ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը

«Ամեն մի խաղաղ տարի մեզ համար Աստծո պարգև է»

Այս օրերին դարձյալ ազգովի ևս մեկ տարի պատմության գիրկն ուղարկելու, անցնող տարին վերլուծելու գործին ենք լծված: Մինչ տիկնայք ջանասիրաբար ամանորի ճոխ սեղան ունենալու փնտրտուքի մեջ են, իշխանավորներն ու բազմազբաղ քաղաքական գործիչները, ավանդույթի համաձայն, ծանրութեթև են անում անցնող տարվա արածն ու չարածը և գալիք ընտրական տարվա պլաններ մշակում: Թեև տարին նոր է սկսվում, բայց դժվար չէ կռահել մեր ազգընտիր պատգամավորների` Ձմեռ պապին ուղղված նամակ-խնդրանքի բովանդակությունը` կրկին պատգամավոր դառնալ: Ինչևէ, անցնող տարին վերլուծենք Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան հետ: – Պրն Մանուկյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին Ձեզ համար և երկրի համար: Ի՞նչ շահեցինք ու ի՞նչ կորցրեցինք: - Մեր ընտանիքի համար վատ տարի չէր: Առանձնապես չէր տարբերվում մյուս տարիներից: Ինչ վերաբերում է երկրին, լավ էր, որ պատերազմ չեղավ, որովհետև ամեն մի խաղաղ տարի մեզ համար Աստծո պարգև է: Որոշ դրական փոփոխություններ նկատել եմ, այնուամենայնիվ, մենք տնտեսական խոր ճգնաժամ ենք ապրում, որն ազդում է մարդկանց վրա, նպաստում արտագաղթին, որը սարսափելի է մեր փոքր երկրի համար: Չնայած այդ աստիճան մեծ չէ, ինչպես հաճախ ներկայացվում է մամուլում, բայց դա առկա է: Իսկ եկող տարվանից, անկեղծ ասած, լավ բան եմ սպասում: - Անգամ եթե տարին ընտրակա՞ն է: - Ընտրությունները միշտ էլ լարվածություն են առաջացնում, բայց ԱԺ-ի ընտրությունները երբեք երկրի ներսում մեծ փորձություններ չեն բերում: Թեև մեծ պայքար է գնում, բայց ոչ ավելին, քան նախագահականն է ենթադրում, երբ երկու-երեք թեկնածու են պայքարում: Հայաստանի բոլոր կետերում պայքար է մղվում, երբեմն, ցավոք սրտի, ոչ մաքուր: Հուսանք, որ նոր Ազգային ժողովն ավելի լավ կազմ կունենա, քան նախորդն էր: Ավելի մաքուր, ավելի պրոֆեսիոնալ: - Շահերի բախումներ, ըստ էության, առկա են ամենուր, նաև մեր ներքաղաքական զարգացումներում: Այդ առճակատումները, Ձեր համոզմամբ, ի՞նչ հետևանքներ կունենան գալիք ընտրություններում: - Շահերի բախում միշտ լինում է, ողջ աշխարհում: Որ հաճախ փաստում ենք, թե միասնական ժողովուրդ ենք, չի նշանակում, որ շահերի բախում չպետք է լինի: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս քաղաքակիրթ, օրինական խողովակի մեջ մտցնես, որովհետև երբեք չես կարող խուսափել այդ բախումից, երբ աշխատավորի և գործատուի, արտահանողի և ներկրողի հակասություն կա: Այն առկա է աշխարհի բոլոր երկրներում, բայց կա նաև մի միացնող կաղապար, որը հայերիս մեջ էլ կա: Բայց մեր ցավն այն է, որ երբեմն այդ շահերի պայքարն անօրինականության է հանգեցնում: Դրա դեմ արդեն պետությունը պետք է պայքարի: Այդ դերը պետությունն այսօր այնքան էլ լավ չի կատարում: - Համահայկական մի կարևոր խնդիր նաև ունենք` չափազանց պատասխանատու: ԼՂ կարգավիճակի հարցը, որը թվում էր, թե արցախցին մեկընդմիշտ լուծել է իրեն պարտադրված պատերազմով: Բայց արի ու տես, որ դիվանագիտությունը մեզ այլ քայլեր է պարտադրում, որի սայլն արդեն 18 տարի է, ինչ տեղից չի շարժվում, թեև ասում են, որ ժամանակը մեր օգտին է գործում: Դեռ որքա՞ն պիտի սպասենք, ի՞նչ լուծում եք տեսնում: - Գիտե՞ք, խնդիրն ինչ-որ տեսանկյունից լուծված է: Ղարաբաղը չի կարող բանակցությունների միջոցով կորցնել իր անկախությունը և մտնել Ադրբեջանի կազմի մեջ: Ադրբեջանը կհամաձայնի՞ Ղարաբաղի անկախությանը, եթե այո, ապա լուրջ բանակցություններ կսկսվեն փախստականների, սահմանների հստակեցման վերաբերյալ: Բայց այդ բանակցությունները շատ հեռու են, որովհետև, եթե Ղարաբաղն իրեն պարտադրված պատերազմում արդեն հաղթել է, և հիմա նոր սերունդ է այնտեղ ապրում, որն ի ծնե արդեն սովոր է անկախությանը, ո՞վ պետք է ստորագրի մի փաստաթուղթ, որով կորցնեն այդ անկախությունը: Դա անհնար է: Նաև խելքին մոտ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կընտելանա Ղարաբաղը իրենցը չլինելու մտքի հետ: Դա նշանակում է, որ մոտ ժամանակներում որևէ քաղաքական լուծում չի լինելու: Հետևաբար, Ադրբեջանը, դա շատ լավ գիտակցելով, շարունակ պատերազմի մասին է խոսում: Բայց պատերազմելու համար շատ մեծ ուժեր են պետք, որովհետև հարձակվող կողմը երեք անգամ ավելի մեծ ուժ պիտի ունենա, որն Ադրբեջանը ոչ միայն այսօր, այլև մոտ ժամանակներս էլ չի ունենա: Ուստի մրցակցությունն արդեն տնտեսության ոլորտ կտեղափոխվի: Գուցե տասնյակ տարիներ պահանջվեն, բայց միայն տնտեսապես զարգացած երկիրը կկարողանա քաղաքական մեծ դիվիդենտներ ստանալ, ողջ աշխարհում ընկալելի լինել և վերջնականապես ինչ-որ իմաստով խնդիր լուծել: - Տարեվերջն ամփոփիչ եզրագիծ է բոլորի համար: Անշուշտ, իր արածն ու չարածն ամփոփելու փորձ կանի նաև Հանրային խորհուրդը, որի կենսագրությունը, եթե չեմ սխալվում, սկսվել է 2009-ից: Ընդհանուր առմամբ, ի՞նչ գցեցիք մաղին: - Հանրային խորհուրդը մի նոր ինստիտուտ է, որը ստեղծվեց 2009-ին: Մինչ անկախությունը մենք ունեցել ենք դաշնակցական և կոմունիստական կառավարություններ, մի քիչ կեղծ Գերագույն խորհուրդ, բայց երբ անկախացանք, կրկին կառավարություն և բավական լուրջ խորհրդարան ունեցանք, բայց ոչ Հանրային խորհուրդ: Խոսքը կատարելագործման մասին է: Հայաստանում Հանրային խորհուրդ գոյություն չի ունեցել: Եվ սկզբում թվում էր, թե դա շինծու մի բան է, ստեղծվել է իրավիճակի թելադրանքով, ոչ թե մտածված: Պարզվեց, որ աշխարհի 60 երկիր ունի այդ կառույցը, ընդ որում, ինչպես եվրոպական զարգացած երկրներ Ֆրանսիան, Իսպանիան, Հունաստանը, Իտալիան, այնպես էլ լատինաամերիկյան, աֆրիկյան շատ երկրներ: Անգամ ոչ այնքան ժողովրդավար երկրներ, ինչպիսին, օրինակ, Չինաստանն է: Հանրային խորհուրդ կա նաև Ռուսաստանում: Պարզվեց, որ դա շատ կարևոր ինստիտուտ է, որը բնորոշ է ցանկացած զարգացող պետությանը, որում ժողովրդավարության, հասարակայնության շահերի ամենօրյա պայքարի ձգտում կա: Այն մի մշտական խողովակ է թե° իշխանություն-հասարակություն երկխոսության, թե° հարցեր լուծելու համար: - Եվ դա հաջողվո՞ւմ է: - Ինչքան էլ երբեմն հպարտանում ենք մեր աշխատանքով կամ երբեմն թերահավատ ենք, միևնույնն է, երկու տարվա ընթացքում ինստիտուտը լրիվ կայանալ չէր կարող: Բայց մենք արդեն գիտենք, թե ինչ է պետք անենք ապագայում:
02.01.2012            ավելին >>  
«Եթե իմանամ այդպես կլինի, համաձայն եմ ցանկացած մահի». Վ. Մանուկյան

ՀՀ հանրային խորհդուրդն այսօր ամփոփեց 2011 թվականի գործունեության արդյունքները` միաժամանակ ներկայացնելով իր գործունեության երկուսուկես տարվա ընթացքում հասարակության ուշադրության կենտրոնում եղած խնդիրների վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկները: Հանրային խորհուրդն այս տարիներին եկել է այն եզրահանգման, որ չնայած դատական համակարգում իրականացված որոշ բարեփոխումներին` այդ համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը գրեթե բացակայում է, ուստի պետք են արմատական փոփոխություններ: «Մի երկիր, որտեղ դատական համակարգի նկատմամբ հավատ չկա, չի կարող զարգագնալ ոչ բիզնեսը, ոչ քաղաքականությունը, ոչ էլ որևէ այլ բան»,-նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը,-նախ, պետք է վերանայել կադրերին. մարդիկ, որոնք այդ համակարգում աշխատում են, պետք է լինեն ազնիվ, պարկեշտ և պրոֆեսիոնալ: Բացի այդ, դատավորները հնարավորինս պետք է անկախ և ազատ լինեն»: Երկրորդ խնդիրը, որը Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում է եղել, Հայաստանի հանքերի վիճակն է. հանքերը վաճառվել են ոչ ճիշտ ձևով և արդյունավետ չեն շահագործվել: Հանրային խորհրդի որոշ անդամներ, անգամ, եկել են այն համոզման, որ պետք է վերանայել հանքերի սեփականաշնորհման կարգը` ընդունելով օրենք հանքերն ազգայնացնելու մասին: Հանրային խորհուրդը ակտիվ զբաղվել է նաև գյուղատնտեսության հարցերով` բավականին արդյունավետ համագործակցելով գյուղատնտեսության նոր նախարարի հետ և որոշակի դրական արդյունք արձանագրելով: Հիմնական գաղափարը, որ այս ոլորտում ՀԽ-ն առաջ է տանում, հետևյալն է. գյուղատնտեսությունը պետք է լինի ոչ թե մի քանի հարուստների, այլ գյուղացիության ձեռքում: Այստեղ էլ առաջ է գալիս նաև կոոպերացիայի գաղափարը, որը տարածված է Եվրոպայի շատ երկրներում: Սակայն Հանրային խորհդրի նախագահը հողի մասնավոր սեփականության դրական օրինակ էլ մատնանշեց` սփյուռքահայ գործարար Էռնեկյանի կողմից հսկայական չոր տարածքները խաղողի այգիների վերածելու մեծ և արդյունավետ աշխատանքը: Մանուկյանը նաև նկատեց, որ Էռնեկյանի խաղողի այգիների կողքին հսկայական տարածքներ են գնել նաև շատ այլ հարուստներր, որոնք հողը չեն էլ օգտագործում: «Ես կարծում եմ` պետք է օրենք ընդունել, որ եթե մարդը 10-20 հեկտարից ավելի հող է գնել և չի օգտագործում, պետք է նրանից հետ վերցնել, որովհետև չի կարելի թողնել, որ մեկը հողը գնի և սպասի, մինչև գները բարձրանան, վաճառի»,-ասաց նա: Հանրային խորհուրդը հետևել է նաև գիտության ոլորտում իրականացվող տեղաշարժերին` մասնավորապես գիտության ֆինանսավորման հետ կապված, սակայն եզրակացրել, որ պետք են կտրուկ փոփոխություններ ոչ միայն գումարի չափի, այլև ֆինանսավորման ձևի առումով: Ինչ վերաբերում է կրթությանը, ապա բարձրացվել են դասագրքերի վերանայման հարցը, բուհական համակարգի բարեփոխումների ընթացքը, հետբուհական կրթության կազմակերպման հարցերը: «Կարծում ենք, որ շատ ու շատ դասագրքեր պետք է փոխվեն,-ասաց Մանուկյանը,-օրինակ, Հայ ժողովրդի պատմության դասագիրքը երեխային պետք է տա ճշգրիտ գիտելիքներ, բայց միևնույն ժամանակ սեր և հպարտություն արթնացնի իր երկրի, ժողովրդի և պատմության հանդեպ, սակայն այսօր դասագրքերն այդ դերը չեն կատարում»: Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությանը, ապա Հանրային խորհրդին ամենաշատը մտահոգել է տնտեսության մենաշնորհային դիրքը, պաշտոնյաների` բիզնես ոլորտում ներգրավված լինելը: «4-5 հոգի վերցրել են տնտեսության տասնյակ ոլորտներ, չկա մրցակցություն, կա գների աճ, չինովնիկներն ունեն հսկայական սեփականություն և բիզնես,-թվարկեց Հանրային խորհդրի նախագահը,-եթե մենք դա չվերացնենք, առողջ մրցակցություն չմտցնենք, ապա որևէ բանի չենք հասնի, իսկ մեր առջև ճգնաժամն է և Ղարաբաղի չլուծված հարցը»: Ըստ Մանուկյանի, մեր ռազմաճակատը հիմա ոչ թե Ղարաբաղում է, այլև տնտեսության, գիտության, մշակույթի, երեխաների դաստիարակության մեջ:
28.02.2012            ավելին >>  
Վարչապետը կարևորեց Հայաստանի և Հունաստանի հանրային խորհուրդների համագործակցությունը

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամներին, որոնք Հայաստանի հանրային խորհրդի հրավերով երկօրյա այցով գտնվում են Հայաստանում` համագործակցության համաձայնագիր ստորագրելու նպատակով: Տիգրան Սարգսյանը կարևորեց Հայաստանի Հանրային խորհրդի միջազգային համագործակցությունն ու փորձի փոխանակումը. «Հանրային խորհուրդը մեր իրականության մեջ նոր ինտիտուտ է և առաջին քայլերն է անում,-ասաց նա,-տեսնում ենք, որ այն հասարակությանը հուզող հարցերի քննարկման ոլորտում կարող է կարևոր դեր ունենալ»: Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը նշեց, որ Հունաստանը` որպես ԵՄ անդամ պետություն, պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին:
23.03.2012            ավելին >>  
Հանրային խորհրդի արդյունավետությունը կախված է նրա լիազորություններից և պետական կառույցների պատրաստակամությունից

Տարին սկսվեց հասարակությունը ցնցող մի շարք իրադարձություններով. Մաշտոցի պուրակի կրպակապատում, «Հրազդան» մարզադաշտի ոչ թույլատրելի հատվածում առևտրի կենտրոնի կառուցում, Երևանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված Ծածկած շուկայի քանդում և այլն: Այս հարցերը պայքարի տարբեր եղանակներով բարձրաձայնվեցին հասարակության տարբեր խմբերի կողմից: Վերահաստատվեց այն միտքը, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման միտում է նկատվում, և հանրությունն այլևս չի հանդուրժում իր իրավունքների բացահայտ ոտնահարումը: Հանրային խորհուրդը, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում ներկայացնելը, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ծառացած խնդիրները վեր հանելն ու քննարկելը, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելը թե՛ պետական մարմիններին և թե՛ հասարակությանը, անցավ իր գործառույթների կատարմանը՝ կազմակերպելով հանրային քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և հանդես եկավ մասնագիտական լուրջ առաջարկներով: Թե որքանով ընդունվեցին այդ առաջարկները, այլ հարց է. «Հանրային խորհուրդները եվրոպական երկրներում ունեն իրենց դասական դերը,- նշում է Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանը,- դրանք կատարում են սոցիալական երկխոսության, համերաշխության դեր: Դա մի հրապարակ է, որտեղ բերվում են բոլոր վեճերը՝ կապված պետություն-քաղաքացի, պետություն-հասարակական կազմակերպություններ, պետություն-արհմիություններ, արհմիություններ-գործատերեր և այլ հարաբերությունների հետ, որոշակի լուծումներ գտնելով այդ դաշտում: Գոնե հինգից չորսի դեպքում լուծումներ առաջարկվում են, և մարդիկ դուրս չեն գալիս փողոց՝ միտինգների, սոցիալական լարվածությունն էլ նվազում է»: Ըստ Բարխուդարյանի, նման երկրներում Հանրային խորհուրդները լուրջ դերակատարում և ազդեցություն ունեն, քանի որ նրանց լիազորությունների շրջանակն էլ մեծ է: Մեզ մոտ դեռևս Հանրային խորհուրդը կայացման ճանապարհին է, մյուս կողմից` կայացած չեն այն կառույցները, որոնք փոխշահավետորեն պետք է համագործակցեն Հանրային խորհրդի հետ. արհմիություններ, տարբեր պետական կամ մասնավոր կազմակերպություններ ու միություններ:
22.06.2012            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
491440
487529