ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՈՒՇԱԳՐԱՎ ՆՅՈՒԹԵՐ

ՍԻՄ-Ի ՋԵՐՄԱՉԱՓԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԵՌՄԱՆ ԿԵՏ

     Սկսած հիմնադրման օրից ՍԻՄ կուսակցությունը թեեւ մշտապես համարվել է փոքրաթիվ եւ ոչ մեծ ռեսուրսների տիրապետող, սակայն ճանաչված է եղել իր հրապարակային առաջնորդներով եւ ընդդիմադիր դաշինքներում ու խորհրդարանում հիմնականում եղել է ներկայացված ձայնի իրավունքով: Կուսակցության քաղաքական դեմքը հասարակական կարծիքում դժվար է եղել աղավաղել, շնորհիվ «Իրավունք» թերթի, որը որպես ազգային խնդիրների, ժողովրդավարության, արդարության ու ճշմարիտ խոսքի խոսափող հանդիսացել է նաեւ հասարակության սեփականությունը: Կուսակցության եւ նրա պաշտոնաթերթի անկախության, սկզբունքայնության եւ կայունության բերձր պահվող աստիճանի շնորհիվ ՍԻՄ-ին եւ «Իրավունքին» վերապահված է եղել նաեւ յուրօրինակ ինդիկատորի, քաղաքական ջերմաչափի դերը: Տարիներ շարունակ հայ եւ միջազգային հանրությունը ՍԻՄ-ի հանդեպ վերաբերմունքով եւ «Իրավունքի» հրապարակումներով են չափել տարբեր քաղաքակն ուժերի եւ կենտրոնների ժողովրդավարության մակարդակը:
08.02.2008            ավելին >>  
Общественное радио / 07.02.2008 /

Добрый день дорогие соотечественники!
Меня зовут Акоп Бархударян. Я являюсь членом правления Национально-демократического союза Армении. Я сегодня буду говорить по-русски, учитывая большое число русскоязычных, проживающих в нашей стране.
Меня как и вас всех подталкивают сегодня сделать выбор между двумя злами: между злом настоящим и злом прошлым. Я решительно отвергаю такой выбор, который хотят мне навязать. Я голосую за будущее Армении! За будущее Армении с Вазгеном Манукяном. Почему я хочу проголосовать за Вазгена Манукяна?
Потому что:
Вазген Манукян – был лидером «Карабахского движения», координатором комитета «Карабах», его душой.
Вазген Манукян – был первым премьер-министром Армении в самое для нее трудное время, когда Советский Союз уже рушился и надо было спасти все, что останется после крушения.
Вазген Манукян – стал министром обороны в тот момент, когда мы уже потеряли Мардакерт и другие территории, а Капан постоянно обстреливался, и именно Вазген Манукян переломил ход войны, и теперь мы имеем то, что имеем.
Вазген Манукян – избранный президент Армении в 1996 году, человек, который воплотил в себе все чаяния народа, пережившего войну, мрак и холод.
07.02.2008            ավելին >>  
Վազգեն Մանուկյանի կինը պատասխանեց

 5  Փետրվարի,  2008

Արման - Տիկին Վարդուհի, ողջունելի է Ձեր այս քայլը: Իմ հարցերը հետեւյալն են. դուք կիոսում եք Ձեր ամուսնու քաղաքական հայացքները, թե կան բաներ, որոնցում Դուք համամիտ չեք? 

Վարդուհի Մանուկյան - Ամբողջովին կիսում եմ իմ ամուսնու քաղաքական հայացքները, մենք միմյանց ճամաչում ենք 38 տարի և միասին երազել ենք  ազատ, ժողովրդավարական, ազգային արժեքների վրա հիմնված երկիր ունենալու  մասին, պայքարել ու պայքարելու ենք  հասնելու այդ  նպատակին

Արման - Նախագահական ընտրությունները մի կողմ թողենք, որպես քաղաքական գործչի, ելնելով ներկայիս եւ անցյալի կատարած աշխատանքներից, ում եք Դուք առավել համակրում` Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե Սերժ Սարգսյանին? Հասկանում եմ, որ հարցս կարող է կոռեկտ չհնչել, սակայն կարծում եմ, որ Ձեր կարծիքը մեծ նշանակությունի ունի:

Վարդուհի Մանուկյան - Ոչ մեկին այդ երկուսից չեմ համակրում, ԼՏՊ-ն հնարավոր ու անհնար բոլոր վնասները հասցրել ու հասցնում է մեզ բոլորիս, իսկ Սերժ Սարգսյանը այս վերջին 15 տարիների ընթացքում զբաղեցրել է բարձր պաշտոններ և պատասխանատու է երկրում կատարված բոլոր բացասական երևույթների համար, եթե կարող էր լավ բաներ անել, թող աներ: Նա ուղղակի շարունակեց ԼՏՊ-ի սկսած գործը, եթե ԼՏՊ-ն նրան Հայաստան չբերեր Վազգեն Մանուկյանից  հետո որպես պաշտպանության նախարար, Սերժ Սարգսյանը հիմա կամ Ղարաբաղում Կամ Ռուսաստանում որևէ աշխատանքի կլիներ ու մենք նրա մասին չէինք իմանա:

Արման - Եթե քաղաքական գործիչ չլիներ Ձեր ամուսինը, ապա ինչ գործունեությամբ կուզենայիք, որ զբաղվեր, որտեղ եք Դուք նրան տեսնում բացի քաղաքականությունից:

Վարդուհի Մանուկյան - Իմ ամուսինը բազմակողմանի զարգացած մարդ է, փայլուն մաթեմատիկոս, եթե մեր երկիրը նորմալ վիճակում լիներ նա իր պոտենցիալով կարող էր զբաղվել և գիտությամբ, և բիզնեսով  և ուրիշ շատ ավելի հետաքրքիր գործերով, բայց քանի որ 1988-ին մեծ դեր է ունեցել ժողովրդին ոտքի հանելու և իր գաղափարների հետևից առաջնորդելու գործում, մեծ պատասխանատվություն է զգում իր խոստումները կատարելու:

07.02.2008            ավելին >>  
Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ Արմեն Պապյանի ելույթը Հանրային ռադիոյով

Ես նախընտրում եմ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, քանի որ Վազգեն Մանուկյանը միակ թեկնածուն է, որի ծրագրի հիմքում ընկած են արմատական համակարգային փոփոխությունները:
Ինչպես լավ բժիշկը պայքարում է ո՛չ թե հիվանդության դրսևորումների, այլ ախտածին երևույթների դեմ, այնպես էլ Վազգեն Մանուկյանն իր ամբողջ երկարամյա քաղաքական գործունեությունը նվիրել է երկիրը, պետությունն առողջացնելու պայքարին: Պայքար ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ, այսինքն` Վազգեն Մանուկյանն իր նախընտրական ծրագիրը կառուցում է այն հիմնական սկզբունքի վրա, որ պետք է փոխել պետության հիերարխիկ կառուցվածքը, ստեղծել իշխանական հակակշիռներ, որ ազգի ապագան կախված չլինի այն հանգամանքից, թե որքանով է բարոյական երկրի իշխանությունը, որքան է սրտացավ իր ժողովրդի համար, այլ նա պիտի պարտադրված լինի մտածել ժողովրդի մասին, այլապես նրա իշխանությունը կտապալվի: Համոզված եմ, որ Վազգեն Մանուկյանի անցած ուղին անբիծ է, և նա ապացուցել է իր նվիրվածությունն ազգին, ժողովրդին և իր ազգային ժողովրդավարական սկզբունքներին: Վազգեն Մանուկյանը բազմիցս ցույց է տվել, որ ինքն օժտված է այնպիսի բացառիկ առաքինություններով, ինչպիսիք են ազգի շահը սեփական շահից վեր դասելը, սկզբունքայնությունը, անկոտրում կամքն ու պայքարելու անսպառ եռանդը: Իր պաշտապանության նախարար եղած ժամանակ Վազգեն Մանուկյանն ապացուցել է, որ կարող է շատ ծանր, պատասխանատու և վտագավոր իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել և այդ որոշումները իրականություն դարձնել:

Վազգեն Մանուկյանը ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի տարածքի 40 տոկոսն օկուպացված էր,  երկրում տարածվում  էին պարտվողական տրամադրությունները։  Վազգեն Մանուկյանը բեկում մտցրեց պատերազմի մեջ: Այժմ նա պարտաստ է և կարող է բեկում մտցնել մեր իրականության մեջ: Մեր երկրում ժողովուրդը չի կարողանում գոյատևել և եկամտի աղբուրներ է փնտրում` դառնալով պանդուխտ: Ահա դա է ուզում փոխել Վազգեն Մանուկյանը: Համոզված եմ, որ հայ ժողովուրդը դեռևս ունակ է գնահատել իր արժեքները, իսկ Վազգեն Մանուկյանը, իմ խորին համոզմամբ, գուցե դեռևս չգնահատված ազգային արժեք է:

03.02.2008            ավելին >>  
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՏՈՀՄԱԾԱՌԸ

Հայաստան, երկիր դրախտավայր,
Դու մարդկայնո ցեղի օրրան,
Դու` եւ բնիկ մեր հայրենիք
Հայաստան….
                                              Մ.Վանանդեցի
 
     Ազգային գաղափարախոսության անհրաժեշտության մասին վերջին տարիներին մեզանում պարբերաբար ծագող եւ շրջանառվող քննարկումները ցույց են տալիս կարեւորագույն խնդրի գոյությունը: Այլ բան է, որ նման քննարկումները չեն բերում էական, գործնական եզրահանգումների: Արդյունքում հայտնվում ենք մի հակասական իրավիճակում, երբ համարյա բոլորը իրավացիորեն զգում են ազգային-պետական կեցության գաղափարական հենքի պակասը, բայց մյուս կողմից ոչ մի կերպ չի հաջողվում լուրջ խոսակցություն բացել այդ խնդրի շուրջ: Նման պարագայում բնական հարց է ծագում` թե ինչու՞: Առանց այս հարցին պատասխանելու, մեր խարխափումները կարող են երկար շարունակվել:
     Մեր համոզմամբ նման անորոշության գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ճշգրտված չէ, թե ինչի՞ մասին է խոսքը, ո՞ր երեւույթը նկատի ունեն, երբ խոսում են ազգային գաղափարախոսության մասին: Մի դեպքում դա դիտարկվում է որպես հազարամյակների ընթացքում ձեւավորված մի արտանյութական, տեսական դրույթների համակարգ, մյուսում էլ` որպես առօրյա խնդիրների լուծմանն ուղղված գործնական հրահանգների յուրահատուկ տեղեկատու: Սա ցույց է տալիս, որ անհրաժեշտություն կա առանձնահատուկ ուշադրություն դարձնել քննության առարկա երեւույթի ճշգրիտ սահմանումներին ու ձեւակերպումներին:
     Ստորեւ ներկայացնում ենք տվյալ երեւույթը բնութագրող հասկացությունների բովանդակության եւ նրանց փոխադարձ կապի մեր ընկալումները: Անհրաժեշտ է նշել, որ ներկայացվող հասկացություններն ու դատողությունները կիրառելի են ցանկացած քիչ թե շատ կայացած ազգի համար: Դա բխում է այն ընդհանրություններից, որոնք բոլոր ազգերին` ողջ բազմազանությամբ հանդերձ, միավորում են մի համամարդկային ընտանիքի մեջ:
     Մենք համարում ենք, որ ազգային առանձնահատկությունները ընդհանրապես ասած չեն կարող գնահատականների կամ ենթադրյալ առավելությունների թվարկման հիմք հանդիսանալ: Եվ եթե ինչ-որ պարագաներում համեմատությունների անհրաժեշտություն է առաջանում, ապա դա պետք է անել առանձնահատկությունների, այլ ոչ թե ընդհանրությունների մեջ: Որեւէ ազգային հատկանիշ ենթակա չէ «լավ է»-«վատ է» տիպի գնահատականների, որովհետեւ ազգերը հետաքրքիր են ոչ թե նմանություններով, այլ` տարբերություններով:
     Այսպիսով, վերադառնալով «ազգային գաղափարախոսություն» եզրին, նշենք, որ դրան զուգահեռ, հաճախ որպես հոմանիշ, օգտագործվում են «ազգային գաղափար», «ազգային ծրագիր», «ազգային առաքելություն» եզրերը: Այժմ անդրադառնանք այս հասկացություններին` ճշտելով յուրաքանչյուրի բովանդակությունն ու նրանց փոխադարձ կապը: Անկասկած է, որ դրանք մի տարողունակ երեւույթի տարբեր բաղադրիչների արտացոլումն են, որոնք ի հայտ բերելու միջոցով միայն կմոտենանք բուն խնդրի էությանը:
 
     ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐ
 
     Յուրաքանչյուր ազգի համար սա աստվածային նախախնամությամբ սահմանված կոչում եւ գոյական ուղի է, ներդրված նրա ծագման եւ գոյության իմաստի մեջ: Ազգային գաղափարը վերժամանակային առաջադրություն է, որը ձեւակեպում է ազգի ամենահիմնարար առանձնահատկությունները, որոնք ինվարիանտ են պատմական ժամանակաշրջանների նկատմամբ: Այն բացահայտում է գոյության նախաստեղծ իմաստը եւ չի կարող փոխվել մարդկանց խմբերի եւ, նույնիսկ, ողջ ազգի կամայական որոշումով: Այս հասկացությունը մյուսների հիմքն է եւ պատկանում է այն հասկացությունների թվին, որոնք արտահայտելով նախնական, հաճախ նաեւ ներզգայական իմաստներ, դժվարությամբ են սահմանվում: Այն անպայման հզոր բարոյական լիցք է կրում եւ կոչված է կողմնորոշիչ հանդիսանալ ազգի ողջ պատմության ընթացքում:
     Եթե ազգը կարողանում է ճշտորեն ընկալել ազգային գաղափարի ողջ էությունն ու խորհուրդը եւ իր պատմական ընթացքի մեջ հավատարիմ մնալ դրան, ապա գործ ունենք իր մեջ ներդրված ողջ կենսական ներուժը հետեւողականորեն եւ արդյունավետ դրսեւորման ձգտող հավաքականության հետ: Հակառակ պարագայում անխուսափելի են պատմական զանազան վայրիվերումներն ու կորուստները: Կարելի է ասել, որ ազգային գաղափարը առավել հակիրճ պատասխանում է հայտնի բանաձեւի առաջին`«ովքե՞ր ենք մենք» հարցին, ձեւակերպելով ամենագլխավոր եւ առանձնահատուկ հատկանիշը: Այս համատեքստով բավականին դիպուկ եւ տարողունակ է ռուս մտածող Վ.Սոլովյովի հետեւյալ ձեւակերպումը. «Ազգային գաղափարը ոչ թե այն է, թե ինչ է մտածում ազգը իր մասին ժամանակի մեջ, այլ` թե ինչ է մտածում նրա մասին Աստված` հավերժության մեջ»: Եվ եթե ազգն իր ընթացքի մեջ հավատարիմ եւ նախանձախնդիր է իր ծագման եւ գոյության խորհրդին, նա պետք է ստանձնի եւ կրի այդ խորհրդից բխող որոշակի պարտավորություններ, որոնց ձեւակերպումը մեզ բերում է «ազգային առաքելություն» հասկացությանը:
  
     ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
 
     Ազգի ծագման խորհուրդը` նախաստեղծ նպատակային առաջադրությունը բացահայտելիս ի հայտ է գալիս այն համամարդկային ֆունկցիան, որը բխում է ազգային գաղափարի անխաթար ընկալումից: Այլ խոսքով, եթե հասկանալի է ազգի ստեղծման, առաջացման խորհուրդը, ապա այդտեղից բխում է, թե ինչի՞ համար է ստեղծված: Այն տվյալ ազգին առանձնահատուկ, նրա ծագումից բխող, նրա մեջ ներդրված հիմնական կենսական ֆունկցիան է: Եվ եթե ազգը համակված է այդ ֆունկցիան առավելագույնս անխաթար, աներեր եւ հետեւողականորեն իրագործելու գիտակցությամբ եւ կամքով, ապա գործ ունենք մի երեւույթի հետ, որը մենք կանվանենք ազգային առաքելություն: Ինչպես ցանկացած առաքելություն, այն նույնպես իր էությամբ նշանակում է իրագործման հանձնառություն եւ պարտականություն:
     Ազգային առաքելություն հասկացությունը նույնպես պատասխանում է «ովքե՞ր ենք մենք…», նաեւ` «որտեղի՞ց ենք գալիս» հարցին` «ինչու՞» ենթատեքստով: Այն նույնպես անփոփոխ է վերջնական միտվածության առումով, բայց կախված է համամարդկային պատմական ընթացքի ճշգրիտ ընկալումից եւ այդ ընթացքի մեջ ազգի պարտավորություններից ու պարտականություններից: Քանի որ մարդկային գոյության պատմական ընթացքն իր մարտահրավերներն է նետում բոլորին, այդ համաշխարհային պրոցեսների մեջ ազգին առաջադրվող խնդիրները առավելագույնս արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է, որ ազգային հավաքականության բոլոր բաղադրիչները` ընդհուպ մինչեւ յուրաքնաչյուր անձ, գիտակցեն լուծման համար անհրաժեշտ, նախնական պարտավորություններից բխող հատկանիշների համակարգի էությունը: Այդ բանն ապահովում է «ազգային գաղափարախոսություն» հասկացությունը:
 
     ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
 
     Այս հասկացությունը պատասխանում է «...ու՞ր ենք գնում» հարցին` նկատի ունենալով հարափոփոխ աշխարհում ազգի պատմական ընթացքի միտվածությունը, ինչպես նաեւ այդ ընթացքի հավատարմությունը «ազգային գաղափար» եւ «ազգային առաքելություն» հասակցություններին:
     Ակնհայտ է, որ պարտականությունների լիարժեք կատարումը, բացի նպատակային միտվածությունից, պահանջում է նաեւ տվյալ պատմական պահի առանձնահատկություններին համապատասխան գերակա հատկանիշների համախումբ: 
     Ազգային գաղափարախոսությունը ընդգրկում է հենց այդ գերադասելի հիմնական հատկանիշներն ու պահվածքը` որպես նպատակային համալիր կենսակերպ: Այսպիսով, ազգային գաղափարախոսությունը տվյալ ազգի եւ նրան պատկանող անհատների բարոյական եւ ֆիզիկական կենսակերպի վարքականոնների մի գաղափարական, արժեքային համակարգ է` ուղղված արտաքին եւ ներքին հարափոփոխ պայմաններում ազգային գաղափարից եւ առաքելությունից բխող սեփական իդեալներն ու առանձնահատկությունները պահպանելուն, զարգացնելուն եւ ազգային տեսակի պահպանմանը: Իհարկե, այսպիսի ձեւակերպումը ենթադրում է, որ տվյալ ազգը եւ նրա անհատները տեղյակ են եւ ձգտում են հավատարիմ մնալ «ազգային գաղափար» եւ «ազգային առաքելություն» հասկացություններին եւ լրջորեն տոգորված են ազգի` որպես հոգեւոր ու կենսաբանական տեսակի, պահպանման եւ զարգացման` այսինքն ճշմարիտ սերնդափոխության կամքով, հիմնված նախնյաց ժառանգության եւ համամարդկային կենսափորձի վրա: Ազգային գաղափարախոսությունը տվյալ պատմական շրջանի համար ուղենիշային արժեքային համակարգ է` ռազմավարական ուղղվածությունը պահպանելու, մարտավարական խնդիրները վերլուծելու եւ, դրան հանգույն, ընթացիկ գործունեությունը իրականացնելու համար:
     Երբ այս հարցերում պարզություն է մտցված, տրված են «ու՞ր ենք գնում» հարցի պատասխանները, առաջ է գալիս մի այլ հարց` ինչպե՞ս: Դրա պատասխանն է, որ մեզ բերում է հաջորդ` «ազգային ծրագիր» հասկացությանը:
            ավելին >>  
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՆՑՆԵԼՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷՐ
 
     Վարչապետության տարին
 
     Պետք է խոստովանեմ, որ ես ներքին մեծ տագնապով համաձայնեցի վա­րելու այդ պաշտոնը: Ճիշտ է, լինելով «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատոր, հետագայում ՀՀՇ վարչության առաջին նախագահ և փաս­­տացիորեն ղեկավարելով այն հզոր շարժումը, որ ծավալված էր Հայաս­տանում, ես արդեն ունեի ղեկավարման որոշակի փորձ, մյուս կողմից՝ մոտ 20 տարվա ընթացքում ուսումնասիրելով և դասավանդելով մաթեմատիկական մեթոդների կիրառումը այժմյան տնտեսագիտության մեջ՝ ես ունեի որոշակի տնտեսագիտական գիտելիքներ՝ ազատ տնտե­սու­թյանը վերաբերող, բայց կառավարական մեքենա ղեկավարելու համար դա քիչ էր, պակասում էին փորձը, գիտելիքները պետական կառավար­ման կառույցների վերաբերյալ: Պետք է խոստովանել, որ մասնագետ­ների կարծիքով ես բավականին շուտ տիրապետեցի այդ գործին: Բայց միևնույնն է, մինչև իմ վարչապետության վերջին օրն ան­ընդհատ նորը սովորելու անհրաժեշտություն էր զգացվում: Կյանքն այն ժամանակ շատ արագ էր փոխվում՝ պահանջելով նոր, մինչ այդ կառա­վարական համակարգին չհանդիպած, անծանոթ խնդիրների լուծում:

     Հիմնական դժվարությունները, որոնք առաջացան հենց առաջին օրից, հետևյալն էին. հարաբերություններ Մոսկվայի հետ: Մի կողմից, մեր շարժումը մի ուժ էր, որ հռչակել էր անկախությունը՝ որպես նպատակ և իր նախկին գործունեության ընթացքում անընդհատ առճակատումների մեջ էր կենտրոնի հետ Ղարաբաղի հարցի շուրջ: Մյուս կողմից, ես՝ որպես վարչապետ, պարտավոր էի ստեղծել բարեկամական հարաբերու­թյուն­ներ ԽՍՀՄ-ի իշխանությունների հետ ապահովելու համար մեր հանրա­պետության տնտեսական կյանքը: Պետք է ասել, որ դա շատ արագ իրա­կանացվեց, ես միշտ բարիդրացիական, գործնական հարաբե­րություն եմ ունեցել ԽՍՀՄ-ի տնտեսական ղեկավարության հետ: Դրական էր վերա­բեր­մունքը ոչ միայն մեր հանրապետության, այլ նաև իմ նկատ­մամբ: ԽՍՀՄ-ի տնտեսական կառույցների հետ լիարժեք հարա­բերություններ ստեղծելու գործում մեծ նշանակություն ունեին այն փորձ­ված նախա­րար­ները, որոնց ես պահեցի համակարգի մեջ: Ցավոք սրտի, նրանց մի մասին ես հրաժեշտ տվեցի իմ վարչապետ եղած ժամանակ՝ քաղաքական ճնշումներից ելնելով, մի մասին աշխատանքից ազատեցին իմ վարչա­պետությունից դուրս գալուց հետո: Այստեղ ես սկսեցի ակամայից շոշա­փել կադրային քաղաքականությունը, որը, պետք է ասել, ամենադժվարին հարցն է, երբ երկրի ներսում կտրուկ փոխվում է քա­ղաքական իշխա­նությունը, տնտեսական համակարգը:

            ավելին >>  
Բանդերլոգների երկիրը`
Հայաստա՞ն


Անհնար է աճպարարություն անել ճշմարտության ու ստի հետ, քանի դեռ ճշմարտությունն ինչպես հարկն է չի քողարկվել. ահա գլխավոր պայմանը, որի դեպքում աճպարարությունն ու բլեֆը կարող են աշխատել:
     Ժխտումը եւ խաբեությունը փոխկապակցված են: Մեղադրանքի ժխտումն է այն հիմքը, որի վրա կառուցվում է խաբեությունը: Հիշենք բաժակը կոտրած երեխային, որը, ժխտելով իր մեղքը, կարող է ամենաանհավանական բացատրություններ բերել:
     Աճպարարություն եւ բլեֆ իրականացնելու համար անհրաժեշտ են գործիքներ` մասսայական լրատվամիջոցներ: Սա է ամբողջ մեխանիկան` քողարկել ճշմարտությունը, ժխտել մեղադրանքները եւ սեփական մասսայական լրատվամիջոցներով ներազդել հասարակության գիտակցության վրա` տանելով այն ամենաարդյունավետ խաբեության` կիսաճշմարտության ուղղությամբ: Մինչեւ մեր ժամանակների գլխավոր բլեֆներին անցնելը` մի քանի մեջբերում Ռեդյարդ Կիպլինգի «Մաուգլի» գրքից, որն ապշեցուցիչ աղերսներ ունի Հայաստանի քաղաքական կյանքի հետ.
     -Մենք հզոր ենք: Մենք ազատ ենք: Մենք արժանի ենք հիացմունքի, ինչպես ջունգլիների եւ ոչ մի ժողովուրդ: Մենք բոլորս ենք այդպես ասում, հետեւաբար` դա ճշմարտություն է:
     (Որոշ ժամանակ անց)
     -Դուք ինձ լսու՞մ եք, բանդերլոգներ, լա՞վ եք տեսնում:
     -Մենք տեսնում ենք քեզ, օ, Կաա:
     -Բանդերլոգներ, կարո՞ղ եք արդյոք շարժել ձեր ձեռքը կամ ոտքը առանց իմ հրամանի:
     -Առանց քո խոսքի մենք շարժվել չենք կարող, օ, Կաա:
     -Դա լավ է: Մի քայլ արեք դեպի ինձՄի քայլ էլ, ավելի մոտ:
     (այնուհետեւ)
     -Եվ ի՞նչ է այս ամենը նշանակում,- հարցրեց Մաուգլին, որը բոլորովին էլ տպավորված չէր վիշապի հիպնոսացնող ուժից: Ես միայն մի մեծ ծեր օձ տեսա, որը, չգիտես ինչու, մինչեւ մութն ընկնելը գետնի վրա ինչ-որ օղակներ էր անում:
     - Իսկ մենք Բալուի հետ քիչ էր մնում սարսափից խելքներս թռցնեինք` տեսնելով Կաայի պարը:
 
     Այժմ նրանց համար, ովքեր իրենց բանդերլոգներ չեն համարում:
     Մենք, սկսած 1995 թվականից, արդեն հասկացել ենք, որ հայրենի իշխանությունների գլխավոր խնդիրն իրենց վերարտադրությունն է, մնացածը հետեւանք է, լինի դա «Պատերազմ թե խաղաղություն», «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է», թե «Առաջ, Հայաստան»: Ինչպե՞ս են նրանք վերարտադրվում: Բլեֆի եւ կոպիտ կեղծիքի միջոցով: Որտեղ չի անցնում բլեֆը, ասենք` «Առաջ, Հայաստան», գործի են դրվում բիրտ կեղծիքները եւ ցինիկ հոխորտանքը, ասենք` եթե այսինչը 100 տոկոս էլ ձայն ստանար, մեկ է, նրան իշխանություն տվող չկար: Դե, իսկ տանկերը եւ բանակը` ամենավերջում: Սակայն հանգիստ թողնենք կոպիտ կեղծարարությունը եւ ցինիկ հոխորտանքը: Մեր խնդիրը տվյալ դեպքում նրբագույն աճպարարությունն ու բլեֆն են:
     Բլեֆ թիվ 1. Եթե չանցնի իշխանության թեկնածուն, երկիրն ու ազգը կկործանվեն, աշխարհն էլ` հետը:
Այս բլեֆը շրջանառության մեջ է դրվել 1996 թվականից: Բլեֆի գլխավոր նպատակն ապագա կեղծիքների համար հող պատրաստելն է: Այս բլեֆն իրագործվում է հիմնականում արտաքին ազդակներով: Ներկայացնելով իշխանության թեկնածուներին աչքի ընկնող հագուստներով, այս կամ այն շոուին մասնակցելիս, այս կամ այն հարցի մասին ելույթը (հիմնականում ռեպորտաժ) ցուցադրելով` հընթացս փորձում են քաղաքականությունը ներկայացնել բացառապես որպես շոու: Գիտակցաբար քողարկելով բովանդակային մասը` շեշտը դնում են այն բանի վրա, թե այսինչ պատվիրակությունը հանդիպել է հատկապես Սերժ Սարգսյանին, այլ ոչ թե ՀՀ վարչապետին` ներշնչելով այն միտքը, որ եթե վարչապետը լիներ Պողոս Պողոսյանը, սույն պատվիրակությունը, մեկ է, Սերժ Սարգսյանին էր հանդիպելու: Կամաց-կամաց մեր աչքը սովորում է տեսնել միեւնույն դեմքերը` երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող ամենատարբեր միջոցառումներում: Դրանից հետո նրանք մեզ ասում են. «Դուք ինձ լսու՞մ եք, բանդերլոգներ»…
     Բլեֆ թիվ 2. Կայունությունը բացարձակ արժեք է, այն պետք է պահպանել ամեն գնով, նույնիսկ` բիրտ ուժի գործադրումով:
Նորմալ մարդու գիտակցության մեջ կայունության անհրաժեշտությունը խորն արմատներ ունի, այն ենթադրում է իմաստալի հեռանկարում որոշակի ծրագրերի իրականացման հնարավորություն: Սա շատ կարեւոր է եւ նույնիսկ ապացուցման կարիք չունի, այնքան բնական է ու հասկանալի: Ինչպես է աշխատում բլեֆն այստեղ: Ձեւախեղելով կայունության բնական սահմանումն ու ընկալումը` այն նույնացնում են իշխանության հետ: Իշխանությունը կայունություն է: Այնուհետեւ, ելնելով ձեւական տրամաբանությունից, հանգում են հետեւյալին` իշխանափոխությունն անկայունություն է` քողարկելով այն ճշմարտությունը, որ ժողովրդավարական երկրներում իշխանափոխությունը չի կարող բերել անկայունության: Եթե իշխանափոխությունը կարող է անկայունություն բերել, ապա մնում է միայն մեկ հետեւություն` Հայաստանում ռեժիմին փոխարինում է ռեժիմը (նույնը, թե տարբեր, արդեն կարեւոր չէ):
     Բլեֆ թիվ 3. Սրանք իշխանությունը ոչ մի պայմանով չեն զիջի:
Այս բլեֆն էլ է շրջանառվում 1996 թվականից: Հիշենք վանոյական ժամանակներից եկող «մեր դեմ խաղ չկա»-ն: Եթե ձեւակերպենք այսպես` սրանք իշխանությունը ոչ մի պայմանով չեն ուզի զիջել, կստանանք ճշմարիտ պնդում: Մեկ «ուզի» բառի բացակայությունն այն դարձնում է բլեֆ` քողարկելով կարեւոր մի հարց` արդոք կկարողանա՞ն դա անել: Մտածված ձեւով այն հանվում է շրջանառությունից`  մեր ենթագիտակցության մեջ մտցնելով, թե «կկարողանան անել»-ը քննարկման ենթակա չէ, դա լուծվել է մեկընդմիշտ եւ դարերի համար: Երբ աղվեսը սպառնում է` գնամ կացինս բերեմ, ծառը կտրեմ, ու մենք էլ մեզ պահում ենք կկվի պես, այդ ժամանակ էլ բլեֆը սկսում է աշխատել: Կկու ասելով` նկատի չունենք նրա թուլությունը, այլ անտեղյակությունն ու խաբվածությունը: Եկեք յուրաքանչյուրս մեզ հարց տանք` արդյոք նրանք կացին ունե՞ն, իսկ մենք էլ կկու՞ ենք: Եթե այո, ապա այդ ի՞նչ հավակնություններով է կկուն ցանկանում ապրել արծվի կյանքով: Եթե ոչ, ապա արդյոք մենք հետեւողականորեն փորձե՞լ ենք բոլոր հնարավորությունները, արդյոք մեր մեջ մարե՞լ են մեր կամքը պարտադրելու բնական պահանջն ու հնարավորությունը:
     Բլեֆ թիվ 4. Ընտրողնե՛ր, ուզեք, թե չուզեք, դուք ստիպված եք ընտրություն կատարել վատի եւ վատթարի միջեւ:
Այս բլեֆը շրջանառության մեջ է դրվել 1998 թվականին: 1996 թվականը ցույց տվեց, որ ընտրությունները, այնուամենայնիվ, անկանխատեսելի եւ ոչ լիովին վերահսկելի գործընթաց են: Միշտ անհրաժեշտություն կառաջանա պահեստային տարբերակի: Բլեֆի էությունը հետեւյալն է. եթե ես պետք է մրցեմ Ա-ի կամ Բ-ի հետ, եւ հայտնի է, որ Բ-ն Ա-ից թույլ խաղացող է, ապա, մրցակից ընտրելու հնարավորություն ունենալով, բնականաբար ես կընտրեմ Բ-ին, մանավանդ եթե ես եմ նրան խաղահրապարակ բերում: Օբյեկտիվորեն իշխանությունները միշտ ավելի խոցելի են: Իսկ Հայաստանի իշխանությունները` հատկապես: Նրանք շատ լավ են պատկերացնում իրենց իրական արժեքը` իրենք վատ իշխանություն են: Այս պայմաններում քիչ թե շատ լեգիտիմություն ունենալու միակ շանսը տալիս է էլ ավելի վատին ջրի երես հանելը: Ուրիշ հարց է, որ միշտ էլ հնարավոր է, որ ինչ-որ պահից սկսած Բ-ն դուրս գա վերահսկողությունից: Դա էլ խնդիր է, սակայն այլ տեխնոլոգիա է ենթադրում: Այդ երեւույթի ականատեսն էլ ենք եղել:  Մինչդեռ երկրի վիճակն այսօր պահանջում է կատարել ընտրություն լավի եւ լավագույնի միջեւ: Ոչ միայն այն պատճառով, որ դա է բնական ընտրությունը, այլեւ նրա համար, որ ներկա փուլում անձի դերակատարությունը որոշիչ է, որովհետեւ նախորդ եւ ներկա իշխանությունների կառուցած կոշտ բուրգն ավելի ու ավելի է կարծրանում եւ ենթակա չէ ինքնանորոգման: Իսկ նոր սկզբունքներով պետական շինարարություն կարող են իրականացնել միայն այն մարդիկ, որոնք չեն եղել նախորդ բուրգի ճարտարապետներից:
Այսքանից հետո ավելորդ է թվում մյուս բլեֆների մասին ավելի մանրամասն խոսելը, բավական է միայն դրանց թվարկումը.
     Բլեֆ թիվ 5. Ընդդիմությունն ապաշնորհ է:
     Բլեֆ թիվ 6. Այս կամ այն թեկնածուի հետեւում կանգնած է այս կամ այն արտաքին ուժը:
     Բլեֆ թիվ 7. Իշխանությունը բաղկացած է միայն բարձրակարգ կադրերից:
 
 Վարդան Վարդանյան
30.01.2008          
Լեւո՛ն, կդատվենք միասին...

Հարցազրույց Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ
 
«Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան է ցած գլորվել, որ անցած շաբաթ օրվա հանրահավաքում իր՝ հիստերիկ ելույթն ուղղեց թաղապետիս կողմը»,-երեկ «Փակագծին» ասաց Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանը: «Նա ինձ անվանելով «բոշի թաղի Մհեր», չգիտակցեց, որ դրանով վիրավորում է համայնքի ամբողջ բնակչությանը: Լեւոն, բերանս բացել չտաս, թե չէ քեզ կհանեմ «տրասս»: Այնպես չանես, որ պատմեմ հորդ թաղման արարողության դեպքը... Ա ՜յ գործիք, դու մոռացե՞լ ես, թե ով ես եղել դու մեր թաղում: Եթե մոռացել ես, ես առայժմ քո ով լինելու միայն մի մասին կանրադառնամ: Եւ իմացիր, ամեն ինչ՝ իր հերթով»:
 
-Պարոն Սեդրակյան, դուք Լ.Տ.Պ.-ի հետ միասի՞ն եք սովորել դպրոցում:
 
- Ես չեմ ճանաչել, ուղղակի լսել եմ, որ Լ.Տ.-Պ-ն ավարտել է մեր դպրոցը: Իրենց շարժման ընթացքում , երբ ինքն ուզում էր ընտրվեր ու դառնար ԳԽ նախագահ, այդ ընթացքում եկան ինձ մոտ և խնդրեցին, որպեսզի ես իրենց օգնեմ:
 
- Ինչո՞ւ դիմեցին ձեր օգնությանը :
 
-1989-90-ին եկան ինձ գտան ու խնդրեցին, որ օգնեմ, որովհետև Լևոնին դե ո՞վ էր ճանաչում, Լևոնն ընդամենը մի ախպարի տղա էր: Իհարկե, մենք ունենք լավ ախպար ընկերներ, բայց ինքը Սիրիայի գեղերից էր եկել ու շատ անմակարդակ տղա էր, ընդամենը դպրոցում լավ էր սովորել ու ճանաչելով, որ ինքը էրեբունցի է, մտածել են` դե, էրեբունցի է՝ էս տարածքի տղա է, ուրեմն կարգին տղա կլինի և դրա վրա են հիմնվել: Ու ինքն էլ, որ ցույց տա, որ թաղի բոլոր տղերքի հետ նորմալ հարաբերության մեջ է` ինձանով «ռեկլամ» եղավ ինքը, թե թոխմախցի է, էրեբունցի է ու այսպես իր հեղինակությունը բարձրացավ:
            ավելին >>  
«Միակ մարդը, ով չի կարող հաղթել Վազգեն Մանուկյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանն է»

Հարցազրույց քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ

- Ձեր վերջին հոդվածն ամբողջությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ էր: Ինչո՞ւ եւ արդյո՞ք պատճառը միայն այն է, որ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն առանց կուսակցության վարչության նիստի որոշման կանգնել է Լ. Տեր-Պետրոսյանի կողքին:

- Ես, արդեն տեւական ժամանակ է, հրապարակային պայքար եմ մղում մեր կուսակցությունում օրինականությունը վերականգնելու համար: Աբսուրդ է` հանուն ժողովրդավարության զավթել ամենաժողովրդավարական մարմիններից մեկը, ինչպիսին հանդիսանում է կուսակցությունը: Ավելին, փոփոխված Սահմանադրությամբ կուսակցությունների դերն էականորեն մեծացել է` երկրում իշխանությունների ձեւավորման հարցում: Եվ հասարակությանը ներկայացնել, թե մենք ազնիվ նպատակներով ենք զավթել կուսակցությունը, դա ինձ համար անընդունելի է: Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմության բեւեռ դառնալը ցանկացավ ցույց տալ, որ իր շուրջ հավաքվել են 14 կուսակցություններ: Նրա համար կարեւորը քանակն էր, որպեսզի դրանով ստիպեր մյուսներին` միանալ իրեն: Բայց անգամ անզեն աչքով երեւում է, որ այդ 14-ից շուրջ 80%-ը գործում է «Կուսակցությունների մասին» օրենքի այս կամ այն պահանջի խախտումով, այդ թվում նաեւ՝ մեր կուսակցությունը: Այդ դեպքում իրենք ինչի՞ առանցք են` անօրինականությա՞ն: Մինչդեռ, «Ժամանակ Երեւանում» տպագրված իմ հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջարկում էի մինչ նախագահական ընտրությունները միավորել իրեն համախոհ ազատական կուսակցություններին մեկ հզոր կուսակցության մեջ` վերակազմակերպման ճանապարհով, եւ անձամբ գլխավորել այդ նորաստեղծ հզոր կուսակցությունը: Իսկ մնացած ոչ լիբերալ, բայց համախոհ կուսակցություններն էլ կհայտարարեին, որ պաշտպանում են այդ հզոր կուսակցության թեկնածուին: Սա չարվեց: Թիմի ձեւավորման հարցում էլ ես նշել էի, որ անընդունելի է Հովհաննես Հովհաննիսյանի նման գործիչների ընկերակցությամբ փորձել սեփական հաղթանակը կերտել, եւ անգամ զգուշացրել էի, որ նման թիմակիցներով առաջին նախագահի հաղթելու հավանականությունը կդառնա զրո: Իմ այս նախազգուշացումն էլ անտեսվեց, ավելին` պարզապես արհամարհվեց: Համաձայն եմ, որ առաջին նախագահը պարտավոր չէր ականջալուր լինել իմ հորդորներին, բայց ես դրանք համարում եմ սկզբունքային եւ, իմ հերթին, ես էլ պարտավոր չեմ հանդուրժել անօրինականությունը միայն այն բանի համար, որ դա Լեւոն Տեր-Պետրոսյանի խաթեր համար են թույլ տալիս: Ասեմ, որ ինձ չեն դաստիարակել` «Սիրիր արհամարհողիդ» կարգախոսի ոգով: Այնպես որ` ես մեր կուսակցությունում օրինականությունը վերականգնելու համար կպայքարեմ ցանկացածի դեմ, քանզի նա, ով զավթում է կուսակցությունը, չի կարող լինել ժողովրդավար կառավարիչ ամբողջ երկրի մասշտաբով: Չե՛մ հավատում: Իսկ եթե զավթիչի գործընկերը հեղինակավոր անձ է, ապա նրա մեղքն ավելի է մեծանում: Միտինգներից մեկի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ժամանակին լուրջ կադրային սխալներ է թույլ տվել, եւ դիմեց ժողովրդին, թե՝ օգնեք, ուղղեմ սխալներս: Ինչպե՞ս օգնենք, երբ այսօր արդեն թիմի ձեւավորման հարցում նա նոր կադրային սխալներ է թույլ տալիս, իսկ սրա՞նք երբ են խոստովանելու ու մեզնից աջակցություն հայցելու:

            ավելին >>  
1996-ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ

1996-ի նախագահական ընտրությունների թեման, անշուշտ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ցավոտ կողմն է:


Թեման անմիջականորեն վերաբերում է իշխանության խնդրին: Ինչպես հայտնի է, ընտրությունները նախ եւ առաջ իշխանության ձեւավորմանն են ծառայում: Իհարկե, ընդունված է ասել, որ ընտրությունը ժողովրդի կամքի արտահայտման միջոց է, բայց, ի վերջո, պարզ է, որ այն հիմնականում քաղաքական այս կամ այն խմբի կոնկրետ շահերին է առնչվում: Զարգացած ժողովրդավարական երկրներում գտել են ժողովրդի եւ քաղաքական շրջանակների երկխոսության օպտիմալ մոդելը: Մարդիկ հասել են այն բանին, որ օրինական ընտրությունները հիմնական խաղի կանոնի են վերածվել: Խաղի կանոնների խախտումը դիտարկվում է որպես հարված պետականությանը:

            ավելին >>  
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Նախընտրական քարոզարշավի այս տենդագին օրերին, արդարև թե ոչ, նախագահի թեկնածուների ճառերում ու բանավեճերում առավել հոլովվող հասկացություններն են` ազգային անվտանգություն, Հայկական բանակ, արցախյան պատերազմ, խաղաղություն և այլն: Գործող նախագահին սատարող քաղաքական ուժերն ու լրատվամիջոցների մեծ մասը, անակնկալ թե ոչ, այս ամենի խորհրդանիշ են նկատում Ռոբերտ Քոչարյանին: Քարոզարշավի տրամաբանության շրջանակներում սա միանգամայն բացատրելի համարելով` թերևս կարելի էր բանի տեղ չդնել: Բայց բանը հասել է նրան, որ զոհված ազատամարտիկների մայրերն են անգամ այս քարոզարշավի «ազատամարտիկ» դառնալու միտում ցուցաբերում: Նրանցից մեկը, օրինակ, որ Հանրային հեռուստատեսություն էր հրավիրվել Հայկական բանակի օրվա առթիվ, ի լուր հանուր մարդկության հայտարարեց, որ միայն Ռոբերտ Քոչարյանն է արժանի նախագահ ընտրվելու, քանի որ մնացած բոլոր թեկնածուները արցախյան պատերազմին որևէ մասնակցություն ու առնչություն չեն ունեցել: Միայն Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Մի կողմ թողնենք պատերազմի մասնակից լինելը նախագահի թեկնածուի միակ չափանիշ դիտելու վիճելի մոտեցման հանգամանքը: Մի կողմ թողնենք նաև այն տխուր պարագան, որ պատերազմի հրեշավոր հետևանքները սեփական ճակատագրով ապրած տիկինը այսքան թերի տեղեկություններ ունի բուն պատերազմին առնչվող  իրողությունների մասին: Սա իր խնդիրն է: Թեպետ դժվար է պատկերացնել, թե այս իմացությամբ ինչպե՞ս է իր հիմնած թանգարանում հայրենասիրության դասեր տալու մատաղ սերնդին: Բայց առնվազն զավեշտալի է, որ նրա հետ զրուցող լրագրողը պչրուհու պես խոնարհում է աչքերը և չի փորձում իրավիճակը փրկել` ճշտելով զրուցակցին ու գոնե հարևանցի ակնարկելով, թե հիշյալ թեկնածուների մեջ համենայն դեպս կան մարդիկ, առնվազն մեկը` Վազգեն Մանուկյանը, որ առնչություն ունեցել է արցախյան պատերազմին, այն էլ բավական նշանակալի:

 

            ավելին >>  
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
501649
495133