ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ուղղված է Հայաստանի դեմ». Վազգեն Մանուկյանը՝ Հայրիկյանի մահափորձի մասին

«Անկախ»-ի հետ զրույցում մեկնաբանելով երեկ երեկոյան ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ եթե կենցաղային դրդապատճառը հանում ենք, մնում է քաղաքականը: «Հարց է առաջանում՝ ինչի՞ն էր դա վնաս: Քաղաքական տեսանկյունից՝ դա խփում է ընտրություններին և Հայաստանի իմիջին: Ես կարծում եմ, որ քաղաքականապես դա Հայրիկյանի դեմ ուղղված չէր, այլ ուղղված էր ընտրությունների դեմ, Հայաստանի դեմ»,-ասաց նա:
01.02.2013            ավելին >>  
«Կան երկրներ, որոնց բացարձակապես ձեռնտու չի լինի, եթե Հայաստանում հանդարտ ընթանան պրոցեսները». Վազգեն Մանուկյանը` Պարույր Հայրիկյանի միջադեպի վերաբերյալ

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը փետրվարի 1-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում հարցազրույց է տվել Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի վերաբերյալ:Ներկայացնում ենք այն ստորև.«Պարոն Մանուկյան, հնարավո՞ր է, որ Պարույր Հայրիկյանն ունենար այնպիսի թշնամի, որը ցանկանար անձնական վրեժ լուծել նրանից»:«Երկու հարց կարելի է առաջ քաշել` դեպքն ուղղված է Պարույր Հայրիկյանի անձի՞ դեմ, թե՞ նրա դեմ ուղղելով` ուրիշ հարցեր լուծելուն: Քիչ հավանական եմ համարում, որ հենց նրա անձի դեմ էր ուղղված: Ես սա գնահատում եմ որպես դեպք` ուղղված թեկնածուի դեմ, այսինքն, դրդապատճառը քաղաքական է. կա´մ ուղղված է ընտրությունների դեմ` առանց հաշվի առնելու, թե ինչ ազդեցություն կունենա Հայաստանի իմիջի վրա, կա´մ հենց արված էր Հայաստանի իմիջը խաթարելու համար»:«Ո՞ւմ էր ձեռնտու այս քայլը»:«Եթե դա ընտրությունների և Հայաստանի իմիջի հետ էր կապված, ապա կարող ենք ենթադրություններ անել, բայց երևի ճիշտ չէր լինի ենթադրություններ անել հեռուստացույցով, որովհետև ամեն մի անսպասելի բան հիմա կարող է հայտնաբերվել: Ավելի լավ է` քննչական մարմինները դրանով զբաղվեն:«Այսինքն, Դուք ունեք որևէ վարկած, որ Ձեզ համար ավելի հավանակա՞ն է»:«Ես, իհարկե, մտքում ունեմ շատ ավելի վարկածներ, քան թույլ եմ տալիս արտահայտել, բայց վերջնական պատկերացում չունեմ, թե ոնց է սա տեղի ունեցել»:«Ինչո՞ւ հենց Պարույր Հայրիկյանը»:«Եթե անողները որոշել էին խփել ընտրություններին և դրանով մեծ աղմուկ բարձրացնել, ապա Պարույր Հայրիկյանը չակերտավոր հարմար թեկնածու էր, քանի որ խորհրդային տարիներին եղել է այլախոհ` հարգված այլախոհ, որը բավականին երկար ժամանակ նստել է բանտերում: Այսինքն, Պարույր Հայրիկյանն ունի այն անունը, որի շուրջ միջազգային աղմուկն ավելի հեշտ կբարձրանար, քան ավելի քիչ հայտնի թեկնածուի դեպքում»:«Շրջանառվում է մի վարկած, թե սա կարող էր կազմակերպված լինել հենց Հայրիկյանի շրջապատի կողմից` որպես ընտրությունների շեմին ինքնագովազդի լավ տարբերակ»:«Պարույր Հայրիկյանը բավականին պրագմատիկ մարդ է և ինքնագովազդի համար իր կյանքը ռիսկի չէր ենթարկի: Կարծում եմ` դա ծիծաղելի վարկած է»:«Փաստորեն, սա Պարույր Հայրիկյանի հետ կապված առաջին միջադեպը չէ նախընտրական շրջանում: 1991 թվականին Պառավաքարում նման միջադեպ եղել է նրա դեմ, երբ նա նախագահի թեկնածու էր»:«Անկախության սկզբնական տարիներին` լի էմոցիաներով, չկարգավորված հարցերով, այդպիսի դեպքերը բացառիկ չէին: Ես կարող եմ իմ ընտրություններից հազարավոր այդպիսի դեպքեր հիշել: Ոչ հասուն հասարակության մեջ քաղաքականության ամենակարևոր հանգամանքը դառնում է` ես սրան սիրում եմ կամ ես սրան չեմ սիրում: Կարծում եմ` մենք այդ վիճակից դուրս ենք եկել: Դեպքեր միշտ էլ եղել են, սակայն լինում էին մրցակցության պատճառով` իշխանություն-ընդդիմություն կամ ընդդիմության ներսում, բայց այս ընտրությունների ժամանակ այդպիսի բուռն, անզիջում, ներքին մրցապայքարի որևէ էլեմենտ չկա, որը մի քիչ գոնե բացատրի դեպքը»:
01.02.2013            ավելին >>  
Ռազմական ոլորտով հետաքրքրվող լրագրողներն իրենց հուզող հարցերը քննարկեցին Վազգեն Մանուկյանի հետ

Ռազմական ոլորտի լուսաբանմամբ հետաքրքրվող մի շարք լրագրողներ հունվարի 25-ին հանդիպեցին ՀՀ Հանրայի խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Հանդիպման նպատակը բանակի խնդիրների, հայ-ադրբեջանական հակամարտության ճիշտ լուսաբանման, պատերազմական իրավիճակում լրագրողի գործունեության և ոլորտի այլ հարցերի վերաբերյալ քննարկումն էր, Վազգեն Մանուկյանի տեսակետներն ու խորհուդները լսելը` որպես պատերազմական տարիներին ՀՀ պաշտպանության նախարար և փորձառու քաղաքական-հասարակական գործիչ:Հանդիպումը կազմակերպվել էր Հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովի և “ԱՐՄՍԵՍ” գիտակրթական կենտրոնի կողմից` 2012 թ. նոյեմբերի 7-ից 30-ը Հանրային խորհրդում ռազմական ոլորտով հետաքրքրվող լրագրողների համար անցկացված “Ռազմական գործընթացները մեր տարածաշրջանում՝ հայկական ռազմուժի համատեքստում” թեմայով դասընթացի շրջանակներում:
27.01.2013            ավելին >>  
«Հայաստանը պետք է ունենա ազգային փոխադրող». Վազգեն Մանուկյան

«Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է ունենա ազգային փոխադրող, որը գրանցված լինի Հայաստանում, կադրերի մեծ մասը լինեն հայեր, ունենա որոշ արտոնություններ, ինչպես տարբեր երկրներում է: Դա կլինի Բաղդասարով Միշան, թե մեկ ուրիշը, մեզ բացարձակապես չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է, որ դա լինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
27.12.2012            ավելին >>  
Վազգեն Մանուկյան, Հայաստանում իշխանության ղեկին գտնվող անձինք ոչ միշտ են սատանաներ

Հայ հասարակությունը բաժանվել է երկու մասի` սատանաների եւ հրեշտակների: Մարդկանց թվում է, որ եթե մարդը իշխանության մեջ է, անպայման սատան է: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 27-ին հայտարարել է Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
27.12.2012            ավելին >>  
Վազգեն Մանուկյանը կասկածում է Փակ շուկայի խնդրի լուծմանը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով քաղաքացիական հասարակության կայացման գործում հանրության ակտիվությանը և որպես օրինակ բերելով Փակ շուկայի վերանորոգման դեմ տարվող պայքարը` նշեց. «Ճիշտ է, խոստացել են, որ վերականգնելու են ճարտարապետական տեսքը, բայց ես կարծում եմ, որ Հանրային խորհուրդը պետք է շարունակի այդ հարցով զբաղվել. երբ անցնում եմ այդ շուկայի կողքով և նայում եմ, կարծես այդ խնդիրը չի լուծվում, խոստումը չի կատարվում: Իմ աչքի առաջ, ոնց որ թե այդ շուկան քանդվում է»: ankakh.am
27.12.2012          
«Էդ ո՞նց դառավ Ծառուկյան Գագիկն էս երկրի փրկիչը». Վազգեն Մանուկյանն ընդդիմության ցինիզմն աննախադեպ է համարում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև առաջիկա նախագահական ընտրություններին: Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Նախ ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը չի դրել իր թեկնածությունը, այլ 2,5 միլիոն մարդ չի դրել և ամեն մեկի պատճառները գտնել, թե ինչու չեն դրել, մի կողմ թողնենք: Ինձ համար Լևոն Տեր-Պետրոսյանը մի նախադասություն է ասել` չի դնելու և վերջ, մնացածի մասին խոսելն անիմաստ է»:Վազգեն Մանուկյանի խոսքով` 95-96 թվականների պես բարենպաստ պայմաններ` երկիրն առաջ տանելու, նորմալ ընտրություններ կազմակերպելու, Հայաստանը չի ունեցել և չի ունենա. «Այն ժամանակվա իշխանությունը` հենց Լևոն Տեր Պետրոսյանով, վիժեցրեց այդ հնարավորությունը, մենք մտանք մի ուրիշ սցենարի մեջ և այժմ շարժվում ենք այդ սցենարով»:
27.12.2012            ավելին >>  
«Հայաստանում քաղաքացիական հասարակությունը զարգացում է ապրում». Վազգեն Մանուկյան

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ու Հանրային խորհրդի դերին: Մանուկյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը զարգացում է ապրում, և պետք չէ անտեսել դա:Որպես վառ օրինակներ, նա նշում է Մաշտոցի պուրակի հարցը, Հարսնաքարդի դեպքին հաջորդող իրադարձությունները և այլն. «Սա աննախադեպ է, նախկինում այդպիսի հարցերը չէին լուծվում»:Քաղաքացիական հասարակության զարգացման պատճառներն, ըստ Մանուկյանի երեքն են` նախ, որ տարեցտարի Հայաստանն առավել խորն է ներգրավվում միջազգային կառույցների մեջ, երկրորդը, որ հասարակությունը` մասնավորապես երիտասարդություն այսօր առավել զարգացած է և երրորդը` ներկա իշխանություններ որոշակի տոլեռանդությունն են դրսևորում:Սակայն կան խնդիրներ, որոնց լուծումն, ըստ նրա, մինչ օրս չի տրվում` արդարության պակաս, արդարադատության համակարգի ոչ պատշաճ աշխատանք, ընտրությունների կեղծում, տնտեսության զարգացման խնդիր և այլն:
27.12.2012            ավելին >>  
Վազգեն Մանուկյանի համար, ի տարբերություն հասարակության մի հատվածի համոզման, Գագիկ Ջհանգիրյանը երբեք հրեշտակ չի եղել

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի համոզմամբ, Հայաստանի ընդհանուր խնդիրն այն է, որ հասարակությունը բաժանվել է երկու մասի՝ հրեշտակների և սատանաների: «Ընդհանուր խնդիր կա, որը հասարակությանը ծիծաղելի վիճակում է դնում: Քանի որ ժողովրդի մի զգալի մասը դժգոհ է իշխանություններից, չափազանցության մեջ ընկնելով՝ իշխանությանը «բոբո» է համարում և ցանկացածին, ով իշխանությանը դեմ է և ընդդիմադիր, համարում է հրեշտակ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա ու օրինակ բերելով ընդդիմադիրներից Գագիկ Ջհանգիրյանին ասաց, որ նա իր համար երբեք հրեշտակ չի եղել։
27.12.2012            ավելին >>  
Ժողովուրդն այս ընտրություններին ընտրության հնարավորություն չունի. Վազգեն Մանուկյան

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ Հայաստանում ժողովուրդը ընտրություններին ընտրության հնարավորություն չունի, այսօր քաղաքական դաշտը ամայի վիճակում է, իսկ ամենի սկիզբն, ըստ նրա, դրվել է 1996թ-ին: «1995-96թթ.-ից լավագույն ընտրություններ անցկացնելու բարենպաստ պայմաններ Հայաստանը երբեք չի ունեցել: Մենք մտանք մի ուրիշ սցենարի մեջ և հիմա շարժվում ենք այդ սցենարով»,- ասաց նա: Ըստ Վազգեն Մանուկյանի, այս գալիք նախագահական ընտրությունները նախորդից տարբերվում են նրանով, որ այսօր ժողովուրդը ընտրության հնարավորություն չունի և եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ: «Այս ընտրությունները կլինեն այնպիսին, ինչպիսին կլինեն, և չկա մեկը, ում միջոցով Հայաստանը փրկություն է ուզում և իր ձեռքից խլելու են»,- ասաց նա և պատմական անդրադարձ կատարեց։
27.12.2012            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
481207
477540