ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  


     Սույն թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցան ՀՀ նախագահական ըհտրությունները: Չնայած ընտրական մեխանիզմի անկատարությանը, ընտրական հանձնաժողովների եւ պետական լրատվական միջոցների իշխանամետ գործունեությանը, իսկ քվեարկության օրը` բազմաթիվ անօրինականություններին, ժողովուրդն իր քվեարկությամբ հստակ բացասական գնահատական տվեց այսօրվա գործող նախագահին: Դրա վկայություններն են ընտրությունների արդյունքները Երեւան քաղաքում եւ այն մարզերում, որտեղ հնարավորություն եղավ որոշակի հսկողություն սահմանել քվեարկությունների ընթացքի վրա: Տեսնելով գործող նախագահի ակնհայտ պարտության վտանգը, իշխանությունները` հատկապես ուժային նախարարությունները, իրենց կամակատար ընտրական հանձնաժողովների միջոցով գնացին ընտրությունների օրենքի նոր խախտումների` սահմանափակելով ձայների հաշվման հրապարակայնությունը եւ տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների պատճենները Վ.Մանուկյանի վստահված անձանց չտալով: Ավելին` նրանցից շատերին թույլ չտվեցին մասնակցել ձայների հաշվմանը: Հաջորդ օրը` սեպտեմբերի 23-ին, ՀՀ նախագահը պետական հեռուստատեսությամբ աճապարեց իրեն հռչակել վերընտրված նախագահ, երբ միաժամանակ ԿԸՀ-ն հայտարարում էր, որ այդպիսի տվյալ չունի:

Ընտրությունների արդյունքները ստուգելու եւ կատարած օրինախախտումները բացահայտելու` նախագահի թեկնածուների, նրանց վստահված անձանց եւ բազմահազար ընտրողների եռօրյա օրինական պահանջը ԿԸ հանձնաժողովի կողմից չբավարարվելուց հետո, սեպտեմբերի 25-ին վրդովված ժողովուրդը ներխուժեց ԿԸՀ նստավայր, կատարվեցին անկարգություններ, որից տուժեցին ԱԺ նախագահը, տեղակալը եվ մեծ թվով ցուցարարներ: Դա ժողովրդի ցասման առաջին արտահայտությունն էր նախագահ ընտրվելու վերաբերյալ իշխանությունների կողմից անօրինական եւ կեղծ տեղեկություն տարածելու, հասարակական կարծիքի ցինիկ արհամարհանքի, ընտրությունների ժամանակ տեղ գտած անօրինականությունները կոծկելու փորձերի դեմ: Ժողովրդին ահաբեկելու համար մայրաքաղաքի կենտրոնում կիրառեցին հրազեն: ՀՀ դատախազը սեպտեմբերի 25-ի դեպքերը որակեց որպես պետական հեղաշրջման փորձ եւ տեռորիստական ակտ, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է դատախազի կողմից քաղաքական պատվերի կատարումը, ինչը սպասելի է էությամբ ստալինյան մնացուկ հանդիսացող դատախազությունից, որն այսօր անմիջականորեն ենթարկված է գործադիր իշխանություններին: Նախագահի հրահանգով հանրապետությունում արգելված են ժողովները, հանրահավաքները, երթերը, մայրաքաղաքի կենտրոնը, հրապարակները պաշարված են տանկերով եւ ավտոմատավոր զինորներով, անօրինական փակված են կուսակցությունները (ԱԺՄ, ԱԻՄ, ՍԻՄ, ՀԴԿ), կատարվում են զանգվածային ձերբակալություններ եւ մարդկանց անօրինական հետապնդումներ: Մեր սերունդը բազմաթիվ այլ զրկանքների հետ միաժամանակ դարձավ 37 թվականի վերածննդի ականատեսը, ինչն առաջ է բերել ամբողջ բնակչության արդարացի վրդովմունքը:

     Ստեղծված իրավիճակում հանրապետությունում բնականոն կյանքը վերականգնելու, ժողովրդական ցասման նոր ալիքի բարձրանալուն չնպաստելու, երկիրը ժողովրդավարության եւ օրինականության հունը մտցնելու համար  իշխանությունները պարտավոր են.
     1.           Անհապաղ արձակել անօրինական ձերբակալված պատգամավորներին եւ քաղաքացիներին:
     2.           Բազմակողմ եւ օբյեկտիվ քննություն կատարել սեպտեմբերի 25-ի եւ 26-ի Ազգային ժողովում անկարգություների, խուլիգանության դեպքեի առթիվ եւ պատասխանատվության կանչել անմիջական հրահանգիչներին եւ կատարողներին:
     3.           Պատասխանատվության կանչել ընտրությունների օրենքները խախտողներին:
     4.           Ապահովելով հրապարակայնությունը` անցկացնել քվեարկության արդյունքների ստուգումներ եւ պարզել ընտրությունների իրական արդյունքը:
 
 30 սեպտեմբերի, 1996թ.

        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
491425
487514