ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

ՀԱՂԹԵԼ ԿԱՐՈՂ Է ԱՅՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ, ՈՒՄ ԿԸՆՏՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյան  - Կանանց հանրապետական խորհուրդը և Կին ընտրողների լիգան մեկ ամիս առաջ, իրենց նախագահությունների հետ քննարկելով, եկան մի եզրակացության, որ ընտրական այս գործընթացներում մենք անդադար հանդիպում ենք իշխանություն-ընդդիմություն առճակատումներին, բայց այս գործընթացի մեջ կարծես թե չենք լսում քաղաքացիական հասարակության ձայնը: Մենք նկատեցինք, որ լավ կլինի դիմել նախագահի ինը թեկնածուներին` խնդրանքով.
1.     Դադարեցնել սև PR-ը և գալ ստեղծագործական կոնսենսուսի դաշտ:
2.     Մեզ ոչ թե հետաքրքրում է, թե դուք մեզ ինչ խոստումներ կտաք, այլ թե ինչ մեխանիզմներով ձեր տված խոստումները կարող եք դարձնել իրականություն:
3.     Մեզ շատ հետաքրքում է այն հանգամանքը, թե նորից գնալու ենք ընտրությունների և հաջորդ օրն ասելու ենք` առան, գողացան, կեղծեցի՞ն… Ի՞նչ են մտածում նախագահի թեկնածուները, ինչպե՞ս պետք է վերահսկվի ընտրությունների գործընթացը. արդյոք նրանք ունե՞ն այնքան ներուժ, որ կարողանան յուրաքանչյուր տեղամասում միացյալ ջանքերով կամ ամեն մեկն առանձին-առանձին ընտրողների ձայներին տեր կանգնել:
4.     Վերջապես մենք պիտի ունենա՞նք մի երջանիկ օր, երբ այն թվերին, որոնք կհռչակվեն ընտրություններից հետո, կհավատանք, կհամաձայնենք, կընդունենք որպես իրական արդյունք և կկարողանանք լեգիտիմ նախագահ ունենալ և լեգիտիմ նախագահի շուրջը համախմբվելով` ընդառաջ գնալ հազարամյակի մարտահրավերներին, կկարողանա՞նք ապահովել մեր երկրի անվտանգությունը, ժողովրդի անվտանգությունը, մեր պետականությունը:
Կան մի շարք հարցեր, որոնց պատասխանն ուզում ենք առաջին հերթին գտնել, օրինակ` ինչպե՞ս է պատկերացնում այս կամ այն թեկնածուն քաղաքացիական հասարակության զարգացումը, նրա երկխոսությունը իշխանության հետ, ինչպես են նրանք պատկերացնում մեզ համար կարևոր մի շարք խնդիրների լուծումը: Իհարկե, չմոռանանք կոռուպցիայի դեմ պայքարը, գյուղի և քաղաքի մեջ զարգացումների համահարթեցումը և այլն: Շատ շնորհակալ ենք, որ պարոն Վազգեն Մանուկյանն առաջինն է արձագանքել մեր կոչին ու երկխոսության հրավերին:
25.01.2008            ավելին >>  
ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ ԱՅՆՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԲՈԼՈՐԻՍ ԻՂՁԵՐԸ

«ԱԶԳ»  Հուն  25, 2008

Հարցազրույց ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ

- Պարոն Մանուկյան, դուք մեր քաղաքական դաշտի ամենափորձառու քաղաքական գործիչներից եք եւ առաջին անգամ չէ, որ մասնակցում եք նախագահական ընտրություններին: Ձեզ համար այս ընտրությունը հերթականն է, թե՞ տարբերվում է մյուսներից եւ ինչ-որ նշանակություն ունի թե՛ ձեզ համար, թե՛ Հայաստանի ճակատագրի համար:

- Բոլոր նախագահական ընտրությունները վճռական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար, դա ակնհայտ է: Մանավանդ որ Հայաստանը դեռ լրիվ ձեւավորված պետություն չէ: Բայց ամեն մի նախագահական ընտրությունն ունի իր տարբերությունը: Իհարկե ներկա նախագահական ընտրությունները տարբերվում են նախորդ նախագահական ընտրություններից: Կարելի է քննարկել՝ ինչու, բայց տարբերություն կա:

25.01.2008            ավելին >>  
«ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ՈՒ ՆՐԱՆ ՍԱՏԱՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԲՈԼՈՐ ԱՅՍ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՆ»
«96-ԻՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԻՄՆ ՈՒ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍԻՆ ԷԻՆ ԵՎ ՄԻԱՍԻՆ ԷԼ ՊԱՐՏՎԵՑԻՆ»


«ԻՐԱՎՈՒՆՔ»  Հուն  25, 2008
 
Պաշտոնապես մեկնարկած քարոզարշավին և զուգահեռ գործընթացներին է անդրադառնում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող հինգ կուսակցությունների հենքի վրա ստեղծված քաղաքական խորհրդի ներկայացուցիչ, ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ։
 
- Նախագահի ինը թեկնածուներ մտան պաշտոնական ընտրապայքարի փուլ՝ գտնվելով մեկնարկային տարբեր հարթակների վրա (նկատի ունեմ նախընտրական հիմնադրամներին փոխանցված գումարները)։ Նյութական միջոցների սղությունն ի՞նչ կերպ է անդրադարձել Ձեր թեկնածուի նախընտրական շտաբների ձևավորման և, ընդհանրապես, քարոզարշավային մարտավարության վրա։
 
- Վազգեն Մանուկյանի 21 նախընտրական շտաբներն արդեն բացվել են, և միտում կա նոր շտաբներ բացելու։ Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, չեմ կարծում, թե դրանց սղությունը լուրջ սահմանափակումներ է ենթադրում, առավել ևս, որ փողով, միևնույն է, չես կարող մրցակցել իշխանական կուսակցությունների հետ։ Այնպես որ, խնդիրը փողը չէ, խնդիրն այլ դաշտում է՝ լսելի և հասանելի լինել ընտրողին։ Ինչ խոսք, մեր թեկնածուն մյուսներից շահեկանորեն տարբերվում է նրանով, որ իր քաղաքական հայացքներն ու դիրքորոշումն այսօր չէ միայն, որ պիտի ներկայացնի, նա դա արել է իր ողջ կյանքի ընթացքում, սակայն ընտրողին լսելի լինելու խնդիրը, իհարկե, առկա է, և այստեղ կարևորագույն դերակատարություն ունեն թե՛ մամուլը, թե՛ հեռուստատեսությունը, թե՛ զանգվածային լրատվության մյուս միջոցները։ Այս առումով, մեր թեկնածուի մարտավարությունը հետևյալն է՝ այցերը հանրապետության մարզեր սկսել ոչ թե հիմա՝ քարոզարշավի առաջին փուլում, այլ ավելի ուշ։ Պատճառները մի քանիսն են, այդ թվում՝ հրապարակային հանդիպումների համար չափազանց անբարենպաստ եղանակային պայմանները, սակայն հիմնական նպատակն այն է, որպեսզի մարդիկ, ի վերջո, տեսնեն, թե ովքեր են գալիս իրենց դուռը և ինչ են ասում։ Հասարակական որոշակի կարծիքի ձևավորումից հետո արդեն հանդես կգա Վազգեն Մանուկյանը և ուժգին հանդես կգա։
25.01.2008            ավելին >>  
ՄԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ, ԵՐԲ ԱՅՆ ՄԵՐ ԳԵՆՈՒՄ է

Թշնամու նկատմամբ բարոյական հաղթանակը ձեռք է բերվում կյանքի գնով։
Երջանիկ է նա, ում համար իր օրրանում բարոյական հաղթանակը գոյատեւման երաշխիք է։
Ես հիմա երջանկության այդ պահն եմ ապրում.
Ես Հայաստանում եմ, ես ապրում եմ, ես ազատ եմ ….
 
Հրանտ Խաչատրյան
 
Դարեր առաջ գոյատեւման գաղտնիքը բացահայտած ու իր գեներում պահեստավորած ազգը դարեր շարունակ երջանիկ է դրանով, բայց նրա զավակները շտապում են Աստծո մոտ իրենց արժանապատվությունը փնտրելու: Ազգը գոյատեւում է, անհատը կորչում: Ինչու՞ է թշնամու դեմ բարոյական հաղթանակներ տանող ժողովուրդը վտանգում իր բաղձալի իրական հաղթանակը:
 
Կյանքի գնով հաղթանակներ վաստակելու իրավունքը նվիրյալներինն է: Մահկանացուն ունի բազմաթիվ այլ հոգսեր եւ պարտավորություններ, այդ թվում՝ ապրելու եւ սերունդ թողնելու: Զոհաբերությունը, բացի թշնամուն վնասելուց, լրացուցիչ լիցք է հաղորդում ժողովրդին, եւ դա պահանջվում է պարբերաբար՝ մինչեւ լիակատար հաղթանակ: Մինչդեռ մեզանում զոհաբերության սեղանին կամավոր մոտեցածները թերանում են շարունակել իրենց զոհված ընկերների ճանապարհը: Նրանք իրենց ենթադրում են զոհ մատուցողի դերում՝ կամա թե ակամա իրենց նախորդներին իջեցնելով իրենց կողմից մատուցված զոհի անպատվաբեր մակարդակի: Նրանք ստեղծում են մի համակարգ եւ կարծում են, թե համակարգը միայն իրենք են, իսկ ժողովուրդը՝ միայն մարդիկ։ Այլ խոսքերով իրենք ժողովուրդ չեն, իսկ մարդիկ՝ համակարգ։
23.01.2008            ավելին >>  
«Ընտրությունների ժամանակ պետք է լինի ընտրություն վատի և լավի մեջ, և ժողովուրդը պետք է ընտրի լավին, ոչ թե չարյաց փոքրագույնին»

Երիտասարդներին կոչ արեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը

Պատահական չէ, որ քարոզարշավի առաջին օրը մենք անց ենք կացնում երիտասարդության հետ, ոչ միայն առաջնորդվելով այն ստանդարտ մտքով, որ երիտասարդությանն է պատկանում ապագան, այլ նաև ուրիշ կարևոր հանգամանքով: Երբ  քննարկում ենք, թե ինչո՞ւ է այս պետությունը գտնվում վատ վիճակում, ապա կարևորագույն շեշտադրումն անում ենք մարդու ազատությունների վրա` խորապես համոզված լինելով, որ միայն ազատ մարդը կարող է լինել ազգային կամ ոչ ազգային, կարող է կառուցել պետությունը, ստեղծագործել, գոհ լինել իր կյանքից, կարող է գնալ զոհաբերությունների…
 Մեր ծրագրի հիմքում ընկած է ազատ մարդու գաղափարը, իսկ դա հենց երիտասարդության գաղափարն է: Մեծ սերունդը սովոր է, որ պետությունը պիտի իրեն խնամի, և դա ճիշտ է: Ոչ միայն Խորհրդային Միությունն էր այդպես, այլև այսօր Ֆրանսիայի կառավարությունն իր պետական ծրագրերով փորձում է հոգ տանել իր քաղաքացիների մասին: Բայց ազատության գաղափարի կրողը երիտասարդությունն է:

21.01.2008            ավելին >>  
«ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԶԳԱՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ: ԱՅԴ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՓՈԽԱՐԵՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՊՐԵԼՈՒ: ՈՉ ԹԵ ՊԵՏՔ Է ՄԵԿԻՆ ԱՋԱԿՑԵԼ, ԱՅԼ ՀԱՍԿԱՆԱԼ, ՈՐ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵԼ»

Ընդգծեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը շաբաթ օրը Շենգավիթ համայնքի ակտիվի հետ հանդիպման ընթացքում
 
Փետրվարի 19-ին Հայաստանում նորից նախագահական ընտրություններ են: Ի՞նչ մտահոգություններ ունենք: Ամենամեծ մտահոգությունն այն է, որ ստեղծվել է մի համակարգ ու մթնոլորտ, որտեղ մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում: Մարդկանց ձեռքից ցանկացած պահի կարող են խլել իրենց տունը, իրենց աշխատանքը, եւ Աշխատանքային օրենսգիրքը վերականգնվելու հնարավորություն չի տալիս: Եթե բիզնես ունես, կարող են այնպիսի պայմաններ ստեղծել, որ այն չկարողանաս շարունակել: Երեխաներդ գնում են բարձրագույն հաստատություն, բայց չգիտես` նրանց վաղվա օրն ինչպիսին է լինելու, մարդիկ գնում են թոշակի եւ այդ թոշակով չեն կարողանում ապրել:
Այսպիսի իրավիճակ է Հայաստանում, որտեղ ունենք բազմաթիվ պրոբլեմներ գիտության, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներում, որոնց լուծումներն այս շրջանում կարող են առաջարկել տարբեր թեկնածուներ: Բայց հարց է առաջանում` առանձին-առանձին այդ օղակները հնարավո՞ր է լավացնել: Ոչ, դրանք շաղկապված են: Ես կարծում եմ, որ բոլոր թեկնածուների ծրագրերը, թե անցյալում, թե հիմա, ինչպես նաեւ կառավարության բոլոր ծրագրերը մեկը մյուսից լավն են, եւ եթե այդ ծրագրերով առաջնորդվեինք, ապա հիմա շատ խնդիրներ լուծված կլինեին: Բայց առաձին-առանձին այդ օղակները հնարավոր չէ լավացնել, որովհետեւ, կրկնում եմ, դրանք շաղկապված են. եւ այդ շաղկապվածության մեջ արմատը պետք է գտնել, որովհետեւ, առանց հիվանդությունը գտնելու, չես կարող համակարգը բուժել ու լավացնել: Այս առումով, մեր կարծիքով, պետք է պատասխանել երկու հիմնական հարցի.
1.       Ո՞ւմ է պատկանում իշխանությունը:
2.       Ո՞վ է վերահսկում տնտեսությունը:
19.01.2008            ավելին >>  
«ՈՎՔԵՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ ՇԵՆՔԵՐ, ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ, ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ…

«ԻՐԱՎՈՒՆՔ»  Հուն  19, 2008

«ՈՎՔԵՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ ՇԵՆՔԵՐ, ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ, ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի Երևանի կենտրոնական ընտրական շտաբը տեղակայված է ՍԻՄ կուսակցության Եզնիկ Կողբացու 50ա հասցեում գտնվող գրասենյակում: Շտաբի պատասխանատու ԴՈՒՍՏՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՑ փորձեցինք տեղեկանալ, թե ինչ աշխատանքներ է այժմ իրականացնում Երևանի կենտրոնական շտաբը:

 - Զբաղված ենք Երևան քաղաքի շտաբների ձևավորմամբ, կազմակերպմամբ, վստահված անձանց հավաքագրմամբ, ուսուցմամբ, քարոզչական նյութերի պատրաստմամբ, միջոցառումների կազմակերպմամբ և ընթացիկ բազմաթիվ այլ հարցերով: Այս պահին Երևանի կենտրոնական շտաբը զբաղված է նաև շաբաթ օրը կայանալիք միջոցառման կազմակերպմամբ: Այդ օրն ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Մետրո» թատրոնում հանդիպելու է իր համակիրների հետ: 

- Մարզային շտաբների ձևավորումն ի՞նչ փուլում է, և կապ պահպանո՞ւմ եք նրանց հետ:

- Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբում երկու պատասխանատու են նշանակված, որոնցից մեկը կոորդինացնում է մարզերի շտաբների աշխատանքը, մյուսը՝ Երևանի, ինչն իրականացնում եմ ես: Երևանում տեղակայված 13 ընտրատարածքների ընտրական հանձնաժողովի աշխատանքներն ենք կարգավորում: Այս պահին ընտրական 6 շտաբներ ունենք ձևավորված, աշխատանքներ են տարվում մյուսների կազմակերպման ուղղությամբ:

19.01.2008            ավելին >>  
ՇԱՆՍԸ ՈՉ ԹԵ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆՆ Է, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԻՆԸ

Հատվածաբար ներկայացնում ենք ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի պետ Սամվել Շահինյանի` Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը:  

Սամվել Շահինյան
Հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ շարունակվում է կապիտալի վերաբաժանման սկզբունքը. ընդ որում` այն գնում է վերաբյուրեղացաման ուղղությամբ` կենտրոնանալով մի քանի անձերի ձեռքում: Այսինքն` կապիտալը ոչ թե  հանրության մեջ է բաշխվում նորմալ տնտեսական, ազատ մրցակցության ասպարեզում, այլ շարունակվում է կուտակումը կոնկրետ մարդկանց մոտ: Արդյունքում` գալու է այն պահը, երբ մենք ունենալու ենք անբնական մոնոպոլիաներ, որոնք տիրապետելու են այս կամ այն բնագավառում, ինչը բերելու է նրան, որ այդ մոնոպոլիաները ավելի շատ են ազդելու քաղաքականություն թելադրելու գործընթացում:

Հարց ԳԱԼԱ
Եվ հիմա` այս պարագայում, ի՞նչ է առաջարկում Վազգեն Մանուկյանը:

Սամվել Շահինյան
Վազգեն Մանուկյանը շատ բան է առաջարկում: Այս պարագայի համար  ես համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ, որ ապագա քաղաքական դաշտում այն գործիչը, որը ցանկանում է դառնալ նախագահ, պետք է կապանքազերծված լինի այսօրվա տնտեսա-արդյունաբերա-առեւտրային, ինչպես նաեւ ֆինանսական  խոշոր միավորումներից: Եվ միակ թեկնածուն, որը բացարձակապես չունի ոչ մի սեփականություն, տնտեսության մեջ կախվածություն այս կամ այն տնտեսական եւ ֆինանսական օբյեկտից, բնականաբար, մեր թեկնածուն է` Վազգեն Մանուկյանը:

15.01.2008            ավելին >>  
96-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ

«Առավոտ» 26 Դեկտեմբերի 2007

«Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը

 ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը համաձայն չէ այն գնահատականին, թե 1996թ.-ին իր գլխավորությամբ տեղի ունեցած հայտնի դեպքերը «բոլշեւիկյան-հեղափոխականության» դրսեւորում են եղել: Դա հերքելու համար ԱԺՄ նախագահն իր տեսանկյունից ներկայացրեց այդ ընտրություններից առաջ երկրում ստեղծված իրավիճակը. գործող իշխանությունների դեմ առկա դժգոհության մեծ ալիք, մինչ այդ՝ 95-ի ԱԺ ընտրությունների ժամանակ կիրառված բռնությունների եւ կեղծիքների դառը փորձ եւ այլն: Ըստ Վ. Մանուկյանի, ընդդիմադիր դաշտում 96-ի ընտրություններին մասնակցելու մասով տարբեր տեսակետներ են եղել: Ոմանք առաջարկել են ընդհանրապես չմասնակցել նախագահական ընտրություններին՝ համարելով, որ միեւնույն է՝ դրանք կեղծվելու են, իսկ ընդդիմության մասնակցությունը ընդամենը լեգիտիմացնելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը: Ի վերջո, ԱԺՄ-ն, նաեւ ընդդիմադիր դաշտի մյուս ուժերը միավորվել էին եւ հայտարարել՝ որպես միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին պաշտպանելու մասին: «Պետք է խոստովանեմ, որ ի տարբերություն 95-ի, 96-ին մեր նկատմամբ մինչեւ ընտրությունների օրը որեւէ բռնություն չի եղել, թեեւ հեռուստատեսությամբ, իհարկե, մասնավորապես իմ դեմ թույն թափվում էր: Ընտրություններից մեկ-երկու օր առաջ Թատերական հրապարակում մենք ամփոփիչ հանրահավաք հրավիրեցինք: Հստակ էր, որ մենք հասարակության շրջանում լուրջ աջակցություն ունեինք, ու այդ հանրահավաքում ոչ թե ագրեսիա էինք սերմանում, այլ՝ ուրախություն, երջանկություն, որովհետեւ վստահ էինք, որ ընտրություններից հետո երկիրը փոխվելու է: Ընտրությունների գիշերը, երբ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների հաշվարկ էր գնում, մենք հավաքվեցինք հրապարակում: Ըստ օրենքի, մեր ներկայացուցիչները այդ հաշվարկներից հետո ստանում էին քվեարկության արձանագրության պատճենները, որոնք հրապարակում ընթերցվում էին: Ամեն մի այդպիսի արձանագրության մեջ առաջին տեղում ես էի, երկրորդում՝ Տեր-Պետրոսյանը, ինչը հավաքվածները մեծ ոգեւորությամբ էին ընդունում: Գիշերվա ժամը 1-ի կողմերն արդեն ամբողջ հանրապետությունով հրահանգ եղավ՝ փակվեցին ընտրատեղամասերը, մեր մարդկանց դուրս հանեցին տեղամասերից, եւ հաշվարկը գնաց մեզ համար անհասկանալի ձեւով: Անցավ մեկ օր, հայտարարվեց, որ հաղթել է Տեր-Պետրոսյանը, նա շամպայնի բաժակ բարձրացրեց, եւ այդ ամենը ավելի բորբոքեց ժողովրդի զայրույթը»,- ներկայացրեց ԱԺՄ նախագահը:

13.01.2008            ավելին >>  
ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՊԱՏՆԵՇ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՀԱՐԵՆ՝ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՈՒՅՍ ԵՎ ՀԱՎԱՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Օրերս ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն «ՈՒրբաթ» ակումբում կրկին վերահաստատեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության դեկտեմբերի 21-ին հրապարակած հայտարարությունը` ՀՀ նախագահի ընտրություններում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը պաշտպանելու մասին և պատասխանեց լրագրողների հարցերին։

Հրանտ Խաչատրյանի բնորոշմամբ, Վազգեն Մանուկյանը, լինելով փորձառու գործիչ, միանգամայն կարող է հաղթել հայտ ներկայացրած ցանկացած թեկնածուի՝ որպես մրցակից, առանց նրա նկատմամբ հակաքարոզչության։ ՍԻՄ նախագահի գնահատմամբ, Հայաստանի անկախության շրջանում պետականության կառուցման գործընթացը լրջորեն խաթարվել է, և այսօր՝ 21-րդ դարում, կա վտանգ միաբևեռ, նույնիսկ միանձնյա իշխանության ձևավորման։ Ըստ նրա, եթե Հանրապետական կուսակցությունը պետք է հավակներ նաև նախագահի պաշտոնին, ապա պետք է շահագրգռություն ցուցաբերեր, որպեսզի խորհրդարանը լինի ավելի ներկայացուցչական:  «1990-ական թվականներից հետո պետական քաղաքական համակարգը ոչ թե զարգացել, այլ հետընթաց է ապրել, առկա են լուրջ այլասերումներ»: Մեկնաբանելով հայտարարության այն հատվածը, որում ասվում է. «Չնայած որոշ սկզբունքային ու էական տարբերություններին՝ 98-ի իշխանափոխության արդյունքում ձևավորված համակարգը երկրի կառավարման, պետական մարմինների փոխհարաբերությունների և իշխանության տարբեր թևերի հակակշիռների առումով ժառանգել և խորացրել է իր օրրանն ու նախատիպը հանդիսացող ռեժիմի հիմնական բնութագրերը, որի ցայտուն դրսևորումներից են պետական և կլանային համակարգերի սերտաճման ու դրանից բխող հովանավորչության, օրենքի առաջ անհավասար պատասխանատվության, իշխանության լծակների չարաշահման, պետական և հանրային միջոցների յուրացման բարձր մակարդակը», բանախոսն ասաց, որ կարելի էր ավելի խիստ լինել և կրկնել բազմիցս ասածը, որ պետության փոխարեն գործում է կլանային համակարգ: Սակայն իրենց նպատակը ոչ թե այդ երկու իշխանությունները ներկայացնող թեկնածուներին հարվածելն է, այլ հիշեցնելը, որ սխալ է խորացնել նախորդների դրած վատ հիմքերը։ «ՈՒստի ընտրողները պատնեշ պետք է հաղթահարեն՝ փոփոխությունների վերաբերյալ հույս և հավատ ունենալու համար»,- նշեց Հրանտ Խաչատրյանը։

13.01.2008            ավելին >>  
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՈՒՆԵՆԱ ԱՊԱԳԱՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայոց աշխարհ»,   09 Հունվարի 2008

Հարցազրույց «Ազգային ժողովրդավարական կուսակցության» նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
  
   -Պարոն Քոչարյան, հինգ կուսակցությունների անունից նախօրեին տարածված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ստեղծվել է համատեղ քաղաքական խորհուրդ եւ որոշվել է Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի կազմը։ Ի՞նչ է արված բացի այս մեկնարկային քայլից, եւ ինչպե՞ս են գործելու համատեղ քաղաքական խորհուրդն ու շտաբը։ 

   -Նախապատրաստական աշխատանքները նոր չենք սկսել, այլ դեռ նախորդ տարեվերջին։ Անցած երկուշաբթի արդեն կատարված աշխատանքն ի մի բերելու համար գումարվեց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը սատարող հինգ կազմակերպությունների՝ ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ եւ «Ազգային պետություն» կուսակցությունների վարչությունների համատեղ նիստ։ Քննարկումների արդյունքում հստակեցվեցին որոշակի խնդիրներ, նախընտրական մեր անելիքները, նաեւ ընտրվեց շտաբի պետը։ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբը, ինչպես գիտեք, ղեկավարելու է «Ազգային պետություն» կուսակցության ղեկավար Սամվել Շահինյանը։ Նախընտրական կենտրոնական շտաբի եւ տարածքային շտաբների ձեւավորման աշխատանքները շարունակվում են։
   Ստեղծվեց նաեւ Վազգեն Մանուկյանին սատարող քաղաքական հինգ ուժերի առաջին դեմքերով ներկայացող քաղաքական խորհուրդ, որը բնականաբար չի զբաղվելու շտաբային աշխատանքով կամ մարտավարական խնդիրներով, այլ որոշելու եւ հստակեցնելու է ռազմավարական լուծումները։

09.01.2008            ավելին >>  
ՆԱ ՄԵՆԱԿ ԷԼ ԿՀԱՂԹԵՐ

«Առավոտ», 09 Հունվարի 2008

1998թ. նախագահական ընտրություններում թեկնածու Կարեն Դեմիրճյանի մասին ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը

2007թ. վերջին երկու ամիսներին ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական շրջանի վերջնամասում եղավ մի տեւական ժամանակահատված, երբ առաջադրված թեկնածուներն ու նրանց սատարող ուժերը հայտնվեցին տեղապտույտի մեջ, եւ նրանց անելիքը, մեր տպավորությամբ, հիմնականում սահմանափակվեց իրար վրա ցեխ շպրտելով: Այդ փուլում հենց դրանով էին զբաղված նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանը, Արտաշես Գեղամյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանն ու նրանց համախոհները: Այդ ընթացքում էր, որ նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մեղադրվեց Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը չմիանալու, ուստիեւ՝ վերջինիս համախոհների գնահատմամբ, դրանով գործող իշխանությունների ջրաղացին ջուր լցնելու եւ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները փոշիացնելու մեջ: Այդ համատեքստում մի քանի առիթներով հիշատակվեց, որ Վ. Մանուկյանը 1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ էլ չէր պաշտպանել ակնհայտ ժողովրդականություն վայելող Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը:

Այդ առիթով «Առավոտինե իր պարզաբանումները տվեց Վազգեն Մանուկյանը: Ըստ ԱԺՄ նախագահի, որն, ի դեպ, 1998-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով զբաղեցրել էր երրորդ տեղը, այն ժամանակ իրենք կանխատեսել էին, որ Կ. Դեմիրճյանը կարող էր հաղթել ընտրությունների հենց առաջին  փուլում, իսկ երկրորդ փուլի դեպքում մրցակցելու էին ինքն ու Կ. Դեմիրճյանը, բայց ո՛չ Ռոբերտ Քոչարյանը: ԱԺՄ նախագահը միաժամանակ հիշեցրեց, որ այն ժամանակ Ռ. Քոչարյանի թեկնածությունը պաշտպանում էր ոչ թե ինքը, այլ՝ բավականաչափ մեծ այլ ուժեր՝ «ՀՅԴ-ն, «Երկրապահըե, ՀՀՇ-ի շատ կարկառուն դեմքեր, այդ թվում՝ ՀՀՇ այն ժամանակվա նախագահ Վանո Սիրադեղյանը, Արարատ Զուրաբյանը, եւ ՀՀՇ-ից շատերը հաճախակի էին լինում Քոչարյանի շտաբում: Երկրորդ փուլում Քոչարյանի թեկնածությունը պաշտպանեցին նաեւ Դեմկուսի Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը եւ ուրիշներ,- պատմում է Վազգեն Մանուկյանը:- Նրանց պատճառաբանությունն այն էր, որ Ռ. Քոչարյանը, այնուամենայնիվ, ղարաբաղյան շարժման մասնակից է, իսկ Կարեն Դեմիրճյանի հաղթանակի դեպքում կարող են վերադառնալ կոմունիստական կարգերը: Առաջին փուլից հետո Էդիկ Եգորյանի նախաձեռնությամբ երեք անգամ հանդիպում տեղի ունեցավ իմ եւ Կ. Դեմիրճյանի միջեւ՝ 2-րդ փուլում նրա թեկնածությունը պաշտպանելու հարցը քննարկելու համար: Ես մեծ հարգանքով էի վերաբերվում Դեմիրճյանի անձին եւ կարծում էի, որ նրա՝ երկրի նախագահ դառնալը օգտակար կլինի: Շփվելով ժողովրդի հետ՝ նաեւ համոզված էի, որ նա 2-րդ փուլում առանց մեզ հետ միանալու էլ անպայման հաղթելու է, եւ այդ մասին ասացի իրեն: Այդուհանդերձ, ես մի վերապահում ունեի. անհանգստանում էի (եւ բացահայտ դա իրեն ասել էի), որ ինքը կարող է հաղթել, բայց պաշտոնական արդյունքները հօգուտ Ռ. Քոչարյանի կեղծելու դեպքում կարող է դրանք չբողոքարկել եւ ընդունել Քոչարյանի «հաղթանակըե: Այդ դեպքում ես եւ ԱԺՄ-ն կհայտնվեինք շատ հիմար վիճակում: Դրա համար իմ առաջարկությունը հետեւյալն էր՝ ինքն առանց մեզ հետ միավորվելու էլ երկրորդ փուլում հաղթելուց հետո, եթե չհամաձայներ կեղծված արդյունքների հետ, ապա մնացած ողջ հետընտրական գործընթացը՝ արդյունքների բողոքարկման եւ իրական արդյունքների հաստատման ուղղությամբ, մենք կվերցնենք մեզ վրա:

09.01.2008            ավելին >>  
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ՈՒԺԵՐՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՅՔԱՐԵԼ»

«ԻՐԱՎՈՒՆՔ»  Դեկ 26, 2007     #100(1528)
 
Առաջիկա նախագահական ընտրությունները, անշուշտ, շարունակում են այս պահին ամենահետաքրքրականը լինել մեր ընթերցողի համար: Այդ պատճառով էլ դեկտեմբերի 21-ին կայացած «ՈՒղիղ կապի» ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ տրված հարցերը բավական բազմազան էին:
 
«ԵՍ ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷԼ ԼԻՆԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՑ ՁԵՌՔԸ ՍՈՎՈՐ ԼԻՆԻ ԿԵՂԾԻՔԻ»
 
-(ԱՆԱՀԻՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ). Պարոն Մանուկյան, Ձեզ շատ եմ հարգում որպես քաղաքական գործչի, ուրախ եմ, որ դրել եք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, բայց քանի որ շատ մտահոգ եմ արդար ընտրությունների անցկացմամբ, ուզում եմ հավատալ, որ կհամագործակցեք բոլոր ուժերի հետ` հենց միայն արդարացի ընտրությունների ապահովման համար: Կարո՞ղ եք համագործակցել մարդկանց հետ, թե՞ պիտի թողնեք, որ միայն ազատ-արդար ընտրությունների անցկացման գեղեցիկ խոսքերով 96-ի պատմությունը կրկնվի: Եվ հետո` ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
 
 -Շնորհակալ եմ ինձ տրված Ձեր գնահատականի համար. մեր չարության ու թույնի մթնոլորտում ես դրանք այնքան քիչ եմ լսում վերջերս, որ անկեղծորեն ոգևորվում եմ: Եվ քանի որ անդրադարձաք 96-ի դեպքերին, ասեմ, որ այն ժամանակ էլ իշխանությունը չէր ասում, թե ինքը շահագրգիռ է կեղծ ընտրությունների անցկացմամբ: Ի՞նչ էր պատահել` բավականին նորմալ ընտրություններ էին ընթանում, մանավանդ` այդպիսի մի օրենք կար, որ բոլոր թեկնածուների ներկայացուցիչներն ամեն մի տեղամասից շատ արագ ստանում էին նախնական հաշվարկների պատճենները: Տեղամաս առ տեղամաս դրանք գալիս էին, և դեռ երեկոյան պարզվեց, որ ստացված տվյալների համաձայն` ես 60-70% ձայն ունեի:
26.12.2007            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
492152
488230