ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի քննարկումը շարունակվում է

Վաղը` հունվարի 30-ին, ժամը 13:00-ին, Թեքեյան կենտրոնում «Հենք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրային հիմնադրույթների ներկայացում եւ քննարկում: ՀՀ նախագահի թկնածու Վազգեն Մանուկյանի ներկայացուցիչը եւս մասնակցելու է այդ հանդիպմանը:
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի
 լրատվական ծառայություն
29.01.2008          
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպելու է

Չորեքշաբթի օրը` հունվարի 30-ին, ժամը 13:00-ին, ԱԺՄ գրասենյակում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպելու է ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավար Ստիֆեն Բենգի հետ: Քննարկվելու են ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: 
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի
լրատվական ծառայություն
28.01.2008          
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին աջակցող երիտասարդները հյուրընկալվել են Արարատի մարզում



 
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին աջակցող երիտասարդների խումբը շրջայց է կատարել Արարատի մարզում` հանգրվանելով  Դիմիտրով, Ազատավան, Դալար, Վեդի, Նորաշեն, Վերին Արտաշատ, Տափերական, Ավշար գյուղերում, ինչպես նաեւ Արտաշատ եւ Արարատ  քաղաքներում: Երեւանից մեկնած երիտասարդների խումբը տարածել է ՀՀ նախագահ Վազգեն Մանուկյանի քարոզչական նյութերը եւ ներկայացրել է նրա նախընտրական ծրագրի հիմնադրույթները: Բնակիչները բազմաթիվ հարցեր են ուղղել երիտասարդներին, ովքեր փորձել են սպառիչ պատասխաններ տալ յուրաքանչյուրի հարցերին:
 Միաժամանակ վերոնշյալ բնակավայրերի բնակիչները փոխանցել են, որ իրենք սպասում են ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի այցելությանը` անձամբ նրան հաղորդելու, որ փետրվարի 19-ին մեծ վստահությամբ իրենց քվեն տալու են հենց Վազգեն Մանուկյանին: Ոգեւորությունն, որը երիտասարդները ստացել են այդ հանդիպումներից, շատ մեծ է: Առաջիկայում, նույն խանդավառությամբ նրանք հյուրընկալվելու են այլ մարզերում եւ գյուղերում:
27.01.2008          
Հունվարի 28-ին «Փաստարկ» ակումբի հյուրն է լինելու ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը

Երկուշաբթի օրը` հունվարի 28-ին, ժամը 12:00-ին, «Փաստարկ» ակումբի նախաձեռնությամբ, տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի մամլո ասուլիսը: Ասուլիսի թեման լինելու է` «Հայոց բանակի կայացման գործընթացը եւ մեր հաղթանակները»:
 

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի

լրատվական ծառայություն

26.01.2008          
ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

/Լուսանկարներ/

Եվ այսպես` հունվարի 26-ին, տեղի ունեցավ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը նախընտրական ծրագրի շնորհանդեսը: Վազգեն Մանուկյանը «Անի» հյուրանոցի «Անի» սրահում հավաքված մտավորականներին, ուսուցիչներին, բժիշկներին, սոցիոլոգներին, էկոլոգներին եւ երիտասարդներին հանգամանորեն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում. թեկնածուն պատասխանեց իրեն ուղղված բոլոր հարցերին: Ներկաներն էլ իրենց հերթին հաղթանակ մաղթեցին թե Վազգեն Մանուկյանին, թե իրենց` վստահությամբ նշելով, որ հենց Վազգեն Մանուկյանը կարող է դառնալ բարեփոխված Հայաստանի առաջին նախագահը:

Վաղը` մեր կայքում կարող եք ընթրցել այդ հանդիպման ամբողջ վերծանումը:  

26.01.2008          
ԱԺՄ փոխնախագահ Ալեքսանդր Բուտաեւի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 17.00-ին, Լեոյի 12, բն. 32 հասցեում:
Հուղարկավորությունը` նույն հասցեից` հունվարի 28-ին, ժամը 14.00-ին, Շահումյանի գերեզմանատանը:


26.01.2008          
ԳՈՐԾԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՔՈ ԲԱՑԱԿԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Համեստ, զգայուն, ազնիվ մի մարդ լքեց մեզ: Ալեքսանդր Բուտաեւի հիվանդության լուրը դեռ չընկալած ու չհասկացած մեր միտքը շանթահարեց նրա մահվան բոթը: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ մեր լարված առօրյայում մեզ թվաց անիրական ու վատ ձեւակերպված նենգախոսություն:
 
Տակավին իր բուռն աշխատանքային գործունեության մեջ մի քիչ մեղավոր տեսքով ասաց, թե մի քանի օրով պիտի հիվանդանոցում պառկի իրեն տանջող ցավի պատճառը իմանալու եւ շուտ վերադառնալու բնականոն աշխատանքի: Վստահորեն ասաց, որ հիվանդանոցից էլ կօգնի եւ հոգ չէ, որ բուժումներ է ընդունելու: Այդպես էլ անում էր: 
 
Մինչեւ նրա գիտակցության կորուստը, ԱԺՄ վարչության եւ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի ամենատեղեկացված, բանիմաց եւ վստահելի մարդը` անընդհատ կապվում էր մեզ հետ` իր ուղղություններով եւ խորհուրդներով արագ լուծումներ առաջարկելով մեզ: Նա շարունակում էր կազմակերպել, ինչպես որ անում եւ արել էր միշտ: Եվ այսպես մինչեւ վերջին պահը` հանգիստ եւ վստահ:
 
Ոչ ոք չէր սպասում նման չար վախճանի, բայց իրողությունը սա է: Նա չկա, իսկ մեզ մնում է` հատիկ-հատիկ հավաքելով նրա ձեռագիր գրառումները, ցուցումներն ու նախագծերը, իմի բերել միասին սկսած գործը` այն իր բացակա ներկայությամբ ավարտելու համար:    
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբ 
25.01.2008          
Մ Ա Հ Ա Զ Դ

ԱԺՄ կուսակցությունը խորը կսկիծով տեղեկացնում է, որ այսօր երեկոյան արյան փոխներարկման հիվանդանոցում 58 տարեկան հասակում մահացել է ԱԺՄ փոխնախագահ, ԱԺՄ վարչության անդամ Ալեքսանդր Բուտաեւը:
Ալեքսանդր Բուտաեւը տեխնիկական գիտությունների թեկնածու էր, շուրջ 40 գիտական աշխատությունների, այդ թվում 17 գյուտերի հեղինակ, ֆիզիկոս, ինժեներ:
Բացի այս, նա դասավանդում էր Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի Երեւանի մասնաճյուղում:
25.01.2008          
Թեժ քննարկում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների միջեւ

Այսօր` հունվարի 25-ին, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: Վերջիններս Վազգեն Մանուկյանին հղել են բազմաթիվ հարցեր եւ ստացել սպառիչ պատասխաններ: Հանդիպումն անցել է թեժ բանավեճի եւ քննարկումների մթնոլորտում: Վերջում Հ/Կ-ների ղեկավարները շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին իրենց նախաձեռնությունը անարձագանք չթողնելու եւ այն կարեւորելու համար:
Միջոցառման առավել ուշագրավ հատվածներին, ինչպես նաեւ Վազգեն Մանուկյանի ելույթին կարող եք ծանոթանալ վաղը մեր կայքում:    
 
ՀՀնախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի
լրատվական ծառայություն
25.01.2008          
Վազգեն Մանուկյանը թուրք լրագրողների հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին առնչվող հարցերը

Այսօր` հունվարի 24-ին, ժամը 11:30-ին ԱԺՄ գրասենյակում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպել է թուրքական «Միլիեթ» թերթի լրագրող Զեմիհ Իդիզի եւ նույն թերթի ֆոտոթղթակցի հետ: Շուրջ ժամուկես լրագրողները փորձել են ճշտել ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի դիրքորոշումները` կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացներին: 
 

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն

24.01.2008          

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
481255
477588