ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

«Այսօր ողջ հայության գոյատևման հարցն է լուծվում». ՎազգենՄանուկյան19.09.2017  


ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 18-ին ելույթ է ունեցել Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» ուղղության շրջանակներում:
Անդրադառնալով բանակի դերին, ազգ-բանակ գաղափարախոսությանն ու Ղարաբաղյան հիմնախնդրին՝ նա նշել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պարզ հասկանում է՝ Արցախը երբևէ չի լինելու իր կազմում, և միաժամանակ չհամակերպվելով այդ մտքի հետ՝ փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով. «Սա նշանակում է, որ մենք երկարատև մի ժամանակաշրջան գտնվելու ենք ռազմական, քաղաքական և տնտեսական կատաղի մրցակցության մեջ»,- նշել է Մանուկյանը: Ազգ-բանակ գաղափարախոսությունն առաջ քաշելու անհրաժեշտությունը, սակայն, Մանուկյանը պայմանավորել է ոչ միայն Արցախյան հիմնախնդրով, այլև ներկա աշխարհաքաղաքական վերադասավորումներով. «Երբեք աշխարհն այսպես քաղաքական անորոշության մեջ չի եղել»,- ասել է Մանուկյանը՝ պարզաբանելով, որ երբ ավարտվեց սառը պատերազմը, Խորհրդային Միությունը փլուզվեց, Հայաստանն անկախացավ, շատ քաղաքական գործիչներ կարծում էին, որ սկսվում է մի նոր՝ ոսկե ժամանակաշրջան, երբ նվազելու է միջազգային լարվածությունը, ավարտվելու են պատերազմները, համագործակցություն և զարգացման նոր հոսք է առաջ գալու: Բայց ժամանակները փոխվեցին, և պարզվեց, որ աշխարհը հավասարակշռության մի կետից մուտք է գործում մի նոր հավասարակշռության կետ, որի մասին ոչ ոք գաղափար անգամ չուներ: «Եվտեսեք, թե ինչ լարվածություն կա այսօրՄիացյալ Նահանգներում, ինչ է կատարվում Եվրոպայում, ինչ հակասություններ են նորից առաջացել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինչ տեղի ունեցավ Արաբական հեղափոխությունների ժամանակ, ինչպես առաջացան խմբեր, որոնք փորձում են ստեղծել իսլամական պետություն: Սա մի նոր երևույթ է, տասնյակ ժողովուրդներ մտել են այս լարված պայքարի մեջ: Եվ այն ժողովուրդները, որոնք չեն դրսևորի նոր գաղափարներ, նոր սկզբունքներ, չեն ստեղծի անվտանգության նոր երաշխիքներ, դատապարտված են ոչնչացման կամ դառնալու են երկրորդական լճակներ արագ փոփոխվող աշխարհում: Այնպես որ, եթե Ղարաբաղյան հարցն էլ չլիներ, Թուրքիայի պրոցեսներն էլ չլինեին, այս ամենը ևս մեզ պարտադրելու էր համախմբվել, հատկապես որ կա մի հանգամանք ևս՝ արտագաղթը»,- նշեց նա: Անդրադառնալով արտագաղթի հիմնախնդրին ու դրա որոշպատճառներին (սոցիալ-տնտեսական խնդիրներ, անարդարություն, գլոբալ տեղաշարժ աշխարհում և այլն)՝ Վազգեն Մանուկյանն առանձնացրել է ևս մի դրդապատճառ. «Մարդկանց մի մասն ուզում է փախչել, խուսափել այն պատասխանատվությունից, որը դրված է Հայաստանում ապրող ժողովրդի ուսերին: Բայց միայն 3 միլիոնով դիմագրավել այս մարտահրավերներին, կառուցել բարգավաճող պետություն, իհարկե, շատ դժվար կլինի: Այսօր ողջ հայության գոյատևման հարցն է լուծվում: Եթե հայությունն այսօր համախմբված չլինի՝ այդ խնդիրները լուծում չեն չստանա»: Ըստ Մանուկյանի՝ խոսքն այսօր Հայաստան-Սփյուռք համագործակցության նոր կազմակերպական ձևերի մասին է: «Այժմ աշխարհում պետությունների միջև մրցակցությանն ավելացել է նաև տրանսնացիոնալ ընկերությունների, ցանցային խմբերի միջև մրցակցությունը: Հայ ժողովուրդը պիտի դառնա այդպիսի մի ցանց, համախմբված մի ցանց, որ դիմակայի այդ ամենին: Սա նոր խնդիրներ է դնում և՛ սփյուռքահայության, և՛ Հայաստանի իշխանությունների ու հասարակության առջև»: Մանուկյանը նաև նշել է, որ քաղաքական անորոշությունը, երբ աշխարհը մի հավասարակշռության կետից անցնում է մյուսին, ոչ միայն սպառնալիքներ է ստեղծում, այլև աշխարհում առավել ազդեցիկ ու կարևոր տեղ գրավելունոր հնարավորություններ է բացում հայության առջև, քան նախորդ ժամանակաշրջանում. «Այսինքն՝ սա և՛ սպառնալիք է, և՛ նոր հնարավորություն, որից պետք է օգտվել: Միաժամանակսալարված աշխատանք էպահանջումև՛ տնտեսության, և՛ քաղաքականության մեջ, և՛ ռազմական գործում: Բայց որպեսզի այն ստացվի, չպիտի լարվածությունը կրի ժողովրդի մի շերտը, իսկ լարվածության շնորհիվ ստացված քաղցր արդյունքներից օգտվի ժողովրդի մյուս շերտը: Իշխանությունն ու հասարակությունը պիտի կրեն նույն լարվածությունը և միաժամանակ պիտի օգտվեն այն պտուղներից, որոնք կստանան այդ աշխատանքի շնորհիվ»: Կարևորելով պաշտպանության նախարարության՝ զինվորական ծառայության հետ կապված նոր ծրագրերը՝ Մանուկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է պատիվ լինի բանակում ծառայելը: «Իսկ նա, ով կխուսափի ծառայությունից կամ իր երեխաներին կազատի՝ դա մեծ ամոթ պետք է լինի, իսկ կենսագրության համար՝ մեծ հարված: Նա պետական պաշտոն զբաղեցնելու իրավունք չպիտի ունենա»,- ընդգծել է Մանուկյանը: Անդրադառնալով զինված ուժերի հզորացմանն ու արդիականացմանը՝ պաշտպանության նախկին նախարարը վերհիշել է Արցախյան պատերազմն ու նշել, որ դեռևս այն ժամանակ իրենք կարևորել են ժամանակակից տեխնոլոգիաների դերը զինված ուժերում ու պատերազմում. «Եթե մենք միայն ավտոմատներով կռվեինք, ապա կպարտվեինք: Ավտոմատների հետ մեկտեղ մենք օգտագործում էինք ամենաժամանակակից տեխնոլոգիական սարքավորումները, մեր պատերազմին մասնակցում էին գիտնականներ, գիտական ինստիտուտներ, ինժեներներ, գործարաններ: Առանց դրա, միայն զինվորով պատերազմում չես հաղթի: Եվ ես մեծ ամոթ զգացի, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը ցույց տվեց, որ գոնե տեխնոլոգիական հնարավորություններով, այդ թռչող սարքերով մեզանից առաջ է: Եվ հիմա մենք պետք է այդ ուղղությամբ արագ առաջ գնանք: Ես տեսնում եմ, որ պաշտպանության նախարարությունն արդեն քայլեր կատարում է»: Վազգեն Մանուկյանը կարևորել է նաև սահմանամերձ գոտու զարգացումը: Նա նշել է, որ սահմանամերձ համայնքներում մարդիկ ոչ միայն պետք է պաշտպանված լինեն, այլև սոցիալապես ապահովված. «Ուստի պաշտպանության նախարարությունը պետք է խրախուսի, որ բանակի կարիքների համար անհրաժեշտ ապրանքի մի մասը՝ հագուստ, կոշիկ, մթերք և այլն, պատվիրվի հենց սահմանամերձ գյուղի բնակիչներին: Այնտեղ կառաջանան փոքր ձեռնարկություններ, արտադրության միջոցներ, որոնք ոչ միայն կսպասարկեն բանակին, այլև կնպաստեն, որ ժողովուրդն այնտեղ ապրի»: Ազգ-բանակ բանաձևը մի կողմից դեռևս քննարկումների փուլում է, մյուս կողմից՝ միս ու արյուն ստացած ծրագրեր, և Մանուկյանը հույս է հայտնել, որ այդծրագրերըկիրականացվեն ու կտան սպասված արդյունքները. «Բայց մի հանգամանք էլ կա՝ չի կարելի վերևից ծրագրեր կազմել և պարտադրել, որ ժողովուրդն այդ ծրագրերով ապրի: Ցանկացած ծրագիր՝ կապված Ազգ-բանակի հետ, պետք է լայնորեն քննարկվի հանրության շրջանում, դառնա ժողովրդի համար հարազատ, որպեսզի ժողովուրդն էլ հասկանա, որ ինքը գնում է լարվածության, բայց միաժամանակ ստանում է պտուղներ: Եթե ժողովուրդը դա չզգա՝ այդ ծրագրերը կմնան թղթի վրա կամ կիսատ-պռատ կիրականացվեն: Ես կարծում եմ, որ մենք այսօր մտել ենք մի ժամանակաշրջան, երբ բոլոր նախադրյալները կան, որ այդ ամենը կատարվի: Ժողովրդի վստահությունը ստանալով՝ մենք կարող ենք գնալ առաջ»,- ամփոփել էՎազգեն Մանուկյանը: Տեգեր: Հայաստան-Սփյուռք համաժողով, Վազգեն Մանուկյան, Հայկական սփյուռք, ՀՀ ՊՆ, ​Արցախի Հանրապետություն, Հայաստան, Երևան, ելույթ, ազգ-բանակ, հայաստան-սփյուռք, Ղարաբաղյան հակամարտություն, խմբագրի ընտրանի
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
510230
501372