ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը

Վազգեն Մանուկյանի կոչը` ՀՀ նախագահին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Անկախ»-ի խնդրանքով մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխելու փաստը, նշեց, որ իր գնահատականները համընկնում են Հանրապետության նախագահի հնչեցրած գնահատականներին և հանրային խորհրդի տարածած հայտարարությանը: Սակայն, որպես քաղաքական գործիչ և ԱԺՄ նախագահ, նա ավելացրեց, որ 3 կետից բաղկացած կոչ ունի` ուղղված Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին. «1-ին` դադարեցնել բանակցություններն Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, 2-րդ` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և 3-րդ` Հայաստանի ու Ղարաբաղի միջև կնքել ռազմական դաշինք»,-ասաց նա:
01.09.2012          
Վազգեն Մանուկյան. «Ես գտնում եմ, որ Օսկանյան Վարդանն իրեն սխալ է պահել, պիտի ասեր ներողություն»

Այսօր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր եւ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրերի մեջ մեծ տարբերություն կա. «Նմանությունը գիտեք ինչումն է՝ ես էլ եմ քաղաքական գործիչ, Օսկանյան Վարդանն էլ է քաղաքական գործիչ, երկուսին էլ զրկել են անձեռնմխելիությունից: Բայց մեզ շատ պարզ բանի համար են զրկել: Ընտրությունների ժամանակ մենք հաղթեցինք, մենք այնտեղ չափառ ջարդեցինք, կռիվ եղավ, այսինքն՝ զուտ քաղաքական խնդիր էր: Այս դեպքում հիմքում ընկած է նաեւ ֆինանսական հարց: Ես որպես դատավոր չեմ ուզում խառնվել հիմա՝ ո՞վ էր ճիշտ, ով ճիշտ չէր, բայց քաղաքական դաշտում միշտ էլ այդ ֆինանսական հարցերի համար այդպիսի պրոբլեմներ լինում են: Շիրակի հետ էլ եղավ, Գերմանիայի կանցլերի հետ էլ եղավ, Բերլուսկոնիի հետ էլ էր լինում: Բոլոր քաղաքական գործիչների հետ այդ ֆինանսական հարցերը հիմնականում կապված են լինում ընտրություններին ոչ օրինական գումարներ վերցնելու եւ նման թեմաներով, ստանդարտ մի դաշտ է: Իմը ստանդարտի մյուս դաշտից էր, բայց նմանությունը միայն այն է, որ քաղաքական գործչին զրկեցին անձեռնմխելիությունից: Նմանությունը միայն դա է»:
12.10.2012            ավելին >>  
Վազգեն Մանուկյան. Եթե չես առաջարկում նոր տնտեսական զարգացման ծրագիր, արտագաղթի մասին խոսելը իմաստ չունի

"Հայաստան" շաբաթաթերթի խմբագրության ներկայացուցիչ Դավիթ Այվազյանի հարցազրույցը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Հարցազրուցը կատարվել է ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակության Հունաստան այցի շրջանակներում: - Հանրային խորհրդի (ՀԽ) հիմնական նպատակը հասարակության ազդեցության կիրառումն է իշխանության քաղաքականության վրա: Ի՞նչ լծակներ ունի ՀԽ-ը իր նպատակները իրականացնելու համար և մինչ օրս ի՞նչ նվաճումներ է ունեցել: - Հանրային խորհրդի նման կազմակերպություններ կան շուրջ 60 երկրներում, այդ խորհուրդները բոլորը համախմբված են: Այդ թվում, որպես օրինակ Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհուրդի իրավունքները ամրագրված են սահմանադրականորեն: ՀՀ Հանրային խորհրդը ստեղծվել է նախագահի հրամանագրով` 2008 թվականին: Սակայն Հանրային խորհրդի լիազորություններն ու իրավունքները օրենքով սահմանված չեն: Մեզ այս մի քանի տարվա աշխատանքով հաջողվել է, որ երկրի նախագահն ու վարչապետը, ինչպես նաեւ կառավարությունը կարևորություն տան մեր կազմակերպությանը: Ժամանակ առ ժամանակ երբ հանդիպում էինք նախագահի ու վարչապետի հետ մեր ներկայացրած հարցերը մանրամասը քննարկվում էին եւ այդ հարցերը լուծումներ էին գտնում: Նախագայի հետ համաձայնեցրել ենք, որ մոտ ժամանակներս ԱԺ -ում կներկայացվի օրենք` ՀԽ-ի մասին: Օրենքում կներկայացվի ՀԽ-ի իրավունքներն ու լիազորությունները: Լիազորությունները եւ լծակները կլինեն ոչ թե հարաբերությունների վրա հիմնված այլ օրենքով ամրագրված: - ՀՀ և Սփյուռքի հանրությանը հուզող արտագաղթի եւ ՀՀ բանակում շարունակվող սպանությունների կապակցությամբ Հանրային խորհուրդը, արդյոք կոնկրետ քայլեր նախաձեռնե՞լ է: - Արտագաղթ Հայաստանում կա: Եթե թվերին նայենք դրանք այն թվերը չեն, որ կային սրանից 10 տարի առաջ: Մինչեւ 2004 թ. արտագաղթը մեծ թափ էր ստացել, դրանից հետո կարծես նվազեց մինչեւ 2008 թիվը: 2008 թ.-ից արտագաղթը նորից վերսկսվեց: Եւ այստեղ արտագաղթի մասին խոսելը իմաստ չունի, եթե չես առաջարկում նոր տնտեսական զարգացման ծրագիր: Մեր խոսկացությունները, մեր բանավեճերն ու առաջարկությունները կառավրության ու նախագահի հետ ոչ թե արտագաղթի մասին են, այլ այն առաջացնող դրդապատճառների: Արտագաղթը միայն սոցիալ-տնտեսական դրդապատճառներ ունի: Կարծում եմ որ Հայաստանը ոչ ճիշտ եւ լրիվ է օգտագործում իր հնարավորությունները տնտեսությունը զարգացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար: Արտագաղթի դեմ պայքարելու համար պետք է զարգացնել տնտեսությունը եւ աշխատատեղեր ստեղծել: Իսկ ինչ վերաբերում է բանակին, ես այդ մասին առավել քաջատեղյակ եմ բանակի կազմավորման օրվանից, քանի որ եղել եմ պաշտպանության նախարար: Այնուամենայնիվ ես կպնդեի, որ կարգ ու կանոնը բանակում էապես ավելի է աճել: Մի տեղ որ տասնյակ հազարավոր երիտասարդներ հավաքված են, իհարկե, միջադեպեր կլինեն: Բայց ի պատիվ մեր բանակի շատ ու շատ զորամասեր կարելի է համարել օրինակելի: Բայց ամեն մի միջադեպ, իհարկե, սարսափելի է: Չի կարելի թվերով խոսել, քանի որ ծնողը երբ իր տղային ուղարկում է բանակ, նրան չեն մխիթարում թվերը, նրա միակ զավակն է բանակում: Դրա դեմ պետք է պայքարել իհարկե: Բանակում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Մենք խոսում ենք դրա մասին, բանակին կից մի փոքր հանրային խորհուրդ է ստեցծվել, որը ավելի լուրջ է զբաղվում բանակի հարցերով:
26.10.2012            ավելին >>  
«Կան երկրներ, որոնց բացարձակապես ձեռնտու չի լինի, եթե Հայաստանում հանդարտ ընթանան պրոցեսները». Վազգեն Մանուկյանը` Պարույր Հայրիկյանի միջադեպի վերաբերյալ

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը փետրվարի 1-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում հարցազրույց է տվել Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի վերաբերյալ: Ներկայացնում ենք այն ստորև. «Պարոն Մանուկյան, հնարավո՞ր է, որ Պարույր Հայրիկյանն ունենար այնպիսի թշնամի, որը ցանկանար անձնական վրեժ լուծել նրանից»: «Երկու հարց կարելի է առաջ քաշել` դեպքն ուղղված է Պարույր Հայրիկյանի անձի՞ դեմ, թե՞ նրա դեմ ուղղելով` ուրիշ հարցեր լուծելուն: Քիչ հավանական եմ համարում, որ հենց նրա անձի դեմ էր ուղղված: Ես սա գնահատում եմ որպես դեպք` ուղղված թեկնածուի դեմ, այսինքն, դրդապատճառը քաղաքական է. կա´մ ուղղված է ընտրությունների դեմ` առանց հաշվի առնելու, թե ինչ ազդեցություն կունենա Հայաստանի իմիջի վրա, կա´մ հենց արված էր Հայաստանի իմիջը խաթարելու համար»: «Ո՞ւմ էր ձեռնտու այս քայլը»: «Եթե դա ընտրությունների և Հայաստանի իմիջի հետ էր կապված, ապա կարող ենք ենթադրություններ անել, բայց երևի ճիշտ չէր լինի ենթադրություններ անել հեռուստացույցով, որովհետև ամեն մի անսպասելի բան հիմա կարող է հայտնաբերվել: Ավելի լավ է` քննչական մարմինները դրանով զբաղվեն: «Այսինքն, Դուք ունեք որևէ վարկած, որ Ձեզ համար ավելի հավանակա՞ն է»: «Ես, իհարկե, մտքում ունեմ շատ ավելի վարկածներ, քան թույլ եմ տալիս արտահայտել, բայց վերջնական պատկերացում չունեմ, թե ոնց է սա տեղի ունեցել»: «Ինչո՞ւ հենց Պարույր Հայրիկյանը»: «Եթե անողները որոշել էին խփել ընտրություններին և դրանով մեծ աղմուկ բարձրացնել, ապա Պարույր Հայրիկյանը չակերտավոր հարմար թեկնածու էր, քանի որ խորհրդային տարիներին եղել է այլախոհ` հարգված այլախոհ, որը բավականին երկար ժամանակ նստել է բանտերում: Այսինքն, Պարույր Հայրիկյանն ունի այն անունը, որի շուրջ միջազգային աղմուկն ավելի հեշտ կբարձրանար, քան ավելի քիչ հայտնի թեկնածուի դեպքում»: «Շրջանառվում է մի վարկած, թե սա կարող էր կազմակերպված լինել հենց Հայրիկյանի շրջապատի կողմից` որպես ընտրությունների շեմին ինքնագովազդի լավ տարբերակ»: «Պարույր Հայրիկյանը բավականին պրագմատիկ մարդ է և ինքնագովազդի համար իր կյանքը ռիսկի չէր ենթարկի: Կարծում եմ` դա ծիծաղելի վարկած է»: «Փաստորեն, սա Պարույր Հայրիկյանի հետ կապված առաջին միջադեպը չէ նախընտրական շրջանում: 1991 թվականին Պառավաքարում նման միջադեպ եղել է նրա դեմ, երբ նա նախագահի թեկնածու էր»: «Անկախության սկզբնական տարիներին` լի էմոցիաներով, չկարգավորված հարցերով, այդպիսի դեպքերը բացառիկ չէին: Ես կարող եմ իմ ընտրություններից հազարավոր այդպիսի դեպքեր հիշել: Ոչ հասուն հասարակության մեջ քաղաքականության ամենակարևոր հանգամանքը դառնում է` ես սրան սիրում եմ կամ ես սրան չեմ սիրում: Կարծում եմ` մենք այդ վիճակից դուրս ենք եկել: Դեպքեր միշտ էլ եղել են, սակայն լինում էին մրցակցության պատճառով` իշխանություն-ընդդիմություն կամ ընդդիմության ներսում, բայց այս ընտրությունների ժամանակ այդպիսի բուռն, անզիջում, ներքին մրցապայքարի որևէ էլեմենտ չկա, որը մի քիչ գոնե բացատրի դեպքը»:
01.02.2013            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
482492
478824