ոչ:ԱԱ – Գիտեք, որ Տեր-Պետրոսյանն այժմ Միացյալ Նահանգներում է և քաղցկեղի վիրահատություն է տարել: Ինչպե՞ս ընդունեցիք լուրը:ՎՄ – Շատ վատ զգացի: Ես կցանկանայի, որ նա առողջ լիներ: Առողջությունը կապ չունի մեր քաղաքական վեճերի հետ: Բնական է հիվանդ մարդուն առողջություն մաղթելը: Այն ժամանակվա պայքարի էթիկան ու այժմյան էթիկան էապեստարբերվում են: Ես միշտ թղթակիցներին ասում էի, որ ես իրավունք ունեմ Տեր Պետրոսյանի մասին ինչ որ բան ասել, բայցթղթակիցն իրավունք չունի լկտի բաներ գրել նրա մասին: Ասում էի` նա տարիքով ձեզնից մեծ է, ու բացի այդ` նախագահ է: Հիմա ամեն ինչ խախտված է. եթե դու քննադատում ես ու մայր չես հայհոյում, համարվում ես «ծախված մարդ»:ԱԱ – Դուք 70 տարեկան եք դառնում: Ձեր կյանքի ամենավառ օրը ե՞րբ է եղել:ՎՄ – 1965-ականներից սկսած ես եղել եմ ինչ որ գաղտնի կազմակերպությունների անդամ, կողքիս մարդիկ են եղել,հավաքվել ենք, խոսել ենք, վիճել ենք: Երբ Ղարաբաղի հարցով Իգոր Մուրադյանը սկսեց զբաղվել, ինձ ծանոթացրեցին իրհետ, որ ես լինեմ իր ավագ ընկերը: Շարժման սկզբում տպավորությոն կար, որ Մոսկվայում հասկացությամբ էին վերաբերվումմեր պահանջին, և որ հարցը պետք է լուծվի, քանի որ մենք արդար բան էինք անում: Ու մի օր, երբ Մոսկվայում պետք է որ «լուծվեր» Ղարաբաղի խնդիրը, բոլորս սպասում էինք, թե ինչով պետք է վերջանա, զանգեցի Սիլվա Կապուտիկյանին: Եվ նա ասաց` Ամեն ինչ վերջացած է, հարցը փակվել է, Ղարաբաղի խնդիրը չի լուծվելու: Դրանից հետո մի մեծ թեթևություն զգացի, քանի որ հասկացա` պետք է անենք այն, ինչ պարտավոր ենք: Այդ օրը ինչ-որ մեղեդի էր պտտվում մտքումս: Ու ես ինձ ազատ էի զգում:ԱԱ – Ո՞ւմ հետ հարցազրույցը Ձեզ համար հետաքրքիր կլիներ կարդալ` անկախության մասին:ՎՄ – Իհարկե ինձ համար հետաքրքիր կլիներ լսել Լևոն Տեր Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին:Նախագահների կարծիքները: Մնացած գրեթե բոլորի կարծիքները ես գիտեմ, ու ինձ համար նոր բացահայտումներ չենլինելու:newmag #67 հունվար / փետրվար
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
510299
501441