ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   1996թ. Պատմության չփակված էջ

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ
ՊՐՆ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ


ԴԻՄՈՒՄ
     Ս.թ. սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը անօրինական խուզարկություն է կատարվել ՀՀ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի, Դավիթ Վարդանյանի, Արամազդ Զաքարյանի եւ այլոց բնակարաններում, ապօրինաբար ձերբակալվել են Դավիթ Վարդանյանը, Սեյրան Ավագյանը, Ռուբեն Հակոբյանը, Արամազդ Զաքարյանը եւ ենթարկվել ահավոր ծեծի:
     ԱԺ արտահերթ նիստում, Ձեր ներկայությամբ, ի տես ամբողջ աշխարհի, ծեծի ենթարկվեցին նաեւ ԱԺ պատգամավորներ Սեյրան Ավագյանը, Ռուբեն Հակոբյանը, Պարույր Հայրիկյանը եւ Շավարշ Քոչարյանը: Դա աններելի եւ քրեորեն պատժելի արարք էր, եւ Դուք` որպես ՀՀ գլխավոր դատախազ, պարտավոր էիք քրեական պատասխանատվության ենթարկել այդ օրինախախտներին: Սակայն, քանի որ մինչեւ օրս այդ ուղղությամբ Ձեր կողմից ոչինչ չի ձեռնարկվել, մենք մեզ իրավունք ենք վերապահում պահանջել ձեզանից կատարել օրենքի պահանջը եւ գործ հարուցել վերոհիշյալ փաստերի առիթով:
 
Այս դիմումը ստորագրել են ձերբակալված
քաղաքական գործիչների կանայք
          
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

     Հույս չունենալով, որ Հայաստանի գրողների միությունն իր միասնական ձայնը կբարձրացնի այն անօրինականությունների դեմ, որ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների եւ դրանց հաջորդող տագնապալից դեպքերի կապակցությամբ, մենք` ներքոստորագրյալ գրողներս, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետեւյալը:
     Խորապես ցավելով սեպտեմբերի 25-ի երեկոյան Ազգային ժողովի առջեւ կատարվածի համար, գտնում ենք, որ դա հետեւանք էր ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների, որոնք չկանխվեցին եւ ժամանակին չբացահայտվեցին: Մի հանգամանք, որը բորբոքեց առանց այն էլ սոցիալական անարդարություններից, խավարից, քաղցից, գործազրկությունից տառապած մարդկանց զայրույթը եւ մղեց նրանց անցանկալի պոռթկումների: Թողնելով օրենքին պարզելու ողջ ճշմարտությունը, մենք, սակայն, չենք բացառում, որ այդ խառնաշփոթի մեջ իր դերն է խաղացել որոշակի նպատակներ հետապնդող սադրանքը` նյութված առանձին շահագրգիռ անձանց կողմից:
     Գտնում ենք, որ անզեն ժողովրդի վրա բռնի միջոցներ գործադրելը, Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված հապշտապ որոշումները, եւ, մանավանդ, ժողովրդի ընտրյալների աններելի պահվածքը անհարիր են իրավական պետություն կառուցելու հավակնություն ունեցող մեր երկրի համար: Խորը տարակուսանք է առաջացնում բազմության այդ տարերային բռնկումներն անհապաղ որպես պետական հեղաշրջման փորձ որակելը:
     Ոչ պակաս անօրինական է եւ դատապարտելի ընդդիմության գործիչներին եւ նրանց հրահրողներին շուտափույթ ձերբակալելը: Ամբողջ ձայնով բողոքում ենք նրանց հանդեպ գործադրած ծեծի եւ բռնարարքների դեմ: Այս ամենը հիշեցնեում է շատ տխուր ժամանակներ, ավելացնում է իրավիճակի լարվածությունը եւ նորից ստեղծում է ահի ու ահաբեկչության մթնոլորտ:
     Պահանջում ենք` մինչեւ կատարված դեպքերի ստույգ պարզաբանումը, ազատ արձակել ձերբակալվածներին եւ անհապաղ հրապարակել բոլոր փատաթղթերը, որոնք կազմվել են տեղամասային եւ կենտրոնական հանձնաժողովներում: Կարծում ենք, որ այդ գործողությունները մասամբ կխաղաղեցնեն խռովված խողովրդին եւ ետ կպահեն հետագա առճակատումներից:
 ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ, ՄԱՐԳՈ ՂՈՒԿԱՍՅԱն, ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ,
ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ,ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ, ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ,
ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
          
ԸՆՏՐԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

     Առաջին անգամ մեզանում, տեղացի լրագրողների նախաձեռնությամբ, գնահատական է տրվում զանգվածային լրատվության միջոցների աշխատանքին ընտրությունների ժամանակ: Մինչ այդ, ՀՀ տարածքում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների աշխատանքի մասով, տվյալներ հրապարակվել են բացառապես միջազգային կազմակերպությունները: Այս անգամ հետազոտությունը անց է կացրել Երեւանի Մամլո ակումբի անդամ, «AIM» ամսագրի փոխխմբագիր Մարկ Գրիգորյանը:
     Այնօր` սեպտեմբերի 23-ին, նա նախ հրապարակեց մայիս ամսին Երեւանում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց` մայրաքաղաքի բնակչության 72,1 տոկոսը` իբրեւ տեղեկատվություն ստանալու միջոց, առավելապես գերադասում է հեռուստատեսությունը: Թերթերին նախապատվություն տվածների տոկոսային արտահայտությունը հավասար է 5-ի: Հեռուստատեսությամբ տեղեկատվություն ստանալ գերադասում են հիմնականում ոչ բարձրագույն կրթությամբ մարդիկ, իսկ դրանց թիվը Երեւանում գերազանցում է 31 տոկոսը: Բնական է, որ այս գործակիցը շատ ավելի մեծ է գյուղական մարզերում: ՄԱԿ-ի տվյալներով հայաստանյան ընտանիքների 60 տոկոսը տանը հեռուստացույց ունի, ուստի եւ բնական է, որ ընտրական քարոզարշավում հիմնական շեշտադրումները կատարվել են հեռուստատեսությամբ:
            ավելին >>  
ԱՍՈՒԼԻՍ` ԿԸՀ-Ի ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉՈՐՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
     ՀՀ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, որոնք միանձնյա, առանց համաձայնեցնելու կամ տեղյակ պահելու ԿԸՀ-ին, կոշտ ճնշման տակ, հեռուստատեսությամբ հաղորդում է ԿԸՀ-ի նախագահ պրն. Բեզիրջյանը, կապ չունեն ընտրությունների իրական արդյունքների հետ (մենք ունենք փաստաթղթային ապացույցներ):
     ԿԸՀ-ի ընդդիմադիր անդամներին արգելված է հեռուստատեսությամբ եւ ռադիոյով ելույթ ունենալ: Մեր ունեցած նախնական տվյալներով, առաջին իսկ փուլում Վ. Մանուկյանը հաղթում է:
 ԿԸՀ անդամներ`
Ֆ. Բերիկյան, Վ. Հախվերդյան, Ն. Խանզադյան, Ա. Մաշուրյան
 
     Այսօր` սեպտեմբերի 24-ին, ԱԺՄ սենյակներից մեկում ասուլիս էին հրավիրել վերաբերյալ փաստաթուղթը ստորագրած ԿԸՀ անդամները: Ասուլիսը նախ եւ առաջ բողոք էր` ուղղված ԿԸՀ նախագահ Բեզիրջյանի դեմ, որն առանց նիստ հրավիրելու, առանց ԿԸՀ-ի անդամների հետ համաձայնեցնելու` տվյալներ է հրապարակում: Երբ իր բողոքը պարոն Բերիկյանը հայտնել է Խաչատուր Բեզիրջյանին, վերջինս մեղքը գցել է շրջանների, այսինքն ներքին օղակների վրա, ասելով` «Ինչ մեզ հայտնում են, այն էլ ասում ենք»: Իսկ իրականությունն այն է, հայտնեց պրն. Բերիկյանը, որ սեպտեմբերի 23-ի գիշերը, մինչեւ ժամը 02-ը, նախնական տվյալներով մենք գիտեինք արդեն, որ Վազգեն Մանուկյանը 60-30-35 % հարաբերությամբ հաղթում է: Ժամը 02-ից հետո կտրուկ ահազանգեր ստացվեցին Հայաստանի տարբեր վայրերից` Երեւանից, Արագածոտնից, Սյունիքից, եւ այլն, որոնք խոսում էին արձանագրությունների օրինակները համատարած կերպով չտալու մասին:
     Մինչդեռ ՀՀ նախագահի ընտրության մասին օրենքով, ցանկացած վստահված անձի պահանջով տեղամասային հանձնաժողովի նախագահը պարտավոր է տալ ամփոփված արձանագրության օրինակը:
     Պրն. Բերիկյանը բերեց խախտումների մի շարք օրինակներ: Այսպես, սեպտեմբերի 23-ին, գիշերը 05:30-ին Մալաթիա-Սեբաստիա 7/2, 7/4 տեղամասերից եկած ահազանգերի համաձայն, հանձնաժողովների նախագահները լրացնելիս են եղել ստորագրած, բայց դատարկ ցուցակներ: Այդ մասին հանձնաժողովի ԱԺՄ ներկայացուցիչը տեղյակ է պահել ԱԺՄ շտաբին, իսկ վերջինս, երբ ընթացք է տվել ահազանգին, հիշյալ նախագահները պատասխանել են, թե իրենք հանձնարարություն են կատարում: Այսպիսի կոպիտ հանձնարարականները մի քանի ժամ զանգվածային էին, իսկ քիչ հետո հրահանգը փոխվեց, այն է մեծացնել վիճելի քվեաթերթիկների թիվը: Պրն. Բերիկյանը հայտնեց, որ կեղծիքներ են կատարվել Ավանում, Արաբկիրում, Կենտրոնում, Նոր Նորքում, իսկ Շենգավիթի երկու տեղամասերում (ընդ որում Նորագավիթում ընտրությանը «մասնակցել են» 100-ից ավելի տոկոսով) հազարավոր ձայներ կեղծված են:
            ավելին >>  
ԻՆՉՈ՞Ւ ՀՐԱԺԱՐՎԵՑԻ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԿԸՀ-Ի ԱՄՓՈՓԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

     ՆԳՆ կողմից ապօրինաբար կնքվել են ԱԻՄ-ի Կենտրոնական գրասենյակը, մոտ 20 ԱԻՄ-ականներ ձերբակալված են, ջարդված ու թալանված է ողջ գույքը` ներառյալ նաեւ ԱԻՄ-ին տրամադրված անձնական օգտագործման ավտոմեքենաները:
     Հնարավորություն չի ընձեռնվել ընդդիմության ներկայացուցիչներին` մասնակցելու ընտրությանը վերաբերող որեւէ փաստաթղթային ստուգումներին:
     ԿԸՀ-ն չի անդրադարձել իմ` 21.09.96թ. բողոքին, չի քննել նաեւ ԿԸՀ անդամների ստորագրությամբ ներկայացված 2209.96թ. կրկնակի դիմումը:
     ԱԻՄ-ի գրասեյակի ավերման եւ թալանման ժամանակ թալանվել է նաեւ այն աշխատասենյակը, որտեղ պահվում էր ընտրական հանձնաժողովներում մեր ներկայացուցիչների եւ վստահված անձանց` խախտումների մասին դիմում-բողոքների եւ արձանագրությունների պատճենները:
     Դատապարտելով սեպտեմբերի 25-ի հայտնի միջադեպի կազմակերպիչներին եւ նուն միջադեպը ընդդիմության դեմ անխտիր օգտագործող իշխանությունների պահվածքը, ականատես եւ ունկնդիր լինելով 1996թ. սեպտեմբերի 26-ին ԱԺ-ի նիստի վայրագություններին եւ իշխանությունների ապօրինի գործողությունների բազմաթիվ փաստերի, խորապես համոզված լինելով, որ 1996թ. սեպտեմբերի 22-ի ընտրություններում օրինախախտումները եւ կեղծիքները էապես ազդեցին ընտրության արդյունքների վրա, ղեկավարվելով «ՀՀ նախագահի ընտրության մասին» օրենքի 33-րդ հոդվածով` առաջարկում եմ ընտրությունները համարել անվավեր:
ԿԸՀ անդամ Ն.Խանզադյան (ԱԻՄ)
          
ՈՒ՞Մ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ՊԻՏԻ ՑՐՎԵՆ

Ու՞մ հասցված վնասը պիտի նվազեցվի
 
     Սեպտեմբերի 22-ի ընտրություններից հետո հայաստանում բնավորվեցին անվստահությունն ու կասկածը: Ամենքն էին խոսում. ՀՀ նախագահի ընտրության արդյունքները, որոնք պաշտոնական ատյանները պատրաստվում են հայտարարել, կեղծվում են: Առաջին ծիծեռնակները ի հայտ եկան ընտրություններին մասնակցողների թվերի անակընկալ աճից: Սեպտեմբերի 22-ին, ՀՀ Ազգային ակադեմիայի դահլիճում տեղակայված կապի միջոցների անսարքությունը, լրահոսքի անընդհատ խախտվող պարբերականությունը ի վերջո հանգեցրեց հետեւյալին. եթե Սեպտեմբերի 22-ի ժամը 21:30-ի դրությամբ քվեատուփերին էին մոտեցել 1 մլն 174.524 ընտրող, ապա 21:30-ից մինչեւ 22:00-ն` 1 մլն. 279.087, այսինքն` վերջին կես ժամում ողջ Հայաստանի տարածքում «ոտքի ելավ եւ քվեարկեց» ամբողջ 104.563 քաղաքացի:
            ավելին >>  
ՏԱՐՕՐԻԱԿ ՀԱՊԱՂՈՒՄՆԵՐ ԵՐԵՒԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

     Որքան էլ տարօրինակ է, սեպտեմբերի 24-ին, ժամը 11-00-ին, Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովը դեռեւս չէր ստացել մայրաքաղաքի չորս համայնքների` Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի եւ Մալաթիա-Սեբաստիայի ընտրական տեղամասերի արձանագրությունները: Ուստի եւ չէր կարող որեւէ տվյալ հաղորդել ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այնպես էլ դիտորդներին, զանգվածային լրատվության միջոցներին: Ժամը 13-00-ին «տեղ հասան»այդ փստաթղթերը եւս, եւ այժմ կարելի է ի մի բերել Երեւան քաղաքում կայացած ընտրությունների նախնական արդյունքներին` ըստ համայնքների” Այսպես, ըստ Երեւանի մարզային հանձնաժողովի տվյալների, Վ. Մանուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացել են հետեւյալ թվով ձայները, համապատասխանաբար
            ավելին >>  
ԵՐԵՎԱՆ.
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԿԵՂԾՈՒՄՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ, ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ` ԲԱՑԱՀԱՅՏ


     Աղյուսյակում ներկայացված են նախագահական ընտրություններին մասնակցած բոլորին կողմ ձայները բաշխված ըստ Երեւանի 12 համայնքների 298 տեղամասերի` ի բացառյալ 11 տեղամաս, որոնցից 7-ը Էրեբունիում, 2-ը Շենգավիթում եւ մեկական տեղամասեր` Կենտրոնում եւ Մալաթիա-Սեբաստիայում:
                                                       Ս.Բ               Վ.Մ.                 Ա. Մ.                 Լ.Տ-Պ
Աջափնյակ (29 տեղ.)                  1.584            21.112           223                    12.921    
Ավան (14 տեղ.)                              586              9.790              80                      5.076  
Արաբկիր(36 տեղ)                       2.530           27.756            362                    18.285
Դավթաշեն(9 տեղ)                         434             7.141              46                       4.294
Էրեբունի(34-7=27տ)                  1.186          14.671            212                    16.291
Կենտրոն(40-1=39տ.)                 2.514          27.850            419                    17.059
Մալաթիա-                                   1.420          23.869            350                    18.215
Սեբաստիա(33-1=32տ.)
Նոր Նորք (40 տեղ.)                     1.706          26.501            242                    15.512            
Նորք-Մարաշ (4 տեղ.)                   116              1.841             19                       1.712          
Նուբարաշեն (2 տեղ.)                      57              1.333              12                      2.595
Շենգավիթ (38-2=36տ.)            1.891            26.129            341                   16.501
Քանաքեռ-Զեյթուն(32 տ.)         1.038            13.891            100                     8.891                                            
                          
 Ընդամենը 298                    15.035            201.864           2.406                137.352       
 տեղամաս                             4,2%               56,6%              0,7%                  38,5%
 
     Աղյուսակի վերջնական արդյունքներից դատելով Երեւանի 12 համայնքներից 9-ում Վազգեն Մանուկյանի օգտին ձայները մոտ կրկնակի անգամ (իսկ Նորք-Մարաշում Վ.Մանուկյանը առջեւում է մոտ 1.100 ձայնով) գերազանցում են Լ. ՏԵր-Պետրոսյանի ստացած ձայները:
            ավելին >>  
ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

     Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցած ԵԱՀԿ դիտորդների խումբը` հանձին Սայմոն Օսբորնի, սեպտեմբերի 24-ին հանդես եկավ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ: Ըստ հայտարարության, կատարված լուրջ օրինախախտումներն էապես չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա` գործընթացի այդ փուլում:
     Սակայն «Ռոյթըր» գործակալության սեպտեմբերի 25-ի մի հաղորդագրության համաձայն, ԵԱՀԿ նույն խմբին պատկանող մեկ այլ դիտորդ, որը չի ցանկացել հայտնել իր ինքնությունը, ասել է հետեւյալը. «Այն, ինչը տեսանք մենք, բացահայտորեն կարելի է որակել իբրեւ կազմակերպված խարդախություն, ընդ որում` զանգվածային չափերով: ԵԱՀԿ դիտորդներիս մեծամասնությունը շատ դժգոհ է Օսբորնի ներկայացված տեղեկագրից: Մեր կարծիքով, այս տեղեկագրով փորձ է արված ցանկացած գնով խուսափել Հայաստանի կառավարությանը դժվարին վիճակի մեջ դնելուց»:
     Դարձյալ ըստ «Ռոյթըր»-ի, դիտորդների նույն խմբի մեկ այլ անդամ էլ նշել է, որ իր կարծիքով «Տեղեկագիրը պետք է առանձնապես նշեր, թե ոնքե՛ր են կատարել խարդախությունները: Օրինախախտումները, որոնց մենք ականատես ենք եղել, կատարել են Տեր-Պետրոսյանի մարդիկ»:
          
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԴՈՒՆԴԸ

«Վաշինգտոն փոստ»
1 հոկտեմբերի, 1996թ., խմբագրական
 
     ԱՄՆ հատկացրած օգնության ծավալով մեկ անձի հաշվով Հայաստանն աշխարհում Իսրայելից հետո երկրորդ տեղում է: Այդ առանձնահատկությունը ոչ միայն արդյունք է մեծաքանակ ամերիկահայերի բուռն շահագրգռության, այլեւ Հայաստանի` իբրեւ ետխորհրդային աշխարհում իրական ժողովրդավարական (որոշ ժամանակ իրապես) երկրի ունեցած վարկի: Ցավոք, իրականությունն այժմ շատ է տարբերվում այդ պատկերացումից. կեղծիքով աղճատված քվեարկությունից հետո նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում է, թե վերընտրվել է, երբ ձերբակալել, աքսորել կամ ընդհատակ է մղել իր քաղաքական ընդդիմության հիմնական մասը: Նույնքան ցավալի է, որ ԱՄՆ կառավարությունն իր ամենախիստ դատապարտանքը մինչ այժմ վերապահել է ընդդիմությանը, նույնիսկ այժմ, երբ Հայաստանն ընթանում է բռնատիրական կառավարման ուղով:
            ավելին >>  
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

     Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ եւ բացատրություն տալու կոչ է հղել ՀՀ կառավարությանը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նիքըլ Բըրնսը ասել է.
     «Տեղեկություններ կան, որ ընդդիմության մի շարք անդամներ խոշտանգված են Հայաստանի անվտանգության ուժերի կողմից: Մենք մտահոգված ենք այս տեղեկություններով եւ կցանկանայինք լսել Հայաստանի կառավարության բացատրությունը. նման բան պատահե՞լ է, թե՞ ոչ: Եվ եթե պատահել է, ապա` ինչու՞»:
     Բըրնսը նաեւ Հայաստանի իշխանություններին կոչ է արել մանրամասն տեղեկություններ հաղորդել ձերբակալվածների կալանավայրի ու նրանց վիճակի վերաբերյալ: «Մենք շարունակելու ենք Հայաստանից պահանջել, որ Հայաստանի կառավարությունը ձերբակալվածների հետ վարվի մարդու իրավունքների միջազգային օրենքների համապատասխան»,-ասել է նա լրագրողներին:
     Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ավելացրել է, որ Վաշինգտոնը տեղյակ է ընտրական խախտումների փաստերին, սակայն սպասում է ԵԱՀԿ դիտորդների վերջնական տեղեկագրին:
          
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՄԻԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

     Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ կառավարում է իր լեռնային երկրում, սակայն ժամանակին փայլատակած նրա իմիջն այլեւս գլխիվայր շուռ է եկել: 51-ամյա Տեր-Պետրոսյանը, որ վերջին գոյատեւողն է ետխորհրդային «երգող-արքաների» շարքում, պաշտոնապես հայտարարվեց նախագահական ընտրություննեի հաղթողը, բայց միջազգային դիտորդներն ասում են, որ լայնածավալ խախտումներն ամենայն հավանականությամբ օգնեցին նրան գողանալու թագը: Պաշտոնական արդյունքները տալիս են նրան ձայների 51,8 տոկոսը, ինչը բավական էր խուսափելու համար նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ երկրորդ փուլում մրցելուց…
     Իր գլխավորած բլոկի գերիշխանության տակ գտնվող խորհրդարանով Տեր-Պետրոսյանը կառուցում է իրապես միակուսակցական պետություն: Բանասեր նախագահը ժամանակին պատկանում էր հակակոմունիստ քաղաքական գործիչների այն փոքր խմբին, որի մեջ էին Վրաստանի Զվիադ Գամսախուրդիան, Լիտվայի Վիտաուտաս Լանդսբերգիսը եւ Ադրբեջանի Աբուլֆազ Էլչիբեյը: Նրանք բոլորը ակադեմիական եւ մտավորական դեմքեր էին, որ մեծ դեր խաղացին իրենց հանրապետությունները Խորհրդային Միությունից Անկախացնելու գործում:
     Այժմ Գամսախուրդիան մեռած է, Լանդսբերգիսը հեռացվել է իշխանությունից, իսկ Էլչիբեյը աքսորում է:
     Տեր-Պետրոսյանը, որ մի պահ Արեւմուտքի սիրելին էր, տեսել է դեմոկրատի իր պատկերն ամբողջությամբ, բայց` շրջված:
ԼՈՈՒՐԵՆՍ ՇԻԹԱ
«Ռոյթըր» գործակալության թղթակից
2 հոկտեմբերի, 1996թ.
          
ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

     Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ դիտորդների խումբը հոկտեմբերի 1-ին հրապարակել է իր վերջնական տեղեկագիրը` Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ձեզ ենք ներկայացնում տեղեկագրի տեքստն ամբողջությամբ, որտեղ հարցականի տակ է դրվում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները:
 
     Ընտրական դիտորդների առաքելությունը սեպտեմբերի 24-ին հրապարակեց իր հետընտրական նախնական հայտարարությունը, ներառյալ` ընտրության օրը նկատված ընտրական գործընթացը: Նախնական տեղեկագրում նշված էր, որ ընտրական գործընթացի այդ առանձնահատուկ փուլում օրենքի խախտումներն, ըստ երեւույթին, չէին ազդել ընտրությունների արդյունքի վրա:
     Դիտորդների առաքելությունը շարունակեց հետեւել քվեների հաշվարկման, ստուգման ու արդյունքների գումարման գործընթացին եւ ստորեւ ներկայացնում է իր դիտարկումների արդյունքը:
     Առաքելությունը արձանագրեց բազմաթիվ խախտումներ քվեների հաշվարկման մեջ, ներառյալ է ընտրական օրենքի շատ լուրջ խախտումներ: Թեեւ առաքելությունը ցանկանում է նշել, որ նման խախտումներով չի կարելի որակել հաշվարկման ամբողջ գործընթացը, սակայն նկատված խախտումները հարցական են դարձնում ընտրական գործընթացի օրինականությունը:
     Առանձնահատուկ մտահոգություն կա պաշտոնապես հայտարարված արդյունքների վերաբերյալ, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում քվեարկած անձերի եվ պաշտոնական արդյունքում արձանագրված քվեաթերթիկների քանակին (22.013): Դա հատկապես բացահայտ է Երեվանում, ուր արձանագրված են գործնականորեն քվեարկողների թվից 21,701 պակաս քվեաթերթիկներ: Բացահայտ մտահոգություն կա նաեւ անհետացած 21,128 քվեների վերաբերյալ, որոնք չեն հաշվել: Քանի որ ներկայացված է, թե նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հազիվ է անցել 50 տոկոսի սահմանը, եւ դա 21,941 քվեների շնորհիվ, ապա ստուգման գործընթացում եղած անճշտությունները կարող են միայն հանգեցնել ընդհանուր ընտրական գործընթացի նկատմամբ անվստահության խորացմանը եւ նույնիսկ հարցականի տակ դնել քվեարկության առաջին փուլի արդյունքները:
     Ահավասիկ հաշվարկման գործընթացում նկատված խախտումների օրինակները:
            ավելին >>  
ԿԱՆԱԴԱՆ ՄՏԱՀՈԳ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

     Կանադայի արտաքին գործերի նախարար Լոյդ Աքսուըրդին հայտարարել է, որ կանադան մտահոգ է Հայաստանի վերջին իրադարձություններով:
     Արտաքին գործերի նախարարը խորհրդարանի նիստի ընթացքում պատասխանել է պատգմավոր Սարգիս Ասատուրյանի` իրեն ուղղված հարցմանը: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Ս. Ասատուրյանին, որը խորհրդարանի ուշադրությանն է ներկայացնում «Հայաստանում տեղի ունեցած ընտրական օրենքի լուրջ խախտումները» եւ ապա ասել է. «Կանադան այն սակավաթիվ երկրներից է, որ իսկապես դիտորդներ ուղարկեց` որպես ԵԱՀԿ խմբի անդամ:   Ներկայումս մենք ԵԱՀԿ-ին ենք փոխնցում, որ պետք է Հայաստնի կառավարության ուշադրությանը ներկայացնել ամբողջական արժեւորում եւ նրանից պահանջել, որ հստակորեն պատասխանի գործընթացի ընթացքում կատարված օրինախախտումների քննադատություններին»:
     Նախարար Աքսուըրդը շարունակել է` ասելով. «Այստեղ Հայաստանի դեսպանին փոխանցել ենք մեր մտահոգությունը` Ազգային ժողովում մի շարք անհատների իրավունքների խախտման գծով եւ հուսով ենք, որ այդ կառավարությունից շուտով պատասխան կունենանք: Եթե պատասխան չստանանք, վստահեցնում եմ հարգելի պատգամավորին ու այս խորհրդարանի մյուս պատգամավորներին, որ պետք եղած բոլոր քայլերին կդիմենք` վստահ լինելու համար, որ ժողովրդավարական գործընթացը կհարգվի այդ երկրում»:
          
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ-ՀԵԼՍԻՆԿԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՆԱՄԱԿԸ

     «Մարդու իրավունքների պաշտպաններ–Հելսինկի» միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Հոլի Քարթընրը նամակ է հղել ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին` նրա ուշադրությանը հանձնելով ՀՀ իշխանութիւնների կողմից մարդու իրավունքների խախտումները` վերջին դեպքերի կապակցությամբ:
     Անդրադառնալով կազմակերպության` իբրեւ մարդու իրավունքների միջազգային օրենքների կիրարկմանը հսկող միջազգային առաքելությանը, Քարթնըրն իր նամակում գրել է, որ իրենք սկզբունքորեն դեմ են բռնությանը, համաձայն չեն ցուցարարների կողմից խորհդարանի շենք խուժելուն եւ Բաբկեն Արարքցյանին ու Արա Սահակյանին ծեծելուն: «Միաժամանակ դատապարտում ենք սեպտեմբերի 25-ի ցույցից հետո ոստիկանության եւ բանակի կողմից ուժի եւ բիրտ միջոցների անհարկի, չափազանցված գործողությունները եւ վախենում ենք, որ ընդդիմության գլխավոր ղեկավարների ձերբակալության ալիքը պիտի վատթարացնի մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»:
            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
511562
502479