ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՉԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ  


     Սիրելի հայրենակիցներ, այսօր, երբ տեղի է ունեցել ամենաանցանկալին, մենք գիտենք որ մեր ազգային վիճակի համար տագնապը հավասար չափով համակել է աշխարհասփյուռ ողջ հայությանը:
     Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի գերագոյն մարմինը, մերժելով ներազգային պառակտման ու արյունահեղության բոլոր փորձերը` ում կողմից էլ դրանք կձեռնարկվեն, նկատի ունենալով, որ ազգի ամեն մի պառակտելի հատվածի ազատ կամքի անտեսումը ու մի քանի ընդդիմադիր անձանց անվան տակ, փաստորեն, ժողովրդի այդ ոչ ձեռնտու կեսի դեմ հանդես գալը լրջորեն սասանում է հայության միասնականությունը, հաշվի առնելով, որ օրինականության ու ժողովրդավարության անտեսումը կարող է լրջորեն վտանգել մեր նորաստեղծ պետականության ապագան` դիմում է համայն հայությանը.


Հայրենակիցներ,
     Կոչ ենք անում վեր կանգնել մասնավոր խմբային շահերից ու հաշվարկներից եւ չգայթակղվել այնպիսի տրամադրություններով, որոնք կարող են քայքայել մեր միասնականությունը, հայությանը տարանջատել շերտերի` լավերի ու վատերի, հայրենասերների ու ոչ հայրենասերների: Կոչ ենք անում այս տագնապալի պահին ձայն բարձրացնել ընդդեմ Հայաստանում տեղի ունեցող բռնությունների, հալածանքների ու օրինախախտումների եւ ի պաշտպանություն ժաղովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների:
     Հայրենաբնակ հայության հետ պահանջել, որ քաղաքական միջոցառումները Հայաստանում նախաձեռնվեն ու իրականացվեն ազատ, արդար եւ բոլորի համար հավասար պայմաններում, քաղաքական ասպարեզում իրենց համապատասխան տեղն զբաղեցնեն բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները:
     Միայն ազգային միասնականության, քաղաքացիական համաձայնության, ժողովրդավարության ու օրինականության պայմաններում է, որ մենք կարող ենք կայացնել համահայկական համախմբում եւ ազգային նպատակները իրականության վերածելու ներուժ պարունակող պետություն:

30 սեպտեմբերի, 1996թ.


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
491427
487516