ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   Ալեքսանդր Բուտաև



     Ալեքսանդր Բուտաեւը ծնվել է 1950 թվականին, Երեւանում, մտավորականների ընտանիքում: Միջնակարգ դպրոցն ավարտել է 1967թ.:
     1972 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
     1972-1974թթ. որպես սպա ծառայել է բանակում` Հունգարիայում:
     1974-1991թթ. աշխատել է մասնագիտությամբ մի շարք գիտաարտադրական կենտրոններում` ԵրՀՄԳՀ ինստիտուտ, «Ալգորիթմ» ԳԱ կենտրոն, «Պոզիստոր» միավորում, «Էլեկտրոստանդարտ» ՀԳՀ ինստիտուտի Արտաշատի մասնաճյուղ, որպես ինժեներ, լաբորատորիայի վարիչ, փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, շուրջ 40 գիտական աշխատությունների, այդ թվում 17 գյուտերի հեղինակ, ֆիզիկոս, ինժեներ:
     Ակտիվ քաղաքականությամբ զբաղվում է 1988թ.-ից
     1991թ.- 1996թթ. աշխատել է Արտաշատի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ:
     1996-1997թթ. սովորել է ՀՀ կառավարման դպրոցում:
     1997թ.-ից ԱԺՄ վարչության անդամ էր, այնուհետեւ` ԱԺՄ փոխնախագահ:
     2005թ. – ստեղծել եւ ղեկավարել է «Ժողովուրդն է տերը երկրի» միությունը (ԺՏԵՄ) հասարակական կազմակերպությունը:
     Փորձված ղեկավար, քաղաքական եւ կուսակցական գործիչ էր:
     Մինչ օրս դասավանդում էր Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի Երեւանի մասնաճյուղում:
 
ԳՈՐԾԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՔՈ ԲԱՑԱԿԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Համեստ, զգայուն, ազնիվ մի մարդ լքեց մեզ: Ալեքսանդր Բուտաեւի հիվանդության լուրը դեռ չընկալած ու չհասկացած մեր միտքը շանթահարեց նրա մահվան բոթը: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ մեր լարված առօրյայում մեզ թվաց անիրական ու վատ ձեւակերպված նենգախոսություն:
 
Տակավին իր բուռն աշխատանքային գործունեության մեջ մի քիչ մեղավոր տեսքով ասաց, թե մի քանի օրով պիտի հիվանդանոցում պառկի իրեն տանջող ցավի պատճառը իմանալու եւ շուտ վերադառնալու բնականոն աշխատանքի: Վստահորեն ասաց, որ հիվանդանոցից էլ կօգնի եւ հոգ չէ, որ բուժումներ է ընդունելու: Այդպես էլ անում էր: 
 
Մինչեւ նրա գիտակցության կորուստը, ԱԺՄ վարչության եւ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի ամենատեղեկացված, բանիմաց եւ վստահելի մարդը` անընդհատ կապվում էր մեզ հետ` իր ուղղություններով եւ խորհուրդներով արագ լուծումներ առաջարկելով մեզ: Նա շարունակում էր կազմակերպել, ինչպես որ անում եւ արել էր միշտ: Եվ այսպես մինչեւ վերջին պահը` հանգիստ եւ վստահ:
 
Ոչ ոք չէր սպասում նման չար վախճանի, բայց իրողությունը սա է: Նա չկա, իսկ մեզ մնում է` հատիկ-հատիկ հավաքելով նրա ձեռագիր գրառումները, ցուցումներն ու նախագծերը, իմի բերել միասին սկսած գործը` այն իր բացակա ներկայությամբ ավարտելու համար:    
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբ
 
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Մանուկյան.
 
Կսկիծով տեղեկացանք ԱԺՄ փոխնախագահ Ալեքսանդր Բուտաեւի անժամանակ մահվան մասին։ Մենք նրան ճանաչում էինք որպես պրպտուն մտքի տեր մի մարդու, որը նվիրվել էր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի բարեփոխումների գործին։ Ալեքսանդր Բուտաեւը մեր հիշողություններում կմնա որպես ազնիվ, բարեսիրտ եւ շիտակ անձնավորություն։ Ընդունեք մեր խորին ցավակցությունը եւ մեր զորակցությունը հաղորդեք ԱԺՄ վարչությանը, Ա. Բուտաեւի ընտանիքի անդամներին ու մերձավորներին։
 
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
շտաբի պետ
 
Վազգեն Մանուկյանին
ԱԺՄ վարչությանը


     Մեզ խորը վիշտ պատճառեց ԱԺՄ փոխնախագահ ԱԺՄ վարչության անդամ Ալեքսանդր Բուտաեւի մահվան լուրը: Խորապես վշտացած ենք նրա մահվան կապակցությամբ եւ մեր ցավակցությունն ենք հայտնում հանգուցյալի հարազատներին եւ մտերիմներին :
ՀՀ նախագահի թեկնածու
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյան
 
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
510286
501428