ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

«Եթե դու քվեարկես քո տեսակի համար, դու հաղթած դուրս կգաս բոլոր դեպքերում: Դու հաղթած կլինես ու չես ամաչի ինքդ քեզ համար»

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ելույթը հաղթանակից առաջ
 
     Քարոզարշավի այն մարտավարությունն, որը մենք ընտրել էինք այս ընթացքում` ճիշտ էր: Մեր քարոզչական խմբերը շրջել են հանրապետությունով մեկ եւ ներկայացրել են մեր գաղափարներն ու մոտեցումները: Հասկանում եք, այստեղ անձի հարց չի, ընդունելու կամ չընդունելու հարց է: Ես զգում եմ, որ ինձ հետ կապված է այն գաղափարների մարմնավորումը, որ 1988 թվականին ժողովրդին համախմբեց, և ես աշխատել եմ դա պահել մինչև այժմ: Եվ ժողովուրդը միշտ դրանց կրողն է եղել: Ցանկացած ընտրություններում ժողովրդի ուղեղի մեջ մենք ենք հաղթել, քվեարկության ժամանակ` ոչ միշտ: Ու միշտ նույն իրավիճակում ենք հայտնվել:
     Այս օրերին, երբ մեր քարոզիչները այցելում էին մարդկանց տներ, չէին հանդիպում այնպիսի դեպքերի, որ ասեն, թե այդ գաղափարները սխալ են, կամ էլ Վազգեն Մանուկյանը վատն է: Բոլորը հավանում են այդ գաղափարները եւ ցանկանում են դրանք իրականացված տեսնել: Բայց մեր քարոզիչները ուրիշ պրոբլեմների էին հանդիպում: Որոնք էին այդ պրոբլեմները, որոնց դեմ մեր քարոզիչները փորձում էին պայքարել:
     Առաջին միտք. ասում են ամեն ինչ լավ է, բայց իրենք չեն թողնելու:
     Առաջին հայացքից թվում է նորմալ միտք է, բայց իրականում դա հիմարություն է: Իշխանությունը ոչ մեկին էլ չի թողնելու: Ոչ մեկին: Դու պետք է պայքարես, դու պետք է հաղթես. միայն պայքարով կարող ես վերցնել իշխանությունը` հետեւումդ ունենալով ժողովուրդ: Առանց ժողովրդի ոչ մեկը քեզ իշխանություն չի տա: Չկա մեկը, որին իշխանությունները կցանկանան հանձնել իրենց իշխանությունը: Այս միտքը մեր քարոզիչները տնից տուն մտնելով փորձեցին փոխել: Եւ երբ այս ամենը բացատրում ես մարդկանց, նույնիսկ իրենք են սկսում ծիծաղել իրենց այդ մտքի վրա: Դիմացինդ անպայման հասկանում է, որ դա խելոք միտք չէ:   
     Հետո գալիս է երկրորդ միտքը: Ասում են` այո կընտրենք, բայց միեւնույնն է, Վազգեն Մանուկյանը չի հավաքի բավարար թվով ձայներ:
     Այս մտքի հետևում ինչ է թաքնված: Ամեն մեկը տանը նստած կարծում է, որ հենց դա է ճիշտը, բայց ինքը չի հասկանում, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր նույն ընտրությունն են արել: Ինքը իրեն միայնակ է զգում, ինքը տեսնում է աղմուկը հրապարակների, ինքը տեսնում է աղմուկը մամուլի, եւ ըստ դրա է կողմնորոշվում: Մեր քարոզիչները կարողացան մարդկանց հետ շփվելով` իրար հետ համախմբել բոլոր մարդկանց: Եվ մարդիկ հասկացան, որ իրենց ընտրության մեջ իրենք միայնակ չեն, որ կա մի մեծ բազմություն, որն ունի նույն գաղափարները, նույն երազանքները, նույն նպատակները, նույն սկզբունքները: Եվ այժմ, ես կարծում եմ, որ վերը նշածս խնդիրն այս ընտրությունների ժամանակ մեծամասամբ հաղթահարված է, և մեր ընտրազանգվածը մեծացել է: Եթե մարդիկ առաջ իրենց միայնակ էին զգում, ապա հիմա իրենք գիտեն, որ միայնակ չեն ու իրար նման մտածողները շատ են: 
     Երրորդ գաղափարը, որ պետք էր փոխել, դա ուժի գաղափարն է:
Ուժը միայն մարդկանց քանակը չէ. ուժը մարդկանց որակի մեջ է: Ուժը մարդու մեջ եղած անկոտրում կամքն է, սկզբունքայնությունը, նպատակները:
     Շատ պարզ և տեսանելի է այն ճանապարհը, որով Հայաստանը կարող է դուրս գալ այս վիճակից: Շատ պարզ է եւ հասկանալի: Եվ հիմա ինչ մթնոլորտ է տիրում այսօր Հայաստանում: Հիստերիայի մթնոլորտ: Հիստերիայի մթնոլորն արհեստական ձևով են մտցրել Հայաստան: Եվ այդ հիստերիան մարդկանց մոտ առաջ է բերում խուճապային տրամադրություններ, իսկ խուճապային իրավիճակում մարդ միշտ ընդունում է ոչ ճիշտ որոշում: Ասում են` սա է հաղթելու կամ նա: Եվ մարդիկ հաճախ այդ խուճապի մեջ գնում են ոչ թե իրենց ցանկությամբ քվեարկելու, այլ նրան, ում անունը իրենց հուշել են: Եվ ապա մի քանի ամիս հետո արդեն ամաչում են իրար երես նայել: Եվ առաջին կոչը, որ ես կանեմ մեր ժողովրդին հետեւյալն է` դուրս եկեք այս վիճակից, ամեն ինչ այնքան պարզ է: Պարզ է ինչ ճանապարհով պետք է գնա Հայաստանը, պարզ է, ովքեր կարող են երկիրը այդ ճանապարհով տանել: Դուրս եկեք այս վիճակից, որ հետո ինքներդ ձեզանից չամաչեք:      
     Այս մթնոլորտը բնական մթնոլորտ չէ, այս մթնոլորտը բոլոր ընտրությունների ժամանակ Հայաստան արհեստական է մտցվում: Եվ մենք այսօր ամեն կերպ պետք է հաղթահարենք այս մթնոլորտը, քանի որ սա մեր երկիրն է, և մենք չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ շահամոլ մարդիկ այս երկիրը վերցնեն իրենց ձեռքը: Մենք թույլ չենք տա, որովհետեւ սա մե´ր երկիրն է, մեզ նման մտածողների երկիրն է: Եվ թող որեւէ մեկը չմտածի, թե ինքը ուրիշ ձեւով է մտածում, ես ձեզ բոլորիդ էլ ճանաչում եմ, գիտեմ, որ բոլորս նույն ձեւով ենք մտածում: 
     Իսկ ինչո՞վ պետք է առաջնորդվի ընտրողը ընտրության գնալիս: Ինը թեկնածու կա, դու պետք է ընտրես` քեզ: Նայիր այդ 9-ը թեկնածուին, տե´ս, քո կերպարը ո՞ր կերպարի հետ է համընկնում, եւ քվեարկիր ք´ո տեսակի համար, քվեարկիր ք´ո կերպարի, այլ ոչ թե ինչ-որ մեկի համար: Եվ եթե դու քվեարկես քո տեսակի համար, դու հաղթած դուրս կգաս բոլոր դեպքերում: Դու հաղթած կլինես ու չես ամաչի ինքդ քեզ համար: Եվ հաղթած կլինես ոչ միայն դու, այլ նաեւ հաղթած կլինի քո պետությունը, հաղթած կլինի ժողովուրդը: Այսինքն` մենք հաղթած կլինենք հօգուտ մեր պետության: Որովհետեւ մեր տեսակը ամենատարածվածն է Հայաստանում, եւ հենց այս տեսակը պետք է հաղթի:
     Ընտրեք ձեր կերպարին, ձեր տեսակին:
     Ընտրությունը պետք է մեզ բոլորիս համար դառնա տոն` ուրախությամբ եւ լավ տրամադրությամբ գնանք առաջ, եւ մենք անպայման կհաղթենք:
     Շնորհակալություն:
16.02.2008          
ՆԱ ՄԵՆԱԿ ԷԼ ԿՀԱՂԹԵՐ

1998թ. նախագահական ընտրություններում թեկնածու Կարեն Դեմիրճյանի մասին ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը

2007թ. վերջին երկու ամիսներին ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական շրջանի վերջնամասում եղավ մի տեւական ժամանակահատված, երբ առաջադրված թեկնածուներն ու նրանց սատարող ուժերը հայտնվեցին տեղապտույտի մեջ, եւ նրանց անելիքը, մեր տպավորությամբ, հիմնականում սահմանափակվեց իրար վրա ցեխ շպրտելով: Այդ փուլում հենց դրանով էին զբաղված նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանը, Արտաշես Գեղամյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանն ու նրանց համախոհները: Այդ ընթացքում էր, որ նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մեղադրվեց Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը չմիանալու, ուստիեւ՝ վերջինիս համախոհների գնահատմամբ, դրանով գործող իշխանությունների ջրաղացին ջուր լցնելու եւ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները փոշիացնելու մեջ: Այդ համատեքստում մի քանի առիթներով հիշատակվեց, որ Վ. Մանուկյանը 1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ էլ չէր պաշտպանել ակնհայտ ժողովրդականություն վայելող Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը:

Այդ առիթով «Առավոտին» իր պարզաբանումները տվեց Վազգեն Մանուկյանը:

16.02.2008            ավելին >>  
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

«ԻՐԱՎՈՒՆՔ», 15 փետրվարի 2008թ.
 
     Ինչպես և սպասելի էր, նախընտրական իրադրությունը Հայաստանում մոտենում է հանգուցալուծման, և այն սպառնալիորեն մոտ է։ Ինչպիսի՞ն կլինեն դրանք. իրադարձությունները կզարգանան ընտրական տեխնոլոգիաների նախանշված ակոսո՞վ, թ՞ե կլինեն անսպասելի շրջադարձեր, հետաքրքրում է բոլորին:
 
     Տվյալ պարագայում ուշադիր աչքի համար աննկատ չեն մնում փորձված առաջնորդների անկեղծ «վրիպումները»: ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի բավականին հաջող քարոզարշավի ֆոնի վրա նման վրիպումների շարքին կարելի էր դասել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի առաջարկությունը թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին. «Թող հանի թեկնածությունը, պաշտպանի Վազգեն Մանուկյանին« ամենքս համախմբվենք Վազգեն Մանուկյանի շուրջ և փոխենք վիճակը»: Որքան էլ որ այդպիսի հայտարարությունը մեկնաբանվի որպես քարոզարշավի տեխնոլոգիական հնարք, անհնար է դրա մեջ չտեսնել ընդդիմադիր դաշինքներում երկարատև համագործակցության և Վազգեն Մանուկյանի նկատմամբ ունեցած և մինչ օրս պահպանվող ՀՅԴ-ի վստահության այսօրվա արձագանքները: Հատկապես, երբ խոսքն ասվում է ահագնացող բևեռացման արդյունքում սպասվող անցանկալի լուծումների մտահոգությամբ:
15.02.2008            ավելին >>  
Փետրվարի 10-ին «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի հանդիպումը քաղաքագետների հետ` «Արտաքին հարաբերություններ և Ղարաբաղ» թեմայով:

 Ստորեւ ներկայացնում ենք որոշ հատվածներ այդ հանդիպումից: 
 
Եթե մենք խոսում ենք մեր արտաքին քաղաքականության, արտաքին հարաբերությունների մասին, կարծում եմ, պետք է անջատել իրարից` նպատակ և խնդիրներ:
Վերջիվերջո` ո՞րն է նպատակը: Նպատակն է, որ ապահովված լինի Հայաստանի անվտանգությունը, որ Հայաստանը լինի այս տարածաշրջանի ազդեցիկ երկրներից մեկը և տնտեսական ասպարեզում, և քաղաքական ասպարեզում, և ռազմական ասպարեզում, և նաև բազմաթիվ ինտեգրացիոն գործընթացների մեջ իր մասնակցության աստիճանով: Մյուս կողմից հայության մեծ մասը սփռված է դրսում, և գլոբալիզացիայի այս զարգացման գործընթացում այժմ արդեն պետությունների դերը կամաց-կամաց նվազում է, սկսվում են ցանցային պայքարները, որտեղ մենք պետք կարողանանք պայքարել մյուսների հետ, մրցակցության մեջ մտնել, համագործակցել երկրագնդի ցանկացած կետում, որտեղ առաջնային դեր է կատարում Հայաստան-Սփյուռք փոխհամագործակցությունը:
12.02.2008            ավելին >>  
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ /09.02.2008/

Լուսանկարներ

09.02.2008 
ՇԱՐԺՈՒՄ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

/ Լուսանկարներ / 

Եվ այսպես` ազգային ժողովրդավարական արժեքներ ու սկզբունքներ որդեգրած վեց կուսակցություններ` «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային ժողովրդավարների դաշինքը», «Ազգային պետությունը», «Ազգային համաձայնության ուխտը» եւ «Սահմանադրական իրավունք միությունը» սույն թվականի փետրվարի 6-ին «Անի» հյուրանոցում հայտարարեցին այն մասին, որ սկսում են մի գործընթաց, որն առաջիկայում միավորելու է այս ուժերին մեկ ընդհանուր կուսակցության շրջանակներում:
     ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն այդ առիթով հայտարարեց.

Ավարտվում է 20-ամյա պատմության շրջանը, որի սկիզբը դրվեց 1988 թվականին, եւ պատմության այդ էջը պետք է թերթել ու սկսել կերտել պատմության նոր էջը: Այս 20 տարիների ընթացքում մենք ճաշակեցինք և հաղթանակներ և պարտություններ: Ձեռքբերումները մեծ էին` անկախ պետություն, հաղթանակ պատերազմում, Արցախի ազատագրում և անկախացում և այլն: Կային, իհարկե, և կորուստներ` միլիոնից ավել մեր հայրենակիցներ Հայաստանից հեռացան, չի աշխատում ընտրության մեխանիզմը, չկա իրական ժողովրդավարություն, մարդկանց մի խումբ, ձեռքը վերցնելով ամբողջ քաղաքական իշխանությունը և ամբողջ վերահսկողությունը տնտեսության վրա, մրցակցությունից դուրս որոշում է մեր երկրի ապագան, մեր ապագան, մեր հաջորդ սերունդների ապագան: Բայց այս 20 տարին ավարտվեց, այս էջը պետք է փակել, և սկսել նորը` հաջորդ 20 տարին:

09.02.2008            ավելին >>  
ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԵՆ

Աղբյուր` Panorama.am

Հարցազրույց Վազգեն Մանուկյանի հետ

Կա կարծիք, որ մինչև չլուծվի ԼՂ հարցը, հայ-թուրքական սահմանը փակ կմնա, սակայն կա նաև հակառակ կարծիքը, որ քանի դեռ փակ է Թուրքիայի հետ սահմանը, ԼՂ հարցը չի լուծվի: Դուք ո՞ր տեսակետն եք կիսում:

Ես համաձայն չեմ այն տեսակետին, որ մինչև հայ-թուրքական սահմանը չբացվի, ԼՂ հարցը չի լուծվի և չեմ հասկանում դրա տրամաբանությունը: Հակառակի մեջ ճշմարտություն կա: Թուրքիան այպիսի կոշտ դիրքորոշում ընդունեց ԼՂ հարցում, որ պայմաններից մեկը դառնում է սահմանը բացելը, եթե Ղարաբաղի հարցը իր ուզած ձևով լուծվի: Բայց ես կարծում եմ, որ հնարավոր է դա շրջանցել և սահմանը բացել առանց ԼՂ հարցի վերջնական լուծման, որովհետև կան նաև այլ հանգամանքներ, այդ թվում նաև Եվրամիության կողմից Թուրքիայի առջև դրվող պահանջները:

Իսկ ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է անի Հայաստանը, Թուրքիայի հետ սահմանը բացելու ուղղությամբ:

Այստեղ երկու հարց կա: Մի կողմից դա Եվրամիության ճնշումներն են, տրանսպորտային ուղիներն անկախ պայմաններից բացելու ուղղությամբ և երկրորդ. Ցեղասպանության հարցը Թուրքիան կարող է ընդունել, որովհետև այն մեղադրանք է ոչ թե ամբողջ ժողովրդի, այլ իշխող ռեժիմի նկատմամբ: Օրինակ երբ խորհրդային միության օրոք 2-3 միլիոն ուկրաինացի ոչնչացվեցին 20-30-ական թվականներին, ուկրաինացիները մեղադրում են ոչ թե ռուս ժողովրդին, այլ ստալինյան ռեժիմը: Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ նաև այդ շեշտադրումներով արժե խոսել:
Մյուս կողմից, ԼՂ խնդրում, իմ կարծիքով, Թուրքիան պետք է ոչ թե միակողմանիորեն պաշտպաներ Ադրբեջանին, այլ ԽՍՀՄ փլուզումից հետո նա կարող էր առաջացած վակուումը իրենով լցնել, որպես հզոր հարևան, եթե հավասարաչափ վերաբերմունք ունենար կովկասյան երեք պետությունների նկատմամբ: Ես գտնում եմ, որ Թուրքիայի էլիտայի ու ժողովրդի հետ այնուամենայնիվ, մենք կարող ենք նաև այդպիսի բանավեճեր ունենալ:
Ցեղասպանության հարցը պետք է մնա օրակարգում, քանի որ դա ֆունդամենտալ խնդիր է ողջ հայության համար և նրա ճիշտ ձևակերպումներն ու բանակցությունները հնարավորություն կտան մեղմել հայ-թուրքական հարաբերությունները, ինչը կնպաստի ճանապարհների բացմանն ու տնտեսական հարաբերություններին: Այստեղ միայն Հայաստանի հարցը չէ, Թուրքիայում էլ կա մի մեծ շերտ, որն ինքն էլ անհանգստացած է Թուրքիայի ծայրահեղ վերաբերմունքով ցեղասպանության և Ղարաբաղի հարցերի վերաբերյալ:

08.02.2008            ավելին >>  
Ազգային ժողովրդավարները չեն միանում, այլ միավորվում են

       «Հայաստանի Հանրապետություն»,  08.02.2008
 
       Իսկ ժողովրդավարական Հայաստանին անհրաժեշտ է գաղափարախոսական մրցակցություն
 
 
     «Սա դեռեւս վեց կուսակցությունների իրավահավասար միություն է։ Ոչ մեկը ոչ մեկին չի միանում, մենք միավորվում ենք»,- ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ, «Ազգային միասնության ուխտ», «Ազգային պետություն» կուսակցությունների միավորման մասին հայտարարությունը փորձեց պարզաբանել ԱԺԿ կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը։ Լրագրողների հետ երեկվա հանդիպման ժամանակ համաձայնելով, որ միավորման իրողությունը ուշացած է, նա հստակեցրեց, որ այս պարագայում խոսքն ազգային ժողովրդավարության հոսանքի ձեւավորման մասին է։ Հոսանքը պարզ կդարձնի, թե ո՞ւր է գնում մեր երկիրը, ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում տեսնել։ Ազգային ժողովրդավարները չեն ցանկանում դեռեւս հստակ ամրագրել նշված վեց կուսակցություններին. նրանք ակնկալում են, որ ընտրություններից հետո նույնպես իրավահավասարության սկզբունքով իրենց կմիանան այլ քաղաքական ուժեր, ներկայում այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։
08.02.2008            ավելին >>  
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը մշակույթի գործիչների եւ արվեստագետների հետ

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը շարունակում է հանդիպել հասարակության տարբեր շերտերի հետ` վերջիններիս ոլորտ առ ոլորտ ներկայացնելով իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները:
Փետրվարի 4-ին Վազգեն Մանուկյանը հանդիպեց մշակույթի գործիչների եւ արվեստագետների հետ, որոնց էլ ներկայացրեց իր նախընտրական ծրագրի մշակութային հատվածը: Քննարկումն անցավ բավական հետաքրքիր հարցադրումների եւ մտահոգությունների մթնոլորտում: ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը վստահեցրեց, որ առաջիկայում, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, դարձյալ հանդիպելու է նրանց հետ եւ իրենք միասին են փորձելու հաղթահարել մշակույթի ոլորտի խոչընդոտները:
 
                - Ազգային ժողովրդավարական մտածողության հիմքում, պետության կառուցվածքում, պետության ապագայի կառուցման գործընթացում անգնահատելի դեր ունի մշակույթը: Մեր ծրագրում մենք, անշուշտ, անդրադառնում ենք մշակութային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, սակայն ես կարծում եմ, որ ոչ մի ծրագիր  չի կարող ամփոփել այդ հարցերն ամբողջությամբ, դրա համար մենք ուղղակի հարցադրումներ ենք արել, որոնք ուզում ենք ձեզ հետ քննարկել: Մեզ պետք է ուսումնասիրել, քննարկել մշակույթի դերն ազատ հասարակությունում, որտեղ մշակույթը սկսում է կրել կոմերցիոն բնույթ, այսինքն` մշակույթը սկսում է եկամուտ բերել: Սակայն, մենք հասկանում ենք, որ մեր ազգային իսկությունը, մեր քաղաքակրթությունը պահպանելու համար մենք պետք է ունենանք մշակույթ, որը եկամուտ չի բերում: Եվ հարց է առաջանում` ինչ ճանապարհով գնալ: Փաստորեն, խնդիրներից մեկն այն է, որ առանց եկամուտներ սպասելու մենք պետք է զարգացնենք մեր մշակույթն այնպես, որ այն դուրս գա Հայաստանի սահմաններից` արդեն դառնալով եկամտաբեր, և երկրորդ հարցն այն է, որ պետք է ձևավորել ազատ պայմաններ երկրի ներսում, որ երիտասարդները կարողանան էքսպերիմենտներով զբաղվել: Եթե պետության ներսում կա արդեն ազգային ավանդական մտածողություն և մթնոլորտ, ապա նույնիսկ կոմերցիոն մշակույթը ոչ թե դառնում է համաշխարհային ստանդարտներին համապատասխանող, բայց ցածր որակի, այլ ինքն էլ է պահպանում իր դեմքը, այսինքն` կոմերցիոնն էլ է դառնում ազգային: Մեր ծրագրի մեջ ինչն ենք մենք կարևորել: Հայաստանում, ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ մշակույթի որոշ ոլորտներում ձևավորվել են մենաշնորհներ, որոնց պատճառով բազմաթիվ արվեստագետներ զրկվում են իրենց ստեղծագործական մտահղացումներն իրականացնելու հնարավորություններից: Մշակութային անկումն արդեն վտանգի տակ է դնում մեր ազգային նկարագիրն ու ինքնության ապագան: Անշուշտ, երբ մենք խոսում ենք մշակույթի որակի բարձրացման մասին, մենք նկատի չունենք, թե պետք է ձևավորել որոշակի ցենզուրա և ադմինիստրատիվ ձևով արգելել  որոշ բաներ` համարելով ցածր որակ: Ոչ: Ընդհանուր հասարակության մթնոլորտից է կախված, թե մշակույթն ինչ արժեք կունենա:
06.02.2008            ավելին >>  
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

«Ջավախքում վրացական բանտի կառուցումը  մահացու վտանգ է տեղի հայ բնակչության համար»,-  «Իրավունքի» հետ զրույցում նշեց  Վազգեն Մանուկյանը
 
     ՀՀ նախագահի ընտրարշավը մտել է եզրափակիչ փուլ: Նախագահության թեկնածուները տեղեկատվական հեղեղ են կազմակերպում` հիմնականում շեշտը դնելով նաեւ իրենց ծրագրային դրույթների վրա: Զուտ տեխնոլոգիական տեսակետից նախագահները ծրագրային հիմնական շեշտը դրել են ներքին խնդիրների վրա, բայց հայությանը հուզող բազում այլ հարցեր էլ կան: Ուշագրավ է, որ միայն Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագրում է խոսվել այնպիսի կարևորագույն խնդրի մասին, ինչպիսին է ջավախահայությանը հուզող հարցը: Մեր զրույցը Վազգեն Մանուկյանի հետ նվիրված է Ջավախքում տիրող իրավիճակին եւ այնտեղի մեր հայրենակիցներին վերաբերող խնդիրներին ու դրանց լուծման մեխանիզմներին:
 
    հարց 1
     -          Պրն Մանուկյան, Վրաստանի հետ հարաբերություններում Դուք արծարծում եք Ջավախքի խնդիրը: Ի՞նչ եք կարծում, արժե՞ այսօր խոսել ևս մի նոր լարված օջախի ստեղծման մասին:
 
     -          Եթե Դուք նկատեցիք, մեր ծրագրի մեջ չկա ոչ պահանջատիրական, ոչ էլ նույնիսկ ավտոնոմիայի մասին հարց: Մենք ուղղակի անհրաժեշտ ենք համարում ուշադրություն դարձնել հետևյալ խնդիրներին:
     Միջազգային իրավական նորմերը հաշվի առնելով, մասնավորապես ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիայի շրջանակներում, միջպետական հարաբերությունների շրջանակում մենք պետք է հասնենք նրան, որ Ջավախքում հայոց լեզուն ստանա տարածաշրջանային կարգավիճակ:
     Ինչու՞ է դա կարևոր: Դա ոչ այնքան մշակութային, որքան քաղաքական խնդիր է: Դուք գիտեք, որ Ջավախքում, ըստ Վրաստանի Սահմանադրության, տեղական իշխանական օջախներում աշխատելու համար վրացերեն իմանալը պարտադիր պայման է, և բոլոր թղթաբանական գործերը պետք է իրականացվեն վրացերեն լեզվով:
     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վրացերենին չի տիրապետում ջավախահայության գերակշիռ մասը, դա լուրջ բարդություններ է առաջացնում հայերի համար` տեղական իշխանական օղակներում աշխատելիս: Այսօր Վրաստանի իշխանությունները ստիպված հանդուրժում են վրացերեն չիմացող հայերին` իշխանության օղակներում, քանի որ այլընտրանք չունեն:
     Այս իրավիճակը անորոշության մեջ է պահում ողջ ջավախահայությանը:
05.02.2008            ավելին >>  
Հունվարի 31-ին «Անի» հյուրանոցի «Անի» սրահում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպեց էկոլոգների հետ

Բավականին երկար և բովանդակալից զրույցի ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք ստորև ներկայացնում ենք:
 
Բնապահպանական հարցերը նոր չեն առաջացել, դրանք ֆունդամենտալ հարցեր են:    
60-ական թվականներին, երբ Խորհրդային Միությունը մտավ նոր փուլ, մեր ժողովուրդն ազգային ինքնագիտակցության նոր փուլ ապրեց, քանի որ, եթե մինչ այդ մենք ապրում էինք համամիութենական արժեքներով, ապա 60-ական թվականներից հետո մեր մտավորականության մեջ սկիզբ առավ մի նոր շարժում, որը ես կանվանեի ինքնուրույնության շարժում, այսինքն` մենք ուզում էինք ինքներս տնօրինել մեր ռեսուրսները: Այն տարիներին ամենամեծ հարցը, որ գործարկվում էր, «Նաիրիտ» գործարանի ու Ատոմակայանի հարցն էր: Դրանց վնասակարության մասին բազմաթիվ հոդվածներ եղան, երիտասարդությունը, զգալով, որ այս պետությունն իր պետություն է, և մնայուն արժեք է հանրապետությունը, ներգրավվեց այդ շարժման մեջ: Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը, ապա «Նաիրիտ» գործարանի հետ կապված, այո, ես գտնում էի, որ այն կամ պետք է փակվի, կամ պետք է գործարկվի նոր տեխնոլոգիաներով: Իսկ ահա ատոմակայանի հետ կապված` ես վստահ էի, որ մեզ պետք է այն, քանի որ ես միշտ առաջ էի նայում և մտածում էի, որ եթե մի օր մենք անկախանանք, ապա էներգետիկայի լուրջ խնդիրներ կունենանք: Հետաքրքիր է, որ 65թվի ապրիլի 24-ի շարժումից հետո առաջացան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ակտիվորեն քննարկում էին Հայաստանի հարցն ապագայում, այսինքն` հետզհետե խնդիրները սկսեցին գլոբալ բնույթ կրել: Երբ մենք եկանք իշխանության, ես շահագրգռված էի, որ պետությունն արագ թափով իր տնտեսական հարցերը լուծի, և ես հակված էի «Նաիրիտ»-ը բացելուն: Այդ առիթով բավականին լուրջ վեճեր եղան: Այն ժամանակ համաշխարհային տերմինը` կայուն զարգացում, ինձ համար այնքան էլ ընկալելի չէր: Կայուն զարգացման հիմքում ընկած է այն գաղափարը, որ կարևոր չէ` դու աղքատ երկիր ես, թե հարուստ, միևնույնն է` դու երկրագնդի մի մասն ես կազմում և պարտավոր ես պատասխանատու լինել ոչ միայն քո պետության, այլև ամբողջ աշխարհի առջև: Տարիների ընթացքում այդ սկզբունքն ինձ մոտ ավելի ու ավելի է արմատանում; Եվ երբ այսօր տեսնում եմ, թե Հայաստանում ինչ է կատարվում այդ առումով, սարսափ եմ ապրում: Որո՞նք են պատճառները: Դրանցից մեկն այն է, որ հասարակությունը բացարձակապես ազդեցություն չունի իշխանությունների վրա, հակառակ դեպքում այնպիսի վայրագություններ, որ այսօր կատարվում է հատկապես էկոլոգիայի հարցում, տեղի չէր ունենա: Դրանից բխում է հետևանքը` իշխանությունում գտնվող մարդիկ աշխատում են մաքսիմալ հարստանալ: Եվ երրորդ խնդիրը ծագում է անգրագիտությունից: Այս երեքի ամբողջությունը բերել է մեզ այս վիճակին:
01.02.2008            ավելին >>  
Իշխանությունները պետք է հաշվի նստեն հասարակության հետ

     «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
 
     Ասում է նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը
 
     Նախագահական ընտրություններին ընդառաջ տեսանելի ակտիվություն է նկատվում ՀԿ-ների շրջանում։ Նրանցից շատերն իրենց ընտրության հարցում կողմնորոշվելու համար նախագահի թեկնածուներից «պահանջում» են գոնե իրենց ոլորտի այս կամ այն խնդիրների լուծման ուղիների նախանշում։ Իսկ հասարակության սուբյեկտների նման ակտիվությունը քաղաքացիական հասարակության ձեւավորման մասին է խոսում։
     Ի դեպ, նախագահի թեկնածուներից հատկապես Վազգեն Մանուկյանը հետեւողականությամբ է վերաբերվում ՀԿ-ների բարձրացրած խնդիրներին։
     Եթե օրերս նա անդրադարձավ «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ի բարձրացրած խնդիրներին, ապա այս անգամ հերթը երկրի առաջ ծառացած բնապահպանական խնդիրների լուծման ուղիների քննարկմանն էր։ Առաջարկն արվել էր «Հասարակական էկոլոգիական դաշինք» ՀԿ-ի կողմից, որի կազմում ընդգրկված են 35 ՀԿ-ներ։ Քննարկվող հարցերի շրջանակը լայն էր՝ Թեղուտի հանքավայրի շահագործումից մինչեւ քաղաքաշինություն։
01.02.2008            ավելին >>  
«Ինչքան մենք մտածենք մեր գոյատևման մասին, այնքան հեռանալու ենք մեր երազանքից և գոյատևել էլ չենք կարողանալու»

Վազգեն Մանուկյանը շարունակում է իր հանդիպումները հասարակության տարբեր շերտերի հետ /Լուսանկարներ/
 
Ի պատասխան իրեն դիմավորելու առթիվ հնչած բուռն ծափահարությունների` Վազգեն Մանուկյանն արձագանքեց.
-Եթե ծափահարություններ են հնչելու, ապա ես կցանկանայի, որ դրանք հնչեին նախագահի պաշտոնի ժամկետն ավարտելուց հետո` ընդունելու, որ աշխատանքն իսկապես ճիշտ է կատարվել:
Այսօր մեզ համար շատ դժվար է առաջ գնալ առանց Սաշայի, սակայն Սաշան այնպիսի մարդ էր, որ ինքը կասեր` ոչ մի տատանում, ոչ մի բեկում. պետք է գնալ առաջ: Սաշան մեզ հետ է:
Սաշայի կյանքում երկու սկզբունք էր գերիշխում.
1.       իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին,
2.       կարգին պետություն կառուցում են կարգին մարդիկ: Նա միշտ պնդում էր, որ եթե կարգին մարդկանց կամ կարգին ուժերի հետ չես համագործակցում, կամ արդյունքի չես հասնի կամ արդյունքը կործանարար կլինի մեր հանրապետության, մեր ժողովրդի համար:
 
Այժմ կանգնած ենք ընտրությունների նախաշեմին:
Ներկայացնեմ մեր ծրագիրը` հնարավորինս համառոտ:
26.01.2008            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
487409
483690