ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

«Դպրոցները պետք է զերծ պահել քաղաքական պրոցեսներից». Վազգեն Մանուկյան14.04.2017  


-Պարոն Մանուկյան, դպրոցների տնօրենների հետ կապված աղմկահարույց միջադեպից հետո 30 դպրոցների տնօրեններ դատական հայց են ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ` պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և դրամական փոխհատուցում տրամադրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:
- Մի բանում համոզված եմ` դպրոցները պետք է զերծ պահել քաղաքական պրոցեսներից: Նոր Սահմանադրության համաձայն դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանության, ազգային անվտանգության համակարգի շատ պաշտոնյաներ կուսակցական չպետք է լինեն: Կարծում եմ` արժե նաև օրենք ընդունել, ըստ որի սահմանափակվի դպրոցի տնօրենների, ուսուցիչների կուսակցական լինելու իրավունքը: Բացի դա, պետք է քննարկել, թե պայմանները հնարավորություն տալի՞ս են, որպեսզի ընտրությունները չկատարվեն դպրոցների շենքերում: Եթե կա հնարավորություն, պետք է այդ գործընթացը կրթական հաստատությունների շենքերից հանել և միայն ծայրահեղ դեպքերում թողնել, երբ տվյալ տարածքում շենքային այլ հարավորություններ ուղղակի չկան: Ինչ վերաբերում է այս գործին, ապա ես չգիտեմ, թե ինչ ցուցակներ են պատրաստվել, այդ ցուցակները պատրաստելով կողմնակիցնե՞ր են փնտրել, թե՞ եղել է պարտադրանք, աշխատանքային ժամի՞ն է կատարվել այդ ամենը, թե աշխատանքից դուրս, թող դատարանը որոշի` օրենքի խախտումներ եղել են, թե ոչ: Կարծում եմ` Հանրայի խորհուրդը իր օրակարգում կմտցնի հանրակրթական համակարգի ապաքաղաքականացման հարցը և կքննարկի համապատասխան օրենքի ընդունման անհրաժեշտությունը` ներկայացնելով այն և՛ գործադիր, և՛ օրենսդիր իշխանություններին:
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
519471
508245