ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ  


     Հայրենակիցներ,
     Արցախյան վերազարթոնքի ալիքը մեր առջեւ բացեց ազգային ինքնության եւ անկախ պետական կյանքի հորիզոններ: Համայն հայությունը հուսավառվեց փայփայած այն երազով, որ եկել է ազգային արժեքների, նպատակների` Հայ Դատի շուրջ ողջ ժողովրդի համախմբման եւ միասնաբար առաջընթացի ուղին հարթելու ժամանակը: Եկել է ժամանակը, երբ մե՛կ հոգի, մե՛կ միտք եւ մեկ ընտանիք կդառնան ոչ միայն հայաստանաբնակ մտաորականը, աշխատավորն ու պետական այրը, այլեւ նույն տանիքի տակ կմտնի արցախցին, հայրենիք-արտերկիր մազե կամուրջը կվերածվի լայնահուն պողոտայի:
     Հետագա տարիները, սակայն, մեծ քայքայումներ բերեցին մեր կյանքի բոլոր բնագավառներին, հոգեկան անկումն ու հուսալքությունը հայրենիքից վանեցին մեկ միլիոնի չափ հայերի, որոնք դեռ երեկ ապրում ու պայքարում էին հանուն այդ նույն հայրենիքի վաղվա օրվա: Երբ սահմանադրությամբ մերժվեց երկքաղաքացիությունը, Հայաստանից իրեն օտարված զգաց նաեւ հայրենիքից դուրս ապրող հայը:


Չնայած համատարած հուսահատությանն ու կրավորականությանը` նախագահական ընտրությունների նախօրյակին մի նոր հասարակական ակտիվություն դրսեւորվեց, ժողովուրդը կամք ցուցադրեց իր կյանքի ընթացքը տնօրինելու հարցում: Ցավոք ընտրական գործընթացում արտահայտվեցին բազում օրինախախտումներ, որոնք վճռական ազդեցություն ունեցան մրցապայքարի հապշտապ հայտարարված ելքի վրա: Վրդովմունքի ալիքը հաջորդ օրերին ժողովրդի լայն զանգվածներ դուրս բերեց հրապարակ եւ իշխանություններին ներկայացրեց ընտրությունների արդյունքների ստուգման ու հրապարակայնացման միանգամայն օրինական պահանջ: Իշխանությունները այս անգամ էլ արհամարհելով ժողովրդի ձայնը, վերջինիս մոտ առաջ բերեցին հերթական անգամ խաբված, անտեսված լինելու զգացում, եւ կատարվեց անխուսափելին:
     «ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը վճռականորեն դատապարտելով ներազգային թշնամանքի եւ քաղաքացիական արյունահեղության յուրաքանչյուր դրսեւորում` միաժամանակ անընդունելի է համարում սեպտեմբերի 25-ի իրադարձությունները պետական հեղաշրջման փորձ ներկայացնելու ՀՀ իշխանությունների մոտեցումը: Անհեռատես ու դատապարտելի են կատարվածն ընդդիմության հետ վերջնական հաշվեհարդար տեսնելու եւ դրանով ժողովրդավարությունը Հայաստանում գլխովին ջախջախելու բոլոր փորձերը: Տեղի ունեցածը չպետք է նաեւ ընտրությունների արդյունքների անաչառ ստուգումից, խեղաթյուրումների բացահայտումից խուսափելու առիթ նկատվի: ՀՀ իշխանություններին կոչ ենք անում հաշվի նստել իրենց պես չմտածողների եւ նույնիսկ իրենց ղեկավարումն ու քաղաքական կուրսը չընդունողների հետ, որոնք, ինչպես ապացուցեցին հենց վերջին ընտրությունները, ոչ թե մի քանի ընդդիմադիր անձեր են, այլ ժողովրդի պատկառելի հատվածը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հույս է հայտնում, որ ՀՀ իշխանությունները, նկատի ունենալով առճակատումների ու օրինականության ոտնահարումների կործանարարությունն ազգային մեծ նպատակներ ունեցող ժողովրդի եւ նորաստեղծ պետության համար, արագորեն քայլեր կձեռնարկեն քաղքական մթնոլորտի շիկացածության մարման, քաղքական հանդուրժողականության սկզբունքով միասնականության կայացման ուղղությամբ»:


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
510268
501410