ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունական պատվիրակությունը տպավորված էր հայ ուսանողների հունարեն կատարումներից

Այսօր՝ մարտի 22-ին, Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամները, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և Հայաստանում Հունաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոն մասնակցեցին Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Հունաստանի ազատագրման տոնին:Համալսարանի պրոռեկտոր Գաբրիել Բալայանը ներկայացրեց համալսարանում լեզվի դասավանդվան պատմությունն ու զարգացումը: Նրա խոսքով, այս պահին համալսարանում հունարեն ուսումնասիրող 164 ուսանող կա:Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսն իր ողջույնի խոսքում մասնավորապես ասաց, որ Հայաստանն ու Հունաստանը պետք է համատեղ ուժերով կարողանան հաղթահարել այն խնդիրները, որոնք կանգնած են երկու երկրների միջև: Նա հույս հայտնեց, որ Հունաստանի տնտեսական ծանր վիճակն ու ճգնաժամը կհաղթահարվեն, և իրենք ամեն ամեն ջանք կգործադրեն, որպեսզի Հայաստանը շարունակի զարգացնել իր համագործակցությունը Եվրոպական միության հետ, ինչպես նաև կաջակցեն իրականացնելու այն բոլոր պայմանագրերը, որոն կնքվել են Հայաստանի և Հունաստանի միջև:
22.03.2012            ավելին >>  
«Եթե իմանամ այդպես կլինի, համաձայն եմ ցանկացած մահի». Վ. Մանուկյան

ՀՀ հանրային խորհդուրդն այսօր ամփոփեց 2011 թվականի գործունեության արդյունքները` միաժամանակ ներկայացնելով իր գործունեության երկուսուկես տարվա ընթացքում հասարակության ուշադրության կենտրոնում եղած խնդիրների վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկները:Հանրային խորհուրդն այս տարիներին եկել է այն եզրահանգման, որ չնայած դատական համակարգում իրականացված որոշ բարեփոխումներին` այդ համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը գրեթե բացակայում է, ուստի պետք են արմատական փոփոխություններ: «Մի երկիր, որտեղ դատական համակարգի նկատմամբ հավատ չկա, չի կարող զարգագնալ ոչ բիզնեսը, ոչ քաղաքականությունը, ոչ էլ որևէ այլ բան»,-նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը,-նախ, պետք է վերանայել կադրերին. մարդիկ, որոնք այդ համակարգում աշխատում են, պետք է լինեն ազնիվ, պարկեշտ և պրոֆեսիոնալ: Բացի այդ, դատավորները հնարավորինս պետք է անկախ և ազատ լինեն»:Երկրորդ խնդիրը, որը Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում է եղել, Հայաստանի հանքերի վիճակն է. հանքերը վաճառվել են ոչ ճիշտ ձևով և արդյունավետ չեն շահագործվել: Հանրային խորհրդի որոշ անդամներ, անգամ, եկել են այն համոզման, որ պետք է վերանայել հանքերի սեփականաշնորհման կարգը` ընդունելով օրենք հանքերն ազգայնացնելու մասին:Հանրային խորհուրդը ակտիվ զբաղվել է նաև գյուղատնտեսության հարցերով` բավականին արդյունավետ համագործակցելով գյուղատնտեսության նոր նախարարի հետ և որոշակի դրական արդյունք արձանագրելով: Հիմնական գաղափարը, որ այս ոլորտում ՀԽ-ն առաջ է տանում, հետևյալն է. գյուղատնտեսությունը պետք է լինի ոչ թե մի քանի հարուստների, այլ գյուղացիության ձեռքում: Այստեղ էլ առաջ է գալիս նաև կոոպերացիայի գաղափարը, որը տարածված է Եվրոպայի շատ երկրներում: Սակայն Հանրային խորհդրի նախագահը հողի մասնավոր սեփականության դրական օրինակ էլ մատնանշեց` սփյուռքահայ գործարար Էռնեկյանի կողմից հսկայական չոր տարածքները խաղողի այգիների վերածելու մեծ և արդյունավետ աշխատանքը: Մանուկյանը նաև նկատեց, որ Էռնեկյանի խաղողի այգիների կողքին հսկայական տարածքներ են գնել նաև շատ այլ հարուստներր, որոնք հողը չեն էլ օգտագործում: «Ես կարծում եմ` պետք է օրենք ընդունել, որ եթե մարդը 10-20 հեկտարից ավելի հող է գնել և չի օգտագործում, պետք է նրանից հետ վերցնել, որովհետև չի կարելի թողնել, որ մեկը հողը գնի և սպասի, մինչև գները բարձրանան, վաճառի»,-ասաց նա:Հանրային խորհուրդը հետևել է նաև գիտության ոլորտում իրականացվող տեղաշարժերին` մասնավորապես գիտության ֆինանսավորման հետ կապված, սակայն եզրակացրել, որ պետք են կտրուկ փոփոխություններ ոչ միայն գումարի չափի, այլև ֆինանսավորման ձևի առումով: Ինչ վերաբերում է կրթությանը, ապա բարձրացվել են դասագրքերի վերանայման հարցը, բուհական համակարգի բարեփոխումների ընթացքը, հետբուհական կրթության կազմակերպման հարցերը: «Կարծում ենք, որ շատ ու շատ դասագրքեր պետք է փոխվեն,-ասաց Մանուկյանը,-օրինակ, Հայ ժողովրդի պատմության դասագիրքը երեխային պետք է տա ճշգրիտ գիտելիքներ, բայց միևնույն ժամանակ սեր և հպարտություն արթնացնի իր երկրի, ժողովրդի և պատմության հանդեպ, սակայն այսօր դասագրքերն այդ դերը չեն կատարում»:Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությանը, ապա Հանրային խորհրդին ամենաշատը մտահոգել է տնտեսության մենաշնորհային դիրքը, պաշտոնյաների` բիզնես ոլորտում ներգրավված լինելը: «4-5 հոգի վերցրել են տնտեսության տասնյակ ոլորտներ, չկա մրցակցություն, կա գների աճ, չինովնիկներն ունեն հսկայական սեփականություն և բիզնես,-թվարկեց Հանրային խորհդրի նախագահը,-եթե մենք դա չվերացնենք, առողջ մրցակցություն չմտցնենք, ապա որևէ բանի չենք հասնի, իսկ մեր առջև ճգնաժամն է և Ղարաբաղի չլուծված հարցը»:Ըստ Մանուկյանի, մեր ռազմաճակատը հիմա ոչ թե Ղարաբաղում է, այլև տնտեսության, գիտության, մշակույթի, երեխաների դաստիարակության մեջ:
28.02.2012            ավելին >>  
Վազգեն Մանուկյանը կոչ արեց քաղաքապետարանին սառեցնել Մաշտոցի պուրակի շինարարությունը

Այսօր Հանրային Խորհրդում քննարկվեց վերջին օրերին հասարակության շրջանում լայն արձագանք գտած ամենասուր խնդիրներից մեկը՝ Մաշտոցի այգում ստեղծված իրավիճակը:Քննարկումը բավականին թեժ էր, քանի որ մասնակցում էին խնդրի հակադիր կողմերը:Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որ ևս ներկա էր քննարկմանը, նշեց, թե Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պողոտայի հարակից այգում տեղադրելու պատճառը այգու բարձիթողի վիճակն ու նոր ճանապարհի կառուցումն է: «Խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ նույնպես քննարկվել են, սակայն Աբովյան փողոցի մաքրելը ավելի է կարևորվել, քան Մաշտոցի պուրակի հարցը,-ասաց նա,-սակայն կառույցները մի քանի տարի կլինեն այստեղ. քաղաքապետարանն իր փոխհատուցման խնդիրները կավարտի Աբովյան փողոցի հետ, հին Երևան ծրագիրը երկուսից երեք տարի հետո կյանքի կկոչվի, և պավիլյոններն էստեղից կվերանան»:Նրա խոսքով, կրպակներն առայժմ ոչ ոքի չեն տրամադրվել: «Ամբողջ անհանգստությունն այն է, որ այնտեղ չլինեն խանութներ, բայց մենք դեռ չգիտենք՝ այնտեղ ինչ է լինելու,-ասաց նա,-բոլորովին չենք բացառում, որ այնտեղ լինի գրքերի վաճառքի տեղ կամ այգի, որտեղ գրականության հետ գործ ունենանք»:ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին, սակայն, հետաքրքրեց, թե այդ դեպքում ինչո՞ւ այդ կրպակները հանվեցին, եթե պետք է մի քանի տարի հետո ապամոնտաժվեին և ինչո՞վ էր ավելի հարմար այդ պուրակը՝ Աբովյան փողոցի համեմատ: Մանուկյանին նաև հետաքրքրում էր, թե ովքե՞ր են «այն ընտրյալները, որոնց քաղաքապետարանն ավելի լավ պայմաններ է տվել, քան մյուս կրպակատերերին»:Վազգեն Մանուկյանի խոսքով, երբ ապամոնտաժման գործընթացը սկսվեց նախկին քաղաքապետի օրոք (այդ ժամանակ մոտ 1000 կրպակի մասին էր խոսվում), ինքն անձամբ խոսեց Կարեն Կարապետյանի հետ և պարզեց, որ հանվում են միայն այն կրպակները, որոնց պայմանագրային ժամկետներն ավարտվել են: «Ես հարցրի, իսկ դա վերաբերո՞ւմ է Աբովյան փողոցի կրպակներին, քաղաքապետը պատասխանեց, որ նրանց պայմանագրերի ժամկետը լրանալու է երկու ամիս հետո և հավաստիացրեց, որ այդ ժամանակ էլ այդ կրպակներն այնտեղից կհանվեն,-ասաց Մանուկյանը,-հիմա հարց է առաջանում՝ այդ ինչպես՞ է, որ հիմա քաղաքապետը այդ հազարի նկատմամբ պարտավորություն չունի, իսկ այս մի քանի աբովյանական կառույցի նկատմամբ ունի»:
23.02.2012            ավելին >>  
Ղարաբաղի հարցը հայության համար պարգև է

Երբ հետադարձ հայացք ես գցում, մտածում ես, որ 1988 թվականին դժվար էր պատկերացնել, որ անկախ Ղարաբաղի Ազգային Ժողովը սեմինար կամ գիտաժողով կկազմակերպի` նվիրված Ղարաբաղի հետագա զարգացման քայլերի քննարկմանը: Դժվար էր այն ժամանակ պատկերացնել: Ի՞նչ ունեինք 1988-ին և ինչ ունենք այժմ: 1988 թ. ունեինք Ղարաբաղ, որը Ադրբեջանի կազմի մեջ էր, կյանքի բոլոր ոլորտները ղեկավարվում էին Ադրբեջանի կողմից, և բազմաթիվ խնդիրներ կային` և՛ ազգային, և՛ գոյատևման, և՛ իրավունքի, և՛ ազատության: Եվ այդ ամենը պոռթկաց 88 թվականին: Կարող է հարց առաջանալ` ինչո՞ւ չպոռթկաց 60-ականներին կամ 70-ականներին: Որովհետև ցանկացած քաղաքական հարց կարող ես լուծել, եթե այն տեղավորվում է տեղի ունեցող քաղաքական պրոցեսներում: Ղարաբաղի հարցը վաղուց էր հասունացել, բայց 88-ին այն տեղավորվեց Խորհրդային Միության քաղաքական պրոցեսներում, երբ Գորբաչովը հայտարարեց իրավունք, ազատություն, ժողովրդավարություն: Այդ գաղափարախոսության մեջ տեղավորվում էր Ղարաբաղի հարցը, որը միանգամից ձևավորվեց որպես իրավունքի հարց, սահմանադրական պայքարի հարց:Սումգայիթի ամբողջ նպատակն այն էր, որ մեզ այդ պրոցեսից դուրս գցեն, այս պայքարը դարձնեն էթնիկական-կրոնական պայքար, բայց մեր ժողովրդին հաջողվեց խուսափել այդ ծուղակից և շարունակեց պայքարը այն քաղաքական հոսանքի մեջ, որն այդ ժամանակ իշխում էր Խորհրդային Միությունում: Ամբողջ աշխարհը ծափահարում էր Ղարաբաղյան շարժմանը: Խորհրդային Միության ներսում ժողովրդավարական պայքար էր մղվում մարդու իրավունքների համար, ազգի ինքնորոշման համար, և Միությունը ներսից ցնցվում էր: Այդ շարժումը հերոսական շարժում էր համարվում Խորհրդային Միության ներսում` պայքարող մարդու ազատությունների և ազգի ազատությունների համար: Բայց երբ տեղավորվում ես քաղաքական հոսանքների մեջ, դեռ չի նշանակում, որ բոլորի քաղաքական շահերի կիզակետում ես:
23.02.2012            ավելին >>  
Ինձ համար պատգամավոր դառնալը ոնց–որ առաջին դասարան գնալ լինի. Վազգեն Մանուկյան

«Դուք եթե իմ տեղը լինեիք, ինչ կպատասխանեիք՝ կցանկանայի՞ք պատգամավոր դառնալ։ Ինձ համար պատգամավոր լինելը ոնց–որ առաջին դասարան գնալ լինի»,– Tert.am–ին ասաց ԱԺՄ կուսակցության և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե արդյոք իրականությանը համապատասխանում է այսօրվա մամուլում հրապարակված այն լուրը, ըստ որի՝ ՀՀԿ–ն իրեն չի ընդգրկելու իր համամասնական ընտրացուցակում։«Ես կատեգորիկ դեմ եմ պատգամավոր դառնալուն, ինչու են ինձ տարբեր ցուցակներով անցկացնում խորհրդարան, ես էլ չգիտեմ»,– շարունակեց Մանուկյանն՝ ավելացնելով, որ արդեն մի շաբաթ է, մամուլը իր մասին «ինչ ստեր ասես, չի գրել»։Մանուկյանը հավաստիացրեց, որ եթե անգամ իր կուսակցությունն առանձին մասնակցեր խորհրդարանական ընտրություններին և հաղթեր, ինքը ցուցակից կհաներ իր անունը։ «Ախր էդ պատգամավոր դառնալն ինչ է, որ էդպես խառնվել են իրար, էդ ինչ փորացավ է կպել բոլորին»,– ամփոփեց Մանուկյանը։
27.01.2012            ավելին >>  
ՏԵՍԽԻՄ-ի՝ Հռոմում կայացած համաժողովում

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀԽ անդամ, պետաիրավական հարցերով ՀԽ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը և ՀԽ աշխատակազմի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը, հուլիսի 21-23-ը Հռոմում մասնակցեց Տնտեսական և սոցիալական խորհուրդների և նման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի ( ՏԵՍԽԻՄ- AICESIS) գլխավոր համաժողովին: Համաժողովի օրերին Հայաստանի Հանրային խորհրդի պատվիրակության նախաձեռնությամբ սկսվեց ՏԵՍԽԻՄ-ի շրջանակներում ԱՊՀ երկրների Հանրային խորհուրդների կամ նույնանման կառույցների ասոցիացիա ստեղծելու գործընթացը: Ռուսաստանի Հասարակական պալատի ներկայացուցիչները կողմ արտահայտվեցին նախաձեռնությանը, Ուկրաինայի Ազգային եռակողմ սոցիալ-տնտեսական խորհուրդը՝ ընդհանուր առմամբ կողմ լինելով նախաձեռնությանը, վերջնական որոշումը խոստացավ ներկայացնել Կիևում խորհրդակցելուց հետո: ՏԵՍԽԻՄ-ի շրջանակներում ստեղծվել և գործում են բազմաթիվ ասոցիացիաներ, որոնցում ամենաակտիվը Ֆրանսիան է՝ ֆրանկոֆոն երկրների հետ ստեղծած ասոցիացիաներով: Այսպիսի համագործակցությունն օգնում է բազմաթիվ հարցեր օրակարգ ընդգրկել և դրանց ընդունումն առաջ տանել մի քանի երկրի միասնական ջանքերով, ինչն առավել արդյունավետ է: ՀՀ Հանրային խորհուրդը ՏԵՍԽԻՄ-ի լիիրավ անդամ է դարձել 2010թ.:Այս կառույցին չեն անդամակցում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը. նրանք բոլորն էլ իրենց երկրներում չունեն հանրային խորհուրդներ կամ նույնանման մարմիններ: Համաժողովի ընթացքում ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակության և Ռուսաստանի, Չինաստանի նույնանման կառույցների պատվիրակությունների հետ առանձին երկկողմ հանդիպումներում պայմանավորվածություն ձեռք բերվեց վերջիններիս Հայաստան կատարելիք այցերի շուրջ: Թե Ռուսաստանի Հասարակական պալատի, թե Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի ներկայացուցիչները նախնական պայմանավորվածությամբ, Երևան կայցելեն առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
12.01.2012            ավելին >>  
Վազգեն Մանուկյան. «Եթե օրենքով չամրագրվենք, կդառնանք սովորական հասարակական կառույց»

«Հասել ենք եզրի, երբ այլևս առանց ՀԽ մասին օրենքի հնարավոր չէ,-այսօր` նոյեմբերի 8-ին, տեղի ունեցած ՀԽ 14-րդ լիագումար նիստին այս մասին հայտարարեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: -Եթե օրենքով չամրագրվենք, կդառնանք սովորական հասարակական կառույց»: Մանուկյանը որպես օրինակ մատնանշում է ռուսական հասարակական խորհուրդը, որի լիազորություններն ամրագրված են օրենքով և նրա բարձրացրած ցանկացած հարց պարտավոր են քննարկել թե տեղական ինքնակառավարման մարմինները, թե պետդուման: Մանուկյանն առաջարկեց ՀԽ անդամներին մտածել ՀԽ մասին օրենքի նախագիծ մշակելու շուրջ: Այնուհետև անդրադարձ կատարվեց Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի խնդրին. վերջինս կառավորության որոշմամբ պետք է դառնա հիմնադրամ, ինչին դեմ է ինստիտուտի աշխատակազմը: Վերջիններս նամակով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, ՀԽ նախագահին, ինչն էլ հիմք է դարձել, որ հարցն ուսումնասիրվի ՀԽ-ում: ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտյուշա Ղուկասյանը ներկայացրեց, որ դեռ 2009-ին կառավարության որոշմամբ ստեղծվել է միջազգային փորձագիտական հանձնաժողով, որն էլ ուսումնասիրել է ֆիզիկայի ինստիտուտի գործունեությունը` հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, կառավարման բարեփոխումներ առաջարկելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու համար: Հանձնաժողովը եզրակացրել է, որ գործող կառավարման համակարգը բարդ է և արդյունավետ գործունեություն չի ապահովում: Ըստ այդմ, կառավարությունը որոշել է ինստիտուտը վերանվանել գիտական լաբորատորիա և դրան տալ պետական ոչ առևտրային կառույցի կարգավիճակ: Կառավարության մեկ այլ որոշմամբ, սակայն, ավելի ուշ որոշվել է ինստիտուտը վերածել հիմնադրամի: Ղուկասյանը նշեց, որ փորձել են պարզել ինստիտուտը հիմնադրամի վերածելու դրդապատճառները, սակայն վերջնական պատասխան այդպես էլ չեն ստացել: «Մեծ բացթողում է, որ հիմնադրամի վերափոխելու ընթացքում դադարեցված է գիտական խորհրդի` որպես կառավարման օղակի, գործունեությունը: Այն պետք է գործեր մինչև իրավական կարգավիճակի վերջնական հստակեցումը»,- ասում է Ղուկասյանը:
2011-11-08_            ավելին >>  
ՀՀ Հանրային խորհուրդը և ՌԴ Հասարակական պալատը ստորագրեցին, իսկ ուկրաինական կողմն առաջիկայում կստորագրի եռակողմ համաձայնագիրը

ՀՀ Հանրային խորհուրդն այսօր միացավ Ռուսաստանի և Ուկրաինայի համանման այս կառույցների հետ համագործակցության եռակողմ համաձայնագրին, ինչի առիթով ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկին ասաց, որ կարելի է դիտել որպես առաջին քայլ և միասին նախաձեռնել ՙՔաղաքացիական հասարակության եվրասիական կոնսորցիումի՚ ստեղծումը: ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ ուրախությամբ քննարկման են ընդունում առաջարկը՝ հավելելով, որ մի եզրահանգման արդեն հանգել են՝ ոչ թե մի քանի պետությունների հասարակական պալատ կամ հանրային խորհուրդ, այլ համագործակցության ընկերակցություններ պետք է ստեղծել: Ուկրաինայի սոցիալ-տնտեսական եռակողմ ազգային ռադան համագործակցության պայմանագիրը կստորագրի առաջիկայում:
2011-10-27            ավելին >>  
ՀՀ և Չինաստանի ՀԽ-ների միջև երկկողմ համագործակցության պայմանագիր է կնքվել

Այսօր ՀՀ հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի (ՉՏՍԽ) միջև կնքվեց երկկողմ համագործակցության պայմանագիր, որով կողմերը համաձայնում են նպաստել երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացմանը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն նշեց, որ վերջին տասնամյակներում Չինաստանը բոլոր ոլորտներում սրնթաց առաջ է գնացել, ինչը երկրի վարած ճիշտ քաղաքականության արդյունք է: Հայաստանի երրորդ հանրապետության և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են անկախացումից անմիջապես հետո, սակայն, ըստ պատմագրության, երկու ժողովուրդների միջև ընկերական հարաբերություններ են հաստատվել դեռ 2-րդ դարում:
2011-09-19            ավելին >>  
Վազգեն Մանուկյանը պարգևատրվել է

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանով՝ ՙԼՂՀ ազգային կենսագործունեության և բարգավաճման առաջընթացին նպաստող ակնառու նվաճումների համար՚: Շքանշանը Վազգեն Մանուկյանին՝ ի թիվս ԼՂՀ բարձրագույն պարգևների մյուս դափնեկիրների, շնորհվեց 2011թ. սեպտեմբերի 1­ին, ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ: Արարողությունը, որը կազմակերպված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակներում, մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն Տպել
2011-09-05_          

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
510326
501468