ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվարի 6-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հյուրընկալվել էր «Տաթեւ» հանրակրթական դպրոցում, որտեղ ուսուցչական կոլեկտիվի եւ դպրոցի սաների ջանքերով ներկայացվեց բանակի օրվան նվիրված բավական գեղեցիկ եւ հետաքրքիր մի միջոցառում

«Այսօր մեր դպրոցում են անձինք, որոնք իրենց ներդրած նշանակալի ավանդով ու անսահման նվիրումով հարստացրել են հայոց բանակի տարեգրությունը: Ականավոր քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի ազգանվեր գործունեությունից ցանկանում եմ ընդամենը հիշատակել մեկ իրողություն: Երևի քչերին է հայտնի, որ Վազգեն Մանուկյանը հայոց բանակի հիմնադիրն է: Նա պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է այն ծանր ժամանակաշրջանում, երբ Արցախը համարյա կորսված էր, և արցախյան ձեռքբերումները, նվաճումներն ու հաղթանակները մեծապես կապվում են նրա՝ մեկամյա պաշտոնավարության հետ: Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ է ձևավորվել Հայաստանի Հանրապետության կանոնավոր բանակը, որը հաղթանակների շքերթով ազատագրեց արցախյան տարածքները և դարձավ մեր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը»: Դպրոցականներին այսպես ներկայացրեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին «Տաթեւ» դպրոցի տնօրեն տիկին Օֆելյա Պետրոսյանը:
 
Միջոցառման ընթացքում երեխաները բանաստեղծություններ ընթերցեցին հայ դասականներից, երգեցին ազգային ազատագրական պայքարի ընթացքում ծնված մեր երգերը ու պարեցին ազգային պարեր:
 
Միջոցառման վերջում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանը, ուսուցչական անձնակազմին եւ երեխաների ծնողներին` նրանց մաղթելով հաջողություն ազգային սերունդ դաստիարակելու գործընթացում: Միաժամանակ Վազգեն Մանուկյանը կոչ արեց երեխաներին լավ սովորել, քանզի հայերը Արցախյան պատերազմում հաղթել են ոչ միայն թնդանոթ կրակելով, այլ իրենց գիտական պատրաստվածությամբ եւ ազգային կրթությամբ: 
Վերջում տաթեւցիները հյուրերին նվիրեցին իրենց ձեռքի պատրաստած հուշանվերները:
 
     
  ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
06.02.2008          
Փետրվարի 12-ին Գյումրիում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը

     Երեշքաբթի օրը` փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին, Գյումրու «Արաքս» հյուրանոցի մեծ դահլիճում  տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի եւ նրան աջակցող կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը գյումրեցիների հետ:
     «Արաքս» հյուրանոցի հասցեն է` Գյումրի, Գորկու փողոց 31:  
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
06.02.2008          
Փետրվարի 9-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հրավիրում է դասական երաժշտության երեկոյի

     Շաբաթ օրը` փետրվարի 9-ին, ժամը 17:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի աջակցությամբ տեղի կունենա «Romanza» դաշնամուրային տրիոյի համերգը: Ծրագրում կհնչեն Մոցարտի, Դեբյուսիի, Չայկովսկու, Տարիվերդիեւի, Պիացցոլլայի, Վիլյամսի, Լակալյեի, Գրեւերի, Չիլեայի ստեղծագործությունները:
Համերգի վերջում ելույթ կունենա ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
06.02.2008          
Փետրվարի 9-ին Վանաձորում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանրահավաքը

     Շաբաթ օրը` փետրվարի 9-ին, ժամը 14:00-ին, Վանաձորի «Արցախ» պուրակում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի եւ նրան աջակցող կուսակցությունների ներկայացուցիչների հանրահավաքը:  
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
06.02.2008          
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը պատրաստ է պատասխանել երիտասարդների հարցերին

     Փետրվարի 8-ին, ժամը 17:00-ին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության գրասնեյակում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպելու է երիտասարդների հետ եւ պատասխանելու է նրանց հարցերին: Նշենք, որ այս նախաձեռնությունը պատկանում է վերոնշյալ հասարակական կազմակերպությանը:  
     «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության գրասնեյակի հասցեն է Վաղարշյան 24, բնակարան 86:
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
06.02.2008          
Վեց կուսակցությունների համաժողովը

Փետրվարի 6-ին, ժամը 19:00-ին, «Անի» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին աջակցող վեց կուսակցությունների համաժողովը:       
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
05.02.2008          
ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ

Փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին, «Ուրբաթ» ակումբի հյուրն է լինելու ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի պետ Սամվել Շահինյանը:
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի  լրատվական ծառայություն
05.02.2008          
Ի գիտություն

     Փետրվարի 5-ին, ժամը 21:20-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն է լինելու ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը:  
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
05.02.2008          
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը մշակույթի գործիչների եւ արվեստագետների հետ կայացավ

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը շարունակում է հանդիպել հասարակության տարբեր շերտերի հետ` վերջիններիս ոլորտ առ ոլորտ ներկայացնելով իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները:
Փետրվարի 4-ին Վազգեն Մանուկյանը հանդիպեց մշակույթի գործիչների եւ արվեստագետների հետ, որոնց էլ ներկայացրեց իր նախընտրական ծրագրի մշակութային հատվածը: Քննարկումն անցավ բավական հետաքրքիր հարցադրումների եւ մտահոգությունների մթնոլորտում: ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը վստահեցրեց, որ առաջիկայում, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, դարձյալ հանդիպելու է նրանց հետ եւ իրենք միասին են փորձելու հաղթահարել մշակույթի ոլորտի խոչընդոտները:
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի այս հանդիպման ելույթին կարող եք ծանոթանալ ժամեր անց:
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի
լրատվական ծառայություն
04.02.2008          
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպելու է

Փետրվարի 5-ին, ժամը 11:30-ին, ԱԺՄ գրասենյակում հյուրընկալվելու են ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի ներկայացուցիչները: Նրանք հանդիպելու են ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի
լրատվական ծառայություն  
04.02.2008          

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
481259
477592