ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ

Varazdat Kazaryan
Shat xelaci andznavorutyun!

Arman Harutyunyan 
Shat lav mtavorakan eq, shat lav qaxaqakan gorchich, dzer nkatmamb bardzr verabermunq unem 

Gayane Ghumasyan 
Hargeli paron Manukyan! Anuns Gayane e, yes linelov Hayastani Hanrapetutjan qaxaqaci mtahogvac em im yerkri apagayov yev husov em, vor naxagahakan yntrutjunneric heto mer yerkrum drakan popoxutjunner klinen. Yes yev majriks ajakcelu enq Dzez, vorpes naxagahi teknacu. Cankanum em dzez hamberutjun yev lavatesutjun. Dzez nman zargacac, xelaci mardik tox shat linen mer yerkrum!!! Astvac tox dzez uj yev yerand ta ays bard yev djvarin uxxum chisht koxmnoroshvelu yev arjanapativ mnalu hamar  
Astvac Dzez het!!!

Лиля Абрамян
Желаю удачи на выборах!
Вперёд!!!!!!!  

Artak Melkumyan
Barev dzes. Inchpes eq?
Es sovorel em dzer mot... voch miayn "matematika"

Анна Карапетян
Добрый день! Вы были самым лучшим лектором по мат. анализу!!!

Lusine Arabyan
Duq amenaqaxaqakirt qax. gortsichnerits eq, es Dzez em yntrelu. Mayriks dzez deryevs hamalsaranakan tarineric e Hishum

Анна Карапетян
ТАК ДЕРЖАТЬ!!!!   

Vardan Aghekyan
Amenayn bariqner! Bari yert! Harganqnerov!

Грачья Коркотян
Здравствуйте, г-н Манукян! Очень рад встретить Вас в здравии и позитивном расположении духа. Как Вы, какие актуальные задачи решаете?
Всегда уважающий Вас и Ваши взгляды, Грачья.

Nvard Karaxanyan
Vonc eq, paron Manukyan? Haghtanak em cankanum yntrutyunnerin. Poxel anpaiman!!!!!!!!!!!!!! 

Anna Vardanyan
Будем голосовать за самого интелигентного кондитата!

Kristina Asryan
HAJOXUTYUN EM MAXTUM YNTRUTYNNERUM!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Hayk Geghamyan
Բարեւ ձեզ պարոն Մանուկյան: Շատ ուրախ եմ ծանոթության համար: Հուսով եմ, որ մի օր ժողովուրդը հստակ կվորոշի փոխել, այլ ոչ թե ինչպես միշտ հարմարվել: Ձեզ քաջ առողջություն եւ միայն հաղթանակ: Ձեր հաղթանակից կախված է Հայաստանի ապագան:

Արման Զաքարյան
Es kardaci Dzer cragire, iroq lavn e (chnayac kan eli teknacuner, voronq unen lav cragrer), bayc es im dzayne talu em Dzez, vorovhetev dzer hetevyal cragrayin druyty iroq arjani e barcr gnahatakani` ժողովուրդը, որոշակի քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում, պետք է ստանա հասարակական կարևորություն ներկայացնող հարցերի հետ կապված հանրաքվեի անցկացման իրավունք: Ժողովրդական նախաձեռնությամբ հանրաքվե անցկացնելու հարցերի շրջանակը, կարգը և այլ մանրամասները կհստակեցվեն նոր սահմանադրությունից բխող «Հանր …

Sergey Sarumov
Dzes cankanukem hajoxutsun motaka @ntrutsunnerum  .

Shushan Amirxanyan
мы за вас!!!!!!!!!!!!!!!!!

Sona Oganyan
menq dzer hetenq........

Artur Grigoryan
желаем удачи на выборах 

Gurgen Hakobyan
Menq zez het enq
Paron Manukyan es 26tarekan em masnagitutyamb qandakagorc . 1996 tvakanin 14 tarekan
ei erb joxovrdakan sharjum sksvec ayn jamanakva ishxanutyunneri dem .bolor zer
qayler@ neraryal septemberi 25 depqer@ es hamarum em bacarzak jisht ev ays 12 tarva
mej ichqan el es  hasunacel em karciqs chem poxum u chem el poxi .cankanum em vor
duq el chvhatveq imaceq im @nkernei mec mas@ zez e satarum ev hamarum enq zez ayjm
mer erkri miak  naxagahi teknacun.  koxm klinenq zer yuraqanchyur qaylin kapvas
stexcveliq dashinqner@. shat mec cankutyun uunem zez het handipelu ayjm kardum em
zer Hodvacneri havaqacun . lav usumnsirum em chnayac es arvesti mard em ....zez
haxtanak em maxtum... kuzenai im hascein uxarkeiq zer qarozarshavi cragir@ ete
kareli e .shnorhakalutyun

Амаяк Алексанян
Я вами горжусь
 
Artak Amiraghyan
Shat em uzum havatal, vor V. Manukyany kyntrvi, hashvi arnelov nra hamaxohneri avelacogh banaky. Es el, HH naxagah yntrelu iravunq unenalu depqum, anxosq nran kyntreyi. Dzez hajoghutyun kayanaliq yntrutyunnerum.

10.02.2008          

Կարապետ - Ձեր կնոջ եւ երեխաների դերը ձեր քաղաքական գործունեության մեջ։

Վ. Մանուկյան - «Ղարաբաղ» կոմիտեն ստեղծելուց հետո, սկզբում, երբ մենք չունեինք շենք, բոլոր նիստերը տեղի էին ունենում մեր տանը: Եվ կինս ու երեխաներս իրենց ամբողջ օրն անցկացնում էին Շարժման մեջ: Մեր տուն զենք էին բերում, զենք էին տանում, ջոկատներ էին գալիս ու գնում: Այնպես որ, ուզած-չուզած, մեր ամբողջ ընտանիքը մասնակցել է այդ պայքարին: Եվ բնական է, որ առաջացել են շատ գիտելիքներ, եւ իրենք շատ լավ գիտեն Շարժման նրբությունները: Շարժման ձգտումներն ու երազանքները նրանց մեջ շատ խորն են նստած. առավել եւս, որ իմ կինը Ռաֆայել Իշխանյանի դուստրն է, եւ մինչեւ ամուսնությունն ինքն արդեն ստացել էր համապատասխան դաստիարակություն:

24.01.2008          

Լ. Խաչատրյան - Մի հարցազրույցում դուք նշել եք, որ որոշ տարածքներ գրավվել են առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի իմացության։ Եթե դա ճիշտ է, ինչպե՞ս էր հաջողվում Տեր-Պետրոսյանին արտաքին քաղաքականություն վարել:

Վ. Մանուկյան - Այդ ժամանակաշրջանում բավականին հակասություններ կային Հայաստանի իշխանությունների ներսում, ինչպես նաեւ` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական իշխանությունների միջեւ: Ես չեմ կարծում, որ հիմա ժամանակն է անդրադառնալ այդ հարցերին: Փառք Աստծո, մեզ պարտադրված պատերազմում մենք հաղթել ենք, եւ այդ հաղթանակում ամեն մեկն ունի իր դերակատարությունը: Հետագայում թող պատմաբաններն այդ հարցը փորփրեն, տեսնեն` ով ինչ է արել: Կարեւորն այն է, որ գնանք այնպիսի ճանապարհով, որ պատերազմը չվերսկսվի: Որովհետեւ, եթե կինոյով պատերազմի մասին դատողություններ անողների համար դա արկած է, ապա պատերազմ տեսած մարդկանց համար, իսկ ես այդ մարդկանցից մեկն եմ, դա սարսափելի մի երեւույթ է, որից պետք է հնարավորինս խուսափել:

23.01.2008          

Զառա Կարապետյան - Ի՞նչ զգացողություն ունեցաք 96-ին, երբ իմացաք, որ ձեր ղեկավարած շարժման մարդիկ ծեծել են ձեր երբեմնի մտերիմ ընկերոջն ու կոմիտեական զինակցին։ Առիթ ունեցե՞լ եք ներում խնդրելու Բաբկեն Արարքցյանից:

Վ. Մանուկյան - Երբ ես իմացա, որ Բաբկեն Արարքցյանին ծեծի են ենթարկել, շատ վատ զգացի: Ոչ միայն այն պատճառով, որ ես, ընդհանրապես, բռնությանը կողմնակից չեմ, այլ նաեւ` նա եղել է իմ ընկերը եւ, բացի դրանից, ես իր դուստրերի կնքահայրն եմ: Իսկ ինձ համար դա կարեւոր նշանակություն ունի: Բայց դեպքերն այնքան անկանխագուշակելի եւ անկառավարելի ընթացք ունեցան, որ այդպիսի քաոսային վիճակում այդպիսի դեպքերը դժվար կլիներ բացառել: Ես առիթ չունեցա այդ մասին խոսելու, որովհետեւ այդ գիշեր ձերբակալվեցին Դավիթ Վարդանյանը, որը դարձյալ մեր զինակիցն էր ու ընկերը, Ռուբեն Հակոբյանը, Կիմ Բալայանը եւ մյուսները, ում  տանելով ԿԳԲ` ձեռքներն ու ոտքերը կապել էին ու դաժան ծեծի ենթարկել: Դա արդեն ինձ բարոյական իրավունք չէր տալիս ներողություն խնդրել մի բանի համար, երբ սանկցավորված բռնություններ կատարվեցին ԱԺ պատգամավորների նկատմամբ: Բայց ես, իհարկե, ցավում եմ այդ դեպքերի համար:

23.01.2008          

Ընտրող - Հաճախ ասվում է, որ Դուք 96-ին հավաքել եք 54 տոկոս ձայն։ Եթե ընտրությունը կեղծվել էր եւ Դուք, մտնելով ԱԺ, այդպես էլ չկարողացաք վերանայել արդյունքները, որտեղի՞ց հայտնվեց այդ թիվը։ Սա ինձ հետաքրքրում է, որովհետեւ 96-ին ես էլ եմ ձայն տվել ձեզ:

 Վ.Մանուկյան -  Ընտրությունների օրն այն ժամանակվա գործող օրենքով քվեատուփը բացելուց եւ ձայները հաշվելուց հետո արձանագրություն էին տալիս նաեւ թեկնածուի ներկայացուցչին: Երբ մենք հավաքված էինք Ազատության հրապարակում, ամեն տեղամասից գալիս էին արձանագրված արդյունքները, եւ Պարույր Հայրիկյանը դրանք բարձրաձայն ընթերցում էր: Այդ փաստաթղթերի համաձայն` ես 60-ից ավելի տոկոս ունեի: Այսինքն` բոլոր այն տեղերից, որտեղից մենք հասցրեցինք արձանագրություններ վերցնել, որովհետեւ ինչ-որ պահից սկսած` արձանագրությունները դադարեցին մեզ տալ, մեր ներկայացուցիչներին դուրս շպրտեցին հանձնաժողովներից, եւ հաշվարկը մեզ համար դարձավ սեւ արկղ: Եվ մենք չգիտեինք, թե այնտեղ ինչքան ձայներ կան: Բայց մինչեւ այդ մեր ձեռքի տակ ունեինք հարյուրավոր արձանագրություններ: Եվ մինչեւ հիմա դրանք, ինչքան հիշում եմ, պահպանված են: Համաձայն դրանց` ես ունեի 60-80 տոկոս, հենց դրա վրա էր հիմնված մեր եզրակացությունը:

Հետագայում, ընտրություններից հետո, ինչքան ինձ հայտնի է, այդ տուփերի ստուգման հարցը հանձնարարված է եղել դատախազությանը, եւ դատախազությունից եկած ինֆորմացիայի համաձայն` իսկապես, բոլոր տուփերում իմ ձայները գերակշիռ մեծամասնություն էին կազմում: 1996թ. սեպտեմբերի 26-ին մենք գնացինք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն այն ժամանակ գտնվում էր Ազգային ժողովում: Դա պատահականություն էր, եւ մենք գնացել էինք ոչ թե Ազգային ժողով, այլ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մենք այնտեղ չէինք գնացել պահանջելու, որ վերանայեն ընտրությունների արդյունքները եւ ինձ հռչակեն նախագահ, այլ շատ հստակ առաջարկել էինք,որ ամեն մարզից 3 պատահական քվեատուփ բացվի, եւ ստուգվեն արդյունքները: Մենք համաձայնվելու էինք միջինացված այդ արդյունքին:

Ես երկար բանակցություններ էի վարում այն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ: Վերջնականապես հարցն այնպես դրվեց, որ պետք է Կենտրոնական հանձնաժողովն ամբողջությամբ հավաքվի եւ որոշի` թույլ տալի՞ս են, թե՞ ոչ տուփերը բացել: Բայց այդ ժամանակ սկսվեցին կրակոցները, ցանկապատների տապալումը եւ այլն, եւ ես ժողովրդին դուրս հանեցի Ազգային ժողովից` հայտարարելով, թե այսօր տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, եւ մեր պահանջները կկատարվեն: Բայց դրանից հետո բանը բանից անցել էր:

22.01.2008          

Մերի - Ինչու՞ են մեղադրում ձեզ, Արթուր Բաղդասարյանին եւ մյուսներին, որ չեն միանում Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ ոչ ոք չի մեղադրում Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ չի միանում ձեզ կամ ուրիշ քաղաքական գործչի: Ինչու՞ դուք եւ մյուս գործիչները չեք առաջարկում ինքը միանա ձեզ, եւ ինչու՞ է միայն ինքը խնդրում, ապա պահանջում, որ բոլորը միանան իրեն: Ավելի տրամաբանական չէ՞ր լինի նա միանար ձեզ կամ Դաշնակցությանը, քանի որ դա առիթ էր` քավելու իր մեղքերը. նա ձեզնից գողացել է ձեր ձայները 1996 թվին եւ Դաշնակցությանն ավերել է` նրա ստեղծած հիմնարկները, մամուլը ու բազմաթիվ դաշնակցականների ձերբակալելով։
Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմադիր կոչվող մամուլին, մասնավորապես «Հայկական ժամանակին», որ հայհոյանքների տարափ է թափում այն գործիչների վրա, որոնք հրաժարվում են միանալ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Վ. Մանուկյան - Ինձ համար էլ հասկանալի չէ, թե ինչու՞ պետք է բոլորը համախմբվեն հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ ոչ թե ուրիշի շուրջ: Բայց դա մի կողմ թողնենք: Ինչ վերաբերում է կոչերին, ապա ես էլ ասել եմ, որ ավելի ճիշտ կլիներ ինքն ինձ միանար, կամ նույնիսկ իր թեկնածությունը չդնելով` նպաստեր այն թեկնածուի առաջխաղացմանը, որը գաղափարներով իրեն ավելի մոտիկ է եւ մոտիկ է հաղթանակին: Ցավոք սրտի, այդպիսի բան տեղի չունեցավ: Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած թույնին, ինձ համար էլ դա ընդունելի չէ, եւ Ձեր հարցից հետո դեպքեր են տեղի ունեցել, եւ այսօր իրար վրա թույն են լցնում ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունը, այլ ամբողջ քաղաքական դաշտը: Վերջերս առիթ եղավ հեռուստացույցով ասելու, որ, այնուամենայնիվ, այս հարցում շատ եմ մեղադրում իշխանություններին, որովհետեւ քաղաքական դաշտում ամենահզոր ուժը իշխանությունն է: Եվ իշխանությունն իր զսպվածությամբ ու հանդուրժողականությամբ պետք է օրինակ ծառայեր ամբողջ հասարակությանը: Դա մյուսներին չի արդարացնում, բայց, այնուամենայնիվ, իշխանությունների վրա կան լրացուցիչ պարտավորություններ:

22.01.2008          

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
492138
488216