ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվարի 25-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպելու է Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ

Վաղը` հունվարի 25-ին, ժամը 11:30-ին ԱԺՄ գրասենյակում ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հյուրընկալելու է Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Գիդեոն Դյուիհսթին: Հանդիպման ընթացքում քննարկվելու են առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող որոշ հարցեր: 
 
ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
24.01.2008          
Հունվարի 26-ին տեղի կունենա ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ծրագրի շնորհանդեսը

Շաբաթ օրը` հունվարի 26-ին, ժամը 15:30-ին, «Անի» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթաքում միաժամանակ նախատեսվում է ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագրի շնորհանդեսը:  
 
ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի

ընտրական շտաբի լրատվական ծառայություն

24.01.2008          
Հունվարի 25-ին Մամուլի ազգային ակումբում հյուրընկալվելու է ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը

Վաղը` հունվարի 25-ին, ՄԱԱ նախաձեռնությամբ կազմակերպվելիք կլոր սեղանի մասնակիցների է լինելու ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին աջակցող ԱԺԿ կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: Քննարկման թեման լինելու է Հայաստանի արտաքին հարաբերությունները:
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
24.01.2008          
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի համախոհ երիտասարդները պատասխանել են առաջին անգամ ընտրելու իրավունք ստացած պատանիների հարցերին

Այսօր` ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի երիտասարդ համախոհները NDI ամերիկյան կազմակերպության նախաձեռնությամբ մասնակցել են քննարկման, որտեղ հրավիրված են եղել նաեւ «Ազգային միաբանություն» եւ ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները: Հրավիրվածներից ներկա են եղել միայն ՀՀ նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի եւ Վահան Հովհաննիսյանի ներկայացուցիչները, ովքեր հանդիպել են այս տարի առաջին անգամ ընտրելու իրավունք ստաած երիտասարդների հետ:
Վազգեն Մանուկյանի համախոհներից Վահե Օհանյանը տեղեկացրեց, որ երիտասարդներին հուզող թեմաներից են եղել ղարաբաղյան հարցը եւ մասնավորապես` ազատագրված տարածքների ճակատագիրը, ՀՀ արտաքին հարաբերությունները, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ ՀՀ դիվանագիտական կապերի հաստատման գործընթացը: Երիտասարդները փորձել են նաեւ ճշտել, թե Վազգեն Մանուկյանի նախագահ դառնալուց հետո, որո՞նք են լինելու նրա առաջին կոնկրետ քայլերը նոր կառավարության ձեւավորման, նոր Սահմանադրության ընդունման, դատական անկախ համակարգի ստեղծման գործընթացում:
23.01.2008            ավելին >>  
Հունվարի 25-ին տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը տասնչորս հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ

Ուրբաթ օրը` հունվարի 25-ին, ժամը 15:00-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ դրանց ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ այս կլոր սեղանի նախաձեռնությունը ՀԿ դաշտում ակտիվ 14 կազմակերպությունների նախաձեռնությունն է, որին արձագանքել է Վազգեն Մանուկյանը: Ավելացնենք, որ քննարկումն ընթանալու է «Հայաստան 2008 թ. նախագահական ընտրությունների զարգացումները քաղաքացիական հասարակության տեսանկյունից» խորագրի ներքո: 
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի

ընտրական շտաբի լրատվական ծառայություն

23.01.2008          
ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպելու է թուրք լրագրողների հետ

Վաղը` հունվարի 24-ին, ժամը 11:30-ին, ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը ԱԺՄ գրասենյակում հյուրընկալելու է թուրքական «Միլիեթ» թերթի լրագրողներին: Քննարկման թեման լինելու է հայ-թուրքական հարաբերությունները:
 
ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
23.01.2008          
«Ընտրելով Վազգեն Մանուկյանին` կընտրենք մեր ապագան, կապահովենք երկրի խաղաղությունը, պետության արդարությունը, յուրաքանչյուրիս բարեկեցությունը»

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի Երեւան քաղաքի կենտրոնական ընտրական շտաբի պետ Դուստրիկ Մխիթարյանի ելույթը Հանրային ռադիոյով
23.01.2008թ
 
Հարգելի հայրենակիցներ.
Հասել է ժամը կատարելու արժանապատիվ ընտրություն: Ժամանակն է վերջ դնել երկընտրանքին` փոխե՞լ, թե՞ հարմարվել, շտկե՞լ, թե՞ հանդուրժել այս նվաստացուցիչ իրավիճակը:
Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը ընդունել է իր անկոտրում որոշումը, եւ այսօր հնչեցնում է կոչնակ.
«Եկեք տեր կանգնենք մեր երկրին, մեր հաղաթանակներին»:
Իսկ այդ հաղթանակները զուտ բարոյական չեն:
Դրանք իրական հաղթանակներ են:
Հաղթանակներ` որոնք առաջընթաց քայլ են ապահովում եւ հզոր դրական էներգիա են հաղորդում: Այդ հաղթանակներին հասել է մեր ժողովուրդը Վազգեն Մանուկյանի անմիջական առաջնորդությամբ:
Ին՞չ ենք ուզում մենք բոլորս.
խաղաղություն, պաշտպանվածություն, աշխատանք:
Մենք արժանի ենք դրան:
23.01.2008            ավելին >>  
ԱԺՄ-ի Ստեփանավան կառույցի ներկայացուցիչները մարզային գրասենյակում հանդիպել են NDI ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ Էնդրյու Բենեթի հետ

Այսօր ԱԺՄ-ի Ստեփանավան քաղաքի տարածքային կազմակերպության գրասենյակում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի վստահված անձերի համար  անցկացվել է սեմինար դասընթաց, որն իրականացրել է NDI ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ Էնդրյու Բենեթը:
Դասընթացի ժամանակ տարբերակվել են երկու տեսակի ընտրախախտումներ. խախտումներ, որոնք տեղի են ունենում ընտրությունների օրվան նախորդող ժամանակաշրջանում, եւ ընտրակեղծիքներ, որոնք իրականացվում են հենց ընտրության օրը:
Ստեփանավանի ԱԺՄ կառույցի ներկայացուցիչներն  ընդգծել են, որ ընտրությունների օրվան նախորդող ժամանակաշրջանում խախտումներն երկու անգամ գերազանցում են բուն ընտրության օրը իրականացվող կեղծիքներին, ուստի` ժամանակի առումով հնարավորություն կա ընտրության օրը ընտրակեղծիքները կանխելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել: 
Բացի այս, սեմինարի մասնակիցները կոչ են արել, որ միջազգային կազմակերպություններն իրենց հայտարարությունները անելիս չշտապեն, այլ մի քանի օր սպասեն, որպեսզի առավել ամբողջական պատկերացում կազմեն ընտրական գործընթացի մասին: NDI-ի ներկայացուցիչն էլ իր հերթին է հորդորել ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի վստահված անձերին, որ նրանք կոնկրետ ընտրակեղծիքների մասին ուշացած եւ բանավոր հայտարարություններ չանեն, այլ ժամանակին եւ գրավոր դրանց մասին հայտնել համապատասխան կառույցներին: 

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի լրատվական ծառայություն

22.01.2008          
«Նոր եկած նախագահի առաջին գործը պետք է լինի` քաղաքական իշխանությունը տնտեսական իշխանությունից տարանջատելը, նոր Սահմանադրություն ընդունելը . եւ այդ Սահմանադրությամբ նոր ընտրություններ անցկացնելը»



Ընդգծեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը երիտասարդության հետ հանդիպման ժամանակ
 
 Հունվարի 21-ին մեկնարկվեց ՀՀ նախագահի թեկնածուների քարոզչությունը: Թեկնածու Վազգեն Մանուկյանը, կարեւորելով երիտասարդության դերակատարությունը քաղաքական գործընթացներում, իր ծրագրի հրապարակային առաջին քննարկումը ծավալեց հենց նրանց ներկայությամբ, եւ պատասխանեց այն բոլոր հարցերին, որոնք հուզում են այսօրվա հայ երիտասարդին: Նշենք նաեւ, որ հունվարի 21-ը Հայ առաքելական եկեղեցին հռչակել է երիտասարդների օր, ուստի` մինչ ծրագրի ներկայացմանն անցնելը, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը շնորհավորեց «Կոնգրեսե հյուրանոցում հավաքված երիտասարդներին:    
21.01.2008            ավելին >>  
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Վաղը` հունվարի 22-ին, ժամը 13:45-ին, «Անի» հյուրանոցի «ԱՆԻ» սրահում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի ներկայացուցիչները` ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը, ԱԺՄ վարչության անդամ Անահիտ Աղոյանը եւ Երեւանի շտաբի պատասխանատու Դուստրիկ Մխիթարյանը «Ազգային ժողովրդավարության ինստիտուտ»-ի նախաձեռնությամբ կմասնակցեն «Երիտասարդական ֆորում նախագահական ընտրությունների նախաշեմին» միջոցառմանը, որտեղ կքննարկվեն երիտասարդական հիմնախնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ կառաջարկվեն դրանց լուծման ճանապարհներ եւ մեխանիզմներ:
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն 
21.01.2008          

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
492124
488202