ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Լեւո՛ն, կդատվենք միասին...  


Հարցազրույց Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ
 
«Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան է ցած գլորվել, որ անցած շաբաթ օրվա հանրահավաքում իր՝ հիստերիկ ելույթն ուղղեց թաղապետիս կողմը»,-երեկ «Փակագծին» ասաց Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանը: «Նա ինձ անվանելով «բոշի թաղի Մհեր», չգիտակցեց, որ դրանով վիրավորում է համայնքի ամբողջ բնակչությանը: Լեւոն, բերանս բացել չտաս, թե չէ քեզ կհանեմ «տրասս»: Այնպես չանես, որ պատմեմ հորդ թաղման արարողության դեպքը... Ա ՜յ գործիք, դու մոռացե՞լ ես, թե ով ես եղել դու մեր թաղում: Եթե մոռացել ես, ես առայժմ քո ով լինելու միայն մի մասին կանրադառնամ: Եւ իմացիր, ամեն ինչ՝ իր հերթով»:
 
-Պարոն Սեդրակյան, դուք Լ.Տ.Պ.-ի հետ միասի՞ն եք սովորել դպրոցում:
 
- Ես չեմ ճանաչել, ուղղակի լսել եմ, որ Լ.Տ.-Պ-ն ավարտել է մեր դպրոցը: Իրենց շարժման ընթացքում , երբ ինքն ուզում էր ընտրվեր ու դառնար ԳԽ նախագահ, այդ ընթացքում եկան ինձ մոտ և խնդրեցին, որպեսզի ես իրենց օգնեմ:
 
- Ինչո՞ւ դիմեցին ձեր օգնությանը :
 
-1989-90-ին եկան ինձ գտան ու խնդրեցին, որ օգնեմ, որովհետև Լևոնին դե ո՞վ էր ճանաչում, Լևոնն ընդամենը մի ախպարի տղա էր: Իհարկե, մենք ունենք լավ ախպար ընկերներ, բայց ինքը Սիրիայի գեղերից էր եկել ու շատ անմակարդակ տղա էր, ընդամենը դպրոցում լավ էր սովորել ու ճանաչելով, որ ինքը էրեբունցի է, մտածել են` դե, էրեբունցի է՝ էս տարածքի տղա է, ուրեմն կարգին տղա կլինի և դրա վրա են հիմնվել: Ու ինքն էլ, որ ցույց տա, որ թաղի բոլոր տղերքի հետ նորմալ հարաբերության մեջ է` ինձանով «ռեկլամ» եղավ ինքը, թե թոխմախցի է, էրեբունցի է ու այսպես իր հեղինակությունը բարձրացավ:

-Լեւոնի միֆը հյուսվել է պատանեկությունի՞ց:
 
-Այո, Թոխմախի Մհերն էր իրեն օգնում, իր ամբողջ ընկերությունով, ու այդպես գնաց այդ ծանոթությունը: Գալիս էին ժամերով սրճարանում նստում, 17-րդ դպրոցի տակը կոշիկի «ցեխ» ունեի՝ այդ «ցեխում», աշխատողները զանգ էին տալիս, թե այ Մհեր ջան, Լ.Տ.-Պ-ն է եկել, քեզ է ման գալիս...տենց: Գալիս էի, ամեն անգամ ինչ-որ մի հարցով դիմում էին՝ օգնում էի, այդտեղից է սկսվել մեր ծանոթությունը:
 
-Եվ...
 
-Ուրեմն ամեն տեսակի բան, ընտրությունների հետ կապված, մամուլին ասել եմ, թե ինչեր են եղել, իհարկե, կեղծիք էլ է եղել, անցած անգամ, որ ասաց, թե դատվելու է Մհերը, եթե դատվի՝ դու էլ հետս ես դատվելու ՝որպես այդ կեղծիքների կազմակերպիչ: Բայց, հաստատ, եթե կդատվենք երկուսով, ես համաձայն եմ, երկուսով գնանք համապատասխան տեղ, որ հետո նրա հետ խոսամ, որ տեսնեմ՝ ով է տղա, ով է՝ աղջիկ: Ես համաձայն եմ, երկուսով իրար հետ դատվենք: Այն ժամանակ, երբ ընտրվում էր ԳԽ նախագահ, մենք գնում էինք 200-300 հոգով այդ դահլիճի դեմը, որ ինքն իրեն տղամարդ կարծեր , վախենում էր դուրս գար: Դուրս գալուց հարցնում էր, Մհերը եկել է թե չէ, պետք է իմանար` Մհերը տղաների հետ դահլիճի դեմն են, նոր ինքը դուրս գար: Ա~յ այդպիսի օգնություններ են եղել, բարոյական օգնություններ, իր թիկունքին կանգնած են եղել: Իր ասած մարդկանց օգնել ենք` դառել են պատգամավոր , եղել են... ու հարցեր էլ կան, որ չեմ ուզում ասել:
 
-Ինչո՞ւ ...
 
-Այստեղ մի հատ հարց կա, որ անձնական բնույթի է. արել եմ, որ իրոք չպիտի անեի: Երբ Մանուչարյանի հետ, որպես կուսակից ընկերներ, բաժանվեցին, Մանուչարյանը հանրահավաք էր անում, Լևոնը խնդրեց ինձ, ես 200-500 հոգի մարդ էի տանում, կանգնեցնում էի առաջին գծում, սովորեցնում էի, որ խանգարեն, ո՞նց են չար երեխաները դպրոցում դասը խանգարում, ու այդպես Մանուչարյանի ելույթները «պռավալ» էինք տալիս, չէինք թողնում: Մի անգամ էլ Մանուչարյանն զգաց, ասաց, որ «այս բոլորը կազմակերպում են պոռնիկ Վազգենը, պոռնիկ Վանոն», ըսենց, Մանուչարյանն էդ պահը զգաց, ինքը ասեց, որ կազմակերպում են այս բոլորը իրենք: Ա~յ նման հարցերով դիմում էր` անում էինք: Հետո հարցեր էին լինում, որ հրահանգում էին, որ ժողովուրդը ցանկանա գնալ նախագահական, այնպես անենք, որ վերջում ասեն՝ «տո էս ինչ ախմախություն ա, էս միտինգ չէր, բան չէր»: Լ.Տ.Պ.-ն ասում էր` նրանց հետ գնացեք, թող ամբողջ ժողովուրդը գա ձեր ետևից: Մարտավարություն էին մշակել, մենք այդպես էլ անում էինք: Օգնել ենք, էլի´, հիմա դնենք ամեն ինչ երեսո՞վ տանք...
 
-Լ.Տ.Պ.-ն փորձե՞լ է ձեզ հանդիպել:
 
-Ինքը չէր փորձի, ինձ հետ ուզեցել են նրա միջնորդները հանդիպել, բայց ես ծախվող չեմ ու մերժել եմ այդ հանդիպումը, քանի հոգի մարդ են ուղարկել, թե խնդրում ենք` մի հատ հանդիպենք, խոսանք, ես ասել եմ , որ այդ մարդը չեմ, ու եթե մի բանակի ծառայում եմ, հավատարիմ եմ մնում, ոնց որ ժամանակին իրենց եմ հավատարիմ եղել: Իսկ երբ դրեցի թեկնածությունս 1996-ի թաղապետի ընտրությանը, ինձ ջարդ ու փշուր արին՝ իմ ժողովրդի հետ միասին: Այդքան ծառայելուց հետո իրենք վերցրին ջարդուփշուր արին, թե Մհերը ի՞նչ թաղապետ: Ինչի՞, քո ախմախ գաղափարով դու կարաս հանրապետության նախագահ լինես, որ Մհերը քեզ օգնում է, քո նեղ պահերին քո կողքին կանգնած է լինում, Մհերը չի՞ կարող թաղապետ աշխատել: Պատկերացրեք, եթե Մհերը դրել է թեկնածությունը, ուրեմն հեղինակություն է ունեցել, չէ՞: Այդ ժամանակ ինքն ինձ ասում էր` Թոխմախի Մհեր, որովհետև ես իրեն պետք էի, նույնիսկ սուտ գովազդ էր անում, թե Թոխմախի կեղտոտ լճի մեջ ենք մեծացել, ուզում էր ասել, թե թոխմախցի եմ: Այդ ժամանակ պետք էր, բայց իր դասընկերներից մեկն ինձ ասաց. «Մհեր ջան, նա Թոխմախում չի լողացել, մենք էինք լողանում, ինքը շորներս էր պահում»: Փաստորեն, ինքը միշտ այդպես պահողի կարգավիճակում ա եղել՝ շոր պահող, կամ գործի համար օգտագործվող, ով եղավ` իրեն օգտագործեց: Իրան միշտ էլ օգտագործել են, փոքր ժամանակ էլ ա ինքը օգտագործվել: Կամ որ ասում է` բոշի մայլի Մհեր, ինքը որ ասում է` այդ բոշեքը նույն մեր հայ ազգն են, նորմալ մարդիկ են, ավելի թասիբով: Սարի թաղում, ճիշտ է, բոշեք կան, բայց Էրեբունի համայնքում միայն բոշեքն են, դա սուտ բան է...
Ինձ մոտ նշել եմ՝ լուսահոգի Վազգեն... և տխրահռչակ Վանո: Այդ երկուսի մոտ ինքը նախագահ է աշխատել, ինքը մինչև 12-ը աշխատել է իբր, յանի գնացել քնել է, մնացած ժամերը նրանք են եղել նախագահողը: Ոնց ծրագիրը տվել են՝ ինքը այդպես կատարել է:
Գործիք է եղել ինքը, ինչու, ինքը չգիտի՞, ինքն ինքնուրույն հարց կարողացե՞լ է լուծել: Իսկ այսօր ես չեմ պատկերացնում` ինքն ինչ հարց պիտի լուծի, այսօր ո՞վ է լինելու, ո՞վ է հեծնելու` քշի, որովհետև էդ խելքի մարդ չեմ տեսնում, որ Վանոյի կամ Վազգենի չափ խելք ունենա, այսօր այդպիսի մարդիկ չկան, այսօր ո՞վ է իրեն հեծնելու` քշի, ու մեր ժողովրդի վիճակն ի՞նչ է լինելու: Մի ոտքը այստեղ է, մեկը՝ գերեզմանում, հանգիստ թող գնա նստի, կմեռնի` առքով-փառքով կթաղենք, հիմա որ թեկնածությունը դրեց, ջարդուփշուր եղավ, էլ իրան ո՞վ է թաղելու:
 
-Տարիների հեռվից, հետադարձ հայացք գցելով, չե՞ք զղջում, որ դուք օգնել եք իրեն:
 
-Շատ եմ զղջում, որ օգնել եմ՝ դա թերթում էլ եմ ասել, բայց այն ժամանակ ես քաղաքականությունից մի քիչ հեռու էի, ես գիտեի, որ թաղի տղա է, այսպես էլ պիտի լինի, պետք է օգնենք՝ ով էլ դներ մեր թաղից իր թեկնածությունը, ես պետք է կողքը կանգնեի: Բայց հետո տեսա, թե ինչ է կատարվում, ես էլ ուզում էի նորմալ ապրեի, հետո ես զգացի, որ այդքան օգնելուց հետո իմ գլուխն էլ կարող է ուտեն, ես դարձա ԱԺ-ի պատգամավոր, որ չկարողանան ինձ արտաքսեն պետությունից ու այնտեղ էլ գլուխս ուտեն:
1995թ-ին դարձել եմ ԱԺ-ի պատգամավոր ու շատ տղերքի էի կոչ անում, որ եկեք... Ես հասկանում էի, թե իրենք ինչ էին անում, իրենք ուժեղ տղա ու երևանցի չէին սիրում, երևանցիներին ջարդում էին: Այդ ո՞ր երևանցին է մոռանալու, հիշելու է: Իրենք ասում էին ուժեղ տղերքին` «հերիք ա Երևանում ապրեք, հիմա կարգը փոխվել ա, մենք պիտի գանք քաղաք ապրենք, դուք` գնաք գյուղ»: Բան չունեմ ասելու, մեր բոլորիս արմատները գյուղերից են, բայց այսպիսի խանդի տեսարաններ կային իրենց մոտ, ուզում էին ուժեղ տղուն ջարդեն, ու շատ-շատերին հաջողվեց` կոտորեցին, այդ ընթացքում կոտորած արեցին, ուժեղ տղերքի ու երևանցիների կոտորած արեցին: Ինչու՞ մի հատ շրջանի տղայի չէին ասում` թող քաղաքից կամ հանրապետությունից գնա :
 
- Ինչո՞ւ մերժեցիք Լ.Տ.Պ-ի առաջարկը:
 
-Ես չէի գնա, որովհետև թե´ ես եմ լավ զգացել, թե´ մեր թաղը լավ է զգացել, որ մենք այս իշխանության օրոք ենք լավ զգում: Հանրապետության նախագահը մեր թաղից է եղել, բայց մեզ միշտ հալածել է, իսկ այս իշխանության օրոք մենք նորմալ ապրում ենք, դրա համար ես կյանքում, ում որ կողմնակից եմ, չեմ դավաճանի, ես աշխատելու եմ Սերժի համար մինչև վերջ: Իսկ ինքը թող գնա իր կարգի մարդկանց հետ... Դեմիրճյան Ստյոպիկն ու ինքը նույն մակարդակի են, թող գնա, ովքեր խելք չունեն, դրանց խաբի, իրեն կողմնակից սարքի: Մենք՝ էրեբունցիներով, իրեն կողմնակից չենք լինի, որովհետև ոչ մի լավ բան չենք տեսել իրենից իր աշխատած մի քանի տարիների ընթացքում: Ասում էր. էրեբունցին ո՞նց կարող է աշխատի թաղապետի տեղակալ կամ թաղապետարանում բաժնի պետ: Դուք ձեր այդ հիմարներով գնացիք նախագահ ու նախարարներ աշխատեցիք, էրեբունցի էլ ձեզանից խելոք մարդ չկա՞ր, որ աշխատի թաղապետի տեղակալ կամ թաղապետարանում:
 
-Պարոն Սեդրակյան, ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանին Լ.Տ.Պ.-ն հեռացրեց աշխատանքից: Հիշում եք այդ տարիները:
 
-Ինքը ոչ թե միայն Րաֆֆիին, այլ նաեւ ողջ «Դաշնակցությանը» հեռացրեց, Վազգեն Մանուկյանին էլ ազատեց: Ասում են` երկու-երեք գլուխ մի ղազանի մեջ չի եփվում, դրա համար, Վազգենից էլ պրծնելու համար ըդենց սարքեցին՝ շարքից հանեցին: Դրա համար եմ ասում, ինքը ռոբոտ է եղել, հրամանն ինչպես տվել են, այդպես էլ կատարել է: Ոչինչ իր խելքով չի արել, իրեն հեծնողները, ովքեր քշում էին, դրանք ինչ ծրագիր տալիս էին՝ նա էր անում:
 
- Ի վերջո, որ թիմո՞վ ու ծրագրով է նա մտնում ընտրապայքար:
 
-Ես չեմ պատկերցնում, որ այնտեղ մի հատ այնպիսի մարդ լինի, որ ավելի խելացի լինի ու ծրագիր տա: Ծրագիր կարող է տալ Դեմիրճյան Ստյոպիկը, բայց եթե ինքը հույսը դրել է Ստյոպիկի վրա... էլ ի՞նչ ասեմ:
 
- Շուրջ մեկ տասնամյակ է, ինչ ՀՀՇ-ն ապազգային քաղաքականություն է վարում քաղաքական դաշտում:
 
-Ոչ թե միայն ես, այլ ողջ հայ ժողովուրդը համաձայն չի ՀՀՇ-ի վերադարձին: ՀՀՇ-ն ջարդեց ազգի ողնաշարը:
 
-Ժողովրդի որոշ հատված Լ.Տ-Պ-ին ազգի դավաճան է համարում:
 
-Ճիշտն ասած, լսել եմ, որ ասում են` ինքը թուրքերի հետ հարաբերություններ է ունեցել, դրա համար նրան կարելի է ազգի դավաճան համարել, բայց ես ինքս չեմ տեսել, որովհետև ես քաղաքականության մեջ այդքան խորացած չեմ եղել:
 
-Պատկերացրեք` Լ.Տ.Պ.-ն գալիս է իշխանության:
 
-Բնական է, առողջ չի լինելու: Նա կարող է վաղն ընտրվի, չնայած հնարավոր չի, բայց եթե ընտրվի էլ, նույն քաղաքականությունն է վարելու, նորից ինչ-որ մեկի տակ՝ թուրքի, ադրբեջանցու տակ մտնելու է, ինչպես ասացին՝ այնպես էլ անելու է: Կարող է մեր ազգին դեպի անկում տանի, դա շատ վտանգավոր է: Մի բան մտածել է, որ դուրս է եկել արենա, մի կեղտոտ բան անելու է, ինքը լավ բան չի կարող անել ազգի համար:
 
- Վտանգավո՞ր է:
 
-Շատ վտանգավոր: 1992-94թվերը ինչու՞ մենք մոռացանք: Այն թվերին խնդրեցին` ես 3 հատ ինքնաթիռ բերեցի Ուկրաինայից, խնդրեցին` այդ ինքնաթիռներով ես Սոչիից բենզին էի բերում, օրը 2-3 «կոնտեյներ» բենզին էի իջեցնում, գինն էլ հասել էր 15 հազար ռուբլու: Այդ ժամանակ ես բերեցի եւ գինը գցեցի, մինչև 3000 ռուբլու հասցրի: Ինձ խնդրել էին, որ բենզին չկա, կարող եք բերել, ամեն հնարավորությունը կտանք: Բերեցի, մինչև 3000 ռուբլի հասցրի «կանիստրի» գինը, դե, բնական է, ուզենայի` 15000-ով կվաճառեի, բայց 3000-ի մեջ էլ օգտվում էինք, 15000-ի դեպքում օգուտը մի քանի անգամ ավել կլիներ, բայց ըդենց ես ինձ ազգի թշնամի կհամարեի, մտածում էի` փրկությունը սա է՝ իջեցնենք 15-ից 3-ի ու արեցի: Ուրեմն ձևը սովորեցին, ու դրեցին` ինձ ջարդեցին, թե դու պետք է էլ բենզին չբերես, իրավունք չունես: Արդեն ձևերը սովորել էին: Նոր ստիպված բերեցի ինքնաթիռները, որ վարձել էի, մի քանի ամիս աշխատում էին, ու փողը տվել էի, որ տեսա` կարող է կորեն, ստիպված՝ Ազիզյան Նապոլեոնն էլ Սոչիում էր, խնդրեցի, ասի. «Բերել եմ, արել եմ, բայց էլ չեն թողնում բերեմ, խնդրում եմ` ինքնաթիռներից մեկը ծախենք, որ փողը մուծեմ`՝ չտուժվեմ»: Ու այսպես, Ազիզյանն ինձ օգնեց, ծախեցինք ու փողը փակեցինք. ես ձեռք քաշեցի, իրենք սկսեցին բենզինը բերել: Այ, այսպիսի անբարոյական մարդիկ են, իրենց պարանի վրա լվացք փռել չէր լինի. իրենց պատվի համար խնդրում են` անում ենք, բերում ենք, հետո էլ դնում ջարդում են: Մարդկային ոչ մի բան չկա իրենց մեջ, ես չեմ պատկերացնում էդ կարգի մարդ:
 
-Պատգամավորի մանդատը «փրկությա՞ն» համար գերադասեցիք:
 
-Հազիվ պրծա ու ասի` լավ, էլ սրանց հետ իմաստ չունի շփումը, ու եկա դառա պատգամավոր, թե չէ, ես աշխատող բիզնեսմեն տղա էի, պատգամավոր լինելն ինձ պետք չէր, ու այսպես պրծա, որ փորձանք չբերեն գլխիս, դրանից հետո` իշխանափոխություն, դարձա համայնքի ղեկավար ու մինչեւ հիմա շարունակում եմ աշխատել այդ պաշտոնում:
 
-Ե՞րբ եք ՀՀՇ-ի հետ հանդիպման առաջարկություն ստացել:
 
-Մի քանի ամիս առաջ, ԱԺ ընտրություններից հետո, երբ որոշել էր, որ պետք է առաջադրվի, ուզում էին հետս հանդիպեին ու քանի տեղից մոտիկ մարդկանց էին խնդրում, որ հանդիպենք-խոսանք, բայց ասացի՝ ինձ մոտ հանդիպում չպետք է լինի, որովհետև ես այդ մարդկանցից այնքան բան եմ տեսել, որ չեմ էլ ուզում տիպները տեսնեմ, ու առաջին ԱԺ ընտրություններին՝ 2003-ին, իր տղայի հետ կապված եկան ինձ խնդրելու, որ պատգամավոր սարքեմ, ես, ճիշտն ասած, ասացի, որ այդ ազգանունով այս համայնքից պատգամավոր չի լինի... այդտեղից էլ նեղացան ինձանից, եթե դուք այդքան ուժ ունեիք՝ դարձնեիք պատգամավոր, ինչո՞ւ էիք ինձ խնդրում:
 
-Վիրավորվա՞ծ եք:
 
-Ինքն ասել է, որ թոխմախի Մհերը, Սաշիկը կարող են դառնալ Սերժի, նախագահի կամակատարներ, նման բաներ... Իր կարճ խելքով ուզում էր ինձ վիրավորած լինի` բոշի-մայլի Մհերը, բայց էդ բոշեքը... ես ասեմ, սա շատ կարևոր հարց է, քանի որ այս բոշեքը 1000 անգամ իրենից նամուսով ժողովուրդ են, ընդհանուր Երևանում կա մի քանի բոշի թաղ՝ 3-րդ մաս, Քանաքեռ-Զեյթուն, Սարի թաղ, նրանք նորմալ մարդիկ են, լավ ժողովուրդ են...
 
-Ծաղրել է ժողովրդի՞ն:
 
-Այո, ծաղրում է: Կամ եզդիների վրա... Ասեմ, որ այս բոշեքը, ի տարբերություն իրեն, շատ թասիբով են, կանայք ու երեխաները նամուսով են՝ ի տարբերություն իրեն: Այս բառի մեջ շատ բան կա, թող լավ մտածի՝ կհասկանա, թե ես ինչ եմ ասում: Ու բերանս թող չբացի, որ ես չպատմեմ. թե իրա հոր թաղման օրը, հոգեհացի ժամանակ ի՞նչ կատարվեց իրենց տանը, եթե շատ խոսեց` դա էլ եմ պատմելու, որ ամբողջ հարևանության մեջ ասելիք էր դարձել, թե՝ այս կարգի ընտանի՞ք էլ կա քաղաքում: Դա էլ կպատմեմ, իմ մոտիկներից ով հարցրեց, թե ինչ է եղել՝ բոլորին ասելու եմ:
Իմ համայնքին, ժողովրդին, այդ մարդկանց հանձնարարական տուր՝ բոլորից լավ են կատարում. թասիբով, նամուսով: Բա դու եկել ես, նրանց ես մատնացույց անում, դու էլ Սիրիայի գեղերից ես փախել-եկել, ծագումդ էլ դեռ չգիտենք, դու հայ ես, տո եսիմ՝ թուրք ես, ասորի ես... ինչ ազգ ես: Քո դեմքից ինչո՞ւ չի երևում, դու հայի նմա՞ն ես:
Ես, ճիշտն ասած` չէի ուզենա, որ հարցն այսքան սրվեր, թող որպես առաջին նախագահ մնար իր տեղում, մեկ է, ոչ մեկը չէր էլ զգացել, թե ինքն ինչ կարգի ու մակարդակի մարդ է: Մի ոտքը այստեղ է, մյուսը՝ գերեզմանում, վաղը կմեռներ, կտանեինք նորմալ կթաղեինք, բոլորն էլ կմտածեին` խելացի մարդ է եղել, անունն էլ կմնար պատմության մեջ: Սրանով ինքն իրեն վարկաբեկեց, ինքը դառնալու է ջնջոց...
Վերջում կդառնա քաղաքական դիակ, ամեն ինչ արդեն վերջացել է:
 
-Արդյո՞ք սրանով ՀՀՇ-ի առջև քաղաքական ապագայի դուռը չփակվեց:
 
-Իրենք եթե խելք ունենային, էլ չէին դնի-չէին վերցնի, ամեն ինչ մոռացվել էր: ՀՀՇ-ի անունը, ինչպես Իսրայել Հակոբկոխյանն էր ասում, հավայի հաչող շները արդեն վերջացել էին, անունները չկար: Սրանով թարմացվեց, և ինքը բոլորին վատություն է անում, այնտեղ կային նաև երիտասարդներ, և ինքը նրանց էլ է վատություն անում. չեն հասկանում, փող են տալիս, փողերով բերում են հանրահավաքի, իսկ նրանց 30 տոկոսն էլ չի ընտրի: Չի հասկանում, գալիս են, մեզ մոտ ծիծաղում են իր վրա, ասում են` Մհեր ջան, ի՞նչ անենք, փող են տալիս՝ գնում ենք, գործ ա` կպել ա, փող ենք ստանում: Բայց իրեն չեն ընտրելու, խաբվում է, քաղաքական դիրքորոշում էլ չունի, չի պատկերացնում, որ... եթե գնալով մարդկանց թիվը նվազում է... Եթե դու ընդունելի տարբերակ ես քո ժողովրդի համար, այսքան որ ասում ես, մասնակիցների թիվը պետք է հասներ 100 հազարի, բայց գնալով դառնում է 5-6 հազար, կամ ելույթը, ինչի՞ մասին է խոսում՝ թաթար-մոնղոլներից... 40րոպե մենակ թուրքերից խոսաց, հետո թաթար-մոնղոլներից: Ժողովուրդը եթե նստած լիներ՝ կքներ, լավ է` ոտի վրա էին, ու համոզված եմ, որ 80-90 տոկոսը հայհոյանք կտային ախմախ ճառի համար:
Այնքան բաներ են եղել, դեռ լռում եմ, բայց մի օր կարող եմ խոսել: Կամ եզդիների հետ կապված, ինչո՞ւ, եզդիները մեր բարեկամը չե՞ն: Այդ մարդիկ միշտ էլ մեզ հետ են եղել, դարերով միասին ենք եղել, ինչու՞ ես վիրավորում՝ եզդի, բոշա... Այ Սիրիայի եթիմ... այնտեղից քոչել եկել ես, դառել ես լավ հայ, բոշեքն էլ ՝հայ չե՞ն: Կան եզդիներ` մեզնից լավ հայ են: Դու իրենցից շատ պատիվ-թասիբ ունե՞ս: Թասիբ ունենայիր` 7 տարի քեզ չէին օգտագործի՝ շպրտեին, հիմա այսօր հիշել ես, որ երկիրը կարգավորվում է, որ կարելի է նորից մի բան փախցնել: Այդ սովածներին էլ հավաքել ես կողքդ, կան ունևորներ էլ, բայց մեծ մասը սոված են, մտածում են` հեսա կգան ու, պատրաստի երկիր ա, քլունգը կառնեն ու կսկսեն քլնգել պետությունը: Իրենց տների մեջ նստում ու որոշում են, թե ում ինչ գործ են տալու, հավաքվում են իրենց տները ու որոշում, ենթադրենք՝ Մհերի «կալոնկեն» տալիս ենք քեզ... Իրենց տների մեջ որոշում են, թե որ սովածը ուր կգնա աշխատելու: Հազիվ խախանդ ապրում ենք:
 
-Հարթակում Լեւոնի կողքին Արամ Զ. Սարգսյանն է, Ս. Դեմիրճյանը, ըստ ձեզ, ի՞նչ քաղաքական նրբերանգ է հաղորդում այս զույգը Լ.Տ.Պ.-ին:
 
-Երկուսն էլ անթասիբ են, թասիբը բացակայում է իրենց մոտ: Այստեղ բոլորին հրապուրում է երկրի կայուն վիճակը: Եթե թասիբ ունենային, ենթադրենք, Վազգենի եղբայրը չէր գնա ու կանգնի նրա կողքը, կամ Ստյոպիկը, չնայած դա լավ է, դա ցույց է տալիս, որ նույն խելքի ու մակարդակի են, դա շատ լավ է, վարկաբեկվում են:
 
- Ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ ինչո՞ւ համաձայնության չեկան քաղաքական բոլոր ուժերը:
 
-Գեղամյանը քաղաքի տղա է, կողմնորոշվում է, հետո նա չի գնա նրան, եթե զգա, որ տանուլ է տալու, գլուխն աշխատում է, խելք ունի: Արթուրի քայլն էլ ողջունելի է, ինքն էլ Լևոնից շատ խելք ունի. ինքն ԱԺ-ում, որ հանպատրաստից կանգնում էր ճառելու՝ 30-40 րոպե կարող է ճառեր` առանց կանգնելու: Բոլորս զարմանում էինք, ասում, որ գլուխը 1000-ի վրա աշխատում է. ունի ծրագիր, դիրքորոշում, ոչ թե ոմանց նման. սադրիչներ, թալանչիներ չեն ու այդ կարգի մարդիկ:
 
-Չեք մտահոգվում, ձեր տեսակետների համար, որ «կքլնգվեք» Լեւոնին սպասարկող թերթերով:
 
-Դա իրենց չարությունն է, իրենք նորմալ մարդիկ չեն, բայց իրենք իշխանության էլ են եղել՝ իմ վրա չեն կարողացել: Եղել է դեպք, երբ տեսան, որ ես իրենցից չվախեցա, չեմ ուզում ասել՝ իրենք կհիշեն: Փորձեցին միլիցիայով հարցերս լուծել, բայց ամաչեցին ու վերջացավ: Իրենք թույլ մարդիկ են, չար են լինում, չարությունը եռում է մեջները, վախկոտ են, իսկ նորմալ մարդիկ պայքարի վերջում իրար համբուրում են, սրանք այդ կարգի չեն: Ես չեմ պատկերացնում, որ հանկարծ հաղթեն. դա հնարավոր չի, բայց որ հաղթեն, այս ժողովրդին՝ միջին խավով-բանով հանդերձ, բոլորին կոչնչացնեն, ունեցվածքները բոլորից կխլեն՝ գիշատիչ են: «Ախորժակն ուտելուց է բացվում»: Սրանք էլ այդ կարգի մարդիկ են: Ես ասում եմ՝ ինքը գեղցի ախպար է, ես էլ եմ գյուղացի, արմատներս Հոկտեմբերյանից են, բայց ես գեղցի չեմ:
 
-Ինչպե՞ս կբնորոշեք Լեւոն-Վանո անքակտելի զույգին:
 
-Վանոն իրենից սկզբունքային էր, թե չէ ինքն անողնաշար է: Վանոյին հարազատ մարդիկ կան, նրանք էլ հասկանում են, որ Վանոյի հարցն է լուծվում, որովհետև երբ Լ.Տ.Պ.-ն հաջողություն ունեցավ՝ գալու է: Եթե ստուգես, Վանոյի նկարը ծոցագրպանում երևի լինի: Մի անգամ Վանոն չափից դուրս իրենից դուրս եկավ, Լևոնն ուզում էր կանխել. «Լավ, Վանո ջան, Վանո ջան»... խնդրում էր: Ինչու՞ նախագահը Վանո ջան պիտի ասեր: Մի հատ ձեռքը սեղանին պիտի տար` բոլորը քարանային, բայց ինքը լացելով Վանոյին խնդրում էր, որ Վանոն վերջացնի:
Բայց ինքն ինչպե՞ս կարող էր տեղյակ լինել, ի պաշտոնե ինքը պետք է լիներ գլխավոր հրամանատարը, այո, բայց ինքը նույնիսկ իր տունը չէր կարող ղեկավարել, ուր մնաց՝բանակը: Թող նախ ինքն իր տունը ղեկավարեր..
 
-Բացեք փակագծերը:
 
-Շատ բան կա, ինքը կհասկանա, որ կարդա, ընթերցողների 50-60 տոկոսն էլ կհասկանա, ով էլ չի հասկանա, ոչինչ, կբացատրեն` կիմանա:
Իրենց թվում է, որ իրենց արածները մոռացվել են այս 10 տարվա մեջ, օրինակ, եթե հարց է գնում Ղարաբաղի գեներալներից՝ Բաղրամյան և այլն, ասում են` մեր հայերն են, իսկ հենց նախագահի թեկնածուի հարց է, ասում է ղարաբաղցի է: Այդ ո՞նց է, որ լավը վերցնում եք ձեր վրա, վատին ասում՝ ղարաբաղցի:
Ղարաբաղի պատրվակով եկան, իշխանությունը վերցրին ու այսօր էլ սկսել են քննադատել՝ ղարաբաղցի են: Օրինակ, մեր նախագահի ոչ մի ազգական կամ բարեկամ կյանքում իրեն լկտի չի պահել, ես չեմ տեսել, բայց իրենց տղերքը՝իր ու եղբոր, մտնում էին ոստիկանության շենք, ոստիկանապետին ու աշխատողներին էին ծեծում: Ասում են` ղարաբաղցի -տեղացի, բայց դե սրանք տեղացի չեն, Սիրիայի գեղերից են: Այդ ե՞րբ է երևանցի եղել որ, միշտ էլ շրջաններից են եղել նախագահները կամ պաշտոնյաները՝ Արարատից, Լենինականից: Ղարաբաղն էլ մեր ազգն է, ի՞նչ է եղել: Այն ժամանակ էլ թալան արեցիք, նույնիսկ դրա ձևերն էլ չգիտեիք... կամաց-կամաց անեիք, ե´ւ ստեղծեիք, ե´ւ անեիք: Լույսը կտրեցիք... այն տարիներին, երբ լույս չկար, ես ենթակայան ունեի, որ մշտական լարման տակ էր գտնվում, լույս էի տալիս ամբողջ թաղամասին՝ կայարանից մինչև Էրեբունի փողոց, բարակ լարով, որ միայն կարողանան` հեռուստացույց ու լույս վառեն, ասում էի, թե գեներատոր եմ աշխատացնում, որ չանջատեն, հանկարծ ականջներն ընկնի, նույնիսկ Լևոնի մորն էլ էի լույս տալիս: Ինչո՞ւ չէին կարող հոսանք տալ ժողովրդին: Իրենք մտածված լույսն անջատում էին, ես հազարավոր ընտանիքների հոսանք եմ տվել, ենթակայանից եւ գեներատորից: Ազգին պահեցին խավարի մեջ, որ հեռուստացույց չնայեն, թերթեր չկարդան... մտածված կոտորեցին ազգը, թե ո՞րն էր նպատակը, չեմ հասկանում:
Ճիշտն ասած, ես վատ էի զգում, որ Շողերն է գրում իմ մասին, որովհետև Շողերի հետ մենք նորմալ հարաբերությւոնների մեջ ենք եղել: Առաջին անգամ հանդիպել ենք «Հայրենիք» խանութի դիմացի կանգառում, մի ամիս հետո ընտրվեց ԱԺ պատգամավոր, ես էլ, ու այդպես մեր հարաբերությունները նորմալ շարունակվել են: Եվ այսօր ինձ համար անհասկանալի է, որ Շողերն է անհասկանալի բաներ գրում... Ու Լևոնը չի պատկերացնում, թերթեր չի կարդում, որ ասել է, թե մենք իրեն նկատի չունեինք՝ իր վրա է վերցրել, նույն Շողերն իմ ասելուց առաջ գրեց, որ երկու թաղապետներից մեկը ես եմ: Շողերը ձերը չի՞: Ուրեմն դու ոչ կարդում ես, ոչ լսում ես, ոչ էլ այս երկրից տեղյակ ես: Ես ո՞նց կարող էի իմ վրա վերցնեի, եթե Շողերը չգրեր:
 Լիլիթ Սահակյան
«Փակագիծ» օրաթերթ, 11.12.2007

        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
482496
478828