ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Վազգեն Մանուկյանը Վոլոդինի առաջարկը ծիծաղելի է համարում19.07.2017  


Պարոն Մանուկյան, Ռուսաստանում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձրացրեց Հայաստանի վարորդական իրավունքի վկայականների հետ կապված հարցը, որին ի պատասխան ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասաց, որ հարցի լուծման համար չի կարող այլ բան առաջարկել, քան Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալը: Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուս բարձրաստիճան պաշտոնյայի առաջարկը: - Ուղղակի ծիծաղելի է: Գիտե՞ք ինչն է զարմանալին. անգլերենը տարածվել է և դարձել միջազգային լեզու, և օրինակ՝ Հնդկաստանում այն երկրորդ պետական լեզուն է, բայց ոչ ոք դա չի պարտադրել, կյանքն է հանգեցրել դրան: Շատ ծիծաղելի է, երբ մի երկիր փորձում է արհեստական ձևերով, վարորդական իրավունքի վկայականը պատճառ բերելով՝ իր լեզուն պարտադրել այլ երկրի: Չնայած դա հնչել է բարձր պաշտոնատար անձի կողմից, դժվար է դա համարել Ռուսաստանի պաշտոնական կարծիք: Վարորդական իրավունքի վկայականը աշխարհի բոլոր երկրներում կարող ես օգտագործել: 1949 թվականին Ժնևում ստորագրվեց մի կոնվենցիա, ըստ որի՝ ստորագրող երկրներում գործում է ոչ թե ազգային վարորդական իրավունքը, այլ միջազգայինը: 1968-ին ընդունվեց Վիեննայի կոնվենցիան, որին միացան և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը: Ըստ Վիեննայի կոնվենցիայի, յուրաքանչյուր պետության ազգային վարորդական իրավունքը գործում է նաև այդ կոնվենցիային միացած մյուս պետություններում: Չնայած այդտեղ որոշ տարբերություններ կան: Օրինակ՝ Բրազիլիան, որը նույնպես ստորագրել է Վիեննայի կոնվենցիան, պարտադրում է, որ ազգային վարորդական իրավունքի վկայականով իր երկիր գնալու դեպքում ունենաս նաև նոտարի կողմից թարգանված և հաստատված պատճենը, ինչը նորմալ է, նման որոշ նրբություններ կարող են լինել, բայց դնել պետական հարց, ասել, որ դու պետք է Սահմանադրությունդ փոխես, որ քո վարորդական վկայականն իմ երկրում անցնի, ուղղակի ծիծաղելի է և անընդունելի:
- Այդ պահանջը, փաստորեն, նաև միջազգային կոնվենցիային է հակասում: - Դա ամեն ինչին է հակասում: - Իսկ Ռուսաստանի այդ քայլը չի՞ վնասի Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններին: Մեր քաղաքական որոշ շրջանակներ արդեն բարձրացնում են ԵԱՏՄ-ից հրաժարվելու հարցը: - Ամեն ինչ չի կարելի այդքան բարդացնել: Իհարկե, լեզվի հետ կապված պնդումը հիմարություն է, բայց այդպիսի անհեթեթ պնդումներ շատ կլինեն: Վերջիվերջո, մարդիկ մոռանում են, որ անկախ նրանից, թե Ռուսաստանն ինչքան հզոր է, իրավական տեսանկյունից մենք մտել ենք Եվրասիական միություն որպես իրավահավասար երկիր: Մենք ուղղակի սովոր չենք իրավահավասար լինել, բայց մենք իսկապես իրավահավասար ենք և մենք էլ մեր պահանջները կարող ենք դնել: Սա մի նոր ձևավորվող կառույց է, որտեղ կլինեն շահերի բախումներ, ամեն մեկը կցանկանա իր շահն առաջ տանել, և նման հարցեր հետագայում էլ կարող են բարձրացվել, բայց դրա համար մենք ունենք նախագահ, Ազգային ժողով, կառավարություն, որոնք պիտի կարողանան այդ հարցերը լուծել, մեր երկրի շահերն առաջ տանել և որոշակի պահանջներ էլ դնել որպես ԵԱՏՄ իրավահավասար անդամ պետություն: Իսկ ամեն բանից խռովել ու դուրս գալ լուրջ չէ: Զրուցեց Անի Գասպարյանը,Անկախ
1564_large.jpg         
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
492169
488247