ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ  


Ազգային ժողովրդավարական միությունը ստեղծվել է 1991թ. (որպես կազմակերպություն` պաշտոնապես գրանցվել է 1992թ.): Իշխանության գալուց հետո Հայոց համազգային շարժման ղեկավարության մի մասն սկսվեց առաջնորդվել` «ազգայինը կեղծ կատեգորիա է», «մենք սովորական ազգ ենք» սկզբունքներով` փորձելով արդարացնել իր վարած հակաժողովրդական քաղաքականությունը` խաթարելով նոր-նոր հաստատվող ժողովրդավարական ավանդույթները: Ազգային, ժողովրդավարական, ազատական գաղափարներ դավանող կուսակցության գոյությունը դարձավ օբյեկտիվ անհրաժեշտություն:
Շարժման մասնակիցների մի մասը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ինքնակամ հեռացավ ՀՀՇ-ից եւ կազմեց ԱԺՄ կորիզը: 1991թ. օգոստոսին ԱԺՄ շարժման սկիզբը նշանավորվեց մեծ համաժողովով: ԱԺՄ հիմնադիրները համոզված էին, որ աշխարհում ընթացող օբյեկտիվ գործընթացների շնորհիվ աննախադեպ պայմաններ են ստեղծվել Հայաստանի շողովրդավարական սկզբունքների վրա ազատ զարգացման ու բարգավաճման, կենսունակ տնտեսական, մարդու իրավունքներն ապահովող արդար սոցիալական եւ արժանապատիվ ազգային քաղաքականություն ապահովելու, ներքին առողջ բարոյական մթնոլորտ եւ հասարակական կարգ ու կանոն հաստատելու համար:
ԱԺՄ-ն իր առջեւ խնդիր էր դնում վերականգնել կորցրած պետականությունը, ստեղծել համազգային կառույցների միասնական համակարգ, ազգերի մրցակցության մեջ առաջավոր դիրքեր նվաճել, յուրացնել մարդկային քաղաքակարթության արժեքները եւ իր հերթին հարստացնել դրանք նոր գաղափարներով ու նոր արժեքներով, միջազգային քաղքական թատերաբեմ վերադառնալ:

1992թ. Գերագույն խորհրդում կազմավորեցին «Ազգային ժողովրդավարներ» խմբակցությունը:
ԱԺՄ ներկայացուցիչներն իրենց զբաղեցրած պետական պաշտոններում, Գերագույն խորհրդում վճռականորեն պայքարել են մեր ժողովրդին հուզող հարցերին լուծում տալու համար, իրենց ավանդն ունեն Հայաստանի պետականության կառուցման գործում, Արցախի համար ամենավճռորոշ պահերին սատար են կանգնել հայ ժողովրդի այդ հատվածի պայքարին: Այդ տարիներին ԱԺՄ խմբակցության անդամների կողմից էին Գերագույն խորհրդում բարձրացվումկենսական նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր:
1992թ. ռազմաճակատներում պարտություններ սկսվեցին: Հայաստանում օրեցօր խորացող ճգնաժամը ԱԺՄ-ին դրդեց ազգային համաձայնության դաշինք նախաձեռնել, որում ընդգրկվել էին առաջատար քաղաքական կուսակցությունները (ՀՅԴ, ՍԻՄ, Հանրապետական կուսակցություն, ՔԴՄ, ԱԻՄ): 1992թ. ամռանը դաշինքի նախաձեռնությամբ տեղի ունեցած մի շարք հզոր ցույցեր, որոնց ճնշմամբ հաճախ երկրի քաղաքական ղեկավարությունը ստիպված է լինում զիջումների գնալ:
Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Մնաուկյանին պետնախարարի պաշտոն առաջարկեց, որը համակարգում է պաշտպանությունը եւ ռազմարդյունաբերական համալիրը: Նա համաձայնեց` նախապես խորհրդակցելով դաշինքի մյուս անդամների հետ: ԱԺՄ ղեկավարությունը ստանձնեց Շավարշ Քոչարյանը, այնուհետեւ համագումարում ԱԺՄ նախագահ ընտրվեց Դավիթ Վարդանյանը: Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Վազգեն Մանուկյանը վերադարձավ կուսակցության շարքերը եւ 1994 թվականից ԱԺՄ նախագահն է:
Լայն զանգվածների շրջանում բարձր վարկանիշ ձեռք բերելու շնորհիվ ԱԺՄ շարքերը համալրել ցանկացողների թիվը կտրուկ աճեց, եւ կուսակցությունը սկսեց ընդլայնել կազմակերպական կառույցները` դառնալով զանգվածային քաղաքկան ուժ: Կարճ ժամանակում նախաձեռնող խմբեր, կուսակցական կազմակերպություններ ստեղծվեցին Երեւան քաղաքի բոլոր համայնքներում, Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում եւ մի շարք գյուղական շրջաններում: 1992թ.-ից ԱԺՄ կենտրոնական գրասենյակում գործում է իրավապաշտպանների խումբը: Խմբի օժանդակությունից օգտվել են հարյուրավոր մարդիկ:
1995թ. խորհրդարանական ընտրություններում արդեն ընդդիմադիր ամենահզոր քաղաքական ուժն էր: Դրանով էին պայմանավորված իշխանությունների հակազդեցության աննախադեպ ոչ քաղաքակիրթ դրսեւորումները: Այդ ընտրություններին ԱԺՄ-ն մասնակցեց համապարփակ հակաճգնաժամային ծրագրով, որի հիմնական կետերը վերաբերում էին պետական կառույցների, սահմանադրական կարգի, բանակի բարելավմանը, սոցիալական խնդիրների լուծման գործում պետական պարտավորությունների հասատատգրմանը, տնտեսական նոր, գործուն ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
ԱԺՄ-ն հատկապես վտանգավոր էր համարում նույն ընտրությունների ընթացքում սահմանադրության նախագծի հանրաքվեի անցակացումը: Նախագիծը ԱԺՄ-ի կողմից գնահատվում էր ավտորիտար իշխանական համկարգի ամրագրում:
Ժողովրդավարության սկզբունքներից հրաժարված իշխող վարչախմբի պահվածքը կանխորոշեց, թե’ ընտրությունների, թե’ հանրաքվեի արդյունքները:
Չնայած անօրինական կեղծիքներին` իշխանություններին չհաջողվեց արգելել ԱԺՄ-ի մուտքը ԱԺ: ԱԺՄ-ն ԱԺ-ում ստեղծեց նույն անունը կրող խմբակցությունը:
Հետեւողական, համառ պայքարը տիրող ռեժիմի դեմ, հանուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության, օր օրի բարձրացնում էին կուսակցության վարկը ոչ միայն Հայաստնաում, այլեւ միջազգային ասպարեզում: Քաղաքական շատ գործիչներ կուսակցությունը համարում էին Հայաստանի առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժը, իսկ նրա ղեկավար Վազգեն Մնաուկյանին` այլընտրանքային առաջնորդ: ԱԺՄ նախագահը եւ մյուս առաջատար գործիչները բազմիցս այցելել են տարբեր երկրներ, հանդես են եկել պառլամենտներում եւ միջազգային հեղինակավոր համաժողովներում: Հայաստանում գործող երկրների դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մշտապես հաշվի են առել ԱԺՄ տեսակետները, թե տարածաշրջանային, թե ներքաղաքական զարգացումների շուրջ:
Ճիշտ գնահատելով պահը` ԱԺՄ-ն իր առջեւ խնդիր դրեց էլ ավելի ընդլայնել կազմակերպության կառույցները եւ պատրաստվել մասնակցելու 1996թ. նախագահական ընտրարշավին, միաժամանակ հող նախապատրաստել դաշնակիցների հետ սկզբունքային համաձայնություններ հաստատելու համար:
Ընտրությունների նախօրեին պարզ դարձավ, որ Վ.Մանուկյանի նախընտրական ծրագիրը լայն ընդունելություն է գտել հասարակության մեջ, եւ նրա հնարավորություններն անհամեմատ բարձր են ընդդիմության մյուս թեկնածուների հնարավորություններից: Մյուս կողմից` հասարակության մեջ հասունացել էր իշխանությունների թեկնածուի կողքին այլընտրանք ունենալու գաղափարը: Հինգ կուսակցություններ, պայամանավորվելով հիմնական սկզբունքային հարցերի շուրջ, համաձայնության եկան ընդդիմության միասնական թեկնածու ճանաչել Վ.Մանուկայնին: Այդ պայմանավորվածությունը հիմնված էր պետականության կառուցման մեջ արմատական համակարգային փոփոխություններ իրականացնելու հույժ անհրաժեշտության վրա:
ԱԺՄ գրասենյակում ստացվող նախնական տվյալները, որոնք հիմնաված էին ընտրությունների վրա, ցույց էին տալիս, որ Վ.Մանուկյանի հաղթանակը կասկածից վեր է: Շփոթահար իշխանությունները միացրեցին կեղծիքների մեքենան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսեցին գրանցել բոլորովին այլ տվյալներ: Ընդդիմության պահանջը` ստուգել հանձնաժողով մտնող արձանագրությունների արդյունքները, մնում էին անպատասխան: Միաժամանակ հասարակության մեջ աճում էր զայրույթը կեղծարարների (իմա` իշխանության) դեմ: Սեպտեմբերի 25-ին այդ զայրույթն արտահայտվեց ԿԸՀ մտնելով, որը գտնվում էր ԱԺ շենքում:
Ծայր առավ բռնությունների ալիքը, նույն գիշերը եւ հաջորդ օրը ԱԺ-ի նիստերի դահլիճից ձերբակալվեցին պատգանմավորներ, ԿԸՀ եւ ՄԸՀ անդամներ: Ձերբակալվեցին ԱԺՄ բազմաթիվ գործիչներ, ակտիվիստներ եւ համակիրներ, փակվեց ԱԺՄ կենտրոնական գրասենյակը: Սկսվեց քաղաքական դատավարությունների շարքը:
Բռնությունները լայն հակազդեցություն գտան միջազգային հանրության քաղաքական շրջանակներում: Հայաստանի վարկը անդառնալի կորուստ կրեց: Սեպտեմբերի 28-ի հայտարարության մեջ Վ.Մանուկյանը, մասնավորապես, նշում էր. «Ներկա անօրինական իշխանությունները չեն կարողանալու ապահովել մեր պետության զարգացումը, տնտեսության վերականգնումը, աճը, սոցիալական հարցերի լուծումը: Նրանք ի վիճակի են միայն վայելել. ուրիշ` ոչինչ: Դա երկար չի տեւի: Հաղթելու է մեր ժողովուրդը: Անհրաժեշտ են ժամանակ եւ խաղաղ միջոցների կիրառում: Մեզ քաղաքացիական պատերազմ պետք չէ, որին անընդհատ փորձում են դրդել իշխանությունները` հաշվի չառնելով նույնիսկ Ղարաբաղի հարցը»:
Ընդդիմությունը, հավատարիմ մնալով օրենքի շրջանակներում գործելու իր դավանանքին, ի դեմս Վ.Մանուկյանի, դիմեց սահամանդրական դատարան: Վերջինս, խախտելով բոլոր դատավարական նորմերը, կատարելով քաղաքական պատվեր հաստատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած արդյուքները, ըստ որոնց Վ.Մանուկյանին վերագրվում էր քվեների 42%: Ըստ էության, տեղի ունեցավ պետական հեղաջրջում:
1996թ. նախագահական ընտրություններին հաջորդած իշխանությունների գործունեությունը հիմնավորապես ցնցեց ռեժիմի դիրքը, խորացրեց ժողովրդի եւ իշխանությունների միջեւ եղած անջրպետը, ռեժիմը մերժվեց միջազգային ասպարեզում: Նման պայմաններում էլ ավելի էր արտահայտվում իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունըՂարաբաղի հարցում: Նրանք բացարձակապես անընդունելի դարձան հասարակության լայն խավերի համար, զգալով ժողովրդի ուժով դուրս շպրտելու վտանգը` Լ.Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:
1998թ. նախագահական արտահերթ ընտրություններում նորից որոշիչ դարձավ նախկին համակարգի մնացորդների գործելակերպը, եւ նախագահի հինգ թեկնածուներ (Կարեն Դեմիրճյան, Սերգեյ Բադալյան, Դավիթ Շահնազարյան, Վազգեն Մանուկյան, Պարույր Հայրիկյան ) մինչ քվեարկության ավարտը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ըստ որի քվեարկության ընթացքում տեղի ունեցող բռնություննրն ու խախտումները հիմք են տալիս կասկածի ենթարկելու քվեարկության արդյունքները: Երկրորդ փուլում ԱԺՄ–ն չէր պաշտպանում թեկնածուներից ոչ մեկին, եւ ընտրական հանձնաժողովներում ԱԺՄ ներկայացուցիչների օրինապահ գործունեությունը` հանուն արդար ու ազատ ընտրությունների, վեր էր ամնե մի դրվատանքից:
1998թ. նախագահական արտահերթ ընտրություններից հետո ԱԺՄ կուսակցության բարձր եւ միջին օղակների որոշ գործիչների մեջ սկսեցին ձեւավորվել հուսահատական տրամադրություններ: Նրանք սկսեցին կասկածել օրինական ճանապարհով իշխանության գալու հնարավորությանը: Հոգնածության նշնաններն արտահայտվում էին իշխանության մաս կազմելու եւ այդպես պետական շինարարությանը մասնակցելու ցանկություններով: 1999թ. ԱԺ-ի ընտրություններից հետո ավելի խորացան այդ տրամադրությունները: Այդ պայմաններում նման տրամադրություններ կրողների մի մասը հեռացվեց կուսակցությունից, մի մասն էլ հարկադրված եղավ հեռանալ:
2001թ. աշնանը տեղի ունեցած ԱԺՄ 13-րդ համագումարը վերահաստատեց ԱԺՄ գաղափարական սկզբունքներն ու գործելակերպը:
2001-2005թթ. ընթացքում ԱԺՄ-ն շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ երկրի հասարակական-քաղաքական կյանքին, իրական ընդդիմության դիրքերից:
Ընդհանրապես ասած ԱԺՄ-ն խիստ յուրօրինակ տեղ ունի երկրի քաղաքական դաշտում:
-       ԱԺՄ-ն միակ կուսակցությունն է, որը մշտապես գործել եւ գործում է      ընդդիմադիր դաշտում
-            ԱԺՄ-ն միակ կուսակցությունն է, որը իր պատգամավորներն է ունեցել              եւ ունի ՀՀ ԱԺ բոլոր գումարումներում:
Որպես հետեւանք կարելի է նշել միակության թերեւս մեկ դրսեւորում եւս այն դիմացել է ՀՀ բոլոր իշխանությունների իրականացրած ընդդիմություն ոչնչացնելու քաղաքականությանը: Ամեն անգամ իր արժանապատիվ, սառնարյուն կեցվածքով, ինտելեկտուալ բարձր կարողություններով կարողացել է որոշիչ դերակատարություն ունենալ քաղաքական բուռն իրադարձություններում:
Կուսակցության գործելակերպի հիմնավորությունը, սկզբունքայնությունը հնարավորություն են տալիս կազմակերպման նոր միջոցներ գտնել:
Պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համար շահագրգիռ քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, մտավորականները իրենց մտահոգությունները արտահայտելու, ըստ այդմ` իրական պայքար մղելու գործընկեր ընտրեցին ԱԺՄ-ին: Այդ հենքի վրա ստեղծվեց «ԺՏԵՄ» քաղաքացիական միավորումը, որի գլխավոր եւ հիմնական նպատակը ժողովրդի` հանրաքվե նախաձեռնելու իրավունքի ամրագրումն է ՀՀ Սահմանադրությունում:
Այսօր ԱԺՄ-ն ՀՀ բոլոր մարզերում եւ խոշոր քաղաքներում տեղական կառույցներ ունի: Կուսակցության անդամների թիվը շուրջ 3000 է: Սակայն կուսակցության գլխավոր հենքը տասնյակ հազարների հասնող ակտիվ համակիրներն են, որոնք ընտրությունից ընտրություն փորձ ձեռք բերելով ` հաջողությամբ իրենց ուսերին են տանում ընտրարշավների ողջ ծանրությունը, լինեն նրանք կուսակցության շտաբներում, ընտրական հանձնաժողովներում վստահված անձինք, թե քարոզիչներ: Ձգտելով ինտեգրվել համապատասխան միջազգային առաջադիմական եւ ժողովրդավարական կառույցնրեում` ԱԺՄ-ն նույն կերպ է պատկերացնում մեր պետության առաջնայնությունները:
ԱԺՄ-ն ժողովրդի երազանքների իրականացման խնդիր է դրել իր առջեւ` կառուցել պետություն, որի յուրաքանչյուր քաղաքացի ազատ եւ պաշտպանված լինի, հպարտ իր ազգային ինքնությամբ եւ պետականությամբ: Հայաստանի քաղաքացին պետք է ապրի բարոյականության, ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված, բոլորի համար բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություններ ապահովող քաղաքացիական հասարակության մեջ:

Լինելով համաշխարհային քաղաքաակրթության ակունքներում` մեր ժողովուրդն արդեն իսկ շատ բան է տվել մարդկությանը եւ շատ բան սովորել:


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
482506
478838