ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվարի 13-ին, ժամը 12:30-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը Թալինի կենտրոնական հրապարակում կհանդիպի թալինցիների հետ:

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
կենտրոնական շտաբի լրատվական ծառայություն
12.02.2008          
Ներկայացնում ենք ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի պատասխան նամակը

Հարգելի պրն. Հ.Բաբուխանյան
 
     Ի պատասխան Ձեր նամակի` հայտնում եմ, որ ես ունեմ իմ սեփական կարծիքը Ձեր կուսակցության ներսում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաեւ իմ դեմ ուղղված Ձեր ելույթի դրդապատճառների մասին: Սակայն այժմ չեմ ուզում անդրադառնալ դրանց:
     Ցավ եմ ապրում, որ 1988-ին ձեւավորված եւ ժամանակին մեծ ազդեցություն ունեցած ՍԻՄ-ը այժմ հայտնվել է նման իրավիճակում:
     Ցավոք սրտի այն ճանապարհով, որով գնում եք Դուք, անցան շատ կուսակցություններ: Սակայն այդ ընթացքը չի նպաստում ոչ մեր երկրի զարգացմանը եւ ոչ էլ քաղաքական դաշտի ձեւավորմանը: Ձեր կողմից ուղարկված առանց ամիս-ամսաթվի նամակում բարձրացված հարցերը իմաստ ունի քննարկել ընտրություններից հետո:
     Փետրվարի 19-ից մի քանի օր առաջ մեկ սենյակ ազատելու ցուցադրաբար բարձրացված պահանջը այլ մտորումներրի տեղիք է տալիս:
     Դիմում եմ Ձեր խոհեմությանը եւ ցանկանում եմ հավատալ, որ ընտրությունների շեմին իմ առջեւ չեք առաջացնի արհեստական խոչընդոտներ, որոնք Ձեզ ոչ մի քաղաքական դիվիդենտներ չբերելով` վնասում են ընտրական գործընթացներին:
 
                                                          ՀՀ նախագահի թեկնածու`   Վազգեն Մանուկյան
11.02.2008  

 

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
11.02.2008          
Երեկ` փետրվարի 11-ին, Հայկ Բաբուխանյանի եւ Հովհաննես Գալաջյանի ստորագրությամբ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը անամսաթիվ մի նամակ է ստացել, որում մասնավորապես նշվում է.

     «Ձեր նախընտրական քաղաքային շտաբը առանց որեւէ իրավական հիմքերի զբաղեցնում է «Իրավունք» թերթի գրասենյակի մի սենյակը, ինչով խախտվում է .
     ա. ՍԻՄ կուսակցության 19-րդ Համաժողովի որոշումները
     բ. «Իրավունք» թերթի աշխատանքային կարգապահությունը
     գ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման թիվ 9/007 պայմանագրի դրույթները:
     Ձեզ առաջարկվում է մինչեւ 12.02.2008 թ. ազատել այդ տարածքը, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու դիմել իրավապահ մարմիններին»:   
11.02.2008          
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի իր մոտեցումները ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ

     Փետրվարի 12-ին, ժամը 11:00-ին, Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի գրասենյակում հյուրընկալվելու է ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Քննարկվող հարցերը առնչվելու են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններին:
     Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի գրասենյակը գտնվում է Զաքյան 8 հասցեում:
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
11.02.2008          
Փետրվարի 12-ին Գյումրիում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը

     Երեշքաբթի օրը` փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին, Գյումրու «Արաքս» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի եւ նրան աջակցող կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը գյումրեցիների հետ:
     «Արաքս» հյուրանոցի հասցեն է` Գյումրի, Գորկու փողոց 31: 
     Գյումրի մեկնումը նույն օրը, ժամը 13:00-ին ԱԺՄ գրասենյակից:
     Լրագրողների եւ նկարահանող խմբերի համար նախատեսված են ավտոմեքենաներ:
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
11.02.2008          
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի հայտարարությունը

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին պաշտպանող կուսակցություններից մեկի` «Սահմանադրական Իրավունք միություն» կուսակցության  վրա իշխանության պաշտոնական օղակների կողմից աննախադեպ ճնշումներ են իրականացվում: Դրանք ավելի ուժգնացան, երբ հայտարարվեց Վազգեն Մանուկյանին սատարող վեց կուսակցությունների միավորման գործընթացի մասին:

Մասնավորապես իշխանությունների թողտվությամբ իրականացվեց կեղծ «Իրավունք» թերթի հրատարակում և կազմակերպվեց «Սահմանադրական Իրավունք միություն» կուսակցության կեղծ համաժողով, որոնց հիմնական նպատակն էր խիստ հակաքարոզչություն ծավալել ընդիմադիր  թեկնածուների` հատկապես Վազգեն Մանուկյանի  դեմ: Կեղծ համաժողովի վերաբերյալ ապատեղեկատվություն տրվեց մի շարք հեռուստաընկերությունների եթերով:

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբը դատապարտում է «Սահմանադրական Իրավունք միություն»  կուսակցության և «Իրավունք»  թերթի նկատմամբ ոտնձգությունները, գնահատում է դրանք որպես  Վազգեն Մանուկյանի ընտրարշավի դեմ ուղղված գործողություններ: Շտաբը պահանջում է ՀՀ Իշխանություններից բացահայտել անօրինական գործողություններին աջակցող իշխանության օղակը և անհապաղ դադարեցնել այսօրինակ գործողությունների աջակցությունը, ապահովել ընտրական գործընթացներում հավասար հնարավորությունները և օրինականությունը:

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի

ընտրական շտաբի լրատվական ծառայություն

10.02.2008          
Փետրվարի 10-ին, ժամը 14:00 «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի կունենա Վազգեն Մանուկյանի հանդիպումը փորձագետների հետ` «Արտաքին հարաբերություններ և Ղարաբաղ» թեմայով:

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
09.02.2008          
Վաղը` փետրվարի 9-ին, առավոտյան ժամը 9:00-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը մեկնելու է Վանաձոր հանրահավաքի: Լրագրողների տեղափոխումն ապահովում է ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբը:

 ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
                                                   ընտրական շտաբի լրատվական ծառայություն

08.02.2008          
Ի գիտություն

Փետրվարի 7-ին, ժամը 16:30-ին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում հյուրընկալվելու է ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
07.02.2008          
Շարժում` ազգային ժողովրդավարության գաղափարախոսությամբ



 
     Եվ այսպես` ազգային ժողովրդավարական արժեքներ ու սկզբունքներ որդեգրած վեց կուսակցություններ` «Ազգային ժողովրդավարական միությունըե, «Ազգային ժողովրդավարական կուսակցությունըե, «Ազգային ժողովրդավարների դաշինքըե, «Ազգային պետությունըե, «Ազգային համաձայնության ուխտըե եւ «Սահմանադրական իրավունք միությունըե այսօր «Անիե հյուրանոցում հայտարարել են այն մասին, որ սկսում են մի գործընթաց, որը առաջիկայում միավորելու է այս ուժերին մեկ ընդհանուր կուսակցության շրջանակներում:
     ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ այս գաղափարական Շարժումը բաց է բոլոր այն կուսակցությունների համար, ովքեր եւս իրենց համարում են ազգային ժողովրդավարական արժեքների կրող: Վազգեն Մանուկյանը իր ելույթում հայտարարել է, որ ավարտվում է 20-ամյա պատմության շրջանը, որի սկիզբը դրվեց 1988 թվականին, եւ պատմության այդ էջը պետք է թերթել ու սկսել կերտել պատմության նոր էջը:
     Միջոցառումն անցել է ջերմ մթնոլորտում. ներկաները մեծ ոգեւորությամբ են ընդունել քաղաքական կուսակցությունների այս որոշումը, այն է` վերջիվերջո հանդես գալ մեկ ընդհանուր գաղափարախոսական դրոշի ներքո:     
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
06.02.2008          

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
481290
477623