ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ Հանրային խորհրդի ընդլայնված լիագումար նիստում ներկայացվեց 2009-2010թթ. հաշվետվությունը

Մայիսի 5-ի իր ընդլայնված լիագումար նիստում Հանրային Խորհուրդն ի գիտություն ընդունեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի զեկույցը՝ ՀԽ 2009-2010թթ. գործունեության վերաբերյալ, որոշեց նիստի արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը և ՀՀ նախագահին, իսկ մտքերի փոխանակման ընթացքում արված առաջարկությունները քննարկել ՀԽ փոքր խորհրդի նիստում:2009թ. մայիսի 29-ից լիարժեք գործունեությունն սկսած Հանրային խորհրդի առաջին երկարաժամկետ ամփոփիչ հաշվետվությունն է: Հաշվետվությունների գրավոր ամբողջական տարբերակները նախապես տեղադրվել են ՀԽ պաշտոնական կայք էջում: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյան.ՙԿարծում եմ, մենք արդար գործ ենք անում՚Ներկայացնելով 2009-2010թթ. գործունեության ընթացքում Հանրային խորհրդում իրականացված որոշակի քայլերը՝ ուղղված հասարակության համերաշխությանը, նրա տարբեր շերտերի միջև գոյություն ունեցող բնական հակասությունների հավասարակշռմանը, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի կարգավորմանը և հրատապ արձագանք պահանջող խնդիրների լուծմանը, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն իր զեկույցն այսպես ամփոփեց. ՙԿարծում եմ , մենք արդար գործ ենք անում և կհաղթահարենք ինչ­ինչ դժվարություններն ու մեր հասարակությանը, մեր պետությանը կհանձնենք մի ինստիտուտ, մի գործիք, որն օգտակար կլինի մեր ժողովրդին ու մեր պետությանը՚:ՀԽ իրականացրած այն քայլերը, որոնք Վազգեն Մանուկյանը առանձնացրեց ռազմավարական նշանակություն ունեցողների խմբում, հետևյալն են. Գյուղատնտեսություն. ՙ Այս ոլորտում, իհարկե, բազմաթիվ խնդիրներ կան, բայց Հանրային խորհուրդն ընտրեց կոոպերացիայի հարցը և հետևողականորեն առաջ է տանում, ու այդ գաղափարն ընդգրկվել է կառավարության բոլոր փաստաթղթերում՚: Կրթություն.ՙԲազմաթիվ լսումներից, քննարկումներից հետո հանդիպում ունեցանք ՀՀ նախագահի և կրթության, գիտության նախարարի հետ: Մեր առաջարկությունների մի մասն ընդունվեց, մի մասը չընդունվեց, բայց միևնույն է, կրթական համակարգում բազմաթիվ հարցեր կան, և տարիների ընթացքում այս Հանրային խորհուրդը, ապագա Հանրային խորհուրդներն անընդհատ անելիք են ունենալու կրթական համակարգում՚: Հայաստան-Թուրքիա հարաբերություններ.ՙՀանրապետության նախագահի՝ այս նախաձեռնությամբ հանդես գալուց հետո լայնորեն քննարկեցինք խնդիրը: Հանրային խորհրդում եղան և կողմ, և դեմ կարծիքներ, եղան կասկածներ, տարակուսանք եղավ, բայց ի վերջո Հանրային Խորհուրդը եկավ այն եզրակացության, որ պետք է գնալ հարաբերությունները բարելավելու ճանապարհով: Չի կարելի հրաժարվել այդ ճանապարհից, նույնիսկ այն դեպքում, երբ դիմացինը հակված չէ այդ ճանապարհով մեզ չափ քայլել առաջ՚: Հեռուստատեսային եթերի բովանդակություն. ՙԱնհանգստություն կար, որ հեռուստատեսային հաղորդումների զգալի մասը՝ ընկնելով սխալ հասկացված շուկայական հարաբերությունների հետևից, ոտնահարում էր մեր ազգային արժեքների համակարգը՝ միաժամանակ չհամապատասխանելով ազատ երկրի զարգացմանը բնորոշ բովանդակությանը: Ահազանգերի արդյունքում Հանրային խորհրդում նախաձեռնվեց և ստորագրվեց համապատասխան Խարտիան: Հարցը լուծվա՞ծ է, ոչ իհարկե: Անընդհատ պետք է շարունակել դիտարկումներն ու արձագանքը՚: Միգրացիա: Տնտեսության զարգացման խոչընդոտների վերացում.Այս երկու առանձին հարցերն առայժմ աշխատանքային խմբերում քննարկման փուլում են: Առաջիկայում կներառվեն ՀԽ լիագումար նիստի օրակարգ: Տնտեսության զարգացման խոչընդոտները կքննարկվեն հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության տեսանկյունից: Հրատապ հարցերի շարքում, որոնց արագ արձագանքել է Հանրային խորհուրդը, Վազգեն Մանուկյանը առանձնացրեց հետևյալները. Օտարալեզու դպրոցներ.ՙՊետք է ասեմ, որ Հանրային խորհրդում մեծամասնությունն ընդհանրապես դեմ էր օտարալեզու դպրոցների բացմանն այն ձևով, ինչպես ներկայացված էր: Եվ կարծում եմ, Ազգային Ժողովում ձեռք բերված փոխզիջումային լուծումը մասամբ պայմանավորված էր նաև ՀԽ քննարկումների արդյունքով՚: ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճ.ՙՔննարկումների արդյունքում գործընթացը կանգ առավ, բայց ավարտված չէ. անորոշ է մնացել դահլիճի հետագա ճակատագիրը: Մեր կոչը, որ բոլոր շահագրգիռ կողմերը նստեն սեղանի շուրջ և վերջնական լուծում տան հարցին, ցավոք, դեռ չի իրականացել՚: Հղիության արձակուրդի վճարում. ՙՀանրային խորհուրդը դեմ էր կառավարության որոշմանը՝ օրենսդրական այդ փոփոխության շուրջ. հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ իրավունքները պաշտպանող կանաց հետ, կարողացանք օրենքում որոշակի փոփոխությունների հասնել՚:Անհատի իրավունքի պաշտպանության՝ հասարակական հնչողություն ստացած հարցերի լուծմանը նպաստած քայլերի մեջ Վազգեն Մանուկյանը նշեց ՀԽ աջակցությունը Մարիամ Սուխուդյանին առնչված դատական գործին, ինչպես նաև՝ Տավուշի մարզի գյուղերից մեկի վեց դատապարտյալ գյուղացիների համար ներման համար միջամտելու առիթով. ՙԳյուղացիները՝ 120 շիշ կոնյակի մաքսանենգության համար դատապարտվել էին մեկական տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ: Օգնեցինք, որ ներման խնդրանքով դիմեն Հանրապետության նախագահին, նախագահը ներում շնորհեց, երեկ երեկոյան նրանք վերադարձան իրենց ընտանիքները: Մեր ներկայացուցիչ Հովհաննես Թադևոսյանն ու այս հարցում նույնպես ակտիվություն ցուցաբերած՝ ՙԳրանդ Տոբակոյի՚ ներկայացուցիչն այս պահին նրանց հետ գյուղում են՚: Հասարակության համերաշխություն.ՙԱյս հարցը մեզ մոտ առաջացավ ի սկզբանե, երբ որ Հանրապետության նախագահը համաներման հարցով դիմեց նաև մեզ: Հանրային խորհուրդը լրջորեն քննարկեց այդ հարցը, և մեր առաջարկությունների մեծ մասը մտավ վերջնական փաթեթի մեջ: Համաներումը շատ կարևոր նշանակություն ուներ Հայաստանի համար՚:Հասարակության տարբեր շերտերի շահերի հավասարակշռում.ՙԱյստեղ շատ մեծ դեր ունեն արհմիությունները, որոնց հարցերով մենք զբաղվել ենք, բայց պետք է ասեմ, որ մեծ արդյունքների չենք հասել: Չնայած Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների առիթով հրավիրեցինք բոլոր արհմիությունների նախագահներին, Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, և համագործակցության արդյունքում այդ օրենքը մի քիչ գոնե նպաստավոր դարձավ արհմիությունների համար: Այդտեղ էլ դեռ շատ անելիք ունենք՚: Հանրային խորհրդի հետագա կարգավիճակը.ՙԻնչպես և շատ երկրներում, կարծում եմ, Հանրային խորհուրդը տարիների ընթացքում պետք է ստանա օրենքով ամրագրված մարմնի կարգավիճակ: Օրենք, որում հստակ ձևակերպված կլինեն նրա լիազորությունները, պարտականությունները, կանոնակարգային հարաբերությունները կառավարության հետ, խորհրդարանի հետ, տեղական իշխանությունների հետ, որն ավելի արդյունավետ կդարձնի Հանրային խորհրդի աշխատանքը: Ինչ վերաբերում է մեր աշխատանքին, ես կարծում եմ, որ քննարկումը ցույց կտա՝ ինչը մեզ մոտ չի ստացվել, ինչ պետք է ավելացնել: Ես իմ կողմից մեզ մեղադրանք կներկայացնեի, որ այնքան էլ ակտիվ չենք աշխատում հասարակության հետ, զանգվածային լրատվամիջոցների հետ: Երբեմն որպես հիմնարկություն ենք սկսում աշխատել, փակվում ենք , իրար հետ կազմում ենք ծրագրեր, ներկայացնում ենք կառավարուղթյանը՝ առանց հասարակության հետ լայն քննարկումների: Ոչ բոլոր դեպքերում, բայց ես կարծում եմ, որ այդ թերությունը մենք ունենք և պետք է հաղթահարենք՚: ՀԽ հանձնաժողովների ներկայացրած հաշվետվությունների գրավոր ամբողջական տարբերակները տեղադրված են ՀԽ պաշտոնական կայք էջում: ՀԽ ընդլայնված լիագումար նիստի իր ելույթում Խոսրով Հարությունյանը նշեց, որ Հանրային խորհրդի առջև դրված ամենաառանցքային խնդիրն է իր կարծիքով, փորձել ոչ թե բարձրաձայնել ու ոչ այնքան բարձրաձայնել հանրության առջև ծառացած խնդիրները, այլ՝ օգտագործելով Հանրային խորհրդում առկա փորձագիտական հսկայական ներուժը, այդ հարցերի լուծման վերաբերյալ հանրապետության քաղաքական ղեկավարությանը ներկայացնել կոնկրետ առաջարկություն. ՙ Եվ եթե փորձում ենք այդ առաքելության տեսանկյունից գնահատել Հանրային խորհրդի մեկ ու կես տարվա գործունեությունը, կարծում եմ, այս կոնտեքստում Հանրային խորհրդի գործունեության գնահատականը կարող է, թերևս, լինել՝ ամենաարդյունավետ և բովանդակային առումով, թերևս, օգտակար՚: Հովիկ Մուսայելյանը՝ ներկայացնելով հայկական հեռուստաեթերի բովանդակային քննարկումների նախաձեռնությունը, որի արդյունքը ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործուենության էթիկական սկզբունքների խարտիայի ստորագրումն էր, հավելեց. ՙՀետագա ամիսներին դրական տեղաշարժերն ակնառու էին, համարյա միաժամանակ ավարտվեց գաղութային արժեհամակարգը քարոզող սերիալների ցուցադրությունը, որոնց ըստ էության, պետք է հաջորդեին ազգային համերաշխություն և հանդուրժողականություն քարոզող ֆիլմերը և հաղորդումները…Սակայն, ցավոք, այն եկար չտևեց: Ռեյտինգների հետևից ընկնելու անառողջ գործելակերպը, հեռուստաեթերի գովազդային շուկայում տիրող անբարեխիղճ, ոչ պրոֆեսիոնալ իրավիճակը հանգեցրին նրան, որ այսօր ունենք ավելի վատ իրավիճակ, քան անցյալ տարի մինչև խարտիայի ստորագրելը եղած վիճակը՚: Հավելեց, որ անհրաժեշտ է, որ Հանրային խորհուրդը ժամանակ առ ժամանակ անդրադառնա այս խնդրին՝ առաջարկություններ ներկայացնելով երկրի ղեկավարությանը:
05.05.2011            ավելին >>  
ՀՀ Հանրային խորհուրդը դարձավ«Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիա» (ՏՍԽՄԱ) կազմակերպության անդամ

Նյու Յորքում ավարտվեց «Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիա» (ՏՍԽՄԱ) կազմակերպության` «ՏՍԽ-ների դերը նոր համաշխարհային տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի կառավարման համատեքստում» թեմայով տարեկան համաժողովը:Այս տարի համաժողովին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: 2009թ ՀՀ Հանրային խորհուրդը դիմել է ՏՍԽՄԱ-ին նախ ասոցիատիվ անդամի կարգավիճակով, իսկ հետո նաև լիարժեք անդամ դառնալու ցանկությամբ: ՀՀ ՀԽ-ի անդամակցությունը ՏՍԽՄԱ-ին, շատ արդյունավետ կարող է դառնալ ինչպես այլ երկրների ՏՍԽ-ների հետ փորձի փոխանակման և գործունեության բարելավման, այնպես էլ հենց Հայաստանում դրա դերի բարձրացման տեսանկյունից:Սա ՀԽ-ի` որպես կազմակերպության լիիրավ անդամ, 1-ին մասնակցությունն է տարեկան համաժողովին: Այս համաժողովի ժամանակ էլ հայկական ՀԽ-ն հայտարարվել է ասոցիացիայի անդամ: Համաժողովի ժամանակ խոսք է տրվել նաև հայկական պատվիրակությանը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը դիմելով ներկաներին` շնորհակալություն է հայտնել ՏՍԽՄԱ-ի(AICESIS) գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու հրավերի համար: Մանուկյանն իր հուլիսի 7-ի ելույթում նշել է.
08.07.2010            ավելին >>  
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Հարգելի բարեկամներՀանրային խորհրդի սույն թվականի հունիսի 8-ին կայացած փոքր նիստի որոշման մեջ արձանագրվել է, որ Հայաստանի բազմաթիվ հիմնախնդիրներով զբաղվելու հետ մեկտեղ ՀԽ-ն մեծ նշանակություն է տալիս կրթական համակարգի` որպես մեր ժողովրդի ու պետության համար կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի կանոնավորման հարցին: Ազգային կրթության խնդիրը միշտ կարեւորվել է մեր ժողովրդի կողմից հատկապես այն ժամանակաշրջանում, երբ մենք կորցրած ենք եղել մեր անկախությունը եւ ակնկալվել է, որ անկախությունը կբերի ինքնուրույն ազգային կրթական համակարգի, որը նաեւ կապահովի այնպիսի մակարդակ, որ հնարավորություն կտա հավասարը հավասարի հետ հարաբերվել մյուս ժողովուրդների եւ քաղաքակրթությունների հետ:Օրինաչափ է, որ Ղարաբաղյան շարժումը, վերածվելով անկախության եւ ազատության շարժման, իր դրոշի վրա առաջ էր տանում այդ գաղափարը, որը արտահայտվեց անկախության հռչակագրի 10-րդ կետում եւ դարձավ մեր Սահմանադրության հիմնական ձողերից մեկը.“…Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի` որպես պետական լեզվի, գործառությունը Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության եւ մշակույթի սեփական համակարգ”:Պետք է խոստովանել, որ նախորդ տարիների ընթացքում մեզ չհաջողվեց բավարար չափով լուծել այդ խնդիրը: Չնայած դրան` հարյուրավոր երեխաներ, ավարտելով մեր դպրոցները, իրենց ուսումը շարունակում են օտար երկրների բուհերում` ստանալով միջազգային չափանիշներով բարձր որակավորում:Ցավն այն է, որ նրանց մի մասը չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում եւ ստիպված է մեկնել արտերկիր` աշխատանք որոնելու:Դրա հետ մեկտեղ ունենք եւ’ ավանդական Սփյուռք, եւ’ նորաստեղծ Սփյուռք, որտեղ տասնյակ հազարավոր երեխաներ, օտար երկրներում ստանալով տարբեր մակարդակի կրթություն եւ ցանկանալով վերադառնալ հայրենիք, համապատասխան աշխատանք չգտնելով` ստիպված հրաժարվում են իրենց մտադրությունից: Դա առանձին եւ կարեւոր հարց է, որը պահանջում է լուրջ քննարկում: Փոքր խորհրդի նիստում բարձրացվեցին կրթության հետ կապված բազմաթիվ հարցեր, որոշվեց ստեղծել աշխատանքային խմբեր` տարբեր ուղղությունները քննարկելու համար: Ըստ որում, այդ խմբերի մեջ ներգրավվում եւ նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ընդգրկված չեն ՀԽ-ում կամ հանձնաժողովներում: Հանրապետության նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ քննարկումների արդյունքում ձեւակերպված առաջարկությունները կքննարկվեն նախագահի եւ կառավարության հետ համատեղ:Այժմ այս նամակով դիմում եմ ՀԽ հանձնաժողովներում ընդգրկված բոլոր անդամներին եւ այն 960 հասարակական կազմակերպություններին, որոնց ներկայացուցիչներն են նրանք, քննարկել եւ ՀԽ ներկայացնել իրենց առաջարկությունները կրթությանն առնչվող հարցերի վերաբերյալ:Ներկայացնեմ փոքր խորհրդում բարձրացված հարցերը եւ մտքերը.1. Կրթության նպատակները.- ազգային, պետական, հայրենասիրական դաստիարակություն` առաջացնելով երիտասարդների մեջ ազգային հպարտության զգացում, հայրենասիրություն` հիմնված ազգային մտածողության զարգացման և արժեհամակարգի, ազգային բնավորության ձեւավորման, պատմության իմացության վրա:- հայրենիքի համար պիտանի գիտելիքներով ու հմտություններով օժտված քաղաքացիների դաստիարակում; - ժամանակակից աշխարհի նորագույն տեխնոլոգիաներին համընթաց գիտելիքների տիրապետում, համաշխարհային մակարդակի հումանիստական կրթություն, 2. Այժմ գործող օրենքները երկու կարեւորագույն պետական կառույցների` բանակի եւ կրթական համակարգի միջեւ համագործակցության փոխարեն ստեղծում են շահերի որոշակի բախում, որը վնասում է երկուսին էլ: Կրթական համակարգի կողմից տրամադրվող տարկետման հետ կապված արտոնությունները` մագիստրատուրա, ասպիրանտուրա, անվճար ուսուցում, ավելացնում են բանակից խուսափելու հետ կապված կոռուպցիան` էապես վնասելով նաեւ կրթական համակարգը: Ստացվում է, որ ամեն տարի կորցնելով զորակոչային զգալի ռեսուրս` կորցնում ենք նաեւ երիտասարդ գիտնականների, քանի որ տարկետում ապահովող տեղերը խիստ սահմանափակ են, եւ հաճախ տաղանդավոր տղաների կամ աղջիկների փոխարեն հովանավորչության միջոցով “տեղավորվում են” պարզապես բանակից խուսափել ցանկացողները, որոնք բնավ չեն ցանկանում ապագան գիտության հետ կապել:Կորցնում է գիտությունը, կորցնում է բանակը, ծաղկում է կոռուպցիան` խորացնելով սոցիալական անարդարությունը եւ շերտավորումը: Առաջարկվում է` 18 տարեկան բոլոր տղաների պարտադիր ծառայություն բանակում (բացի առողջական խնդիրներ ունեցողներից): Դրա համար առաջարկվում է երիտասարդներին որոշակի արտոնություններ տալ` կա’մ 2 տարին փոխարինել 1,5 տարով, որի նպատակահարմարությունը իրավասու է որոշելու միայն ՊՆ-ն, կա’մ ուսման շարունակության վարձը պետությունը վերցնի իր վրա, կամ նաև հնարավորություն ընձեռվի բանակում ծառայելը համատեղել հեռակա կրթության հետ եւ այլն: Այդ ամենը շատ մանրակրկիտ քննարկված է ՊՆ-ի համապատասխան փաստաթղթում, այդ հարցում մենք սերտորեն համագործակցելու ենք ՊՆ-ի հետ:3. Դպրոցների կառավարումԱպակենտրոնացումից անցնել ավելի կենտրոնացված համակարգի, մշակել նոր համակարգ` տնօրեններին նշանակելու եւ աշխատանքից ազատելու հետ կապված, ուսուցիչների որակավորման, աշխատանքի ընդունելու եւ ազատելու հարցերը, ստեղծել դպրոցական դասընթացների ստուգման հատուկ տեսչություն, սահմանել ուսուցիչների կարգավիճակ, աշխատավարձ:4. Դպրոցի կառուցվածքԱվագ դպրոց Միջազգային չափանիշների շրջանակում ինքնուրույն որոշումներ ընդունել այդ հարցի կապակցությամբ, որը լինի համահունչ եւ բնական մեր ժողովրդի` տասնամյակների ընթացքում ձեւավորված սովորություններին, օգտակար մեր պետությանն ու ժողովրդին:5. Առաջարկություն է եղել նորից վերադառնալ բարձրագույն եւ միջնակարգ կրթությունների բաժանմանը տարբեր նախարարությունների` լուսավորության նախարարության ստեղծում, որի մեջ ներգրավվեն բոլոր դպրոցներից բացի նաեւ բոլոր այն ուսումնական հաստատությունները, որոնք պատրաստում են կադրեր դպրոցների համար:6. Չափորոշիչներ – ծրագրեր – դասագրքերԱպահովել հեռուստատեսային դասընթացներ` մանավանդ հեռավոր շրջանների համար:7. Ընդունելության քննությունների կազմակերպում, թեստերի հարցը. (առաջարկվում է յուրաքանչյուր առարկայից առնվազն 200-500 թեստի տեղադրում ինտերնետում, որոնց միջից միայն կընտրվեն քննական թեստերը):Մենք կարծում ենք, որ այս խնդիրները հուզում են մեր բոլոր քաղաքացիներին, եւ ՀԽ աշխատանքները այս ուղղությամբ պետք է հնարավորինս նպաստեն համաժողովրդական քննարկմանը:Մեր պետության եւ մեր ժողովրդի ապագան, մեր տեղը համաշխարհային քաղաքակրթության մեջ, մեր հնարավորությունները էապես կախված են նրանից, թե ինչ լուծում կտանք հանրակրթական համակարգային խնդիրներին:ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյան22.06.2010թ. Powered by Yweb
22.06.2010          
Հանրային խորհուրդն առաջարկում է սահմանել Պետական դրոշի տոն

Հանրային խորհուրդը ապրիլի 28ի լիագումար նիստում հավանության արժանացրեց Խորհրդի անդամ Կարեն Բեքարյանի մշակած նախագիծը, որով առաջարկվում է պետական խորհրդանիշների հանդեպ հարգանքի և ճանաչողության միջոցառումներ սահմանելուց բացի, դիմել համապատասխան մարմիններին` պաշտոնական տոնացույցը լրացնել Պետական դրոշի օրով. ոչ աշխատանքային:Հեղինակը կոնկրետ օր չէր նշել նախագծում, թողնելով Հանրային Խորհրդի հայեցողությանը: Խորհրդի անդամների կարծիքները այս հարցում տարբեր են.Հայկ Դեմոյան, որը հայկական հին ու նոր խորհրդանիշների մասին 250 էջանոց հատոր է պատրաստում հրատարակության. ՙ Օրը պետք է համընկնի այն օրվան, երբ Եռագույնը ընդունվեց որպես Հանրապետության պետական դրոշ՚:Վազգեն Մանուկյան. ՙ Դուք որ Հանրապետությունը նկատի ունեք: Կարելի է և առաջին Հանրապետության որոշման օրը՚:Հովհաննես Հովհաննիսյան. ՙ Իսկ ինչու ոչ Զինանշանի օր կամ Օրհներգի օր…Պետական խորհրդանիշների տոնին համաձայն եմ, բայց առանձին` Դրոշի օրվան, ոչ: Բացի այդ, մենք ունենք մայիսի 28, ունենք սեպտեմբերի 21…՚:Լիլիթ Ասատրյան. ՙ Այլ պետություններում էլ խորհրդանիշերի մեջ ամենամեծ պաշտամունքը դրոշի հանդեպ է… Եվ ինչքան շատ տոն, այնքան շատ տոնական տրամադրություն՚:Էմիլ Գաբրիելյան. ՙԼրիվ համաձայն եմ, որ` Դրոշի օր: Զինվորը երդման ժամանակ ծնկի է գալիս և դրոշն է համբուրում՚:Վազգեն Սաֆարյան. ՙ Դրոշի գաղափարը ընդունում եմ, բայց եթե ֆիքսվելու է, որ դա եռագույնն է, ոչ: Բերել է այսօր եռագույնը այն բարեկեցությունը, որը բերեց Խորհրդային դրոշը… Այսօր բերել եք, երկուսուկես տարվանը պետական դրոշ եք դարձրել, իսկ 70 տարվանը մոռացել եք...՚:Վազգեն Մանուկյան. ՙ Լավ, պրն Սաֆարյան, դուք էլ պայքարեք ձեր դրոշի համար, բայց ձեր պայքարը դրսում է լինելու, ոչ այստեղ՚:Որոշման պաշտոնական տեքստը առաջիկայում կտեղադրվի Հանրային խորհրդի պատշոնական կայք էջում:ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն

03.05.2010          
Լեզվի մասին՚ ՀՀ օրենքում առաջարկված փոփոխությունները չեն բխում մեր ազգային և պետական շահերից՚



ՀՀ Հանրային խորհուրդը ապրիլի 28ի իր լիագումար նիստում քննարկեց ՙԼեզվի մասին՚ ՀՀ օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների օրինագիծը և քվեարկությամբ որոշեց, որ դրանք ՙչեն բխում մեր ազգային և պետական շահերից՚. Խորհուրդը կառավարությանն առաջարկում է հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման մակարդակը բարձրացնելու համար այլ ուղիներ գտնել: Նույն օրը Հանրային Խորհուրդը որոշեց դիմել կառավարությանը ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճը վերստին ընդգրկել պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ցանկ, ողջունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Հայաստանի ճարտարապետների միության միջև սկսված բանակցություններն այդ խնդրի շուրջ:

03.05.2010            ավելին >>  
Հանրային խորհրդի անդամների գնահատականները` Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքին



Հանրային խորհուրդն ապրիլի 28-ի լիագումար նիստում աշխատանքային առանձին խմբի հանձնարարեց, օրվա քննարկումների արդյունքները հանրագումարի բերելով, ձևակերպել և առաջիկա օրերին հրապարակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստման ծրագիրը: Հիմնական տարակարծությունը փաստաթղթի նախագծի ՙՆպատակներ՚ հատվածում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի հիշատակումն էր. խորհրդի որոշ անդամներ առաջարկում են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող որոշումներում չհիշատակել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որոշ անդամներ` ճիշտ հակառակը` համարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Հայոց ցեղասպանության հետևանքն է: Ծրագրի նախագիծը մշակել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և կրոնի, սփյուռքի, միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը:

03.05.2010            ավելին >>  
Հանրային խորհրդի կարծիքով` ամառային կինոդահլիճը պետք է ստանա նախկին կարգավիճակը



Հանրային խորհրդի ապրիլի 28-ի խորհրդի լիագումար նիստում որոշում կայացվեց Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի վերաբերյալ:«Ես ուզում եմ հստակեցնել, որ խնդիրն այստեղ եկեղեցի կառուցել-չկառուցելը չէ, այլ պատմամշակութային կառույցը քանդել –չքանդելը»,- խորհրդի անդամներին ասաց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, երբ ՀԽ կրոնի և միջազգային հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն իր ելույթում ասաց, որ ինքը կողմ է եկեղեցու կառուցմանը:Մանուկյանն ավելացրեց նաև, որ ինքը հանդիպել է ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնության անդամներին. «Այդ երիտասարդների մեջ, որոնք ի պաշտպանություն ամառային դահլիճի ստորագրահավաք էին կազմակերպել, ես ոչ մի թույն չտեսա ո՛չ եկեղեցու, ո՛չ էլ իշխանությունների դեմ»:

03.05.2010            ավելին >>  
Ըստ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ իրենց կուսակցության վարչությունն ընդունել է 4 կետանոց փաստաթուղթ, որն արտացոլում է իրենց պատկերացումներն ընդդիմադիր ուժերի համագործակցության շուրջ

Ըստ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ իրենց կուսակցության վարչությունն ընդունել է 4 կետանոց փաստաթուղթ, որն արտացոլում է իրենց պատկերացումներն ընդդիմադիր ուժերի համագործակցության շուրջ: Սակայն մինչ այս փաստաթուղթը ներկայացնելը՝ նա շարադրեց առաջիկա ընտրությունների առանձնահատկությունների վերաբերյալ իր պատկերացումները. «6-7 ընտրություն կեղծվել է Հայաստանում, եւ ոչ ոք չի պատժվել: Նույն ուժերն են իշխանության մեջ, եւ բնական է սպասելը, որ նույն կերպ կեղծելու են: Իսկ «Ընտրական օրենսգրքի» տեսանկյունից՝ դեռ հետքայլեր ենք արել՝ ընտրական հանձնաժողովներում քվորումը վերացնելը, հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք միայն վկայականներ ունեցողներին տալը, հանձնաժողովի անդամներին հետ կանչելու հնարավորությունից զրկելը (մարդուն կաշառում կամ վախեցնում են, դու չես կարող նրան հետ կանչել) եւ այլն: Միայն օրենսգրքով չէ, որ կլինեն կամ չեն լինի կեղծիքներ, բայց այս ընտրական օրենքը նպաստում է նրան, որ կեղծիքներ կարելի է անել ավելի աննկատ: Մյուս կողմից, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հեռանում է, եւ դեռ պարզ չէ՝ Սերժ Սարգսյանը եկո՞ղ է, թե՞ ոչ, այն մարդիկ, որոնց ձեռքին է իշխանությունը եւ փողը՝ իրենք էլ դիրքորոշում որդեգրելու ներքին պայքար ունեն: Այս տեսանկյունից՝ այնքան էլ քաղաքական չեն այս ընտրությունները: Սովորական ընտրությունների պայմաններում կողմնակից եմ, որ ամեն կուսակցություն մասնակցի առանձին կամ գաղափարակիցներով: Բայց այս տիպի ընտրությունները թելադրում են, որ իշխանությանը հակադրվի ընդդիմադիր կուսակցությունների մի մեծ բանակ, որը ոչ միայն պիտի կարողանա ձայներ ապահովել, այլեւ ժողովրդի մոտ առաջացնել վստահություն, թե պայքարելու են, որ չլինեն կեղծիքներ: Անցած ամիսների ընթացքում թվում էր, թե կարելի է կազմակերպել ողջ ընդդիմությանը որպես մի միավորում: Դա չի ստացվում օբյեկտիվ պատճառներով. հավակնությունները մի կողմ թողնենք՝ իսկապես կան կուսակցություններ, որոնք իրար հետ չեն կարող ճանապարհ գնալ: Զուտ մարդկային, հոգեբանական համատեղելիության հարց կա, եւ կան իսկապես ծրագրային հիմնարար տարբերություններ»: Ահա այս պայմաններում ԱԺՄ-ն առաջարկում է ստեղծել ընդդիմադիր խորհուրդ, որում ըստ ցանկության՝ կընդգրկվեն բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ շարժումները։ Փաստաթղթի 1-ին կետն է՝ մշակվում է բոլոր ընդդիմադիր ուժերին միավորող պլատֆորմ այն հարցերից, որոնք ընդհանուր են բոլորի համար (օրինական իշխանություն, նոր դատական համակարգ, հանրաքվեի իրավունք, մենաշնորհների վերացում, ազգային ծրագրերի առաջարկում՝ ժողովրդագրության, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում): Եվ խորհրդարան անցնող բոլոր ուժերը պարտավորվում են միասնաբար առաջ տանել այդ պլատֆորմի դրույթները՝ ԱԺ֊ում ստեղծելով միասնական ուժ: Փաստաթղթի 2-րդ կետի համաձայն՝ այս խորհուրդն ինքնին ընտրական դաշինք չէ: Խորհրդի մասնակից անդամների մի մասը, ըստ ցանկության, կարող է չմասնակցել ընտրություններին, մյուսները կարող են համախմբվել մի քանի ընտրական դաշինքներում՝ միմյանց հետ համագործակցելով ընտրապայքարում։ Պարզաբանելով այս դրույթը՝ Վազգեն Մանուկյանը նշեց. «Մենք ասում ենք՝ լա՛վ, ընդդիմությունը չի կարող միավորվել՝ թող միավորվեն խմբերով, այն կուսակցություններով, որոնք կարող են գնալ միասին: Ասենք, կլինի ընդդիմադիր 3-4 խումբ»: Մեր հարցին, թե մոտավորապես ո՞ր ուժերը միավորված կլինեն այդ խմբերում՝ ԱԺՄ առաջնորդը պատասխանեց. «Շատ դժվար է հիմա ասել: Նախ՝ համոզված եղեք, որ մինչեւ վերջ դեռ ոչ մեկը չի որոշել: Այսինքն՝ ոչ թե գաղտնիք է, եւ չեն բացահայտում, այլ իրոք դեռ չեն որոշել: Կան նաեւ որոշ խորհրդապահական պայմանավորվածություններ, որոնք բացահայտելը միայն խանգարելու է գործին»: Փաստաթղթի 3-րդ կետով՝ ընդդիմադիր խորհուրդը պիտի իրականացնի միասնական պայքար կեղծիքների դեմ. «Ընտրությունների իրական արդյունքների ամրագրման հարցում՝ պայքարել մինչեւ վերջ: Հակառակ դեպքում բոյկոտել եւ դուրս գալ ԱԺ-ից»: Մեր դիտարկմանը, թե սա անիրատեսական է՝ հաղթած ուժերը մանդատները վայր չեն դնի, պրն Մանուկյանն այսպես արձագանքեց. «Իմաստ չունի, որ նորից նույն պատմությունը կրկնվի՝ մի 20 հոգի լինի խորհրդարանում, որը ոչ մի բան չի կարողանա անել: Անցած 4 տարիներն ԱԺ-ում, որոշ առումով, անպտուղ անցան մեզ համար:
2007-01-29_            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
481220
477553