ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Մեր շարժումը ձևավորվեց, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը արտահայտեց Հայաստանին վերամիավորվելու իր արդար և բնական ցանկությունը, որը վավերացվեց ԼՂԻՄ Մարզային խորհրդի փետրվարի 20-ի որոշմամբ1: Եվ քանի դեռ Ղարաբաղը շարու­նակում է իր արդար պայքարը, մենք իրավունք չունենք նրան մենակ թողնել:
 
2. Շարժման նպատակն է՝ հիմնվելով ազգերի ինքնորոշման սկզբուն­քի վրա և առաջնորդվելով ԽՍՀՄ սահմանադրությամբ, հասնել Լեռ­նային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության օրինական պահանջի բավարարմանը:
 
3. Կենտրոնական ու տեղական մամուլի, լրատվական գործակալու­թյունների ու հեռուստատեսության խեղաթյուրված ինֆորմացիան, իշ­խանությունների հանցավոր անճարակությունը կամա թե ակամա բոր­բոքեցին ամբոխի վայրենի կրքերը, որոնք հանգեցրին Սումգայիթի ջարդին2: Բոլոր մեղավորները պետք է արժանի պատիժ կրեն օրենքի առաջ: Բայց նույնիսկ այդ սարսափելի դեպքերը չկարողացան շեղել մեր ժողովրդին իր ընտրած ճանապարհից, չհանգեցրին ազգամիջյան ընդհարումների Հայաստանում: Դա մեկ անգամ ևս ԽՍՀՄ բոլոր ժո­ղովուրդներին և ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ շարժումը ոչ թե ազ­գամիջյան ընդհարում կամ թշնամություն է, այլ արդար, դե­մոկրատական, սահմանադրական շարժում, որն իր պայքարում օգտագործում է ողջ քաղաքակիրթաշխարհի ընդունած ձևերն ու մի­ջոցները:
 
4. Շարժումն ուղղված չէ որևէ ժողովրդի դեմ: Մեր սկզբունքն է՝ խաղաղ ու համերաշխ ապրել հարևան բոլոր ժողովուրդների հետ: Բայց հանրահայտ է, որ խաղաղությունը և համերաշխությունը կայուն են լինում միայն այն դեպքում, երբ չեն ոտնահարվում ժողովրդի ազգային շահերը:
 
 5. Համաշխարհային պատմական փորձը ցույց է տալիս,  որ որևէ ժողովուրդ կամ  պետություն չի կարող ունենալ հովանավոր ժողո­վուրդ­ներ կամ պետություններ, այլ կարող է ունենալ դաշնակիցներորոնց դաշինքը պայմանավորվում է ընդհանուր շահերով և այդ շահերը պաշտպանելու յուրաքանչյուրի ընդունակությամբ: Չկան մշտական թշնամիներ և մշտական բարեկամներ, կան մշտական ազգային շահեր: Մեր միակ հենարանը մեր ժողովրդի հավաքական ուժն է:
 
 6. Շարժումը կրոնական երանգ չունի, և մենք գտնումենք, որ ճիշտ չէ այն տեսակետը, թե կա հայ ժողվորդին սպառնացող որևէ կրոնական շարժում:  Խաչակրաց արշավանքները վաղուց ավարտվել են: Այժմ ժողովուրդների փոխհարաբերություններում ազգայինև պետական շահերը շատ ավելի մեծ դեր են խաղում, քան կրոնական ընդհանրու­թյուններն ու հակասությունները:
 
7. Շարժումը մերժում է շարունակ քարոզվող այն սխալ և կեղծ «դիվանագիտությունը», որն օգտագործում է համաժողովրդական քծնան­քը և հավատարմության անտեղի հավաստումները: Համաշ­խար­հային պատմության մեջ դեռ ոչ մի հարց չի լուծվել նման ճա­նապարհով: Մեր միակ հենարանը մեր ժողովրդի հավաքական ուժն է:
 
8. Եթե ոմանց թվում է, թե մեր ժողովրդի արդար շարժումը կարելի է կասեցնել սումգայիթներով, ապա նրանք չարաչար սխալվում են:
                                                               
«Ղարաբաղ» շարժման կազմկոմիտե3
                                               1988թ., մարտի 19
          
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Ազգային ժողովրդավարական միությունը ստեղծվել է 1991թ. (որպես կազմակերպություն` պաշտոնապես գրանցվել է 1992թ.): Իշխանության գալուց հետո Հայոց համազգային շարժման ղեկավարության մի մասն սկսվեց առաջնորդվել` «ազգայինը կեղծ կատեգորիա է», «մենք սովորական ազգ ենք» սկզբունքներով` փորձելով արդարացնել իր վարած հակաժողովրդական քաղաքականությունը` խաթարելով նոր-նոր հաստատվող ժողովրդավարական ավանդույթները: Ազգային, ժողովրդավարական, ազատական գաղափարներ դավանող կուսակցության գոյությունը դարձավ օբյեկտիվ անհրաժեշտություն:
Շարժման մասնակիցների մի մասը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ինքնակամ հեռացավ ՀՀՇ-ից եւ կազմեց ԱԺՄ կորիզը: 1991թ. օգոստոսին ԱԺՄ շարժման սկիզբը նշանավորվեց մեծ համաժողովով: ԱԺՄ հիմնադիրները համոզված էին, որ աշխարհում ընթացող օբյեկտիվ գործընթացների շնորհիվ աննախադեպ պայմաններ են ստեղծվել Հայաստանի շողովրդավարական սկզբունքների վրա ազատ զարգացման ու բարգավաճման, կենսունակ տնտեսական, մարդու իրավունքներն ապահովող արդար սոցիալական եւ արժանապատիվ ազգային քաղաքականություն ապահովելու, ներքին առողջ բարոյական մթնոլորտ եւ հասարակական կարգ ու կանոն հաստատելու համար:
ԱԺՄ-ն իր առջեւ խնդիր էր դնում վերականգնել կորցրած պետականությունը, ստեղծել համազգային կառույցների միասնական համակարգ, ազգերի մրցակցության մեջ առաջավոր դիրքեր նվաճել, յուրացնել մարդկային քաղաքակարթության արժեքները եւ իր հերթին հարստացնել դրանք նոր գաղափարներով ու նոր արժեքներով, միջազգային քաղքական թատերաբեմ վերադառնալ:
            ավելին >>  
Հայաստանում կրթական համակարգի հիմնախնդիրներ, օտարալեզու դպրոց ՚ թեմայով ասուլիս

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մայիսի 19ին` չորեքշաբթի, ժամը 13:00ին ասուլիս է հրավիրել ՙ Հայաստանում կրթական համակարգի հիմնախնդիրներ, օտարալեզու դպրոց ՚ թեմայով: Ասուլիսը տեղի կունենա ՙԷրեբունի փլազայի՚ 902 դահլիճում: ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն
18.05.2010          
«Մեկ քայլ առաջ գնալու փոխարեն` մեկ քայլ դեպի անդունդ»

«Թե ինչպիսի քաղաքացի կլինի երեխան, որքանով նվիրված կլինի իր պետությանը, իր ազգային շահերին, կախված է երեխայի դաստիարակությունից: Իսկ դաստիարակության լավագույն ձևը մայրենի լեզվով ուսուցումն է»,- կարծում է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացրած և կառավարության կողմից հավանության արժանացած «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ» օրենքի (օտարալեզու դպրոցների վերաբացման) նախագծի մասին Հանրային խորհուրդը տեղեկացել է այն ժամանակ, երբ նախագիծն արդեն Ազգային ժողովում էր: Հանրային խորհրդում հարցն անմիջապես դրվել է քննարկման, և ձայների բացարձակ մեծամասնությամբ (երկու ձեռնպահ, մնացածը` դեմ) նախագծի վերաբերյալ կայացվել է հետևյալ որոշումը. «ՀՀ Հանրային խորհուրդը, կարևորելով օտար լեզուների դասավանդման մակարդակի բարձրացումը հանրակրթական ուսումնական հաստատություններում և արդիական ուսման ձևերի կիրառումը մեր կրթական համակարգում, այնուամենայնիվ գտնում է, որ տվյալ նախագծում առաջարկվող փոփոխությունները չեն բխում մեր ազգային և պետական շահերից: Հիմք ընդունելով վերը նշվածը և ՀՀ հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված կարծիքը՝ Հանրային խորհուրդը առաջարկում է ՀՀ Կառավարությանը վերը նշված խնդրի լուծման համար գտնել այլ ճանապարհներ»:Այլ ճանապարհներ կառավարությունը կարծես չի էլ փորձում գտնել. փոխարենը` ծրագրի ջատագովները՝ հանձին ՀՀ կրթության նախարարի, փորձում են հասարակությանը համոզել, որ նման դպրոցների հիմնումը պարզապես անհրաժեշտություն է՝ «փրկելու» հայ երեխային ոչ մրցունակ լինելու և «աշխարհի հետ աշխարհի լեզվով» խոսել չկարողանալու սարսափելի հեռանկարից:«Մեկ քայլ առաջ գնալու փոխարեն` մեկ քայլ դեպի անդունդ…»,- այսպես է բնորոշում օտարալեզու դպրոցների վերաբացման նախագիծը Վազգեն Մանուկյանը` զարմանալով, թե ինչու նոր նախարարը, կրթական ոլորտի հազարավոր խնդիրները թողած, որոշեց հենց օտար լեզուների իմացության հարցը բարձրացնել, այն դեպքում, երբ այս պահին Հայաստանում այդպիսի խնդիր գոյություն չունի: «Հայ երեխաների կեսից ավելին, ոչ միայն հին Սփյուռքի, այլև վերջին տասը-տասնհինգ տարիների ընթացքում գնացածների, ապրում է արտասահմանում՝ կամա թե ակամա սովորելով օտար դպրոցներում,- ասում է Մանուկյանը,- բացի այդ, հարյուրավոր երիտասարդներ, ավարտելով հայկական բուհերը, արտերկիր են գնում՝ մագիստրատուրա կամ ասպիրանտուրա սովորելու և վերադառնալով հայրենիք՝ աշխատանք չեն գտնում: Այսինքն` խնդիրն այն չէ, որ մենք օտար լեզուների տիրապետող մասնագետներ չունենք, այլ այն, որ մենք այդ մասնագետների համար համապատասխան աշխատատեղեր չունենք»:Կրթական հիմնախնդիրների մեջ Մանուկյանն առանձնացնում է ավագ դպրոցների հարցը` կարծելով, որ ավագ դպրոցների գոյությունը պետք է կասեցնել: «Նպատակահարմար չեմ համարում տասներկուամյա կրթական համակարգը, քանի որ բազմաթիվ հարցեր դեռևս լուծված չեն, պարզ չէ, թե աշակերտներն այդ վերջին երկու տարում ինչ են սովորելու»,-ասում է նա` դեմ արտահայտվելով նաև օտարալեզու դպրոցներն ավագ դպրոցներում փորձարկելու գաղափարին: Անդրադառնալով կրթական ոլորտի մեկ այլ խնդրի` պետպատվերի տեղերը կրճատելուն, Մանուկյանը վստահ է, որ դա միայն կավելացնի կոռուպցիան ու կաշառակերությունը: Իսկ բանակի հարցը լուծելու լավագույն ճանապարհն, ըստ Մանուկյանի, այն է, որ բանակում ծառայության ժամկետը դառնա մեկուկես տարի, իսկ տասնութ տարեկան բոլոր երիտասարդներն անխտիր գնան բանակ, ապա վերադառնալուց հետո` ընդունվեն բուհ:Ասում են, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ ստեղծելու մտահղացումը պայմանավորված է նաև այն նկատառումով, որ մեծահարուստները, ովքեր բավական մեծ գումարներ են ծախսում իրենց երեխաներին արտասահման ուսման ուղարկելու համար, այժմ այդ կրթությունն ապահովեն ներսում՝ խնայելով իրենց գումարները: Մասնավորապես խոսքը վերաբերում է մի շարք հայ հարուստների` Թաիլանդի անգլիական դպրոցում սովորող երեխաներին : Մանուկյանի կարծիքով, եթե նույնիսկ այդպես է, ապա խնդիրը դրանով չի լուծվի, քանի որ բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում էլ կլինեն մարդիկ, ովքեր ոչ թե կրթության որակի, այլև նորաձևության միտումներից ելնելով, իրենց երեխաներին արտերկիր կուղարկեն սովորելու: «Կամ էլ` պատճառաբանություններ են հնչում, թե սփյուռքահայերն իրենց երեխաներին Հայաստան կուղարկեն սովորելու,- ասում է Մանուկյանը,- սակայն սփյուռքահայերի համար դպրոցներն, ըստ օրենքի, պետք է վճարովի լինեն, քանի որ դպրոցները ֆինանսավորվում են Հայաստանի քաղաքացիների հարկերից գոյացող պետբյուջեի հաշվին: Չեմ կարծում, թե սփյուռքահայերն իրենց երեխաներին ուղարկեն Հայաստանում վճարովի դպրոցներում սովորելու: Այսինքն` այդ փաստարկները նույնպես շինծու են ու ծիծաղելի»:Հանրային խորհրդի նախագահն ասում է, որ չի հիշում գոնե մեկ օրինակ, որ որևէ երկրում որևէ օտարալեզու դպրոց ֆինանսավորվի պետական բյուջեից` բացի ազգային փոքրամասնությունների համար գործող դպրոցներից: «Օրինակ` Վրաստանում կան հայկական, ադրբեջանական դպրոցներ, Անգլիայում՝ արաբական, բայց դա բնական է, քանի որ տվյալ երկրի ազգային փոքրամասնություն կազմող ազգերը պետք է սեփական լեզվով սովորեն իրենց լեզուն, պատմությունն ու մշակույթը: Կան նաև օտարալեզու դպրոցներ՝ նախատեսված արտասահմանցիների, մասնավորապես` դիվանագիտական հարցերով ժամանակավորապես տվյալ երկրում գտնվող դիվանագետների կամ միջազգային կազմակերպությունների արտասահմանցի աշխատակիցների երեխաների համար, սակայն այդ դպրոցները տվյալ երկրի պետբյուջեից չեն ֆինանսավորվում»,-ասում է Վազգեն Մանուկյանը: Ինչ վերաբերում է մասնավոր օտարալեզու դպրոցներին, ապա Հանրային խորհրդի նախագահի կարծիքով` դրանք նույնպես աշխարհի շատ երկրներում սահմանափակ են, և այդ դպրոցներից շատերի բազային կրթությունը ազգային լեզվով է. «Պետությունը կարող է այլ պետության վրա քաղաքական, տնտեսական, ռազմական ազդեցություն ունենալ, սակայն ամենահզորը երեխայի
20.05.2010            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
491436
487525