ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  


     Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններու առթիվ իշխանություններու ցուցաբերած քաղաքական վարքագիծը ոտնակոխ կընե մեր երկրի արդեն իսկ դյուրաբեկ ժողովրդավարական գործընթացըը եւ ծանր հարված կուտա հայաստանի միջազգաին բարոյական վարկին: Սահմանադրական վարչաձեւի քողին տակ` քայլ առ քայլ կիրագործվի մեր ժողովուրդի շարունակական իրավազրկումը իր իսկ իշխանություններուն ձեռքով:
     Սեպտեմբեր 22-են ի վեր դեպքերու արագ ընթացքը` նախագահական ընտրություններու նախօրեին իշխանության վերին օղակներուն մեջ ակնհայտ դարձած խուճապը, ընտրություններու արդյունքը կեղծելու գծով անոնց կողմե ձեռք առնված միջոցները եւ այդ արդյունքներու ստուգման համար ժողովրդային արդար պահանջքին հանդեպ ցուցաբերված մերժողական կեցվածքը, այս բոլորը կասկծ չեն թողուր, որ մեր հայրենիքի մեջ ժողովրդավարությունը լուծարքի կենթարկվի:
Արդարեւ, այսօր մեր հանրապետւթյան մեջ չեն գործեր ժողովրդավարութեան տարրական սկզբունքները, կխախտվին մարդկային իրավունքները եւ կգործադրվին բռնություններ: Երկրի ներքին կյանքին կմիջամտե պետությունը իր ուժային միջոցներով` փորձելով խափանել ժաղովուրդի կամքի արտահայտությունը: 


Հայ Յեղափողական Դաշնակցությունը կմերժե մեր երկրին եւ մեր ժողովուրդին պարտադրվող այս պաշտոնական խաբեությունը եւ կհայտարարե, որ իր բոլոր մարմինները ու ընկերները զորավիգ կկանգին բողոքի ժողովրդական ալիքին:     Դաշնակցությունը չի կրնար ընդունիլ անկախ հայրենիքի հողին վրա բռնի միջոցառումներով քաղաքական հարցեր լուծելու մոտեցումը եւ կպահանջե ընտրության իսկական արդյունքի հրապարակումը եւ հաստատումը:
     Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կդատապարտե Հայաստանի իշխանություններու ուժային քաղաքականությունը եւ զայն կնկատե բռնատիրության հաստատման բացահայտ քայլ:
     Հայաստանի Հանրապետության քաղաքացիներու սահմանադրական իրավունքները չեն կրնար սակարկության նյութ դառնալ որեւէ պատրվակով: Հետեւաբար, ՀՅ Դաշնակցությունը կպահանջե, որ անմիջապես ազատ արձակվի կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչները եւ ապահովի կատարված բռնարարքներու իսկական մեղավորներու եւ կազմակերպիչներու բացահայտումն ու դատապարտումը` ինչ պաշտոն ու հանգամանք ալ ունենան անոնք:
     Այս դժվարին օրերուն, երբ մեր ժողովուրդը Արցախի ու Հայաստանի մեջ կդիմագրավե տնտեսական եւ ռազմաքաղաքական չափազանց բարդ կացություն, Դաշնակցությունը կոչ կ`ընե մեր ժողովրդին ըլլալու զգաստ եւ թույլ չտալու, որ որեւէ ձեւով աղավաղվի իր արդար բողոքը:
     Այսօր եւ ապագային, մեր ժողովուրդը նախանձախնդրորեն տեր պիտի կանգնի իր մարդկային եւ ազգային իրավունքներուն եւ անպայման ձախողության պիտի մատնե իր հավաքական գոյության սպառնացող ամեն վտանգ: 


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
491423
487512