ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երիտասարդները վստահեցնում են, որ մարզերում ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը սպասված թեկնածու է և նրա ձայնը վճռորոշ է իրենց ընտրության համար



 
Փետրվարի 2-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի կենտրոնական շտաբի երկու տասնյակից ավել երիտասարդ ներկայացուցիչներն իրենց երկրորդ շրջայցն են անցկացրել հանրապետությունում: Այս անգամ նրանց հետ է եղել նաեւ ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: Երթուղին ընդգրկել է Ապարան, Սպիտակ, Վանաձոր քաղաքները, ինչպես նաեւ այս քաղաքներին հարակից գյուղերը` Ջամշլու, Լճաշեն, Վահագնի եւ այլն:
03.02.2008            ավելին >>  
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը առաջիկայում հանրահավաքային եւ դահլիճային հանդիպումներ է ունենալու տարբեր մարզերում

     Փետրվարի 3-ին ԱԺՄ գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբերի պատասխանատուների հավաք: Միջոցառման ընթացքում որոշվել է հանրահավաքներ անցկացնել տարբեր մարզերում եւ հատկապես մեծ քաղաքներում: Միաժամանակ որոշվել է փորձել հանդիպումներ իրականացնել հանրապետության տարբեր բուհերում:
     Բացի այս, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պատասխանատուներին բաժանվել է նոր քարոզչական նյութեր, ինչպես նաեւ հանձնարարություն է տրվել ամբողջացնել Վազգեն Մանուկյանի վստահված անձերի ցուցակները:  
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
03.02.2008          
Փետրվարի 4-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպելու է մշակույթի գործիչների հետ

     Երկուշաբթի օրը` փետրվարի 4-ին, ժամը 17։00-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Կոմբայն» սրահում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի իր նախընտրական ծրագրում տեղ գտած մշակութային ոլորտին առնչվող առաջարկություններն ու պատկերացումները։ Միաժամանակ քննարկման ընթացքում Վազգեն Մանուկյանը կպատասխանի մշակույթի գործիչներին հետաքրքրող հարցերին։  
     Հանդիպումը լուսաբանման ենթակա է։ 
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
03.02.2008          
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Կիրակի օրը` փետրվարի 3-ին, ժամը 13:00-ին, ԱԺՄ գրասենյակում տեղի է ունենալու ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբերի պատասխանատուների հավաք:

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի
լրատվական ծառայություն

01.02.2008          
Փետրվարի 2-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը լինելու է «Եվրոպոլիս» հաղորդաշարի հյուրը

Փետրվարի 2-ին, ժամը` 18:00-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում «Եվրոպոլիս» հաղորդաշարի հյուրն է լինելու ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Հաղորդաշարը շուրջ 40 րոպե տեւողությամբ ընթանալու է ուղիղ եթերում:

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի
լրատվական ծառայություն

01.02.2008          
Վաղը ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպելու է էկոլոգների հետ

Հինգշաբթի օրը` հունվարի 31-ին, ժամը 17:00-ին, «Անի» հյուրանոցի «Անի» սրահում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպելու է էկոլոգների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են էկոլոգիական խնդիրներին առնչվող հարցեր:
 
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի
լրատվական ծառայություն
 
30.01.2008          
Չորեքշաբթի օրը` հունվարի 30-ին, «Հ2» հեռուստաընկերության եթերում կլինի ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը

Չորեքշաբթի օրը`հունվարի 30-ին, ժամը 16:30-ին, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հյուրընկալելու է «Հ2» հեռուստաընկերությանը: Վազգեն Մանուկյանը ուղիղ եթերում կպատասխանի հեռուստալրագրողի հարցերին:    
 
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի
լրատվական ծառայություն
 
29.01.2008          
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումները շարունակվում են

Հինգշաբթի օրը` հունվարի 31-ին, ժամը 11:00-ին, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը ԱԺՄ գրասենյակում հյուրընկալելու է ԵԱՀԿ դեսպանին: Քննարկվելու են ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր:
Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ:   
 
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի
լրատվական ծառայություն
 
29.01.2008          
Հինգշաբթի օրը` հունվարի 31-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության հյուրն է լինելու ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի պետ` Սամվել Շահինյանը

Հինգշաբթի օրը` հունվարի 31-ին, ժամը 21:20-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» հաղորդաշարի հյուրն է լինելու ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի պետ` Սամվել Շահինյանը:  
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի
լրատվական ծառայություն
29.01.2008          
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպելու է ԵԱՀԿ դիտորդական խմբի ղեկավարության հետ

Վաղը` հունվարի 30-ին, ժամը 11:55-ին, «Երեւան» հյուրանոցում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպելու է Հայաստան ժամանած ԵԱՀԿ դիտորդական խմբի ղեկավարության հետ: Քննարկվելու են Հայաստանի ընտրական գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:    
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի
լրատվական ծառայություն
29.01.2008          

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
492125
488203