ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

1996-ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ  


1996-ի նախագահական ընտրությունների թեման, անշուշտ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ցավոտ կողմն է:


Թեման անմիջականորեն վերաբերում է իշխանության խնդրին: Ինչպես հայտնի է, ընտրությունները նախ եւ առաջ իշխանության ձեւավորմանն են ծառայում: Իհարկե, ընդունված է ասել, որ ընտրությունը ժողովրդի կամքի արտահայտման միջոց է, բայց, ի վերջո, պարզ է, որ այն հիմնականում քաղաքական այս կամ այն խմբի կոնկրետ շահերին է առնչվում: Զարգացած ժողովրդավարական երկրներում գտել են ժողովրդի եւ քաղաքական շրջանակների երկխոսության օպտիմալ մոդելը: Մարդիկ հասել են այն բանին, որ օրինական ընտրությունները հիմնական խաղի կանոնի են վերածվել: Խաղի կանոնների խախտումը դիտարկվում է որպես հարված պետականությանը:


Քաղաքական դաշտ վերադարձած Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի, որ ընտրական խաղի կանոնների խախտման՝ իրեն ուղղված մեղադրանքն ամենաանցանկալին է այս փուլում: Ու դա է պատճառը, որ հաճախ նա այս թեմաներով առավելապես էմոցիոնալ կամ էլ դրան հակառակ՝ պետական ֆունկցիոներին հատուկ պատասխաններ է ներկայացնում:


Եթե հիշում եք, իր վերադարձի առաջին հանրահավաքում ԼՏՊ-ն խոստացավ մեկիկ-մեկիկ անդրադառնալ իրեն ուղղված բոլոր մեղադրանքներին: Թվարկվեցին տարբեր թեմաներ, սակայն շրջանցվեց 96-ի նախագահականին նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մեկնաբանությունը: Բոլորիս հիշողության մեջ մնացել են տանկերը, ԱԺ տապալված դարպասները եւ «սամասուդիե ենթարկված խոսնակն ու փոխխոսնակը: Բայց չպետք է մոռանալ նաեւ, որ խորհրդարանի նիստերի դահլիճում, ի տես աշխարհի, պատգամավորների կողմից ծեծի ենթարկվեց պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Ի վերջո, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է պատասխան տա՝ որպես իշխանության անօրինական բռնազավթող, կամ Վազգեն Մանուկյանը՝ որպես հակասահմանադրական գործողությունների կազմակերպիչ:


Լ. Տեր-Պետրոսյանը, անշուշտ, կուզենար շրջանցել նշված «անցքերը», բայց օրերս տեղի ունեցած ասուլիսին մասնակցող լրագրողներն այդ հնարավորությունը նրան չտվեցին: 1996-ին վերաբերող հարցին Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ անսպասելի եւ խոցելի պատասխան տվեց: Նախ անսպասելի էր, որ նա, ըստ էության, ընդունեց, որ խախտումներ են եղել: «Վազգեն Մանուկյանի ներկայացրած շուրջ 1030 կամ ավելի արձանագրություններից (ընդհանուր թիվը՝ մոտ 1600) ընդամենը մի քանի տասնյակում են միայն հայտնաբերվել թվական անճշտություններ, այն էլ կապված ոչ թե թեր եւ դեմ ձայների, այլ հանձնաժողովների անփութության պատճառով կատարված թվաբանական հաշվարկների հետ (այդպիսի անճշտություններ բոլոր ընտրություններում լինում են)ե,- իր խոսքում նշեց ԼՏՊ-ն: Թե ինչ են նշանակում ՀՀ-ում հանձնաժողովականների անփութության պատճառով տեղի ունեցած թվական անճշտությունները՝ բոլորս գիտենք: Նմանատիպ բացատրությունները քիչ են տարբերվում ԿԸՀ ներկա անդամ, ՀՀԿ ներկայացուցիչ Բախչագուլյանի մեկնաբանություններից, երբ վերջինս հակադարձում էր ԿԸՀ-ում ՀԺԿ ներկայացուցչին:


Տեր-Պետրոսյանի 96-ին վերաբերող պատասխանի խոցելիությունն արտահայտվեց վերջին տարիներին վարկաբեկված այնպիսի ձեւակերպմամբ, ինչպիսին է Սահմանադրական դատարանին, ԿԸՀ-ին ու միջազգային դիտորդներին հղում անելով՝ սեփական հաղթանակն ապացուցելը: Նման ապացույցները չեն տարբերվում իշխանությունների մոտեցումից: Նրանք էլ միշտ հղում են անում նախկին նախագահի նշած կառույցներին ու խոսում լեգիտիմ ընտրությունների մասին: «Իրավական գործընթաց է տեղի ունեցել, ԿԸՀ-ն կայացրել է իր որոշումը, Սահմանադրականը՝ իրը: Միջազգային դիտորդական կազմակերպությունները, այո՛, նշել են անճշտություններ, նշել են թերություններ, նշել են կեղծիքներ ինչ -որ հանձնաժողովներում, բայց ընդունել են ընտրությունների արդյունքներըե,- ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Համաձայնեք, վերջին մի քանի ընտրություններում մենք այս տիպի պատասխաններ լսել ենք իշխանությունների շուրթերից: Սա, միգուցե, կարող է դառնալ նաեւ 2008-ի ընտրություններին հաջորդող բանաձեւը իշխանության թեկնածուի համար: Ու հետաքրքիր է՝ այդ դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունելո՞ւ է ընտրությունների արդյունքները: Եթե ոչ, ուրեմն կրկնակի ստանդարտներ են գործում՝ ինչն այնքան էլ ողջունելի չէ:


Հ. Գ. Հետաքրքիր է, նախկին նախագահը ճանաչո՞ւմ է 2003թ. նախագահական ընտրությունների արդյունքները: Ստեփան Դեմիրճյանն ու իր կողմնակիցները (ինչպես նաեւ Դեմիրճյանին ձայն տված քաղաքացիները) համարում են, որ իրենք են հաղթել, իսկ իշխանությունը, Տեր-Պետրոսյանի պես, հղում անելով ԿԸՀ-ին, ՍԴ-ին եւ միջազգային դիտորդներին, համոզված է, որ հաղթել է Ռոբերտ Քոչարյանը: Դատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի բացատրություններից՝ նա ընդունում է Քոչարյանի լեգիտիմությունը:

ՄԱՆՈՒԿ ՍԱՐԳՍՅԱՆ


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
491443
487532