ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

​«Խնդիրն այն է, որ մենք խնդիր չունենք մեր առջև դրված». Վազգեն Մանուկյան15.09.2016  


Մոտ 9 տարվա ընդմիջումից հետո այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ ճեպազրույցի ֆորմատով հանդիպման էր եկել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը` խոսելու անկախության 25 տարիների ձեռքբերումների, կորուստների ու ապագա երազանքների մասին:Ղարաբաղ կոմիտեի համակարգող, անկախ Հայաստանի առաջին վարչապետ, պաշտպանության նախարար և առհասարակ Հայաստանի անկախության կերտման առանցքային կերպարներից մեկը` Վազգեն Մանուկյանը, շատ բան ուներ ասելու անկախության 25 տարիների մասին:
«Այն, որ անկախություն ունենք, դա արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Ձեռքբերում է նաև Արցախյան պատերազմում մեր հաղթանակը, ձեռքբերում է այն, որ ապրում ենք ազատ հասարակության մեջ, որտեղ կա խոսքի ազատություն և այլն: Այո, մենք, իհարկե, առաջ գնում ենք, բայց ի՞նչ ձևով: Եթե աշխարհը 100 կմ ժամ արագությամբ է գնում, ապա մենք ամեն ժամի համար 40 րոպե հետ ենք և ոչ միայն չենք հասնում աշխարհին, այլև անընդհատ հետ ենք մնում»: Ինչո՞ւ է դեռևս 60-ականներից անկախության գաղափարով տարված, Անկախ Հայաստանն իբրև անհաս երազանք ընկալած և ի վերջո այդ երազանքին շունչ ու կենդանություն պարգևած գործիչը դժգոհ այն Հայաստանից, որը տեսնում է այսօր: Ըստ Մանուկյանի, անկախությունից հետո ամենավճռական տարին 1994 թվականն էր, երբ Հայաստանը ձեռք էր բերել անկախություն, պատերազմում հաղթել էր ու պետք է առաջ շարժվեր, բայց… «Ցավոք, մենք դրանից հետո ոչ մի լուրջ խնդիր մեր առջև չդրեցինք, որոշեցինք, որ կառուցելու ենք սովորական մի պետություն ու վերջ: Բայց մենք սովորական պետություն դառնալու խնդիր չպիտի մեր առջև դնեինք, այլ պիտի ավելի բարձր խնդիրներ ու նպատակներ դնեինք»: Վազգեն Մանուկյանը, ոլորտ առ ոլորտ անցնելով, ներկայացնում է, թե ինչ կարելի էր անել, բայց փոխարենը ինչ արվեց այս տարիների ընթացքում: Օրինակ, գյուղատնտեսությունը, որը պետք էր դարձնել ինդուստրիա, բայց այդպես էլ չդարձավ, արդյունաբերական լուրջ ծրագրեր չիրականացվեցին, կրթության ոլորտում կան տաղանդավոր աշակերտներ և ուսուցիչներ, բայց կրթական ընդհանուր մակարդակն այդպես էլ չբարձրացավ և այլն և այլն. «Այո, խնդիրն այն է, որ մենք խնդիր չունենք մեր առջև դրված, ուղղակի ապրում ենք»,-ամփոփում է նա: Իսկ քննադաատության թիրախում ոչ միայն նախկին ու ներկա իշխանություններն են, այլև հասարակությունը, որը, ըստ Մանուկյանի, նույնպես իր առջև լուրջ խնդիրներ չի դրել. «Ես էնպես եմ հասկանում, որ մեր հասարակության գերխնդիրը իշխանություն փոխելն ու իշխանությունից վրեժ լուծելն է»: Այո, ժողովուրդը դժգոհ է և պետք է ընտրություններից առաջ մտածի իշխանափոխության մասին, բայց եթե այդ մտածմունքը կրում է 24-ժամյա բնույթ, դա արդեն նորմալ չէ: Որպեսզի երկիրն իրական առաջընթաց ունենա, ապա և՛ իշխանությունները, և՛ հասարակությունը պետք է իրենց առջև կոնկրետ խնդիրներ դնեն և փորձեն հասնել այդ խնդիրների լուծմանը: «Օրինակ, այսքան տարուց հետո մենք ունենալու ենք սա, սա կամ սա: Այսինքն, պետք է հասկանանք, թե որ կետից որ կետին ենք ուզում հասնել, որպեսզի հետո գնահատական տանք` հասե՞լ ենք, թե ոչ: Բայց մենք ուղղակի ապրում ենք»: Վազգեն Մանուկյանը կարծում է, որ արդեն ժամանակն է, որպեսզի իշխանություններն ու հասարակությունը մի պահ կանգ առնեն ու մտածեն, թե մենք ինչ երկիր ենք ուզում, ուր ենք ուզում հասնել: Այո, նկատում է, որ ապրիլյան պատերազմից և հուլիսյան դեպքերից հետո իշխանությունները հակված են որոշ փոփոխությունների, բայց թե որքա՞ն համարձակ կլինեն դրանք և ի՞նչ նպատակների կհասնեն, դժվարանում է պատասխանել:
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
491458
487547