ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրային խորհուրդը ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության անմեղ զոհերի հուշահակոթողին

Այսօր` ապրիլի 24-ին, Հանրային խորհրդի անդամները, հանձնաժողովների ու ենթահանձնաժողովի նախագահներն ու անդամները ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Հանրային խորհրդի կողմից ծաղկեպսակ դրվեց հուշակոթողին:
25.04.2013            ավելին >>  
Վազգեն Մանուկյանն ընդունել է ««Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին

Մարտի 28-ին ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է ««Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանին, խորհրդի նախագահի տեղակալ Գյուրջիս Քոչոյանին, մարզերի գծով տեղակալ Սաբրի Բաքոյանին և կազմակերպության պաշտոնաթերթի՝ «Շանգալ»-ի խմբագիր Զինա Խատիևային: Ամո Շարոյանը նախ բարձր է գնահատել հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ապա ներկայացրել իրենց կազմակերպության հիմնական նպատակը. այն է՝ մարդու իրավունքների՝ մասնավորապես ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Այնուհետև Շարոյանը բարձրացրել է Հայաստանի պետական կառույցներում եզդիների ներգրավվածության հարցը՝ կարևորելով ՀՀ Ազգային ժողովում, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման մարմիններում եզդի ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությունը:
29.03.2013            ավելին >>  
«Կատաղի պայքարը կարող է հանգեցնել քաղաքական գործընթացների մաքրման»

Մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք: Քաղաքական ուժերը կպայքարեն Երևանի ավագանու 65 տեղի և Երևանի քաղաքապետի պաշտոնի համար, որն այնպիսի մի երկրում, որտեղ բնակչության մեկ երրորդից ավելին կենտրոնացած է մայրաքաղաքում, ավելին է, քան պարզապես քաղաքապետի պաշտոնը: ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ լուրջ է վերաբերվում ավագանու ընտրություններին և քաղաքական ուժերի ակտիվությունը համարում բնական. «Մեծ քաղաքական կշիռ կստանա այն քաղաքական ուժը, որը կհաղթի այս պայքարում և իհարկե՝ հսկայական ազդեցության հնարավորություն կունենա»: Ինչ վերաբերում է ընտրակարգին ու քաղաքապետի կարգավիճակին, նա հիշում է, որ անկախության առաջին օրվանից էլ մեծ վեճեր կային, թե Երևանի քաղաքապետն ինչ կարգավիճակ պետք է ունենա, ինչպես պետք է ընտրվի և այլն: Վազգեն Մանուկյանն ընդհանրապես կողմ է մաժորիտար (մեծամասնական) ընտրակարգին, սակայն այս պահին ուղիղ ընտրությունների կողմնակից չէ, քանի որ Հայաստանում դեռևս ժողովրդավարական մեխանիզմները կայացած չեն: «Աշխարհի բոլոր մեծ քաղաքների քաղաքապետներն ընտրվում են քաղաքացիների կողմից,- ասում է նա,- Հայաստանում դա սկզբում նշանակովի էր, ինչը ժողովրդավարության տեսանկյունից ճիշտ չէր: Մյուս կողմից` ուղիղ ընտրությունների արդյունքում կարող էր քաղաքապետ դառնալ իշխանությանը հակադիր, լրիվ այլ ուժի ներկայացուցիչ»:
28.03.2013            ավելին >>  
Հանրային խորհուրդն աշխատանքային խումբ կձևավորի և փաստաթուղթ կընդունի ՄԱԿ-ի գրասենյակները Թուրքիա տեղափոխելու դեմ

Մարտի 28-ին ՀՀ հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում՝ ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու և այդ կոնտեքստում ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների և Հայաստանի միջև համագործակցության հարցերի վերաբերյալ:Հանրային քննարկմանը մասնակցում էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, համապատասխան հանձնաժողովի կոլեգիայի անդամներ, ինչպես նաև Արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՄԱԿ-ի հետ աշխատող հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ, թուրքագետներ:«Հասկանալի է Թուրքիայի նպատակը,-քննարկման մեկնարկին հայտարարեց Վազգեն Մանուկյանը,-այդ գրասենյակներում աշխատելու են զգալի թվով թուրքեր, Թուրքիայի ազդեցությունը բավականին մեծանալու է, սակայն այդ ամենը ոչ միայն մեր շահերին է հակասում, այլև ՄԱԿ-ի ընդհանուր գաղափարախոսությանն և փիլիսոփայությանը. մի երկրում, որտեղ մարդու իրավունքները բարվոք վիճակում չեն և որը խնդիրներ ունի իր հարևանների հետ, նման կառույցների կենտրոնացումն այնտեղ ճիշտ չէ»:Ըստ Մանուկյանի, այս հարցում կարևոր է հատկապես հասարակական սեկտորի ազդեցությունը:Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը համակարծիք եղավ, որ նման կարևոր գրասենյակների Թուրքիա տեղափոխումը հակասում է ՄԱԿ-ի գաղափարախոսությանը. «Թուրքիան մի երկիր է, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կեղծում է պատմությունը, իսկ դա հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ: Այսօր էլ Հայաստանի նկատմամբ վարում է մի քաղաքականություն, որը ժամանակակից միջազգային հարաբերությունների տեսանկյունից նախապատերազմյան քաղաքականություն է: Թուրքիան մի երկիր է, որը խնդիրներ ունի և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ խոսքի ազատության իրավունքի հետ, տարածաշրջանում վարում է արկածախնդրային քաղաքականություն՝ խնդիրներ ստեղծելով հարևանների հետ, հնարավորության դեպքում խախտում է միջազգային օրենքները»,-թվարկեց արևելագետը:Խնդրի մյուս կողմն, ըստ Սաֆրաստյանի, այն է, որ Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, և հայերն այդ երկրում պաշտպանված չեն: «Մի խոսքով, սրանով մեծ անարդարություն է տեղի ունենում աշխարհում, ինչի դեմ մենք պետք է պայքարենք և փորձենք մեր ձայնը հասցնել այն մարմիններին, որոնք պետք է վերջնական որոշում ընդունեն»:ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը, որն այս հիմնախնդրի առաջին բարձրաձայնողներից է, տեղեկացրեց, որ գործընթացը բացահայտորեն սկսվել է 2011 թվականից, երբ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եվրոպական տարածաշրջանային կառույցը տեղափոխվել է Ստամբուլ, և Ստամբուլի քաղաքապետը բացման ժամանակ հայտարարել է, որ դա դեռ սկիզբն է, և մյուս գրասենյակները նույնպես տեղափոխվելու են: «Բազմաթիվ փոքր ծրագրեր, ՄԱԿ-ից դուրս գործող կառույցներ արդեն իսկ Թուրքիան տարել է իր երկիր, և պատահական չէ, որ Դավիթօղլուն հայտարարել է, թե Թուրքիան դառնալու է եվրոպական կառույցների տարածաշրջանային կենտրոն, ինչպես նաև հավակնում է դառնալ համաշխարհային կենտրոն»,-ասաց նա:Կարինե Դանիելյանի խոսքով՝ այս գործընթացը լուրջ վտանգ է Հայաստանի համար, քանի որ մենք ստիպված ենք լինելու ՄԱԿ-ի կենտրոնական կառույցների հետ շփվել Ստամբուլի միջոցով, և մեր բոլոր ծրագրերը համաձայնեցվելու են այնտեղ: «Մենք մտավախություն չունենք, որ մեզ այլևս գումարներ չեն տրամադրի, ընդհակառակը՝ գումարներն ավելի շատ կգան, բայց ապազգային ծրագրեր իրականացնելու նպատակով»,-նկատեց նա:
28.03.2013            ավելին >>  
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ուղերձը Ռուսաստանի քաղավիացիայի հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտագործնական համաժողովին

ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը մարտի 21-22-ը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում մասնակցել է Ռուսաստանի քաղավիացիայի հիմնադրման 90-ամյակին նվիրված «Քաղաքացիական օդագնացություն. երեկ, այսօր, վաղը» գիտագործնական համաժողովին, որտեղ ներկայացրել է նաև ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ուղերձը: Այն ներկայացնում ենք ստորև. «Հարգելի տիկնայք և պարոնայք, հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը ողջունում է Ռուսաստանի օդագնացության 90-ամյակին նվիրված «Քաղաքացիական օդագնացություն. երեկ, այսօր, վաղը» համաժողովի մասնակիցներին:
27.03.2013            ավելին >>  
[Շարժում 1988/25]. Տիգրան Սարգսյան` նոր էլիտայի ձեւավորման համար ժամանակ էր պետք

Սկիզբը եւ Իգոր Մուրադյանը«1988 թվականը» ինձ համար սկսվեց 1987-ին, երբ, ավարտելով ուսումս Լենինգրադում, աշխատանքի անցա Երեւանի Պետպլանի գիտահետազոտական ինստիտուտի հատուկ հետազոտությունների վարչությունում: Աշխատում էի Իգոր Մուրադյանի հետ նույն բաժնում եւ նույն սենյակում: Այդ ժամանակ նա արդեն ամբողջությամբ ներքաշված էր Ղարաբաղյան շարժման գործընթացների մեջ եւ, բնականաբար, այդ ամենը չէր կարող իմ կողքով անցնել: Ղարաբաղյան շարժման հիմքերը դրվեցին Իգոր Մուրադյանի ակտիվ գործունեությամբ: Առաջին փուլում` 1987-ին, ես տեսնում էի, որ իր գործունեության հանդեպ շրջապատի մարդկանց կողմից բավականին բացասական, նույնիսկ` ծաղրական վերաբերմունք կար: Բայց այն պահից սկսած, երբ Ղարաբաղյան շարժումը դուրս եկավ հրապարակներ եւ միավորեց մարդկանց, այդ նույն մարդիկ միանգամից փոխվեցին եւ սկսեցին Իգոր Մուրադյանին ընկալել որպես ազգային շարժման առաջնորդ: Զարմանալի էր տեսնել մարդկանց վերաբերմունքի նման կտրուկ փոփոխությունը: Շարժման առաջին փուլում Իգորը մշտական հանդիպումներ էր անցկացնում Ղարաբաղից ժամանող մարդկանց հետ: Մի օր էլ ես մեկնեցի Ղարաբաղ` թռուցիկներով լի մի ճամպրուկով` Իգորի կողմից թողարկվող “Голос Арцаха” թռուցիկներն էին: Ստեփանակերտում հենց ինքնաթիռի մոտ ինձ դիմավորեց Արկադի Մանուչարովը: Ճամպրուկը հանձնեցի իրեն, որպեսզի թռուցիկները տարածեն իրենց կառույցների միջոցով: Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի:Իգորի միջոցով ծանոթացա Արթուր Մկրտչյանի հետ, ով հետագայում դարձավ ԼՂՀ Ազգային Ժողովի առաջին նախագահը: Մեր ինստիտուտում ծանոթացա նաեւ Վազգեն Մանուկյանի հետ: Հայաստանի բնակչության մի զգալի մասը պատկերացում չուներ Լեռնային Ղարաբաղի մասին, իսկ Իգոր Մուրադյանն իր ողջ կյանքը նվիրել էր այդ պայքարին: Նա գաղափարին նվիրյալ է եւ մեծագույն հարգանքի արժանի մարդ: Նրա աշխարհընկալումն յուրովի է, մարդկանց հետ հարաբերությունները եւս յուրովի է կառուցում: Դա է պատճառը, որ մինչեւ Շարժման ծավալումը նա տարօրինակ մարդու համբավ ուներ: Ինստիտուտում յուրաքանչյուր սենյակում 4 հոգի էր աշխատում, իսկ Իգորը սենյակում մենակ էր: Երբ աշխատանքի ընդունվեցի, ինձ ասացին` կնստես Իգոր Մուրադյանի հետ. բոլորը ծիծաղում էին, ես էլ չէի հասկանում պատճառը: Ասում էին, որ «նրա հետ ոչ մեկ յոլա չի գնում», բայց ես, անկեղծ ասած, նրա հետ երբեք մարդկային շփումների խնդիր չունեցա: Իմ վերաբերմունքը Իգոր Մուրադյանի հանդեպ երբեք չփոխվեց: Այսօր, ցավոք, շփումներ չունեմ իր հետ` նա իր համար աշխատանքի նոր ոճ է ընտրել եւ հիմնականում զբաղվում է աշխարհաքաղաքական վերլուծական հոդվածներ գրելով: Այդ ձեւը, երեւի, ամենահարմարն է իր ներքին աշխարհի հետ համերաշխ ապրելու համար:Իգոր Մուրադյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ես եմ ծանոթացրել: Հանդիպումը կազմակերպեցի այգիներից մեկում, խոսքը գնում էր շարժման մասին` ինչպե՞ս այն տարածել, ինչպես ներկայացնել Խորհրդային Միությունում ու ավելի հնչեղ դարձնել: Այդ հանդիպումից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ ասաց. «Տիգրան, դու գիտե՞ս` ով է Իգորը», ասացի «ո՞վ է», նա էլ պատասխանեց. «Նա ազգային հերոս է»:
15.03.2013 big_1363239176_5164804.jpg             ավելին >>  
Վազգեն Մանուկյանը չի հասկանում, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ուղղակի գիտի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է հացադուլ, ինչը Հայաստանում շատ ընդունված երևույթ է: «Խաչիկ Ստամբոլցյանից սկսած բազմաթիվ մարդկանց կողմից բազմաթիվ դեպքեր են եղել: Որպեսզի կարողանամ գնահատականներ տալ գործընթացներին, ես պետք է հասկանամ, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը ես չեմ հասկանում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը: Այսօր Ազատության հրապարակում կատարվող իրադարձությունների վերաբերյալ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատականը մնում է անփոփոխ, ու ասաց, որ ավելացնելու բան չունի: «Հարցրեցիք ներկա վիճակի մասին, և կարող եմ ասել, որ կա մի նորություն. Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է հացադուլ»,- ասաց Հանրային խորհրդի նախագահը: Հիշեցնենք, որ ընտրություններից անմիջապես հետո հրավիրված մամուլի ասուլիսում Վազգեն Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ընտրության երկու ճանապարհ ունի ու հնարավորություն: Առաջինը՝ ընդունել և չբողոքարկել ընտրության արդյունքները, տարբերակ, որ չի եղել Հայաստանում: Եվ տարբերակ երկրորդ՝ գնալ հանրահավաքների ճանապարհով, ինչը Վազգեն Մանուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորությունների սահմաններում ոչ արդյունավետ էր համարել, քանի որ կարծում է, որ նա չունի այդ ներուժը: «Կլինեն հանրահավաքներ և կամաց-կամաց կմարի կգնա»,- ասել էր նա:
13.03.2013            ավելին >>  
Վազգեն Մանուկյանը կոչ է անում լրագրողներին հետազոտել 25 տարի առաջվա իրադարձությունները

Ղարաբաղյան շարժում: Նորագույն, բայց մոռացված պատմություն: Այս գնահատականը տալիս է շարժման ակունքներում կանգնած և այն գլխավորած գործիչներից մեկը` Վազգեն Մանուկյանը: «Անգամ ականատեսները մեծ մասամբ մոռացել են, թե ինչ էր կատարվում, իսկ երիտասարդությունը համարյա ոչինչ չգիտի»,-նկատում է նա:Այդ չիմացությունն էլ, ըստ նրա, հնարավորություն է տալիս որոշ մարդկանց խաբեբայության միջոցով միավորներ հավաքել ժողովրդի մոտ. «Մեկը վեր է կենում, ասում է՝ անկախություն տվեցի, երկրորդը՝ պատերազմ հաղթեցի, երրորդը` շարժում կազմակերպեցի, չորրորդն էլ ասում է` հողը տվեցի գյուղացուն»:Իսկ ով որ վերահսկում է անցյալը, վերահսկում է նաև ապագան. հայտնի գրող Ջորջ Որուելի խոսքերն է մեջբերում է Վազգեն Մանուկյանը` կոչ անելով լրագրողներին այդ ժամանակաշրջանի վերաբերյալ հետազոտություններ անցկացնել, պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, որպեսզի կարողանան ճիշտ գնահատական տալ, կեղծիքն ու իրականությունը տարբերել:Ինչ վերաբերում է շարժման կարևորությանը հայ ժողովրդի պատմության մեջ, ապա աներկբա է, որ այն վճռական էր ու անգնահատելի:Այնուհետև Մանուկյանը ներկայացնում է շարժման հիմքում ընկած կարևորագույն գաղափարները, առանց որոնց հնարավոր չէր հասնել արդյունքի. «1988 թվին առաջին անգամ արտասանվեց մի նախադասությունը, որը խորթ էր մեր հասարակությանը, մեր 100-200 տարվա քաղաքականությանը,-ասում է նա:-Դա հետևյալն էր` մենք չունենք մշտական բարեկամներ, չունենք մշտական թշնամիներ, այլ ունենք մշտական ազգային շահեր»:Ըստ Մանուկյանի՝ հասարակության, հատկապես մտավորականության համար այն ժամանակ այդ միտքը քրեածին էր, քանի որ այն ժամանակվա ընկալումն այն էր, որ մենք ունենք մշտական թշնամի թուրքեր և մշտական բարեկամ ռուսներ, և պետք է ատենք թուրքերին ու պայքարենք նրանց դեմ` ենթարկվելով ու հարմարվելով ռուսներին:Բայց հիշում է, որ երբ առաջին անգամ այդ միտքն արտասանեց հանրահավաքի ամբիոնից, որքն էլ զարմանալի էր` հազարավոր մարդկանց կողմից միանգամից ընկալվեց ու ընդունվեց:Այդ գաղափարը, սակայն, բերում է նրան, որ Ղարաբաղ կոմիտեի և մտավորականության միջև առաջանա առաջին ճեղքը, որը, ինչպես Մանուկյանն է նկատում, մեծ ազդեցություն է ունենում ապագայի ճեղքերի բացման վրա:«Շարժման երկրորդ կարևոր միտքն այն էր, որ հայ ժողովուրդը պետք է հույսը դնի միմիայն իր վրա: Մենք հրաժարվեցինք այն քաղաքականությունից, որ պետք է գնանք և խնդրենք, որ մեզ օգնեն ու պաշտպանեն»,-ասում է նա:Պրագմատիկ քայլ էր նաև այն, որ ազգային հարցերը պետք է տեղադրվեին համաշխարհային գործընթացների մեջ:Ի՞նչ ազդեցություն ունեցավ շարժումը համաշխարհային և Խորհրդային միության պատմության վրա:Համեմատականներ տանելով Չինաստանի հետ, որտեղ իշխանությունները ճնշեցին դեմոկրատական շարժումը, և Պեկինի գլխավոր հրապարակում հավաքված երիտասարդ ցուցարարներն անգամ զոհեր տվեցին, Խորհրդային միությունում, որտեղ ժողովրդավարական շարժումը Երևանի հրապարակն էր, տեղի ունեցավ հակառակը, քանի որ Գորբաչովը չգնաց Չինաստանի ճանապարհով: «Դա ազդանշան էր Խորհրդային միության բոլոր ժողովուրդների համար: Եվ ինչպես Պեկինի հրապարակի դեպքերն ազդեցին Չինաստանի և ամբողջ աշխարհի պատմության վրա, այդպես էլ Երևանի օպերայի հրապարակի դեպքերն ազդեցին Խորհրդային միության պատմության վրա»:
23.02.2013            ավելին >>  
Վազգեն Մանուկյան. Եթե դու խաղի մեջ չես, պայքարը քեզ ավելի երկրորդական է թվում

Հարցազրույց ԱԺՄ նախագահ, 1996թ., 1998թ., 2003թ., 2008թ. նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ- Պարոն Մանուկյան, Ձեր կարծիքով՝ այս նախագահական ընտրությունների քարոզարշավն ինչպիսի՞ն էր:- Այնքան էլ հակված չեմ այդ մասին խոսելու, մանավանդ որ, վերջին 4-5 օրը Հայաստանում չէի: Այն, ինչ սկզբից ասել էի, նույն ձևի է: Ընտրարշավ էր, էլի:- Այսինքն՝ հետաքրքի՞ր էր…- Իր հետաքրքրության տեսակետից, իհարկե, զիջում է նախորդ նախագահական ընտրությունների հետաքրքրությանը: Բայց նախագահական ընտրությունների կարևորությունն, իհարկե, հետաքրքրությունը չէ: Եթե հետաքրքրության մասին եք խոսում, իհարկե, նախորդ բոլոր նախագահական ընտրություններին այն զիջում է իր հետաքրքրությամբ:- Իսկ գուցե այս անգամ նախագահի թեկնածու չեք, այդ պատճառով…- Դա շատ պրիմիտիվ միտք է, որ Դուք հնչեցրիք: Շատ հաճելի է, որ Դուք այդ ուղղությամբ մտածում եք, բայց դա դրանով չի պայմանավորված:- Նկատի ունեմ այն, որ այլևս թեկնածու չլինելով՝ գուցե առանձնապես չե՞ք հետաքրքրվել քարոզարշավի մանրամասնություններով: - Ես նկատի ունեի առաջ քաշվող պրոբլեմների հետաքրքրություններով, թիմերի հզորությամբ, թիմերի մեծությամբ, այդ ամեն ինչը հաշվի առնելով… և երևի՝ անկախ ինձանից, ինչո՞ւ չէ, նշանակություն ունի Ձեր ասածը: Եթե դու խաղի մեջ չես, պայքարը քեզ ավելի երկրորդական է թվում:- Իսկ համամի՞տ եք այն տեսակետի հետ, թե այս ընտրարշավը գաղափարական չէր:- Ես այդպիսի բան չեմ կարող ասել, թե գաղափարական չէր, որովհետև, բոլոր դեպքերում, գաղափարներ հնչում էին, ուղղակի նախորդ ընտրությունների մասնակցությունն ավելի մեծ թիմերով էր պայմանավորված: Այնուամենայնիվ, ընտրություններն անձերի պայքար չէ, թիմերի պայքար է, և այդ տեսակետից անցյալ ընտրությունների ժամանակ ավելի մեծ թիմեր էին պայքարում. լիներ ԱԺՄ-ն՝ իր կողմնակիցներով, լիներ ՀՅԴ-ն, լիներ դա թեկուզ և անցյալ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն՝ իր կողմնակիցներով. դրանք բավական մեծ թիմեր էին: Այժմ մեծ թիմերի պայքար չի զգացվում: Ես իշխանություններին նկատի չունեմ, որովհետև իշխանությունը միշտ թիմ ունի, իշխանությունն ինքնին թիմ է:- Ձեր կուսակցությունը դիրքորոշում ունի՞ որևէ թեկնածուի սատարելու վերաբերյալ:- Մեր կուսակցությունը պետք է խորհրդի նիստ աներ, եթե տարածքային կառույցների ղեկավարները պահաջեին: Բայց ոչ մեկը չպահանջեց, որ մեր կուսակցությունն ինչ-որ մեկին սատարելու պահանջով հանդես գա: Դա ավտոմատ կերպով, ըստ մեր պայմանավորվածությունների, նշանակում է, որ ազատ են իրենց ընտրության մեջ:- Նախագահի թեկնածուներից երեքն արդեն հայտարարել են, որ չեն ընդունելու ընտրությունների արդյունքները: Ձեր կարծիքով՝ սա պարտված թեկնածուի արդարացման միջո՞ց է, թե՞ նման հայտարարության համար փաստեր ունեն:- Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում՝ ճիշտ չէ ընտրություններից առաջ նման հայտարարություններ անելը: Եթե մեկը հայտարարություն անում է, պետք է իր թեկնածությունը հանի: Այսինքն՝ եթե ի սկզբանե համոզված ես, որ ընտրությունները կեղծված են, հայտարարում ես, որ մեկ է՝ չես ընտրվելու, էդ դեպքում ավելի տղամարդավարի կլինի՝ թեկնածությունդ հանես:Մենք պայքարել ենք կեղծիքների դեմ կամ հենց ընտրությունների օրը, դա եղել է 1998թ., երբ մենք մի քանի թեկնածուով ստորագրեցինք, որ պետք է դադարեցնել ընտրությունները, քանի որ ընտրությունների ընթացքը ցույց էր տալիս կեղծիքներ, կամ դա լինում է, երբ ընտրությունների առաջին օրն անցնում է, դու որոշակի փաստեր ես ունենում, որոնք ապացուցում են, որ կամ սխալ են հաշվել, կամ կեղծել են: Իմ ասածը շատ պարզ բան է՝ եթե դու համոզված ես, որ դու հաղթում ես, բայց քեզ հաղթանակ չեն տալու, ու նախապես գիտես՝ ինչո՞ւ ես մասնակցում ընտրություններին:
17.02.2013            ավելին >>  
«Բանակի ներքին կյանքի քննադատությունը միայն օգուտ է բերել բանակին»

«Արմսես» ՀԿ-ն և ՀԽ երիտասարդական թևը ռազմական ոլորտը լուսաբանող լրագրողների համար կազմակերպել էին երկամսյա դասընթացներ: Դասընթացի ընթացքում բանախոսները ներկա և ապագա լրագրողներին հաղորդեցին գիտելիքներ, որոնք պետք է իմանա ոլորտը լուսաբանող լրագրողը. տարածաշրջանի երկրների ռազմական ներուժը, աշխարհաքաղաքական շահերը, հայոց բանակի կառուցվածքը և զարգացման միտումները, էջեր արցախյան ազատամարտից:Դասընթացի շրջանակներում ռազմական լրագրողները հանդիպում ունեցան նաև ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որը 1992-1993 թթ. եղել է պաշտպանության նախարար:Վազգեն Մանուկյանի կարծիքով` ռազմական լրագրությունը բարդ բան է. շատ բան կարող ես իմանալ, բայց ամեն ինչ չէ, որ կարող ես գրել, որպես լրագրող` անընդհատ երկընտրանքի առջևս ես. «Ռազմական լրագրող լինելու համար նախ և առաջ պետք է խիզախություն, իսկ դա պայմանավորված չէ վճարով, այլ` նվիրվածությամբ: Երկրորդ` ինչքան էլ նվիրված լինես, պետք է նաև ինչ-որ բանի հասնելու անձնական ձգտում ունենաս: Երրորդ` ինքնասահմանափակում: Ի տարբերություն մյուս ոլորտների լրագրողների` այստեղ երբեմն պետք է, որ ինքդ քեզ սահմանափակես` մտածելով` այս ինֆորմացիան քո երկրին օգո՞ւտ է, թե՞ վնաս: Դա բավական դժվար գործ է, քանի որ այդ եզրն ամեն մեկի համար տարբեր տեղում է գտնվում»:
16.02.2013            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
510323
501465