ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԳԻՇԵՐԸ, ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ  


     Ժողովուրդը ցույց տվեց իր ցասումը եւ չվախեցավ: Կրակում էին, իսկ կանայք ու տղամարդիկ երգում էին:
     Ես կներկայացնեմ, թե ինչ տեղի ունեցավ այն պահից սկսած, երբ ես, Լենսեր Աղալովյանը, Ռուբեն Հակոբյանը, Սեյրան Ավագյանը մտանք Ազգային ժողովի շենք եվ սկսվեցին բանակցություններ ներսում գտնվող ԿԸՀ-ի հանձնաժողովի անդամների, մասնավորաբար Խաչատուր Բեզիրջյանի հետ: Մենք առաջարկեցինք հետեւյալը. քանի որ ժողովրդի մոտ խիստ կասկածներ կան, որ արդար ընտրություններ տեղի չեն ունեցել, պահանջում ենք` յուրաքանչյուր մարզից երեքական քվեատուփ համատեղ ստուգել: Մենք ուզում ենք, որ մեր պահանջը կատարվի: Ասացի, որ դրսում կան մարդիկ ոչ միայն Վազգեն Մանուկյանի օգտին քվեարկած, այնտեղ հավաքված են նաեվ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած մարդիկ: Մեր ներկայացուցիչները պահանջում էին, որ երեք քվեատուփ բացվի:
     Խորհրդակցությունից հետո Խաչատուր Բեզիրջյանը համաձայնեց քվեատուփեր բացել, բայց ոչ թե թեկնածուի վստահված անձի պահանջով, այլ` նախագահության երկու թեկնածուների վստահված անձերի, կամ հնձնաժողովի չորս անդամների պահանջով: Մեզ համար դա նույնպես ընդունելի տարբերակ էր, եւ գոհացուցիչ լուժում կլիներ: Սակայն հետո Խաչատուր Բեզիրջյանը հայտնեց, որ ինքը մենակ, առանց հանձնաժողովի չի կարող ընդունել այդպիսի որոշում:
     Հենց այդ պահին զանգեց Բաբկեն Արարքցյանը եւ Բեզիրջյանին ասաց, որ ինքը դեմ է այդ որոշմանը:

 Այդ ժամանակ էր, որ զայրացած ժողովուրդը, երկաթե ճաղերը ջարդելով, ներս խուժեց: Մենք այնտեղ կանգնած էինք, ժողովրդին շատ դժվար էր հանգստացնել: Կրակոցները տարբեր կողմերից էին, բայց` օդում: Ժողովրդին ոչ ոք չէր կարողանում հանգստացնել: Խաչատուր Բեզիրջյանն արդեն համաձայն էր մեր պահանջին, բայց ԿԸՀ-ի քվորում չկար: Խնդրեցինք Սեյրան Ավագյանին եւ Ռուբեն Հակոբյանին, որ նրանք ժողովրդին անեն դարպասների մոտ, սակայն ժողովրդին հանգստացնել հնարավոր չէր: Ես նրանց կանչեցի հանձնաժողով եւ ասացի, որ ժողովրդին ինքս դուրս կհանեմ դարպասներից: Արշակ Սադոյանը ու Ռուբեն Հակոբյանը այնտեղ մնացին: ԱԺՄ-ից Վովա Հախվերդյանն էր, ԱԻՄ-ց նունպես կար ներկայացուցիչ: Վերջում եկավ Աղասի Արշակյանը, որ տեղեկացրեց նաեւ, թե ԿԸՀ-ի քվորում չկա, եւ երկու հոգի պակասում են…

     Այսօրվանից ամբողջ հանրապետությունը պետք է կանգնի ոտքի: Մեզ պետք է միանա նաեւ ոստիկանությունը: Իմ իմացած տվյալներով զինվորականներն իրենց նորմալ են պահել: Կան հանցագործներ, որնք պատասխան կտան այս ամենի համար:
     Մենք ոչ ուզում ենք արյուն հեղել, ոչ էլ քաղաքացիական պատերազմ ենք ուզում, բայց ժողովրդի իրավունքը մինչեւ վերջ պիտի պաշտպանենք:

        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
482488
478820