ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՂԾՄԱՄԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԶԱՎԹԵԼԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է»  


1996թ. սեպտեմբերի 23-ի հանրահավաքում (որին մասնակցում էր մոտ 100 հազար մարդ) ընթերցվեց Ազգային համաձայնության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետեւյալ հայտարարությունը.
 
 
 
     Սիրելի ժողովուրդ,
     Սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները բռնել են ընտրությունների արդյունքների կեղծման ուղին: Սա պարզ անարդարություն չէ, սա շարքային կեղծիք չէ: Նույնիսկ արդեն իսկ գրանցված համատարած ու աննախադեպ կեղծիքներով նախագահը չունի ձայների մեծամասնությունը:
     Մենք խորապես գիտակցում ենք, որ ներկա նախագահական ընտրություններն այն փորձաքարն է, որով թե ինքներս մեզ, եւ թե ողջ աշխարհին ցուցադրելու ենք ժողովրդավարական արժեքներ դավանելու մեր կարողությունը: Այս ընտրությունները աննախադեպ կարեւորություն ունեն: Այսօր մեզանից է կախված մեր պետության, ժողովրդի եւ մեր զավակների ապագան:
     Եթե մինչ այժմ Հայաստանը թաղված էր տնտեսական ու սոցիալական ճգնաժամի ճիրաններում, ապա այսօր նախագահը իր քրեամերձ շրջապատով, փորձ է անում մեզ տանել փակուղի եւ հոգեբանական բարոյազրկման հուն:
     Սթափ գնահատելով իրավիճակը եւ հենվելով ընտրություններում իմ օգտին տրված գերակշիռ ձայների վրա`
ես հայտարարում եմ.

     1.      ՀՀ գործող նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի պարտադրանքով կազմակերպվում եւ իրականացվում է 1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման գործընթացը: Այն համատարած եւ աննախադեպ չափերի է հասել: Կեղծիքների ձեւերը ամենաբազմազան են, բացահայտ եւ հեշտ ապացուցելի է: Բոլոր այդ դեպքերի համար մենք ունենք իրական ապացույցներ:

     2.      Ըստ միջազգային իրավական նորմերի եւ ՀՀ օրենքների` ընտրություններում կեղծիքների կազմակերպիչները համարվում են հանցագործներ, իսկ ընտրությունների արդյունքների կեղծմամբ իշխանության զավթումը գնահատվում է որպես պետական հեղաշրջում:
 
     3.      Հայաստանում կատարվածը միայն մեր ներքին գործը չէ, եւ մենք սպասում ենք միջազգային դիտորդների, Հայաստանում գործող միջազգային ժողովրդավարական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ տարբեր երկրների դեսպանների գնահատականին: Եթե միջազգային հնրությունը համարժեք գնահատական չտա ՀՀ նախագահի կողմից իրականցվող պետական հեղաշրջմանն ու մարդու իրավունքների աննախադեպ ոտնահարումներին, ապա ես ինձ իրավունք կվերապահեմ կոչ անել իմ ընտրողներին եւ ողջ ժողովրդին դիմելու իրավիճակին համարժեք գործողությունների:
 
     4.      Մենք հավաստում ենք Հայաստանի քաղաքացիներին, ողջ հայությանը, քաղաքական ընդդիմադիր կուսակցություններին եւ միջազգային հանրությանը, որ կգործադրենք բոլոր միջոցները եւ թույլ չենք տա պետական հեղաշրջում Հայաստանում:
 
     5.      Մենք կոչ ենք անում բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչներին, զինծառայողներին, սպաներին, ոստիկաններին` թույլ մի տվեք ձեզ ներքաշել հայաստանում իշխանությունը զավթած քրեախմբի հակաժողովրդավարական որեւէ գործողության մեջ:
     Պահի պատասխանատվությունը անչափ մեծ է: Ստեղծված իրավիճակը պետք է հաղթահարվի առանց որեւէ ուժային միջամտության եւ առանց կաթիլ իսկ արյան:

Վազգեն Մանուկյան


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
491417
487506