ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

​«Հասարակությունն այսօր ավելի պատրաստ է ընկալելու Հանրային խորհրդի գաղափարախոսությունը». Վազգեն Մանուկյան

Հանրային խորհուրդը ստեղծվեց 2008 թ. հուլիսի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Ստեղծվեց՝ նպաստելու երկրի ներքաղաքական համերաշխությանն ու քաղաքացիական հասարակության ձևավորմանը` դառնալով յուրօրինակ կամուրջ իշխանությունների և հասարակության միջև:2009 թ. մարտի 11-ին հաստատվեցին խորհրդի կանոնադրությունն ու առաջին 12 անդամների կազմը: Այնուհետև ձևավորվեցին 12 ոլորտային հանձնաժողովները, որոնցում այսօր ընդգրկված են շուրջ 1200 ՀԿ-ների, միությունների, ասոցիացիաների, հիմնադրամների և ուսումնական հաստատությունների 2000-ից ավելի անդամներ: Վերջիններս իրենց հերթին փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեցին հանձնաժողովների նախագահներ, որոնք միաժամանակ դարձան ՀԽ անդամներ: Այնուհետև ՀԽ 24 անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ևս 12 անդամի իրենց կողմից ներկայացված թեկնածուներից: Խորհրդի շրջանակներում սկսեց գործել 66 ենթահանձնաժողով:2009 թ. մայիսի 29-ին կառույցը ստացավ իր վերջնական տեսքը:Հանրային խորհուրդն ունի խորհրդատվական մարմնի կարգավիճակ: Այս կառույցի հիմնադրումից ի վեր անցել է շուրջ 6 տարի, և այսօր նրա գործունեությունն օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտություն է առաջացել:
20.03.2015            ավելին >>  
Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման դերակատարներից մեկն էլ Հանրային խորհուրդն է

Այսօր ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Օրակարգային հիմնական հարցերը եղել են Հանրային խորհրդի 6 տարիների գործունեության ամփոփումը, Սահմանադրական բարեփոխումները, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը:Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով. ներկա են գտնվել ոչ միայն խորհրդի անդամները, այլև ՀԽ հանձնաժողովների կոլեգիայի անդամներն ու ենթահանձնաժողովների նախագահները:ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է ՀԽ անցած տարիների ընդհանուր գործունեությունն ու առաջիկա երկու տարիների անելիքները: Կարևորելով Հանրային խորհրդի գործունեությունը՝ Վազգեն Մանուկյանը նշել է, որ դեռ տարիներ առաջ էր առաջացել անհրաժեշտություն մի կառույցի, որն, առանց քաղաքական խնդիրներ հետապնդելու, կամրջի դեր կարող է ծառայել հասարակության և իշխանության միջև՝ դառնալով սոցիալական երկխոսության կարևորագույն հարթակ:
15.03.2015 11077_large.jpg             ավելին >>  
«Երբեք մեր մտքով չի անցել Ղարաբաղը խառնել մեր քաղաքական պայքարին».Վազգեն Մանուկյան

Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ «Անկախը» լսել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի տեսակետները:-Պարո՛ն Մանուկյան, Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած ավտոերթը դեպի Արցախ կասեցվեց. կիրառվեց բռնի ուժ: Ի՞նչ գնահատական կտաք դրան:-Անկախ ցանկացած հանգամանքից, քաղաքականության մեջ ֆիզիկական ուժ կիրառելը թուլության նշան է: Դա նշանակում է, որ չես կարողացել այլ կերպ իրավիճակը շտկել: Այնպես որ ես, ինչպես ցանկացած նորմալ քաղաքացի, կտրականապես դեմ եմ բռնությանը. սա քննարկան հարց չէ:Բայց այս ամեն ինչի մեջ կան տարօրինակություններ: Առաջին՝ կարգախոսը՝ «100-ամյակն առանց ռեժիմի»: Այն, որ շատերին իշխանությունը դուր չի գալիս և կուզենային փոխել, բնական է, ամբողջ աշխարհում էլ նման պայքար մղվում է: Բայց Ցեղասպանության ժամանակ մեզ սպանել են ոչ թե կուսակցության պատկանելության համար, այլ որպես հայի, և միշտ ապրիլի 24-ին աշխարհի ողջ հայությունը ցուցաբերում է միասնականություն ու համերաշխություն՝ անկախ քաղաքական հակասություններից: Նույնիսկ Սփյուռքի երեք ավանդական կուսակցությունները, որ իրար հետ անընդհատ գզվռտվում էին այն տարիներին, այդ օրը միասնական միջոցառումներ էին կազմակերպում: Հիմա շատ տարօրինակ է, թե ոնց է այդ մարդկանց մտքով անցել նման կարգախոս հռչակել:Երկրորդ տարօրինակությունն իրենց պայքարին Արցախը խառնելն է: Ես ինքս երկար տարիներ եղել եմ և՛ ընդդիմության ղեկավար, և՛ ընդդիմության առաջին դեմքերից, բայց երբեք մեր մտքով չի անցել Ղարաբաղը խառնել մեր քաղաքական պայքարին: Ղարաբաղը ռազմաճակատ է, Ղարաբաղի ժողովուրդն ամենօրյա վտանգված ռազմաճակատում է գտնվում: Այնպես չէ, որ Ղարաբաղում ընդդիմություն չկա, և բոլորը սիրում են իշխանություններին, նրանք էլ իրենց խնդիրներն ունեն: Այնպես չէ նաև, որ Ղարաբաղի ժողովուրդը հիացած է մեր իշխանություններով: Բայց մենք միասնական ճակատ ենք կազմել ընդհանուր թշնամու դեմ, ու հիմա փորձել ղարաբաղցիներին մտցնել այս քաղաքական պայքարի մեջ, ուղղակի անհեթեթություն է և տարօրինակություն: Ընդհանրապես վերջերս Հայաստանում տարօրինակ բաներ են կատարվում, սա էլ դրանցից մեկն էր:-Հնարավոր չէ՞ր կանխել այդ իրադարձությունները, և ո՞վ է պատասխանատու այդ ամենի համար:-Այո, հարցերից մեկն էլ վերաբերում է դրան: Մի՞թե իշխանությունները հնարավորություն չունեին կանխատեսելու, թե ինչ կարող է լինել այդ ամենի հետևանքով: Եթե ինձ հարցնեին, իմ փորձից ելնելով՝ կասեի, որ մեծ հավանականությամբ ընդհարում լինելու է` այս կամ այն ձևով, և այդ ընդհարումը հարվածելու է ողջ հայ ժողովրդին: Իսկ այդ ընդհարումը նախևառաջ ստվեր գցեց Ղարաբաղի վրա՝ որպես ժողովրդավար պետության, ինչը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք դրանով ենք նաև պայքարում Ղարաբաղի համար: Բացի այդ, գաղտնիք չէ, որ այդ հայաստանցի-ղարաբաղցի խնդիրն այս տարիների ընթացքում ինչ-որ չափով առաջացել էր, ու հիմա այս դեպքերից հետո աննախադեպ աստիճանի հասավ:Հիմա ես ուզում եմ հարց տալ մեր իշխանություններին՝ ունե՞նք հետախուզություն, հակահետախուզություն, աշխատանք ռադիկալ խմբերի հետ, վերլուծական կենտրոն, որտեղ քննարկվի, թե ինչից ինչ կարող է լինել, որովհետև նման բաներ անընդհատ էլ լինելու են, երբեմն՝ բնական ճանապարհով, երբեմն էլ՝ դրսից հրահրված: Մենք ունե՞նք նման կանխարգելիչ կառույցներ: Իմ տպավորությամբ՝ ոչ: Վերցնենք Հանրային խորհուրդը: Օրինակ՝ հանրության շրջանում առաջացած վերջին դժգոհությունը՝ կապված «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ: Մենք դեռևս անցած տարի, երբ օրենքը նոր էր ընդունվել, հարցը քննարկել ենք, ասել ենք, թե սա ինչ հետևանքների կարող է հանգեցնել: Այդ հետևանքները եղան, ժողովուրդը ոտքի կանգնեց, նոր քայլեր ձեռնարկեցին: Օրինակները շատ են՝ ծննդաբերող կանանց նպաստների հետ կապված հարցը, Մաշտոցի պուրակի հարցը և այլն, և այլն: Լավ, Հանրային խորհուրդը մի կողմ թողնենք: Չէ՞ որ երկիրը պետք է ունենա անվտանգության խորհուրդ, դրան կից՝ վերլուծական կենտրոններ և այլն: Ես կարծում եմ՝ հնարավոր էր կանխել այս դեպքերը:-Այնուամենայնիվ, եղածը եղած է: Հիմա՞ ինչ է պետք անել, որպեսզի հետևանքներն առավել խոցելի չդարձնեն մեր երկու հայկական պետությունները:-Այո, ունենք այն, ինչ ունենք, և դա ամենևին էլ հօգուտ մեզ չէ, մենք շատ մեծ վնասներ կրեցինք այս ամենից, մանավանդ որ համարյա ռազմական իրավիճակում ենք գտնվում: Հայաստանն այսօր բավականին վտանգված վիճակում է, և ես կարծում եմ՝ պետք է մեծ անձնազոհությամբ և զսպվածությամբ վերաբերվել շատ հարցերի ու մտածել ապագայի մասին: Սակայն իմ ասածն ուղղված չէ միայն ընդդիմությանը, նույն չափով էլ ուղղված է իշխանությանը: Այնպես չէ, որ եթե երկիրը վտանգված է, ընդդիմությունն իրավունք չունի ձայն հանելու: Բայց կա եզր, որից այն կողմ ընդդիմությունը չպիտի անցնի, և կա եզր, որից այն կողմ իշխանությունը չպիտի անցնի:
04.02.2015            ավելին >>  
​ Վարչապետն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Հանրային խորհրդի անդամները վարչապետին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքներ, մասնավորապես, Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Կոթի և Բարեկամավան կատարած այցի մանրամասները, արձանագրված խնդիրներն ու տեղի բնակիչներին հուզող հարցերը:
27.12.2014            ավելին >>  
Վազգեն Մանուկյանը վերակենդանացնում է ԱԺՄ-ն. կշարունակի՞ նա ղեկավարել նոր ձևավորվելիք Հանրային խորհուրդը.1-ին լրատվական

Մի քանի ամսից, ավելի կոնկրետ` հունիսին լրանում է Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհրդի լիազորությունների ժամկետը: Կձևավորվի՞ նոր Հանրային խորհուրդ, թե՞ ոչ` դեռևս հայտնի չէ: Ամեն դեպքում, նոր Հանրային խորհուրդ ձևավորելու մասին օրենքի նախագիծը պատրաստ է: Այս՝ երկրորդ Հանրային խորհրդի ձևավորումը կկարգավորվի արդեն օրենքով: Իսկ մինչ այս, հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը ձևավորվեց Սերժ Սարգսյանի հրամանագրով` 2008 թվականի հուլիսին: Վազգեն Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ համաձայնություն կա, և նա ևս կողմ է արտահայտվել, որ նոր Հանրային խորհուրդը ձևավորվի օրենքով սահմանված կարգով: «Այս Հանրային խորհուրդը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Հիմա ինքը կարող է նորը ստեղծել: Պարզապես հիմա անհրաժեշտություն առաջացավ, որ այս նոր մարմնի ստեղծումը կարգավորվի օրենքով: Ինքը` նախագահը, գտնում է, որ ճիշտ է, որ այս նոր մարմնի գործունեությունը կարգավորվի օրենքով: Համաձայնություն կա, և կարծում եմ` մինչև հունիսի 2-ը «Հանրային խորհրդի մասին» օրենքը կընդունվի կամ չի ընդունվի: Դա արդեն ԱԺ-ն է որոշում»,- ասաց Մանուկյանը: Վերջինիս խոսքով` նոր Հանրային խորհուրդը որոշակիորեն տարբերվելու է դեռևս գործող խորհրդից: «Նոր նախագծում սկզբունքային տարբերությունն այն է, որ Հանրային խորհուրդը նախագահի կամ կառավարության նախաձեռնությամբ կարող է իր եզրակացությունը տալ ցանկացած օրենքի նախագծի կամ կառավարության որոշումների մասին: Դա բավականին հնարավորություններ է տալիս հասարակական տեսանկյունից հնչողություններ մտցնել տարբեր օրենքների ընդունման հարցում»,- նկատեց Մանուկյանը:
16.03.2014            ավելին >>  
Հանրային խորհրդի նախագահն անհնար է համարում Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում

Հայկական կողմը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ համանախագահների ջանքերը, հատկապես հրադադարը պահպանելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ռումինական AGERPRES լրատվական գործակալությանը տված հարցազրույցում,հաղորդում է lurer.com-ը : «Որպես նախկին պաշտպանության նախարար կարող եմ հավաստել, որ ամենավատ խաղաղությունը լավ է պատերազմից: Իսկ դրա վտանգը միշտ կա, որը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ ոչ միայն Հայաստան ի եւ Ադրբեջանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Ուստի մենք համաշխարհային հանրությունից եւ գործընկեր երկրներից, որոնց մեջ է նաեւ Ռումինիան, ակնկալում ենք այդ վտանգի գիտակցություն, իրավիճակի սթափ գնահատում եւ համապատասխան վարքագիծ»,- նշել է Մանուկյանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վարում են դրա մանդատն ունեցող երեք միջնորդ երկրները’ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, եւ, Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ, որեւէ այլ երկրի կողմից, հատկապես ԵՄ անդամ, ամենաճիշտ պահվածքը կլիներ հետեւել համանախագահների ընդհանուր դիրքորոշմանը: «Այս հարցում, երբեմն այստեղ ու այնտեղ արտահայտվող միակողմանի հայտարարությունները ոչ միայն վնաս են հասցնում բանակցային գործընթացին, այլեւ փչացնում երկկողմ հարաբերությունները»,-նկատել է նա:
13.03.2014            ավելին >>  
«Առանց տեսլականի, առանց իրար նկատմամբ վստահության, առաջ գնալ չենք կարող». Վազգեն Մանուկյան

Փետրվարի 28-ին ՀՀ Հանրային խորհուրդը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպել է ՀՀ վարչապետի և կառավարության որոշ անդամների հետ` քննարկելու հանրությանը հուզող մի շարք հարցեր:ՀԽ նախագահն իր խոսքում անդրադարձել է ոչ միայն սոցիալ-տնտեսական որոշակի հարցերի, այլև բարձրացրել պետության, հասարակության, հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող համընդհանուր խնդիրներ:Վազգեն Մանուկյանի ելույթը ներկայացնում ենք ստորև. «Հարգելիʹ պարոն վարչապետ, կառավարության անդամներ, գործընկերներՀայաստանն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մի մասը պահանջում է շուտափույթ լուծումներ: Մենք մեր կողմից այսօր կներկայացնենք մի շարք խնդիրներ, որոնք առաջ են քաշված հասարակության կողմից: Դրանց մի մասի վերաբերյալ Հանրային խորհուրդն ունի իր հստակ կարծիքը և լուծումներ է առաջարկում, և կան հարցեր, որոնք դեռ պահանջում են համատեղ մասնագիտական քննարկումներ:Բայց Հանրային խորհուրդը մտահոգված է ոչ միայն այդ որոշակի խնդիրների լուծմամբ. խնդիրներ լինելու են միշտ: Դրանց լուծման համար պետք են բանիմաց մասնագետներ, արդյունավետ կառավարություն, բայց հնարավոր չի լինի դրանք լուծել, եթե հասարակության շրջանում չկա համապատասխան մթնոլորտ` վստահություն, էներգետիկա, լավատեսություն: Նման պայմաններում խնդիրների լուծումը որևէ մասնագետի միջոցով հնարավոր չէ: Ցավոք, մեր կարծիքով, Հայաստանում այսօր այդպիսին է մթնոլորտը, և մենք կարծում ենք, որ իշխանության քայլերն էլ, ցավոք սրտի, միշտ չէ, որ նպաստում են այդ մթնոլորտի փոփոխմանը, ընդհակառակը` երբեմն նույնիսկ խորացնում են:Հասարակության մի մասի շրջանում, արդարացի թե ոչ արդարացի, տպավորություն է ստեղծվում, որ իրենց մասին մտածող չկա, իրենք մնացել են միայնակ, և բոլոր որոշումները, որ ընդունվում են, այս կամ այն ձևով իրենցից գումար վերցնելու նպատակ ունեն: Անկախ այն հանգամանքից, թե տնտեսական ինչ հեռանկարային խնդիրներ ու համակարգ է ներդրվում, ամեն մի որոշման մեջ փող վերցնելու գաղափարը կա, և դա կարծես դոմինանտ է որոշումների մեջ:Այդ տեսանկյունից ուզում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց վերաբերյալ մենք մեր կարծիքը հայտնել ենք և´ մամուլով, և´ նախագահի մոտ, և´ կառավարությունում: Դրանցից մեկը պարտադիր կենսաթոշակային համակարգին է վերաբերում: Ընդ որում, պետք է ասեմ` մեր քննարկումների ժամանակ մենք որպես մոդել դրական ենք գնահատել այդ համակարգը կենսաթոշակային հարցերը լուծելու համար:Բայց ի՞նչ էր առաջարկում Հանրային խորհուրդը: Մենք առաջարկում էինք, օրինակ, նվազեցնել 5% դրույքաչափը, սահմանված գանձումն իրականացնել հարկված աշխատավարձից, կամ եթե նույնիսկ 5% դրույքաչափը պահպանվի, 2014 թ. գանձումը սկսել 2%-ից` մինչև 2020 թ. այն աստիճանաբար հասցնելով 5%-ի (հնարավորություն տալով նաև այդ տարիների ընթացքում գնահատելու առաջարկվող մոդելի արդյունավետությունը): «Պարտադիր» բաղադրիչի մասով առաջարկում էինք, որ փոքր չափի աշխատավարձերի (ասենք` մինչև 80.000 դրամ) դեպքում գործատուն կամ պետությունը (եթե բյուջետային աշխատող է) ամբողջ ծավալով իր վրա վերցնի վճարումները, նշված չափից բարձր աշխատավարձի դեպքում (ասենք` 80.000-ից մինչև 150.000 դրամ), աստիճանաբար աշխատողի կողմից վճարումը մեծացնելով, հասցվի մինչև 5%-ի, 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը տարածել միայն 500.000-ի հատվածի վրա, իսկ դրանից բարձր հատվածի դեպքում թողնել աշխատողի կամավոր ցանկությանը:Այսինքն` մենք խոսում ենք ոչ թե մոդելի փոփոխման մասին, այլ մոդելն այնպես անելու, որ ընկալելի լինի հասարակության կողմից:Երկրորդ հարցը, որ բարձրացրել ենք, և անկեղծ ասած, չգիտենք, թե դրա պատասխանը որն է, «Զվարթնոց» օդանավակայանի աշտարակի հարցն է: Մենք շատ հստակ ենք հարցը դրել. չենք պնդում, որ դա պատմամշակութային արժեք է, ասում ենք` կա համապատասխան հանձնաժողով և կա ճարտարապետների կարծիք: Թող միասին քննարկեն, եթե այն համարվի պատմամշակութային արժեք, այդ դեպքում կգործի համապատասխան օրենքը: Սակայն այդ հարցը չի քննարկվել:
02.03.2014            ավելին >>  
Հայոց բանակի ստեղծման առաջին քայլերը

1991թ. մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե: Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստորագրած այդ թիվ 325 որոշմամբ` Նախարարների խորհրդին առընթեր Զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտեն կազմավորվեց որպես Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտե: Երբ Հայաստանի Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն ստեղծվեց, Հայաստանի Հանրապետությունը դեռևս Սովետական Միության կազմում էր: Կոմիտեն ստեղծվեց «Կոլցո» գործողությունը սկսվելուց չորս օր անց: Մոսկվայի ձեռնարկած «Կոլցո» գործողությունը Սովետական բանակի պատմության մեջ նրա մղած վերջին ներքին պատերազմն էր: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններում ու Հայաստանի սահմաններին խորհրդային բանակի ու ադրբեջանական միլիցիայի զինված ջոկատների դեմ կռվի դուրս եկան տեղացիները, նրանց օգնության մեկնած կամավորները: Դեռ 1990 թ.սեպտեմբերի վերջին, Մոսկվային հավատացնելով, թե իբր հասարակական կարգը պահպանելու համար, Նախարարների խորհուրդը հիմնել էր հայկական կանոնավոր բանակը սկզբնավորելիք առաջին գունդը` ներքին գործերի նախարարությանն առընթեր Հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ գունդը: Ներքին գործերի նախարարը Կառլոս Պետրոսյանն էր: 1990 թ. հոկտեմբերի 5-ին գունդն իր առաջին երդումը տվեց Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: (Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Մանուկյանն իր ողջույնի խոսքն ուղղեց գնդի մարտիկներին:) ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն գործեց մինչև 1992 թ.: Սովետական Միության պաշտոնական լուծարումից մեկ ամիս անց` 1992 թ. հունվարի 28-ին, կառավարության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ստեղծելու որոշմամբ, կոմիտեն լուծարվեց:
03.02.2014            ավելին >>  
«Որևէ գաղտնի հարց չի քննարկվում, աշխարհում ընդունված ձև է». Վազգեն Մանուկյանը «Գրիբոյեդով» ակումբի մասին f

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախի» հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց «Գրիբոյեդով» ակումբի, դրա մասնակիցների, քննարկման ձևաչափի, ինչպես նաև այդ քննարկումներին իր մասնակցության վերաբերյալ՝ անդրադառնալով ակումբի մասին մամուլում շրջանառվող հակասական լուրերին, թե իբր այն գործում է «կիսագաղտնի» և դրա անդամ է նաև Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով՝ իրեն հրավիրել են մասնակցելու ակումբի քննարկումներին անցյալ տարի, և տարվա ընթացքում մասնակցել է մի քանի հանդիպումների: «Բանավիճային ակումբ է, ոչ ֆորմալ, ազատ ձևաչափով՝ ճաշի սեղանի շուրջ: Որևէ գաղտնի հարց չի քննարկվում, պարզապես այդ հանդիպումները լրատվամիջոցներով չլուսաբանելու ներքին պայմանավորվածություն կա, որպեսզի մարդիկ ավելի ազատ արտահայտեն իրենց տեսակետները, լինեն ավելի անկաշկանդ, բաց բանավեճ ծավալեն»,- ասաց նա՝ նշելով, սակայն, որ տեղյակ չէ, թե երբվանից է ակումբը գործում: Մանուկյանն ասում է, որ մասնակիցների մեջ հիմնականում մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ են, գործարարներ, քաղաքագետներ, սակայն կազմն անընդհատ փոփոխվում է: «Ես, օրինակ, մի քանի հանդիպումների մասնակցել եմ, շատերի ժամանակ էլ զբաղված եմ եղել և հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու: Կան մարդիկ, որոնց միշտ ես տեսնում: Բացի այդ, մասնակիցներն էլ իրենց հերթին կարող են որևէ մեկին հրավիրել: Ունեմ ծանոթներ, որոնք երկու տարի առաջ մասնակցել են, հետո որոշ դադար են տվել, դուրս են մնացել հրավիրյալների ցանկից, բայց եթե ուզենան` կարող են նորից մասնակցել: Այսինքն` ազատ, ճկուն ակումբ է, հատուկ անդամներ չկան»: Վազգեն Մանուկյանը, օրինակ, մասնակցել է քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի հետ հանդիպմանը, որի հետ քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր, այդ ընթացքում սուր բանավեճեր են ծավալվել իր ու Կուրղինյանի միջև: Մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հետ հանդիպմանը, որը բավականին հետաքրքիր է անցել: Ըստ Մանուկյանի` երիտասարդ նախարարը բավական լավ տպավորություն է թողել որպես ոչ սովորական չինովնիկ, որպես իսկական մշակույթի մարդ, մտածող մարդ: Սովորաբար, քննարկումները վարում է ակումբի հիմնադիր, հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը, սակայն նա քննարկումներից մեկին մասնակցել է նաև գլխավոր հրավիրյալի կարգավիճակով, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության ղեկավար։ Մանուկյանն այդ հանդիպմանը նույնպես մասնակցել է: ՀԽ նախագահը բավականին հետաքրքիր ու կարևոր է համարում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ հանդիպումը: Նշենք, որ այդ ինստիտուտը մեծ հեղինակություն ունի ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում: Այն տասնյակ տարիներ քաղաքագետներ ու դիվանագետներ է պատրաստել Խորհրդային միության երկրների համար, այժմ էլ Ռուսաստանի համար է պատրաստում: Ի դեպ, Փենսիլվանիայի համալսարանի կողմից այդ հաստատությունը համարվել է 2013 թվականի աշխարհի տասը լավագույն համալսարանական գիտավերլուծական կենտրոններից մեկը:
31.01.2014            ավելին >>  
Հանրային խորհրդում 2013-ին քննարկված ամենաթեժ ու կարևոր հարցերը f

2013 թվականը հասարակական, քաղաքացիական կյանքում բուռն էր: Հանրությունը շատ հարցերի շուրջ ինքնակազմակերպվեց և հանդես եկավ միասնական դիրքերից` պաշտպանելով սեփական շահերը: Հանրային խորհուրդը, որը ստանձնել է իշխանության և հասարակության միջև յուրօրինակ կամրջի դեր, բարձրացված բոլոր հարցերին արձագանքեց` ՀՀ նախագահին ու կառավարությանը ներկայացնելով հանրության մտահոգությունները, ինչպես նաև իր դիրքորոշումն ու առաջարկները: Տարվա առաջին ամենակարևոր քննարկումը Հանրային խորհրդում ՄԱԿ-ի գրասենյակները Եվրոպայից Ստամբուլ հնարավոր տեղափոխման հարցն էր, որը խիստ մտահոգիչ է Հայաստանի համար և լուրջ խոչընդոտներ կարող է առաջացնել: Հանրային խորհուրդը հարցը քննարկեց նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ, որի ընթացքում ուրվագծվեցին մի շարք քայլեր ու գործողություններ, որոնք անհրաժեշտ է իրականացնել` միջազգային հարթակում պաշտպանելու Հայաստանի շահերը և կանխելու նման կարևոր կառույցները Թուրքիա տեղափոխելու մտադրությունը: Այնուհետև ՀԽ օրակարգի առանցքում հայտնվեցին Հայաստանի քաղավիացիայի խնդիրները: Մինչ Հանրային խորհուրդը քննարկումներ կիրականացներ և հանդես կգար առաջարկներով, թե ինչպես կարելի է փրկել քաղաքացիական ավիացիան և ազգային ավիափոխադրողին, հայտնի դարձավ «Արմավիա» ավիաընկերության սնանկացման լուրը: Խորհրդում տեղի ունեցան մի շարք քննարկումներ` շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ: Չընդդիմանալով օդի ազատականացման գաղափարին` միաժամանակ Հանրային խորհուրդն անհրաժեշտ համարեց տեղական ավիափոխադրողներ ունենալը, որը չավարտված պատերազմ ունեցող երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Կարևորվեց նաև այդ ավիափոխադրողների միջև մրցակցային պայմանների ապահովումը: Խորհուրդը գտավ, որ հարկավոր է կիրառել ոլորտի ազատականացման փուլային տարբերակը և մշակել ու վավերացնել Օդային օրենսգիրք: Հուլիս ամսին Հանրային խորհուրդը հանդիպեց Հանրապետության նախագահի հետ` ներկայացնելով մի շարք մտահոգիչ հարցեր, որոնցից էին, օրինակ, հայ-ռուսական հարաբերությունները` Ռուսաստանին զենք վաճառելու համատեքստում, արտագաղթի խնդիրը, Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների և ժառանգության պահպանումը` Ծածկած շուկայի և Հանրապետության հրապարակի վերակառուցման հիմնախնդիրների ֆոնին և այլն:
07.01.2014            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
511586
502503