ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Եթե ես որոշում կայացնող լինեի, կաշխատեի նաև կրոնական գործիչներ չներառել, քանի որ կարծում եմ, որ քրիստոնեության փիլիսոփայությանն անհարիր է, որ դրամի վրա պատկերված լինի որևիցե սուրբ կամ հոգևոր կերպար.Վազգեն Մանուկյան

- Պարոն Մանուկյան, վերջին օրերին քննարկվում է նաև երրորդ սերնդի թղթադրամների թողարկման հարցը, օրինակ՝ Չարենցին, Թումանյանին, Սարյանին փոխարինելու են գալիս Սևակը, Սարոյանը, Կոմիտասը, Այվազովսկին, Գրիգոր Լուսավորիչը: Հանրային խորհրդում այդ հարցերը քննարկվե՞լ են:
19.07.2017            ավելին >>  
Վազգեն Մանուկյանը Վոլոդինի առաջարկը ծիծաղելի է համարում

Պարոն Մանուկյան, Ռուսաստանում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձրացրեց Հայաստանի վարորդական իրավունքի վկայականների հետ կապված հարցը, որին ի պատասխան ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասաց, որ հարցի լուծման համար չի կարող այլ բան առաջարկել, քան Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալը: Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուս բարձրաստիճան պաշտոնյայի առաջարկը: - Ուղղակի ծիծաղելի է: Գիտե՞ք ինչն է զարմանալին. անգլերենը տարածվել է և դարձել միջազգային լեզու, և օրինակ՝ Հնդկաստանում այն երկրորդ պետական լեզուն է, բայց ոչ ոք դա չի պարտադրել, կյանքն է հանգեցրել դրան: Շատ ծիծաղելի է, երբ մի երկիր փորձում է արհեստական ձևերով, վարորդական իրավունքի վկայականը պատճառ բերելով՝ իր լեզուն պարտադրել այլ երկրի: Չնայած դա հնչել է բարձր պաշտոնատար անձի կողմից, դժվար է դա համարել Ռուսաստանի պաշտոնական կարծիք: Վարորդական իրավունքի վկայականը աշխարհի բոլոր երկրներում կարող ես օգտագործել: 1949 թվականին Ժնևում ստորագրվեց մի կոնվենցիա, ըստ որի՝ ստորագրող երկրներում գործում է ոչ թե ազգային վարորդական իրավունքը, այլ միջազգայինը: 1968-ին ընդունվեց Վիեննայի կոնվենցիան, որին միացան և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը: Ըստ Վիեննայի կոնվենցիայի, յուրաքանչյուր պետության ազգային վարորդական իրավունքը գործում է նաև այդ կոնվենցիային միացած մյուս պետություններում: Չնայած այդտեղ որոշ տարբերություններ կան: Օրինակ՝ Բրազիլիան, որը նույնպես ստորագրել է Վիեննայի կոնվենցիան, պարտադրում է, որ ազգային վարորդական իրավունքի վկայականով իր երկիր գնալու դեպքում ունենաս նաև նոտարի կողմից թարգանված և հաստատված պատճենը, ինչը նորմալ է, նման որոշ նրբություններ կարող են լինել, բայց դնել պետական հարց, ասել, որ դու պետք է Սահմանադրությունդ փոխես, որ քո վարորդական վկայականն իմ երկրում անցնի, ուղղակի ծիծաղելի է և անընդունելի:
19.07.2017 1564_large.jpg             ավելին >>  
​Ի՞նչ ճանապարհ է կանխատեսում Վազգեն Մանուկյանը Եվրասիական միության համար

- Պարոն Մանուկյան, օրերս Երևանում անցկացվեց «Հայաստանը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» թեմայով կլոր սեղանը, որի ընթացքում ելույթ ունեցաք նաև Դուք: Ի՞նչ գնահատական կտաք ԵԱՏՄ կազմում եղած այդ երկու տարիներին: - Դեռ երկու տարի է, ինչ Հայաստանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության մեջ, դա շատ կարճ ժամանակահատված է գնահատելու, արդյունքների մասին խոսելու համար, մանավանդ որ ԵԱՏՄ-ն էլ, իբրև կառույց, դեռ կայացման փուլում է: 5-10 տարի անց էապես ուրիշ կառույց կլինի, քան այժմ: Ու երևի հենց դա էր կարևոր փաստարկը Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտք գործելու հարցում, որ մենք ոչ թե մտնում ենք մի կառույց, որտեղ խաղի բոլոր կանոններն արդեն կարգավորված են և մենք պետք է ենթարկվենք այդ կանոններին, այլ մենք դառնում ենք իրավահավասար ճարտարապետ այդ նոր շենքի կառուցման գործում: Դա գայթակղիչ է, միաժամանակ շատ կարևոր մեզ համար:
12.07.2017            ավելին >>  
​«Այն պետությունները, որոնք չեն դրսևորի բարձր դինամիզմ և լարվածություն, կվերանան պատմական ասպարեզից».Վազգեն Մանուկյան

«Ազգ-բանակ» գաղափարախոսության և դրա իրագործման տեսլականի մասին «Անկախը» զրուցել է ՀՀ առաջին վարչապետ, 1992-1993 թթ. պաշտպանության նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: - Պարոն Մանուկյան, վերջին ամիսներին պաշտոնական մակարդակով առաջ քաշվեց «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը: Ձեր կարծիքով՝ դեռևս միայն խոսո՞ւմ ենք «Ազգ-բանակի» մասին, թե՞ նաև քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ: Նաև ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս գաղափարը կյանքի կոչելու համար:
26.04.2017            ավելին >>  
​Չինաստանի դասերը. Վազգեն Մանուկյանը տպավորիչ մանրամասներ է ներկայացնում Չինաստան կատարած այցից

- Պարոն Մանուկյան, վերջերս Հանրային խորհրդի պատվիրակությունը Ձեր գլխավորությամբ, չինական կողմի հրավերով գտնվում էր Չինաստանում, որտեղ մի շարք հետաքրքիր հանդիպումներ են տեղի ունեցել Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ և չինական ռազմավարական կարևորագույն կենտրոններում: Որքանո՞վ էին կարևոր այդ հանդիպումները մեզ համար և ի՞նչ արդյունք տվեցին: - Անկախ Չինաստանի հետ մեր հարաբերություններից, որոնց մասին դեռ կխոսենք, ես այդ այցը կանվանեի «Չինաստանի դասերը»: 80-ական թվականներին բոլոր կոմունիստական երկրներում ճգնաժամ սկսվեց, որը հիմնականում պայմանավորված էր Խորհրդային Միության տնտեսական ճգնաժամով: Դրա հիմքում կար առերևույթ պատճառ (նավթի գներն աննախադեպ անկում էին ապրել), բայց դա բացահայտեց այն հիվանդությունները, որոնք կային Խորհրդային Միության տնտեսության մեջ: Եվ չնայած փորձեր էին արվում նույն համակարգը պահելով, այդ հիվանդությունները բուժել, միևնույն է, ոչինչ չէր ստացվում: Դեռ 40-ականների վերջերին Ալեն Դալեսը առաջ քաշեց այն միտքը, որ Խորհրդային Միությանը պետք է սպառազինության մրցավազքի մեջ ներքաշել, քանի որ ԽՍՀՄ տնտեսությունը, ըստ նրա, համեմատաբար արդյունավետ չէր և ներքաշվելով այդ մրցավազքի մեջ` իր ուժերը կկենտրոնացներ այդտեղ ու կքայքայվեր: Եվ իսկապես՝ սովետը չկարողացավ դիմանալ: Խորհրդային Միությունը փորձեց ռեֆորմներ իրականացնել, որոնց արդյունքում փլուզվեց: ԽՍՀՄ նախկին երկրները միտվեցին դեպի Արևմուտք, քանի որ արևմտյան տնտեսությունն ապացուցել էր իր արդյունավետությունը, բոլորն ընտրում էին լիբերալ-դեմոկրատական մոդելը: Երկրները գնացին այդ ճանապարհով, բայց ոչ մեկը տնտեսության մեջ մեծ հաջողությունների չհասավ: Թերևս Արևելյան Եվրոպայի երկրները մի քիչ բարելավեցին իրենց վիճակը` մտնելով Եվրամիություն: Մյուս ճանապարհն ընտրեց Չինաստանը, որով տվեց բավական մեծ ազատություններ տնտեսության մեջ և տարեցտարի ավելի մեծ ազատություններ` քաղաքացիական հասարակությանը: Եվ փաստորեն, եթե այս 25-30 տարիներին արևմտյան ճանապարհով գնացող նախկին կոմունիստական երկրները քայքայվում էին, Չինաստանի համախառն ներքին արդյունքը մի քանի անգամ մեծացավ` դառնալով աշխարհի երկրորդ տնտեսությունը և դրանով ապացուցելով, որ իր ընտրած ճանապարհն ավելի ճիշտ էր: - Ի՞նչ իրավիճակ է այսօր աշխարհում, մասնավորապես՝ Արևմուտքում, և ի՞նչ նոր դերակատարություն կարող է ունենալ Չինաստանը: - Այժմ էլ արևմտյան քաղաքակրթությունը, լիբերալիզմը, դեմոկրատիան ճգնաժամի մեջ են: Նորից Արևմուտքում սկսել են քննարկել մի քանի հիմնարար գաղափարներ` ազատություն, բարոյականություն, պետականություն: Իր խնդիրները լուծելու համար վերջին տարիներին Արևմուտքը գնում էր ուժի ճանապարհով, մտնում էր ուրիշ երկրներ (հիմնականում՝ նավթ արտադրող), խրախուսում հեղափոխություններ, շատ անգամ չհիմնավորված ձևով պատերազմներ հրահրում, իսկ այդ ամենի հետևանքով այդ երկրների ժողովուրդները, որ իհարկե այնքան էլ ազատ պայմաններում չէին ապրում, բայց քիչ թե շատ բարգավաճում էին, դժբախտացան: Իմիջիայլոց, այդ կանխագուշակումը դեռ տալիս էր հայտնի պատմաբան Թոյնբին: Նա նկարագրում էր, թե համաշխարհային պատմության մեջ բոլոր քաղաքակրթությունները, Հին Հռոմից սկսած, ինչպես են աճում և հետո ինչպես են փլուզվում: Նա գրում էր, որ ամեն մի քաղաքակրթություն զարգացման ինչ-որ աստիճանի հասնելիս իր դիրքերը պահելու համար անցնում է կոշտ քաղաքականության, իմպերիալիզմի և, ի վերջո, կործանվում է: Նա հույս էր հայտնում, որ միգուցե մենք ականատես լինենք, թե ինչպես ժամանակակից արևմտյան քաղաքակրթությունն իր մեջ ուժ կգտնի և կփոխի այդ վեկտորը: Համենայն դեպս, ես հույս ունեմ, որ Թրամփի ընտրությունն այդ առաջին ծիծեռնակներից մեկն է, որովհետև մյուս ճանապարհը ոչ մի բանի չի հանգեցնում: Ինչ փոփոխություններ կկատարվեն՝ չենք կարող ասել, բայց հիմա բազմաթիվ քաղաքագետներ, վերլուծաբաններ Արևմուտքի համար փորձում են մշակել նոր ուղիներ: Ինձ համար, օրինակ, զարմանալի էր, որ ամերիկյան ամենահակասովետական քաղաքագետներից մեկը` Բժեզինսկին, որն անընդհատ հանդես էր գալիս իմպերիալիստական դիրքերից, տարիներ առաջ գրեց մի գիրք` «Город на холме», ինչը հայտնի արտահայտություն է. հզոր երկիրը պետք է լինի մի փայլատակող քաղաք՝ բլրի վրա, որին բոլորը ձգտեն նմանվել, ոչ թե նա սկսի բոլորին կառուցել իր պես: Ես, քանի որ նրան ծանոթ էի (մինչ այդ Վարշավայում ծանոթացել էինք), նամակ գրեցի և ողջունեցի իր մոտեցումները: Այսինքն՝ այդ կանխագուշակումն արդեն կար: Եվ այդ ֆոնի վրա մենք տեսնում ենք, որ Չինաստանը ճգնաժամ չունի, իրենց ընտրած մոդելը դեռ չի հանգեցրել այն հակասությանը, ինչ արևմտյան մոդելի դեպքում: Եվ ես կարծում եմ` մենք այստեղից շատ բան պիտի սովորենք: Իհարկե, կոչ չեմ անում անցնել կոմունիստական ռեժիմի, դա մեզ համար վաղուց անցած էտապ է, իսկ Չինաստանն ուղղակի դանդաղ է ձևափոխում այն: Բայց կուրորեն չպետք է հետևել նաև Արևմուտքի ամեն մի ասածին (մանավանդ` մեր իշխանավորները, որ ցանկացած թուղթ, որի վերևը գրված է` Արևմուտքի կողմից, արտագրում ու ստորագրում էին` անկախ նրանից` օգտակար է, թե ոչ, կկատարեն, թե ոչ): Այդ տեսանկյունից Չինաստանի այն ապշեցուցիչ արդյունքները, որոնց նրանք հասել են, գայթակղում են ու ստիպում մտածել, որ միգուցե Հայաստանն էլ պետք է ինչ-որ փոփոխություններ կատարի: Ես հիմա չեմ ուզում խոսել այդ փոփոխությունների մասին, բայց էդպես կուրորեն հետևելը մի մոդելի մեզ որևէ արդյունք չի բերելու: Մյուս կողմից էլ՝ գերագնահատել Չինաստանի բարգավաճումը, նույնպես ճիշտ չի լինի, քանի որ, ճիշտ է, Չինաստանը ԱՄՆ-ից հետո երկրորդ տնտեսությունն ունեցող երկիրն է, բայց ժողովրդի մի զգալի մասը սոցիալապես բավականին վատ վիճակում է, և իրենց ղեկավարությունը լավ է հասկանում, որ դա դեռևս լուրջ խնդիր է, ու նպատակ է դրել լուծել այն:
23.11.2016            ավելին >>  
Եթե ինձ պատմությունը վերաշարադրելու հնարավորություն տրվեր՝ ես յոթ անգամ կվերաշարադրեի. Վազգեն Մանուկյան

Եգոր Գայդարի հիմնադրամի և Slon Magazine-ի համատեղ նախագիծը` «Ինչպես փլուզվեց ԽՍՀՄ-ը: Առաջին դեմքերից», եզակի պատմություն է, որի մասին հրապարակախոս Արկադի Դուբնովին պատմում են գործընթացի գլխավոր մասնակիցներն ու ականատեսները՝ միութենական հանրապետությունների ղեկավարներն ու խորհրդարանների նախագահները: Ինչպես ծագեց այն միտքը, որ Միությունը կարող է և գոյություն չունենալ, ով էր ձգում անկախության պարանը, ինչպես էր մեռնող կայսրությունը ճնշում ընդվզումները. նախկին առաջնորդները հիշում են, թե ինչպես է սկսվել նոր պետությունների պատմությունը: Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը` հայկական լավատեսության, Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ/ԿԳԲ), Սպիտակում տեկտոնական զենքի, ղարաբաղյան հակամարտության և հացի քարտերի մասին: Տեղեկանք: Վազգեն Մանուկյան, Հայաստանի վարչապետ (1990-1991), ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի անկախության և Հայաստանին Ղարաբաղի միացման համար պայքարում: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու: 1988-ից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ և համակարգող, որը պայքարում էր մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ի կազմ փոխանցելու համար: Նույն թվականին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ Մանուկյանը ձերբակալվել է ԽՍՀՄ ռազմական իշխանության կողմից և 6 ամիս անցկացրել ԽՍՀՄ ԿԳԲ-ի քննչական մեկուսարանում («Մատրոսսկայա տիշինա»): 1989 թ. Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության առաջին նախագահն է եղել: 1990 թ. մայիսին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1990-1991 թթ. զբաղեցրել է Հայկ. ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնը: 1992-1993 թթ.՝ Հայաստանի պաշտպանության նախարար: Ներկայումս Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահն է և ՀՀ Հանրային խորհրդի նախագահը:
28.10.2016            ավելին >>  
Գործը կսկսի գնալ առաջ. Վազգեն Մանուկյանը` անվանի հայերի նամակի մասին

IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ «Հայաստանի Հանրապետություն» և The New York Times թերթերում հրապարակվել է «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրված բաց նամակ՝ ստորագրված տարբեր երկրներում բնակվող անվանի հայերի կողմից: Խոսքը վերաբերում է պատմական հնարավորությանը՝ հայերի միավորման և Հայաստանի ու համաշխարհային հայության ապագան միասնաբար կերտելուն: Այդ կարևոր նախաձեռնության մասին Անկախ-ին իր տեսակետն է հայտնել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
28.10.2016            ավելին >>  
Вазген Манукян: «Если бы мне дали переписать историю, я бы семь раз переписал»

Совместный проект Фонда Егора Гайдара и Slon Magazine – «Как рухнул СССР. От первых лиц» – уникальная история, которую по очереди рассказывают публицисту Аркадию Дубнову главные участники и очевидцы процесса, президенты и председатели парламентов союзных республик. Как им вообще пришла мысль о том, что Союза может и не быть, кто перетягивал канат независимости, как умирающая империя подавляла бунты – бывшие лидеры вспоминают, как началась история новых государств. Экс-глава правительства Армении Вазген Манукян – об армянском оптимизме, КГБ и тектоническом оружии в Спитаке, о карабахском конфликте и хлебных карточках. Справка. Вазген Манукян, премьер-министр Армении (1990–1991), принимал активное участие в борьбе за независимость Армении и за присоединение к Армении Карабаха. Кандидат физико-математических наук. С 1988 года – член и координатор комитета «Карабах», выступавшего за передачу области из состава Азербайджанской ССР в состав Армянской ССР. В этом же году вместе с другими членами комитета «Карабах» Манукян был арестован военными властями СССР и 6 месяцев провел в следственном изоляторе КГБ СССР («Матросская Тишина»). В 1989 году Манукян стал первым председателем правления Армянского общенационального движения (АОД). В мае 1990 года избран депутатом Верховного Совета Армении. С 1990 по 1991 год занимал пост председателя Совета министров Армянской ССР. С 1992 по 1993 год – министр обороны Армении. Сегодня – председатель Национально-демократического союза (НДС) и председатель Общественного совета Армении – Мы с вами встречаемся накануне национального праздника, 25-летия принятия акта о независимости Армении. Когда вам, если это вообще случалось, впервые пришла мысль о том, что Советский Союз прекратит свое существование и Армения станет независимым государством? – Знаете, политическая жизни Армении началась в 1965 году, когда отмечалось 50-летие геноцида. Я тогда был студентом и впервые увидел, что в Советском Союзе может быть демонстрация, не санкционированная со стороны властей. После этого в республике начались брожения. Долгое время нам в Советском Союзе не рассказывали, не давали читать про геноцид. И это сказалось положительно, потому что мы освободились от каких-то комплексов, стали сильнее. В 1965 году армян было уже около трех миллионов, у нас были хорошие ученые, у нас были заводы – у нас было все. И первый шок, когда мы узнали о том, что происходило 50 лет тому назад, привел к тому, что стали возникать разные общества, подпольные организации и так далее. Я во всем этом участвовал. Первая реакция была, конечно, – ненависть к туркам, освободить наши земли и так далее. Но мы быстро перешли ко второй фазе – тайные общества начали задумываться о том, что Советский Союз не может решить эту задачу. Так в середине 1960-х одновременно возникли два течения. Первые считали, что нам нужно бороться за независимость Армении, и только в этом случае вопросы будут решаться. Вторые были убеждены, что при существующем раскладе это невозможно – должны пройти реформы внутри СССР, утвердиться права человека, свободное общество и так далее, и так далее. – Среди тех, кто декларировал такого рода цели, были коммунисты? – Нет, коммунистов не было. Первое воодушевление у нас возникло в 1968 году, с началом «Пражской весны» в Чехословакии. Нам казалось, что Дубчек (Александр Дубчек в январе 1968 года был избран первым секретарем ЦК Компартии Чехословакии; с его именем связана попытка либеральных реформ, подавленная в результате ввода советских войск в августе того же года. – А.Д.) как раз начинает реформы и этот процесс распространится на весь социалистический лагерь. Не получилось. Второй раз воодушевление возникло во время движения «Солидарности» в Польше. Мы думали, что это уже начало чего-то. И когда Ярузельский в 1979 году взял власть… – Ярузельский ввел чрезвычайное положение, чтобы предупредить приход советских войск. – Да. В это время я близко общался с академиком Мергеляном, известным математиком не только в Армении, но и во всем мире. Он мне сказал, что после краха «Солидарности» в Польше рухнули все надежды и, по всей вероятности, нужно ждать третьей мировой войны. Мы были очень воодушевлены теорией конвергенции Гэлбрейта. Он говорил, что Советский Союз будет двигаться в сторону либерализации, Соединенные Штаты – в сторону социализма, и где-то они встретятся. В это время мы читали книги Солженицына, я был вдохновлен книгой Шафаревича «Социализм», он преподавал нам, когда я учился на физмате МГУ. – Откуда вас отчислили в 1967-м за участие в митинге у турецкого посольства с требованием признать геноцид армян. – Да, такие вопросы ставились. Одновременно мы собирали подписи о присоединении Карабаха к Армении, поднимали национальные вопросы, в том числе вопрос геноцида. Я мечтал о независимости Армении, но не думал, что доживу до распада Советского Союза, а без этого не получалось. – Додумывать до конца не приходилось? – Мне казалось, что только следующее поколение увидит независимую Армению, а наше поколение должно увидеть реформированный социализм в рамках Советского Союза. Лишь в 1988 году с появлением в Армении карабахского движения возникло ощущение, что мы можем обрести независимость. – Вы были одним из его инициаторов? – Да. В это время в Армении одновременно возникло три движения. Первое – мощное экологическое движение за закрытие заводов, вредящих нашему здоровью, и в итоге был закрыт каучуковый завод «Наирит». Второе – малочисленное движение за независимость Армении, организованное вышедшими из тюрьмы в 1987 году диссидентами. Но наибольшую силу набрало третье движение – за присоединение Карабаха к Армении. Организовался комитет «Карабах», которым начиная с какого-то момента руководил я. В этот комитет я начал включать людей, уже добившихся успеха в жизни, для меня было важно отсечь маргиналов и неудачников, которые в революционные времена стремятся попасть куда-то. Я сделал так, чтобы в комитет вошел доктор наук Левон Тер-Петросян, заведующий кафедрой математики в университете Бабкен Араркцян, известный физик Давид Варданян и так далее. Вот такие интеллектуалы боролись против существующего порядка вещей, но в этом не было личного интереса.
03.10.2016            ավելին >>  
ՙՂԱՐԱԲԱՂԸ ԱՊԱԳԱՅԻ ԲԱՆԱԼԻ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ՚

Հայոց մեծ Եղեռնի ժամանակ Մոկսից Երեւան գաղթած Մանուկյանների ընտանիքում 1946թ. ծնվել է Վազգեն Մանուկյանը: Հայրը՝ Միքայել Մանուկյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտոր էր, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր:Մայրը՝ Աստղիկ Հակոբյանը, ծնվել է Գյումրիում, ավարտել Երեւանի պետական համալսարանը: Վազգեն Մանուկյանը նույնպես ավարտել է Երեւանի պետական համալսարանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է: 1972թ. վերադառնալով Նովոսիբիրսկից, որտեղ սովորում էր ասպիրանտուրայում, սկսում է դասավանդել Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: 1967թ. ապրիլի 24-ին Մոսկվայում՝ Թուրքիայի դեսպանատան առջեւ ցույց կազմակերպելու համար ստիպված է եղել թողնել Մոսկվայի համալսարանը եւ վերադառնալ Երեւան: Մինչեւ 1988թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ եւ կազմակերպիչ: 1988թ. փետրվարից ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ էր, 1988թ. հունիսից՝ ՙՂարաբաղ՚ կոմիտեի կոորդինատորը: 1988թ. դեկտեմբերի 10-ին կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է եւ 6 ամիս անցկացրել Մոսկվայի ՙՄատրոսսկայա տիշինա՚ բանտում: Եղել է ՀՀՇ վարչության առաջին նախագահը: 1990թ. մայիսին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. օգոստոսի 13-ին ԳԽ-ի կողմից նշանակվել է ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ): Այդ ծանր ժամանակաշրջանում, երբ փլուզվում էր ԽՍՀՄ-ը, ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով սկսվել էր Հայաստանի շրջափակումը հյուսիսից:Մի կողմից անհրաժեշտ էր ջանքեր գործադրել՝ դանդաղեցնելու փլուզումը, մյուս կողմից՝ արագ անցնել նոր տնտեսական համակարգի: Կառավարությունը, որի ձեռքում էր գտնվում ողջ գործադիր իշխանությունը (ՀՀ Սահմանադրությամբ չկար նախագահի պաշտոն. ԳԽ-ի կողմից ողջ գործադիր իշխանությունը տրված էր կառավարությանը), հաջողությամբ էր իրականացնում այդ բարդ ծրագիրը՝ քաղաքական վստահության վրա հիմնված հարաբերություններ ունենալով ինչպես խորհրդային հանրապետությունների, այնպես էլ մյուս երկրների հետ:1991թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:Հաջորդ տարվա սեպտեմբերին նշանակվում է ՀՀ պետնախարարի, այնուհետեւ՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար՝ միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: Այդ ժամանակաշրջանում վերջնականորեն ձեւավորվեց ՀՀ բանակը, բազմաթիվ պարտություններից հետո սկսվեց Ղարաբաղի բանակի փայլուն հաղթանակների շրջանը, ռազմական գործողությունները փոխարինվեցին քաղաքական բանակցություններով: 1993թ. օգոստոսին Վ. Մանուկյանն ազատվում է պաշտպանության նախարարի պաշտոնից: 1995թ. ընտրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1999-2003 թթ. ԱԺ պատգամավոր էր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր, ԱԺՄ խմբակցության ղեկավար, ապա անդամ: Այսօր նա ԱԺՄ նախագահն է, ղեկավարում է Ստրատեգիական հետազոտությունների կենտրոնը:2009-ից՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ։
23.09.2016            ավելին >>  
Անկախության 25-ամյակի առթիվ newmag-ը սկսում է հարցազրույցների շարք: Առաջին հյուրը Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է:

​Վազգեն Մանուկյանը սրճարան` հարցազրույցի եկավ ճիշտ պայմանվորված ժամին: Դրսում ձյուն էր, այդ իսկ պատճառով փողոցում մեքենաներ շատ չկային, ու կարողացել էր շատ արագ կայանել մեքենան, ինչի համար ուրախ էր: Ի դեպ, մեքենան ինքն էր վարում, որովհետև վարորդը հիվանդ էր: Սուրճ, թեյ` ու զրույց անկախության մասին: Ավելի ճիշտ` անկախության առաջին 25 տարիների որոշ դրվագների վերհուշ և հետադարձ հայացք սխալներին: Երիտասարդ, բարետես ու ժպտադեմ մատուցողուհին, ինչպես հետո պարզեցինք, Վազգեն Մանուկյանին դեմքով չգիտեր: Անունով էլ չգիտեր: Չէր ճանաչում: 20 տարեկան աղջիկ էր, ինչո՞ւ պետք է իմանար: Մեր հարևան սեղանին նստած էին երկու երիտասարդներ` աղջիկ ու տղա, որոնց նույնպես, ամենայն հավանականությամբ, Վազգեն Մանուկյան անուն-ազգանունը դժվար թե ինչ որ բան ասեր: Անկախության սերունդը նման բաները ծանր չի տանում: Այդ երիտասարդները կլանված, շատ կարևոր բանի մասին էին խոսում, նույնքան կարևոր, որքան մենք` Ղարաբաղյան շարժման պատմական գործչի, Ղարաբաղ կոմիտեի առանցքային դեմքի, Հայաստանի 3-րդ հանրապետության առաջին վարչապետի, Ղարաբաղյան պատերազմի ընթացքը 1992-93 թվականներին կտրուկ շրջած ու հաղթական բեկում մտցրած նախարարի հետ: Վազգեն Մանուկյանն առույգ տեսք ուներ, գործնական պահվածք, խոսում էր իրեն հատուկ ակտիվ տոնայնությամբ ու մեծ լավատեսությամբ: Մեր զրույցը ներկայացնում ենք ոչ ամբողջովին:
08.09.2016            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
492095
488173