ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական ագրեսիայի ձախողումը վկայում է այն մասին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ Ադրբեջանն անզոր է հարցը լուծելու այդ ճանապարհով. Վազգեն Մանուկյան

Այն, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը ձախողեց ադրբեջանական ագրեսիայի առաջխաղացումն ու Ադրբեջանի նկրտումները, վկայում է, ոչ միայն այն մասին, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի, այլ նաև՝ Ադրբեջանն անզոր է հարցը լուծելու այդ ճանապարհով:
07.04.2016            ավելին >>  
Կարևորագույն հարցը հիմա լուծում են այն տղաները, որ գտնվում են առաջնային գծի վրա. Վազգեն Մանուկյան

«Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ այսպիսի գործողութուններ անում էր և պետք է աներ, որովհետև Ղարաբաղի հարցի այն լուծումը, որ ինքը կուզենար` Ղարաբաղը մտներ Ադրբեջանի կազմի մեջ, անհնարին է բանակցությունների միջոցով այդպիսի արդյունքի հասնել և անբնական: Այսինքն` ինքը գիտակցում է, որ եթե այդ խնդիրն է ուզում լուծել, ապա դա պետք է ռազմական ձևով լուծի:Դրա համար ինքն ուժեղացնում է բանակը, ժամանակ առ ժամանակ փորձեր է կատարում: Հիմա, իմ կարծիքով, Ադրբեջանը գտնում է, որ ավելի բարենպաստ ժամանակ է այդպիսի գործողություն կատարելու համար, քան նախկինում, մի քանի պատճառներով. առաջինը` ինքը բավականին զենք է կուտակել, նավթի գինն իջնում է, պաշտպանության զարգացման տեսակետից իր համար առջևում ավելի դժվար օրեր են սպասվում, մյուս կողմից էլ իր ժողովրդի ուշադրութունն է ուզում շեղել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը` խոսելով Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների դրդապատճառների մասին:Սակայն, ըստ նրա, այստեղ շատ կարևոր դեր է խաղում Թուրքիան, որովհետև վերջին տարիներին Էրդողանը կարողացավ մի վիճակի հասնել, որ դարձավ շատ կարևոր և’ Եվրոպայի, և’ ԱՄՆ-ի համար, որոնք նրա ցանկացած հանցագործությունը ներում են, և անպատժելիության մթնոլորտ է ստեղծվել.
05.04.2016            ավելին >>  
Ադրբեջանը հասկանում է, որ բանակցությունների միջոցով Արցախը չի մտնի իր կազմի մեջ, իսկ ռազմական միջոցով էլ՝ քթին ստացավ. Վազգեն Մանուկյան

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից այսպիսի հարձակումը սպասելի էր: «Ադրբեջանը հստակ հասկանում է, որ բանակցությունների միջոցով երբեք Ղարաբաղը չի մտնի Ադրբեջանի կազմի մեջ, իր ցանկությունը բանակցություններով իրականացնել հնարավոր չէ, մնում է միայն ռազմական միջոցի դիմել: Սակայն ամբողջ հարցն այն է, որ ինքը համարյա պատերազմ սկսեց և եթե հաջողության հասներ, այն մեծածավալ պատերազմ էր դառնալու, սակայն քթին ստացավ և չկարողացավ իրականացնել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: Վազգեն Մանուկյանն ասաց, որ հակառակորդը հետ շպրտվեց, շատ մեծ զոհեր տվեց և նորից համոզվեց, որ չի կարողանալու հաջողության հասնել: «Ես կարծում եմ, որ այս ամբողջ ողբերգության հետ միասին, որ մարդիկ են զոհվել, արյուն է թափվել, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցվեց Ադրբեջանին, որ գոնե մոտակա ժամանակաշրջանում հարց լուծել չի կարող, և դա մեզ բերում է խաղաղ ժամանակաշրջանի: Ես չեմ ասում, որ սահմանի վրա էլ կրակոցներ չեն լինի, դա իրենց մտածելակերպն է և իրենց ոճն է, սակայն մեծածավալ ռազմական գործողություններ փաստորեն տապալվեցին»,- ասաց նա և նշեց, որ նույնը Ադրբեջանը 94 թվականին արեց՝ մեծածավալ պատերազմ սկսեց և պարտվեց, որից հետո զինադադարի փաստաթուղթ ստորագրեց: Ինչ վերաբերում է միջազգային կառույցների, այլ երկրներ արձագանքին սահմանային լարվածությանը, Վազգեն Մանուկյանն ասաց. «Մենք ունենք բարեկամներ, ունենք թշնամիներ»: Նա նկատեց, որ թեև բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանն է նախահարձակը, որովհետև Ղարաբաղին բացարձակապես պետք չէր հարձակվել, բայց դժվարանում են դա խոստովանել և միակողմանի գնահատական չեն ցանկանում տալ: «Ամենակարևորն այն է, թե Ղարաբաղում առաջին գծի վրա մեր զինվորները, հրամանատարները, ղեկավարությունը ինչ հաջողություններ կունենան, մնացած ասվածքներն էլ միշտ էլ կհարմարվեն դրան»,- ասաց նա:
04.04.2016            ավելին >>  
​Մի նկատառում Վազգեն Մանուկյանի հոբելյանի առիթով…

Այս տարին Վազգեն Մանուկյանի համար հոբելյանական է, փետրվարի 13-ին լրացավ նրա 70 տարին: Բնական է՝ եղան շնորհավորանքներ՝ ակնածանքի խոսքերով ու նրա գործունեության գնահատականներով: Այս առիթով, որպես մի մարդ, որ գործի ու դեպքերի բերումով, սկսած 1970-ական թվականներից, ուշադիր հետևել է նրա գործունեությանը, ուզում եմ թույլ տալ ինձ մի նկատառում: Պետական, քաղաքական գործիչ, մաթեմատիկոս. այսպես է ներկայացվում Վ. Մանուկյանը հանրագիտարաններում, հետո, իհարկե, թվարկվում են նրա կոչումներն ու պաշտոնները՝ Հայոց համազգային շարժման գաղափարախոս և վարչության առաջին նախագահ, առաջին վարչապետ, պաշտպանության նախարար և այլն: Ամեն ինչ ճիշտ է, բայց ճի՞շտ է արդյոք սոսկ որպես քաղաքական գործիչ որակել մի մարդու, որն իր կյանքի 70 տարիներից ավելի քան 50-ը նվիրել է հայկական երազանքի իրականցմանը, որն իր ակտիվ գործունեությունն սկսել է Հայաստանի անկախացումից դեռ շատ առաջ՝ սկսած 60-ականների կեսերից, երբ Հայաստանի անկախությունը հեռավոր երազանք էր, իսկ այդ նպատակի համար գործունեություն ծավալելը՝ չափազանց վտանգավոր: Միայն քաղաքական գործիչ բնորոշումը, կարծում եմ, ճիշտ չէ, քանի որ էապես նեղացնում է այս անհատի տեղն ու դերը մեր պատմության մեջ: Ավելի ճիշտ կլիներ ասել՝ ազգային գործիչ, քանի որ ազգային ասվածը ներառում է և՛ քաղաքական, և՛ պետական գործունեությունը, բայց ավելին է, քան դա և ներառում է նաև ազատագրական պայքար ու գաղափարախոսություն, այն ինչ արել է Մանուկյանը, ինչպես նշեցի, մինչև 1991 թվականը հանուն Հայաստանի անկախության և Արցախի ազատագրման: «Հիմա հաճախ եմ մտածում այն մասին, թե շարժումը կգնար արդյոք ազգային ազատագրական պայքարի ուղիով, եթե չլիներ Վազգեն Մանուկյանը, թե՞ ավելի շատ սոցիալ-քաղաքական և բարեփոխումների երանգ կընդուներ»,- գրել է Սամվել Շահինյանը Վ. Մանուկյանի «Հայկական երազանքը գոյատևման փակուղում» գրքի առաջաբանում: Անշուշտ, սա հռետորական հարց է, որի հիմնավոր ու փաստարկված պատասխանը, վստահաբար, կտան ապագայի անաչառ պատմաբաններն ու քաղաքագետները: Կարծում եմ՝ այս մտայնությունից է բխում այն տարածված կարծիքը, թե Վազգեն Մանուկյանի աստեղային ժամը 1996-ի սեպտեմբերին էր, երբ նա, փաստացի, հաղթեց նախագահական ընտրություններում: Այս օրերին էլ շեշտվեց դա, և անմիջապես անցում կատարվեց մեր պատմության այն տխուր էջին, թե ինչպես ուժային կառույցները զավթեցին ժողովրդի իշխանությունը («Եթե անգամ հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն…»):
18.02.2016            ավելին >>  
Վազգեն Մանուկյան – 70

Վազգեն Մանուկյանի կյանքն ու գործունեությունը սերտորեն կապված են Հայաստանի պատմության հետ՝ սկսած 60-ականների ազգային զարթոնքից մինչև մինչև 1988-ի Արցախյան շարժում և ազատամարտ, Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրում: Նա Հայոց համազգային շարժման գաղափարախոսն է ու ՀՀՇ վարչության առաջին նախագահը, ԱԺՄ կուսակցության հիմնադիրը: 1990-1991-ին՝ մեկ տարի, նա Հայաստանի վարչապետն էր, իսկ 1992-1993-ին՝ պատերազմի ամենածանր շրջանում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Նրա աստղային ժամը 1996-ի սեպտեմբերն էր, երբ նա, փաստացի հաղթեց նախագահական ընտրություններում, սակայն նախագահի պաշտոնում մնաց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ “շնորհիվ” ուժային կառույցների ղեկավարների՝ Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Վանո Սիրադեղյան, ինչպես նաև Արցախի իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Բաբայան: ԱՆԻ կենտրոնը ներկայացնում և հիշեցնում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի անդամների սեպտեմբերի 26-ի կեսգիշերային հեռուստաելույթների սղագրությունը:
14.02.2016            ավելին >>  
Կարելի է դասագիրք գրել շարժումների մասին.Վազգեն Մանուկյան

Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայի <<Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման>> շարժման մարումը բնական գործընթաց է համարում:<<Կարելի է դասագիրք գրել շարժումների մասին : Ուղղակի շատ մարդիկ այդ թվում նաև ես, այդ ամենի միջով վաղուց անցել ենք. ոչ մի բան հավերժական չէ, լինում է, որ շարժումները վերելեք են ապրում, լինում է, որ մարում են, ջարդվում կամ նվազում են: Շարժման մարումը այս փուլում բնական է, բայց դա չի նշանակում, որ մեկ-երկու ամիս հետո, եթե շարժման բարձրացրած խնդիրը օբյեկտիվ լուծում և հիմավոր պարզաբանում չի ստանում, չի կարող կրկին պոռթկալ>>,- Hayeli.am-ի հետ զրույցում նշեց Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով անգամ ղարաբաղյան շարժման ժամանակ ամիսներ էր լինում, որ աննախադեպ վերելք կար, լինում էին նաև ամիսներ, երբ նվազում էր գնում, որն այն ժամանակ, ըստ Վազգեն Մանուկյանի հիմնականում կախված է եղել << դրսի արձագանքներից>>: Կոնկրետ Բաղրամյան պողոտայի շարժման մեջ ԱԺՄ նախագահը <<գեպոլիտիկ խնդիրներ>> չի տեսել: Դիտարկմանը, թե ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նման երանգների մասին խոսել էր, Վազգեն Մանուկյանն արձգանքեց. <<Աչքը տեսածից է վախենում: Ռուսները Ուկրաինայում այնպիսի բաներ տեսան, որ դրանից հետո իրենց աչքին ամեն ինչ մայդան է երևում: Լավրովը խելոք մարդ է, բայց դա չի նշանակում, թե նա այնքան խելոք է, որ կարող է հասկանալ, թե Հայաստանում ինչ է կատարվում: Բայց ամեն դեպքում, կարծքում եմ, որ ուկրաինական դառը փորձից հետո իրենց պետք է ներողամտաբար վերաբերել>>:
08.07.2015            ավելին >>  
Հանրային խորհրդում քննարկվել է համայնքների խոշորացման ծրագիրը

Տավուշի, Սյունքի և Լոռու մարզերում համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի վերաբերյալ ապրիլի 10-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ, ծրագրում ընդգրկված մարզերի մարզպետարանների, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներ, շահագրգիռ այլ անձիք:Քննարկումը կազմակերպել է Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը:ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը քննարկման սկզբին բարձրացրել է ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր, որոնք մտահոգում են խորհրդի անդամներին ու հանրությանը: Նա հիշեցրել է, որ նախկինում հարցը Հանրային խորհրդում մի քանի անգամ քննարկվել է, և խորհրդի անդամները՝ մասնավորապես ՀԽ անդամ Վլադիմիր Մովսիսյանը, բազմաթիվ մտահոգություններ է առաջ քաշել, որոնցից մեկն էլ պայմանավորված է խորհրդային տարիներին նմանատիպ ծրագրի իրականացման հետևանքով մոտ հարյուր գյուղերի վերացման փաստով:
10.04.2015            ավելին >>  
«Հիմա մեր ռազմաճակատը տնտեսությունն է: Եթե պարտվենք, մեր հաղթանակները չեղյալ կարելի է համարել». Վ. Մանուկյան

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած «Հայաստանի արդյունաբերության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ, ողջունելով ներկաներին, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով տնտեսության զարգացման անհրաժեշտությանն ու դրա խոչընդոտներին:Նա նշեց, որ երկրում առկա բազմաթիվ խնդիրներից որով էլ փորձես զբաղվել, վերջիվերջո կգաս այն եզրակացության, որ եթե տնտեսությունը մեծ արագությամբ թռիչք չգործի, և մի քանի տարում մեկ շնչին հասնող համախառն ներքին արդյունքը մի քանի անգամ չաճի, ապա այդ խնդիրները երբևէ վերջնական լուծում չեն ստանա: «Մենք հաղթեցինք ռազմի դաշտում, հիմա մեր ռազմաճակատը տնտեսությունն է: Եթե մենք այդտեղ պարտվենք, մեր հաղթանակները չեղյալ կարելի է համարել»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
04.04.2015            ավելին >>  
​«Հասարակությունն այսօր ավելի պատրաստ է ընկալելու Հանրային խորհրդի գաղափարախոսությունը». Վազգեն Մանուկյան

Հանրային խորհուրդը ստեղծվեց 2008 թ. հուլիսի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Ստեղծվեց՝ նպաստելու երկրի ներքաղաքական համերաշխությանն ու քաղաքացիական հասարակության ձևավորմանը` դառնալով յուրօրինակ կամուրջ իշխանությունների և հասարակության միջև:2009 թ. մարտի 11-ին հաստատվեցին խորհրդի կանոնադրությունն ու առաջին 12 անդամների կազմը: Այնուհետև ձևավորվեցին 12 ոլորտային հանձնաժողովները, որոնցում այսօր ընդգրկված են շուրջ 1200 ՀԿ-ների, միությունների, ասոցիացիաների, հիմնադրամների և ուսումնական հաստատությունների 2000-ից ավելի անդամներ: Վերջիններս իրենց հերթին փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեցին հանձնաժողովների նախագահներ, որոնք միաժամանակ դարձան ՀԽ անդամներ: Այնուհետև ՀԽ 24 անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ևս 12 անդամի իրենց կողմից ներկայացված թեկնածուներից: Խորհրդի շրջանակներում սկսեց գործել 66 ենթահանձնաժողով:2009 թ. մայիսի 29-ին կառույցը ստացավ իր վերջնական տեսքը:Հանրային խորհուրդն ունի խորհրդատվական մարմնի կարգավիճակ: Այս կառույցի հիմնադրումից ի վեր անցել է շուրջ 6 տարի, և այսօր նրա գործունեությունն օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտություն է առաջացել:
20.03.2015            ավելին >>  
Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման դերակատարներից մեկն էլ Հանրային խորհուրդն է

Այսօր ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Օրակարգային հիմնական հարցերը եղել են Հանրային խորհրդի 6 տարիների գործունեության ամփոփումը, Սահմանադրական բարեփոխումները, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը:Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով. ներկա են գտնվել ոչ միայն խորհրդի անդամները, այլև ՀԽ հանձնաժողովների կոլեգիայի անդամներն ու ենթահանձնաժողովների նախագահները:ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է ՀԽ անցած տարիների ընդհանուր գործունեությունն ու առաջիկա երկու տարիների անելիքները: Կարևորելով Հանրային խորհրդի գործունեությունը՝ Վազգեն Մանուկյանը նշել է, որ դեռ տարիներ առաջ էր առաջացել անհրաժեշտություն մի կառույցի, որն, առանց քաղաքական խնդիրներ հետապնդելու, կամրջի դեր կարող է ծառայել հասարակության և իշխանության միջև՝ դառնալով սոցիալական երկխոսության կարևորագույն հարթակ:
15.03.2015 11077_large.jpg             ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
481287
477620