ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը Նարեկ Սարգսյանի` «168 ժամ» թերթում հրապարակված հարցազրույցի վերաբերյալ

ՀՀ Հանրային խորհուրդն ունի 12 հանձնաժողով և 69 ենթահանձնաժողով, և իր գործունեության 3 տարիների ընթացքում բազմաթիվ հարցեր է բարձրացրել՝ գիտության, կրթության, բնապահպանության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, հեռուստատեսության, պետաիրավական և այլ ոլորտների խնդիրների հետ կապված: Սակայն Հանրային խորհուրդն առաջին հերթին բարձրաձայնել է այն խնդիրների մասին, որոնք հանրությունն է կարևորել և առաջ քաշել:Վերջին շրջանում հանրության և հատկապես երիտասարդության կողմից կարևորվում են բնապահպանական և քաղաքաշինական խնդիրները, և պատահական չէ, որ բազմաթիվ հարցերի հետ միասին ՀԽ նախագահն ակտիվորեն մասնակցեց Հանրային խորհրդում կազմակերպված հանրային քննարկումներին՝ կապված Մաշտոցի պուրակի և Ծածկած շուկայի խնդիրների հետ:Զարմանալի է, որ Երևանի գլխավոր ճարտարապետը, որ կարծես թե ինքը պետք է մտահոգված լիներ հանրության առջև ծառացած քաղաքաշինական խնդիրներով, անձնավորում և պիտակավորում է Հանրային խորհրդի ակտիվությունն այդ ոլորտում` բավականին հիստերիկ ձևով և բարեկամական կապերի ծիծաղելի ու անտեղի փաստարկներով: Ինչպես երևում է, Հանրային խորհուրդը խանգարում է գլխավոր ճարտարապետին, սակայն ո՞ր հարցում…Վաղուց անցել են այն ժամանակները, երբ լինելով քաղաքի գլխավոր ճարտարապետ, կարելի էր Երևանն ուզածի պես և անպատիժ մնալով քանդել կամ ձևափոխել՝ պատճառաբանելով, թե դա Նախագահի կան վարչապետի հրամանն է, արանքում էլ հսկայական գումարներ աշխատել:Ժամանակն է համակերպվել այն մտքի հետ, որ հասարակությունն ուշադիր հետևում է այն բոլոր հարցերին, որոնք կապված են քաղաքաշինության և Երևանի ապագայի հետ:Հանրային խորհուրդը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել հանրությանը հուզող խնդիրները` այդ թվում նաև քաղաքաշինական, և հետամուտ է լինելու դրանց լուծմանը` հավատարիմ մնալով իր գործունեության գլխավոր նպատակին, այն է` քաղաքացիական հասարակության կայացումը Հայաստանում:Շնորհակալություն՝ՀՀ Հանրային խորհրդի լրատվական ծառայություն
30.06.2012            ավելին >>  
Հանրային խորհրդի արդյունավետությունը կախված է նրա լիազորություններից և պետական կառույցների պատրաստակամությունից

Տարին սկսվեց հասարակությունը ցնցող մի շարք իրադարձություններով. Մաշտոցի պուրակի կրպակապատում, «Հրազդան» մարզադաշտի ոչ թույլատրելի հատվածում առևտրի կենտրոնի կառուցում, Երևանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված Ծածկած շուկայի քանդում և այլն:Այս հարցերը պայքարի տարբեր եղանակներով բարձրաձայնվեցին հասարակության տարբեր խմբերի կողմից: Վերահաստատվեց այն միտքը, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման միտում է նկատվում, և հանրությունն այլևս չի հանդուրժում իր իրավունքների բացահայտ ոտնահարումը:Հանրային խորհուրդը, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում ներկայացնելը, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ծառացած խնդիրները վեր հանելն ու քննարկելը, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելը թե՛ պետական մարմիններին և թե՛ հասարակությանը, անցավ իր գործառույթների կատարմանը՝ կազմակերպելով հանրային քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և հանդես եկավ մասնագիտական լուրջ առաջարկներով:Թե որքանով ընդունվեցին այդ առաջարկները, այլ հարց է. «Հանրային խորհուրդները եվրոպական երկրներում ունեն իրենց դասական դերը,- նշում է Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանը,- դրանք կատարում են սոցիալական երկխոսության, համերաշխության դեր: Դա մի հրապարակ է, որտեղ բերվում են բոլոր վեճերը՝ կապված պետություն-քաղաքացի, պետություն-հասարակական կազմակերպություններ, պետություն-արհմիություններ, արհմիություններ-գործատերեր և այլ հարաբերությունների հետ, որոշակի լուծումներ գտնելով այդ դաշտում: Գոնե հինգից չորսի դեպքում լուծումներ առաջարկվում են, և մարդիկ դուրս չեն գալիս փողոց՝ միտինգների, սոցիալական լարվածությունն էլ նվազում է»:Ըստ Բարխուդարյանի, նման երկրներում Հանրային խորհուրդները լուրջ դերակատարում և ազդեցություն ունեն, քանի որ նրանց լիազորությունների շրջանակն էլ մեծ է: Մեզ մոտ դեռևս Հանրային խորհուրդը կայացման ճանապարհին է, մյուս կողմից` կայացած չեն այն կառույցները, որոնք փոխշահավետորեն պետք է համագործակցեն Հանրային խորհրդի հետ. արհմիություններ, տարբեր պետական կամ մասնավոր կազմակերպություններ ու միություններ:
22.06.2012            ավելին >>  
ՀՀ հանրային խորհրդի գործունեությունը Ռիո դե Ժանեյրոյում

Հունիսի 14-15-ը Հանրային խորհրդի պատվիրակությունը` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, մասնակցել է Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (ՏՍԽՀԻՄԱ) ամենամյա գլխավոր վեհաժողովի աշխատանքներին, որը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում:Վեհաժողովի շրջանակներում Հանրային խորհրդի պատվիրակությունը մասնակցել է մի շարք հարցերի քննարկմանը, որոնցից են "Երիտասարդության զբաղվածությունը և սոցիալ-մասնագիտական ինտեգրումը", Ռուսաստանի Հասարակական պալատի կողմից ներկայացված "Աշխարհի տնտեսական և սոցիալական խորհուրդների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների արձագանքը համաշխարհային էներգետիկ և ֆինանսական ճգնաժամին":Ռուսաստանի Հասարակական պալատը կարևորել է միջազգային այս կառույցի միջոցով համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ միջազգային հանրության կարծիքի ներկայացումը: Ռուսաստանի Հասարակական պալատի առաջարկով ռուսերենը դարձել է ՏՍԽՀԻՄԱ-ի աշխատանքային լեզուներից մեկը (ընդ որում, ՏՍԽՀԻՄԱ-ի շրջանակներում կազմակերպվելիք բոլոր միջոցառումների թարգմանչական ծախսերը հոգալու է Ռուսաստանի Հասարակական պալատը):Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհուրդը հանդես է եկել Համաշխարհային տնտեսական խորհուրդ ստեղծելու առաջարկով, որի հիմնական նպատակն է ՏՍԽՀԻՄԱ-ի ֆինանսական անկախության ապահովումը:Կարևորվել է կազմակերպության անդամների միջև երկխոսության և փորձի փոխանակման ամրապնդումը: ՏՍԽՀԻՄԱ-ի գլխավոր վեհաժողովի ժամանակ քննարկվել են նաև ազգային և տարածաշրջանային երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերին աջակցելու համար Համաշխարհային բանկի շրջանակներում մեխանիզմներ ստեղծելու, միգրացիոն հոսքերը կարգավորելու նպատակով միջազգային համաձայնագիր մշակելու հարցերը, ինչպես նաև համաշխարհային հանրության աջակցությամբ որակյալ բժշկության և ազգային մասնագետների համար բարձրորակ վերապատրաստում ապահովող ազգային և տարածաշրջանային կենտրոններ հիմնելու հարցը:Երիտասարդության զբաղվածության հիմնախնդրի քննարկման ժամանակ հնչել են առաջարկներ բիզնեսի կարիքների որակավորմանը ուշադրություն դարձնելու անհրաժեշտության և մասնագիտական վերապատրաստման համակարգի ստեղծման, նոր կապի միջոցների օգտագործման, աշխատանքի հետ կապված տեղեկատվության բարելավման, երիտասարդների զբաղվածությանն աջակցող ցանցեր ստեղծելու վերաբերյալ:
22.06.2012            ավելին >>  
Հանրային խորհուրդը Ծածկած շուկայի վերաբերյալ որոշում կայացրեց

«Ամեն շաբաթ հասարակությունը ցնցվում է՝ կամ ինչ որ տեղ մի բան են կառուցում կամ քանդում են»,-այսպես սկսեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մշակույթի ենթահանձնաժողովում Ծածկած շուկայի հարցի քննարկումը:Նրա խոսքով, սակայն, ավարտվել են այն ժամանակները, երբ Երևանում հնարավոր էր աննկատ ու սողեսող ինչ որ բան քանդել, և երևանցին տեր է կանգնում իր քաղաքին:Ծածկած շուկայի իրավիճակի վերաբերյալ Վազգեն Մանուկյանն առաջին հերթին բարձրացրեց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը. «Ինչո՞ւ պիտի սովարական քաղաքացին պատասխանատվության ենթարկվի ծխախոտը վաճառելիս կտրոն չտալու համար, բայց պիտի շուկան քանդեն, և մենք ամբողջ ազգով մտածենք, թե ոնց վերականգնենք այն»,-ասաց նա:Ո՞վ է նման դեպքերում թույլտվություն տալիս, ի՞նչ հիմքով, կա՞ արդյոք նախագիծ, իսկ եթե չկա, արդյո՞ք դա հանցագործություն չէ. այս և այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով Վազգեն Մանուկյանը դիմեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին, ով նաև Երևանի քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության կողմից Ծածկած շուկայի քանդման պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահն է:Վերջինիս խոսքով, սխալը եղել է սկզբից, քանի որ չի կնքվել օրենքով պարտադիր համարվող պարտավորագիր, որով սեփականատերը պետք է իր վրա որոշակի պարտավորություններ վերցներ: Այդ պարտավորություններից ամենակարևորն այն է, որ առանց համապատասխան թույլտվության, արգելվում է որևէ ճարտարապետական միջամտություն կատարել: «Դա ամբողջ աշխարհում է էդպես,-ասաց Մինասյանը՝ միաժամանակ նշելով, որ մեզ մոտ նույնպես օրենքները բավարար են, պարզապես դրանք շրջանցվել են, որի հետևանքով իրավիճակն անտրամաբանական վիճակում է հայտնվել,- սեփականատերը՝ Սամվել Ալեքսանյանը, երևի ընդհանրապես տեղյակ չի եղել, թե դա ինչ կառույց է, կողքից էլ երևի հուշել են, թե կարող ես ֆասադը պահել, մնացածն ինչ ուզում ես անել, չի եղել նախագիծ, պլան, և սխալը սխալի հետևից կատարվելով՝ վիճակն ավելի է բարդացել»:Մինասյանը պարզաբանեց, որ սեփականատերն ի սկզբանե շինարարությունը սկսել է անօրինական ճանապարհով, ինչը միանգամից արգելվել է քաղաքապետարանի կողմից, բայց քանի որ արդեն բանը բանից անցել էր, իրենք ստիպված են եղել թույլ տալ ամրացման աշխատանքներ կատարել, սակայն դա էլ է սխալ արվել և հիմա ունենք այն, ինչ ունենք՝ կիսաքանդ կառույց:Փաստորեն, պարզվում է, որ Մշակույթի նախարարության ու քաղաքապետարանի կողմից սեփականատիրոջը զրոյական հարկում շինթույլտվություն տալը նույնպես անօրինական է եղել. «Դա անօրինակն բան էր, ճիշտ է, բայց մենք ստիպված էինք անել, որովհետև եթե արդեն 5 մետր հողային աշխատանք էր արվել, վախեցանք, որ շենքն արդեն շուռ կգա,-ասաց Մկրտիչ Մինասյանը,-ստիպված թույլ տվեցինք՝ լոկալ ամրացումներ անեն, որ շենքը չփլվի, բայց հետո նրանք ավելի առաջ տարան աշխատանքները, ու էս վիճակը ստացվեց»:Ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե ի վերջո սեփականատերն իրականացրե՞ց ամրացման աշխատանքները. պարզվեց, որ դա էլ չի արվել:Մինասյանի գլխավորած հանձնաժողովը տեղում ուսումնասիրել է շուկայի տարածքը, եկել այն եզրակացության, որ կանգուն հատվածն ունի վտանգավոր վիճակներ, բայց դա հնարավոր է պահել, իսկ մնացած մասը վերականգնել և նույն տեսքի բերել: Նրա խոսքով, սեփականատիրոջ հետ նույնպես նման պայմանավորվածություն կա. «Հիմա մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ մենք սեփականատիրոջից պահանջենք, որպեսզի նա ամրացնի վտանգավոր հատվածները և վերաստեղծի այն հատվածները, որոնք քանդել է»,-ասաց նա:Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ, «Հայնախագծի» տնօրեն Գրիգոր Ազիզյանի խոսքով, պետք է մեկշաբաթյա ժամկետում ստեղծվի Ծածկած շուկայի էսքիզային նախագիծը և դրա հիման վրա կատարվեն մնացած աշխատանքները: Չնայած որ կառույցի վերաբերյալ տրված եզրակացության համաձայն, այն քայքայման եզրին է, Ազիզյանը կարծում է, որ քանդման մասին խոսք գնալ չի կարող, այլ պետք է կատարվեն համապատասխան վերականգնողական աշխատանքներ:Ինչ վերաբերում է այն հարցին, թե կամարներն ինքնուրո՞ւյն են քանդվել, թե՞ դրանք շինարարական սխալ միջամտության հետևանք են, Ազիզյանը կարծում է, որ արդեն դժվար է պարզել. «Բուլդուզերով վրայով անցել են, հետք էլ չկա, որ էքսպերտները որոշեն, թե ինչից է փլվել»,-ասաց նա:
03.06.2012            ավելին >>  
«Կատարվածը հանցագործություն է». Վազգեն Մանուկյանը՝ Փակ շուկայի քանդման մասին

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի Փակ շուկայի քանդման վերաբերյալ լուրը լսել է մամուլից և սոցիալական կայքերից: Անմիջապես այցելել է շուկայի տարածք, որն ամբողջությամբ փակ է եղել և մի փոքրիկ արանքից դիտել շենքը: Տեսարանն իսկապես ցավալի է եղել՝ կամարների զգալի մասը քանդված է:Մանուկյանի գնահատմամբ, կատարվածը հանցագործություն է. «Եթե դա առանց նախագծի է քանդվել, նշանակում է քանդողն է հանցագործ է և պետք է պատժվի քրեական օրենսդրությամբ, իսկ եթե նախագծով է քանդվել, նշանակում է պետք է պատասխանատվություն կրի այդ նախագիծը հաստատողը»,-ասաց նա:Հանրային խորհրդի նախագահին զարմացնում է այն, որ կան կառույցներ, որոնք վերահսկում են, որպեսզի քաղաքի որևէ կրպակում մի ծխախոտ առանց կտրոնի չվաճառվի, սակայն չկա մի մարմին, որը վերահսկի Հայաստանի հուշարձանների վիճակը և նման դեպքերում արձագանքի:Մանուկյանը նկատում է, որ եթե նախկինում այդ ամենն աննկատ էր անցնում, ապա այսօր հատկապես երիտասարդությունն իր բողոքի ձայնը բարձրացնում է, որի շնորհիվ հասարակությունն իրազեկ ու մասնակից է լինում պայքարին. «Առաջ մարդիկ հիասթափված ու հոգնած էին, երկրի ղեկավարությունն անհանդուրժողական էր, պայքարները թվում էին անիմաստ, և մեր աչքի առաջ մենք կորցրինք մեր հին Երևանը»,-ասաց նա:Նրա համար նույնպիսի հանցագործություն էր, օրինակ, տրամվայը հանելը. «Մի օր պետք է պարզել, թե քանի՞ տասնյակ միլիոն դոլլաներ են աշխատել տրամվայի գծերի մետաղը դրսում վաճառելով և ի՞նչ օգուտ են բերել Երևանին, այն դեպքում, երբ աշխարհի շատ քաղաքներում նոր են տրամվայ անցկացնում, իսկ այն երկրներում, որտեղ եղել են, պահպանվել են»,-նշեց նա:Հանրային խորհրդի նախագահը համոզված է, որ ժամանակն է ընդունել հանրային քննարկումների մասին օրենք, որպեսզի Երևանին վերաբերող բոլոր հարցերը նախապես հասարակությունը քննարկի, քվեարկի և մասնակցի որոշումների կայացմանը, որպեսզի նման հետևանքներ չլինեն. «Հազիվ վերջացավ Մաշտոցի պուրակի հարցը, առաջ եկավ այս մեկը, ընդ որում, սա ավելի ծանր դեպք է, որովհետև ժամանակավոր կրպակը մի բան է, հուշարձան քանդելը և դրա փոխարեն ինչ որ ստանդարտ բան կառուցելը լրիվ այլ բան, չնայած դեռ հայտնի էլ չէ, թե այնտեղ ինչ է նախատեսվում»,-նշեց նա:Մանուկյանը նաև հայտնեց, որ Փակ շուկայի հարցն առաջիկա օրերին քննարկման է դրվելու Հանրային խորհրդում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մինչև նիստ հրավիրելը այն դրական լուծում ստացած կլինի:
31.05.2012            ավելին >>  
Հայաստանի և Հունաստանի հանրային խորհուրդները սերտորեն կհամագործակցեն

Մարտի 23-ին Հայաստանի հանրային խորհրդի և Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը բարձր գնահատեց Հայաստանի հանրային խորհրդի հետ համագործակցելու հեռանկարները` նշելով, որ իրենք կաջակցեն Հայաստանին Եվրոպական ամենատարբեր կառույցներում ինտեգրվելու գործում, ինչպես նաև կնպաստեն Հայաստանի հետ առկա հարաբերությունների խորացմանը:Երկուստեք կարևորվեց առավել սերտ կապերի հաստատումը հատկապես երկու երկրների հասարակությունների միջև: Շոշափվեցին Հայաստանի և Հունաստանի համար ընդհանուր սոցիալական, տնտեսական և քաղաքական մի շարք հարցեր: Ընդգծվեց հանրային խորհուրդների դերը` որպես երկրի իշխանությունների և հասարակության միջև երկխոսություն, ինչպես նաև հասարակական ներդաշնակության ապահովման կարևորագույն միջոց:
23.03.2012            ավելին >>  
Վարչապետը կարևորեց Հայաստանի և Հունաստանի հանրային խորհուրդների համագործակցությունը

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամներին, որոնք Հայաստանի հանրային խորհրդի հրավերով երկօրյա այցով գտնվում են Հայաստանում` համագործակցության համաձայնագիր ստորագրելու նպատակով:Տիգրան Սարգսյանը կարևորեց Հայաստանի Հանրային խորհրդի միջազգային համագործակցությունն ու փորձի փոխանակումը. «Հանրային խորհուրդը մեր իրականության մեջ նոր ինտիտուտ է և առաջին քայլերն է անում,-ասաց նա,-տեսնում ենք, որ այն հասարակությանը հուզող հարցերի քննարկման ոլորտում կարող է կարևոր դեր ունենալ»:Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը նշեց, որ Հունաստանը` որպես ԵՄ անդամ պետություն, պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին:
23.03.2012            ավելին >>  
«Դժվար է զգացումներ արտահայտել՝ տեսնելով այդ փաստաթղթերն ու դաժան իրականությունը». Քրիստոս Պոլիզողոպուլոս

Այսօր՝ մարտի 22-ին, Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամները՝ Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և Հայաստանում Հունաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոյի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ, եղան Հայոց ցեղասպանության թանգարանում:Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը, տպավորված թանգարանի շրջայցից, երկար գրառումներ կատարեց թանգարանի հուշամատյանում:
22.03.2012            ավելին >>  
Հունական պատվիրակությունը տպավորված էր հայ ուսանողների հունարեն կատարումներից

Այսօր՝ մարտի 22-ին, Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամները, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և Հայաստանում Հունաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոն մասնակցեցին Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Հունաստանի ազատագրման տոնին:Համալսարանի պրոռեկտոր Գաբրիել Բալայանը ներկայացրեց համալսարանում լեզվի դասավանդվան պատմությունն ու զարգացումը: Նրա խոսքով, այս պահին համալսարանում հունարեն ուսումնասիրող 164 ուսանող կա:Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսն իր ողջույնի խոսքում մասնավորապես ասաց, որ Հայաստանն ու Հունաստանը պետք է համատեղ ուժերով կարողանան հաղթահարել այն խնդիրները, որոնք կանգնած են երկու երկրների միջև: Նա հույս հայտնեց, որ Հունաստանի տնտեսական ծանր վիճակն ու ճգնաժամը կհաղթահարվեն, և իրենք ամեն ամեն ջանք կգործադրեն, որպեսզի Հայաստանը շարունակի զարգացնել իր համագործակցությունը Եվրոպական միության հետ, ինչպես նաև կաջակցեն իրականացնելու այն բոլոր պայմանագրերը, որոն կնքվել են Հայաստանի և Հունաստանի միջև:
22.03.2012            ավելին >>  
«Եթե իմանամ այդպես կլինի, համաձայն եմ ցանկացած մահի». Վ. Մանուկյան

ՀՀ հանրային խորհդուրդն այսօր ամփոփեց 2011 թվականի գործունեության արդյունքները` միաժամանակ ներկայացնելով իր գործունեության երկուսուկես տարվա ընթացքում հասարակության ուշադրության կենտրոնում եղած խնդիրների վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկները:Հանրային խորհուրդն այս տարիներին եկել է այն եզրահանգման, որ չնայած դատական համակարգում իրականացված որոշ բարեփոխումներին` այդ համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը գրեթե բացակայում է, ուստի պետք են արմատական փոփոխություններ: «Մի երկիր, որտեղ դատական համակարգի նկատմամբ հավատ չկա, չի կարող զարգագնալ ոչ բիզնեսը, ոչ քաղաքականությունը, ոչ էլ որևէ այլ բան»,-նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը,-նախ, պետք է վերանայել կադրերին. մարդիկ, որոնք այդ համակարգում աշխատում են, պետք է լինեն ազնիվ, պարկեշտ և պրոֆեսիոնալ: Բացի այդ, դատավորները հնարավորինս պետք է անկախ և ազատ լինեն»:Երկրորդ խնդիրը, որը Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում է եղել, Հայաստանի հանքերի վիճակն է. հանքերը վաճառվել են ոչ ճիշտ ձևով և արդյունավետ չեն շահագործվել: Հանրային խորհրդի որոշ անդամներ, անգամ, եկել են այն համոզման, որ պետք է վերանայել հանքերի սեփականաշնորհման կարգը` ընդունելով օրենք հանքերն ազգայնացնելու մասին:Հանրային խորհուրդը ակտիվ զբաղվել է նաև գյուղատնտեսության հարցերով` բավականին արդյունավետ համագործակցելով գյուղատնտեսության նոր նախարարի հետ և որոշակի դրական արդյունք արձանագրելով: Հիմնական գաղափարը, որ այս ոլորտում ՀԽ-ն առաջ է տանում, հետևյալն է. գյուղատնտեսությունը պետք է լինի ոչ թե մի քանի հարուստների, այլ գյուղացիության ձեռքում: Այստեղ էլ առաջ է գալիս նաև կոոպերացիայի գաղափարը, որը տարածված է Եվրոպայի շատ երկրներում: Սակայն Հանրային խորհդրի նախագահը հողի մասնավոր սեփականության դրական օրինակ էլ մատնանշեց` սփյուռքահայ գործարար Էռնեկյանի կողմից հսկայական չոր տարածքները խաղողի այգիների վերածելու մեծ և արդյունավետ աշխատանքը: Մանուկյանը նաև նկատեց, որ Էռնեկյանի խաղողի այգիների կողքին հսկայական տարածքներ են գնել նաև շատ այլ հարուստներր, որոնք հողը չեն էլ օգտագործում: «Ես կարծում եմ` պետք է օրենք ընդունել, որ եթե մարդը 10-20 հեկտարից ավելի հող է գնել և չի օգտագործում, պետք է նրանից հետ վերցնել, որովհետև չի կարելի թողնել, որ մեկը հողը գնի և սպասի, մինչև գները բարձրանան, վաճառի»,-ասաց նա:Հանրային խորհուրդը հետևել է նաև գիտության ոլորտում իրականացվող տեղաշարժերին` մասնավորապես գիտության ֆինանսավորման հետ կապված, սակայն եզրակացրել, որ պետք են կտրուկ փոփոխություններ ոչ միայն գումարի չափի, այլև ֆինանսավորման ձևի առումով: Ինչ վերաբերում է կրթությանը, ապա բարձրացվել են դասագրքերի վերանայման հարցը, բուհական համակարգի բարեփոխումների ընթացքը, հետբուհական կրթության կազմակերպման հարցերը: «Կարծում ենք, որ շատ ու շատ դասագրքեր պետք է փոխվեն,-ասաց Մանուկյանը,-օրինակ, Հայ ժողովրդի պատմության դասագիրքը երեխային պետք է տա ճշգրիտ գիտելիքներ, բայց միևնույն ժամանակ սեր և հպարտություն արթնացնի իր երկրի, ժողովրդի և պատմության հանդեպ, սակայն այսօր դասագրքերն այդ դերը չեն կատարում»:Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությանը, ապա Հանրային խորհրդին ամենաշատը մտահոգել է տնտեսության մենաշնորհային դիրքը, պաշտոնյաների` բիզնես ոլորտում ներգրավված լինելը: «4-5 հոգի վերցրել են տնտեսության տասնյակ ոլորտներ, չկա մրցակցություն, կա գների աճ, չինովնիկներն ունեն հսկայական սեփականություն և բիզնես,-թվարկեց Հանրային խորհդրի նախագահը,-եթե մենք դա չվերացնենք, առողջ մրցակցություն չմտցնենք, ապա որևէ բանի չենք հասնի, իսկ մեր առջև ճգնաժամն է և Ղարաբաղի չլուծված հարցը»:Ըստ Մանուկյանի, մեր ռազմաճակատը հիմա ոչ թե Ղարաբաղում է, այլև տնտեսության, գիտության, մշակույթի, երեխաների դաստիարակության մեջ:
28.02.2012            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
481213
477546