ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

«Հետք» կայքը հնարավորություն ընձեռեց բազմաթիվ ընթերցողների իրենց հարցերով դիմել Վազգեն Մանուկյանին և ստանալ նրա պատասխանները:

Հարցուպատասխանն ամբողջովին տեղադրվեց www.hetq.am կայքում: Մեր կարծիքով առավել ուշագրավ հարցերն ու պատասխանները, որոշ խմբագրումներով, ներկայացնում ենք ընթերցողներին:

1.ՀԱՐՑ
Ինչու՞ 1996-ին չառաջնորդեցիք ժողովրդի ն չգնացիք մինչեւ վերջ:
1.ՊԱՏԱՍԽԱՆ 
1996 թվականին կային մարդիկ, ովքեր կրակոցներից հետո ասում էին, որ պետք է գնալ ու գրավել նախագահական դղյակը, այսինքն` դիմել ռազմական միջոցների: Ես համաձայն չէի այդ մարդկանց հետ, չնայած ես ինքս պաշտպանության նախարար եմ եղել եւ գիտեմ` ինչպես են այդպիսի բաներ անում: Ես հասկանում էի, որ հնարավոր չէ հաղթել` անզեն ժողովրդին տանելով զինված ջոկատների դեմ, կամ նույնիսկ եթե դա հնարավոր լիներ, ապա այդ նոր իշխանությունը, որը կվերցվեր արյան գնով, ոչ մի բանով օգտակար չէր լինի Հայաստանի համար: Կանցներ մեկ ամիս, եւ այն նույն մարդիկ, ովքեր դրդում էին դիմել ռազմական միջոցների, կասեին, որ աթոռին նստելու համար նոր իշխանությունն անմեղ մարդկանց արյուն թափեց, եւ երկիրը նորից մտնելու էր մի մեծ ճգնաժամի մեջ: Ես գերադասեցի այդ եզրը չանցնել:    

2.ՀԱՐՑ
Ի՞նչու 1995 թ. Սահմանադրության ընդունման եւ ԱԺ խայտառակ ընտրություններից հետո ժողովրդին ոտքի չհանեցիք, միթե որևէ տարբերություն կար 1995-ի կամ 1996-ի միջև: Ինչո՞ւ 2007 թ. տեղի չունեցավ ընդդիմության միավորում, որի արդյունքում` փոշիացավ ընդդիմության ընտրազանգվածի ձայները:
2.ՊԱՏԱՍԽԱՆ
Առաջին` 1995 թվականին հաջորդեց 1996-ը, որը ապահովեց մեծ միասնություն: Այդ տեսակետից 1995-ը դաս եղավ ընդդիմության համար, եւ 1996-ին մենք գնացինք միասնական ճակատով: Ինչ վերաբերում է 2007-ի ԱԺ ընտրություններին, ապա լրիվ համաձայն եմ, որ ժողովրդի ձայնը ամբողջությամբ փոշիացվեց եւ դա էր պատճառը, որ մենք չմասնակցեցինք, որովհետեւ ԱԺՄ գտնում էր, որ միասնական մեծ ուժ ստեղծելու պարագայում միայն իմաստ ունի գնալու պայքարի:

24.12.2007            ավելին >>  
Այն գաղափարները, որոնք առաջարկում եմ, համարում եմ 100-տոկոսանոց

Դուք արդեն գիտեք, որ մեր կուսակցության և’ վարչությունը, և' խորհուրդը առաջարկել են իմ թեկնածությունը: Օրենքի տեսանկունից վարչության առաջադրումը բավարար է, որովհետև, ըստ օրենքի, պետք է առաջադրի կուսակցության մշտական գործող մարմինը: Բայց մեր կուսակցության կանոնադրության մեջ գրված է, որ կուսակցության թեկնածուին պետք է առաջադրի նաև համագումարը, ուստի մենք համագումար ենք հրավիրում: Բնական է` այն կա’մ պետք է հաստատի, կա’մ չհաստատի իմ թեկնածությունը, ինչը առաջարկել են վարչությունն ու խորհուրդը: Սովորաբար հաստատվում է:

«Ազատություն» ռադիոկայան - Վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը կոչով դիմեց մի շարք քաղաքական ուժերի, այդ թվում նաև Ձեզ, որպեսզի միանաք «քոչարյանա-սերժական ավազակապետության դեմ ձևավորվող ժողովրդական շարժմանը»: Ձեր տեսակետը:
- Լևոն Տեր-Պետրոսյանը պարտք է մեր ժողովրդին, նա 8 տարի եղել է իշխանության ղեկին: 1991 թ., ընտրվելով նախագահ, նա երդում է տվել, որ պետք է կատարվեն պետական բոլոր օրենքները, և խոստացել է, որ պետք է լինի այնպիսի Հայաստան, ինչպիսին գրված է Հռչակագրում: Բայց դրանից հետո նա խախտել է իր բոլոր պարտավորությունները: 1996 թ. նա ձայն է խլել ոչ թե ինձանից, այլ ձեզանից՝ ամբողջ ժողովրդից, և հիմա այն խոսակցությունները, թե հանձնաժողովներն են կեղծիքներ կատարել, բացարձակ սուտ են, որովհետև բանակն է մի քանի անգամ քվեարկել, լցոնումներ են արվել, և վերջապես, երբ ժամը 12-ին տեսան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվում է, փակեցին բոլոր տեղամասերը, մարդկանց դուրս շպրտեցին և հաշվեցին իրենց ուզած ձևով: Ապա տեղի ունեցան բռնություններ: Եթե մեկը պարտք է, պատասխանատվություն չի վերցնում այդ պարտքի համար, կարողանում է վարպետորեն բացատրել ամեն ինչ` առանց իր պատասխանատվությունն ասելու, հիմա երկրորդ անգա՞մ է գալիս մեզանից պարտք վերցնելու: Ես նույնիսկ համարում եմ, որ ճիշտ չէր Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը: Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր մասնակցել քաղաքական կյանքին: Օրինակ` Շևարնաձեն հիմա իր թեկնածությունը չի դնում, չէ՞, բայց դիմում է միջազգային հանրությանը, որ դիտորդների թիվն ավելացնեն: Այն մարդը, որը առաջին նախագահի տիտղոս ունի, երկրում փոփոխություններ անելու և օգնելու շատ մեծ հնարավորութուններ ունի և պետք է օգտվի այդ հնարավորություններից, ոչ թե ցանկանա, որ  նորից նախագահ դառնա:

20.11.2007            ավելին >>  
Սահմանադրական հանրաքվեի տոտալ կեղծիքներից հետո ընդիմության հանրահավաքները`

Մատենադարան
28.11. 2005

 Այն, ինչ կատարվեց երեկ ազգային, պետական դավաճանություն էր: Տեսեք`    եթե հաշվի առնենք, որ ընտրությունների ընթացքին ամբողջ հանրապետության յուրաքանչյուր տեղամասերում խանգարել է 30 մարդ, կստացվի որ Հայաստանում կա 60 հազար սրիկա: Սա շատ փոքր թիվ է ցանկացած ազգի համար: Եվ փաստորեն, մենք չենք կարողանում այդ հարցը լուծե՞լ.  ու դրա համար էլ մենք ամեն ընտրությունից հետո պետք է նստենք ու նվնվա՞նք: Հասկանում եք, մեր դիմաց կանգնած է փոքր ուժ. էդ փոքր ուժը ուժեղ է այն ժամանակ, երբ ամեն մեկը ձգտում է անձնական շահի, բայց բոլորի անձնական շահը պահանջում է նույն բանը:
 Այս վիճակը, էվոլուցիոն վիճակ չէ, ասում են` էվոլուցիա: 20-30 տարի եթե այսպես շարունակվի ընտրություններում էլ կեղծիք չի լինի, որովհետեւ էլ ընտրություններ չեն լինի: Բայց սա երկրի կործանում է:  Ես նորից կոչ եմ անում բոլորին կազմակերպվել: Իսկ սպեկուլացիաները կապված Ղարաբաղի հարցի հետ դրանք միայն այն մարդկանց համար են, ովքեր ղարաբաղյան շարժումից դարձան միլիոնատերեր, իշխանության ռեսուրսը վերցրին իրենց ձեռքը  եւ մինչեւ հիմա բաց չեն թողնում իշխանությունը իրենց ձեռքից:
 Եկեք միանանք եւ միասին պայքարենք. էս երկիրը իմը չէ, ձերը չէ, բոլորինս է: Եվ ես կարծում եմ շատ հեշտ կարելի է հաղթանակի հասնել, եթե մոռանանք մնացած դատարկ բաները: Տզի պես կպնելու ենք էս հարցին ու գնանք մինչեւ վերջ:   Շնորհակալություն:

28.11. 2005            ավելին >>  
ԱԺՄ XVI ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

ԱԺՄ ՆԱԽԱԳԱՀ
  ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
Ե Լ ՈՒ Յ Թ Ը

Տարիներ առաջ մի բարձրաստիճան պաշտոնյա այսպիսի մի միտք ասաց. «Գործարանները քանդել են, արդյունաբերությունը կանգնած է, ոչինչ, այդ ամենը մի քանի տարում կարելի է վերականգնել, եւ վերականգնել ավելի լավ ձեւով»: Խնդիրն ուրիշ է. ո՞ւր են այն մարդիկ, որ այդ ամենը կառուցելու են: Հայ մարդը կոտրված է: Կարելի է շատ լավ ու մտածված  ծրագրեր առաջարկել, բայց եթե չկա մարդը, որը իրականացնելու է, դրանք ոչ մի արժեք չեն ունենա: Մեզ մոտ, բոլորիս ներսում, կուտակված դժգոհություն կա, ինքներս մեզ հետ հաշտ չենք, երկրի հետ հաշտ չենք, որովհետեւ միաժամանակ ապրում ենք երկու երկրում. մեկը իրական Հայաստանն է, որտեղ ապրում ենք, պայքարում, կռվում, հաղթում կամ պարտվում ենք, եւ մյուսը` այն Հայաստանն է, որի գծագիրը բոլորիս ուղեղի մեջ է: Եվ գրեթե բոլորի համար այդ գծագիրը նույնն է: Սակայն  հսկայական է այդ գծագրի եւ այն երկրի հակասությունը, որտեղ մենք ապրում ենք:
Ներկայիս կառավարման համակարգը, նախեւառաջ մխսող իշխանության համակարգ է: Մխսեցին բոլոր գործարանները, մխսվում է այն հողը, որը ժառանգություն ենք ստացել մեր պապերից, մխսվում է բնությունը, դրսից մեր հայրենակիցների ուղարկած միլիոնավոր դոլարները, հումքը, հանքերը: Եվ շուտով մխսվելու են նաեւ հաղթանակի արդյունքները, դա էլ է դառնալու առևտրի առարկա: Պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ յուղալի պատառ է. զիջելով կարող ես պահել իշխանությունը, կարող ես անել այնպես, որ Հայաստանը ստանա միլիոնավոր դոլարներ, որոնք  էլի կարելի է մսխել: 

 Եվ այս ճանապարհը անվերջանալի է, քանի որ մեր հազարավոր հայրենակիցները միշտ էլ գումար ուղարկելու են, եւ մխսելու բան միշտ էլ լինելու է: Մխսել` դեռ չի նշանակում չստեղծել: Հյուրանոցներ, ռեստորաններ, շենքեր են կառուցում, նոր մեքենաներ ձեռքբերում, այդ մխսումները, իհարկե, ինչ-որ չափով ներդրվում են Հայաստանում: Բայց այդ ուղին  շատ հեռու է այն ճանապարհից, որով գնում է աշխարհը. այդպես  ոչնչի չես հասնի:

24.06.2005            ավելին >>  
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄՈՒՄ

Նախ ես ուզում եմ ողջունել մեր մտավորականության նախաձեռնությունը: Եթե երկրում նորմալ վիճակ է լինում, մտավորականությունը զբաղվում է իր գործով: Բայց երբ երկրում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում, մտավորականությունը համախմբվում է եւ շատ կարեւոր դեր է կատարում: Նման մի բան տեղի ունեցավ 80-ական թվականներին: Շատերին գուցե հայտնի չէ, որ այն ժամանակ մտավորականները աստիճանաբար համախմբվեցին, սկսեցին միասին քննարկել ազգային հարցեր, եւ երբ 88 թվականին պայթեց շարժումը, մեր մտավորականությունը կարողացավ ապահովել բոլոր ուժերի միասնությունը: Մի բավական երկար ժամանակամիջոց ժողովուրդը միասնական ուժ էր: Մտավորականության միասնությունը էական նշանակություն ունեցավ:

Այժմ նույն իրավիճակն է: Բնազդով յուրաքանչյուրը իր մաշկի վրա զգում է, որ կանգնած ենք արհավիրքի առջեւ, եւ պատահական չէ մտավորականության այս համախմբվելու, հեղինակությունը բարձրացնելու, առաջ տանող ուժ դառնալու ձգտումը: Երբեմն ասում են, որ մենք կանգնած ենք մարտահրավերների առջեւ: Այդ միտքը շատ են սիրում կրկնել մանավանդ իշխանավորները: Մարտահրավերների առջեւ կանգնում են առողջ հասարակությունները, պետությունները: Երբ առաջ ես գնում, դիմացինի առաջընթացի ու քո առաջընթացի միջեւ հակասություն է առաջանում, այսինքն` պայքարի մեջ են մարտահրավերները: Մարտահրավերների առջեւ չենք կանգնած, կորուստների առջեւ ենք կանգնած, սպառնալիքների առջեւ ենք կանգնած,սա է իրավիճակը: Երբեք այսպիսի դինամիկ, մեծ արագությամբ զարգացող աշխարհ չենք տեսել: Միաժամանակ կարծրանում ենք մի կաղապարի մեջ, ինչ տեղում կարծրացար, կարծրացավ աշխարհը, այդտեղից դուրս չես գա: Այդ երկու գործընթացներից էլ հետ ենք մնացել: Տարածաշրջանում հսկայական փոփոխություններ են կատարվում: Մենք ամենավերջինն ենք:

11.03.2004            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
511557
502474