ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվարի 23-ին, ժամը` 21:20-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» ծրագրի հյուրն է լինելու ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:

21.01.2008          
Վաղը` հունվարի 22-ին, ժամը` 22:20-ին, «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի հյուրն է լինելու ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:

21.01.2008          
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

       1992 թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կայացած  ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման գագաթաժողովում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 19-րդ  նստաշրջանում և 2002թ.  Յոհաննեսբուրգում կայացած Կայուն զարգացման համաշխարհային վեհաժողովում աշխարհի պետությունները քննարկել են և պարտավորվել իրականացնել անցում դեպի կայուն /հավասարակշռված, ներդաշնակ/ զարգացում տեղական, ազգային և գլոբալ մակարդակներում /sustainable development, устойчивое развитие/: 
      Հայաստանի Հանրապետությունը միացել է վերոհիշյալ բոլոր գագաթաժողովների որոշումներին, սակայն առ այսօր, ցավոք, լիարժեքորեն չի կատարել հանձն առած պարտավորությունները:
       Կայուն զարգացման ազգային խորհուրդը ստեղծվել է ՀՀ  Կառավարության  2002 թ.  հուլիսի 25-ի  հ. 1102 - Ա  որոշմամբ, սակայն դեռևս ոչ մի նիստ չի գումարվել: ՀՀ Կայուն զարգացման /ԿԶ/ հայեցակարգը մշակվել է երկրի գիտական և հասարակական հատվածների կողմից, նրա հիմնական մոտեցումներն ու սկզբունքները հաստատվել են ՀՀ Ազգային կոնֆերանսի կողմից և ընդգրկվել “Ռիո+ 10 ” ազգային զեկույցում  /Հայեցակարգի համառոտ տարբերակը ներկայացված է հավելվածում/: Սակայն ԿԶ ազգային ռազմավարություն չի մշակվել, ազգային խորհուրդը չի գործում, չեն ձևավորվել ԿԶ տեղական խորհուրդներ /բացառությամբ Հրազդան քաղաքի/ և այլն: 

20.01.2008 Harcashar.doc           
ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ընտրական քարոզչության առաջին օրը

Երկուշաբթի օրը` հունվարի 21-ին, ժամը 18:00-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը կհանդիպի  երիտասարդության հետ, որի ընթացքում էլ Վազգեն Մանուկյանը կներկայացնի իր ծրագրային դրույթները:

ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն

19.01.2008          
«Մեր նախընտրական ծրագրի հիմնական թեզը ազատ մարդն է»,-Ընդգծեց ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը «Տեսակետ» ակումբում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ



Շուտով նախագահական ընտրություններն են, եւ ամենակարեւոր հարցն այն է, թե ի՞նչ խնդիր ենք մեր առջեւ դնում եւ ի՞նչ հարցեր ենք ուզում լուծել այդ ընտրությունների միջոցով: Ես ընթերցել եմ գրեթե բոլոր թեկնածուների ծրագրերը, դրանցից շատերի դրույթների հետ համաձայն եմ, բայց գաղափարական մոտեցումների տեսանկյունից մերը տարբերվում է: Ոմանց համար կարեւորը հետեւյալն է. կա մի պետություն, որտեղ ամեն ինչ լավ է, բայց մարդկանց ինչ-որ խումբ զավթել է այդ պետությունը, եւ եթե հիմա այդ մարդկանցից ազատվենք, ապա ամեն ինչ լավ կլինի, կունենանք նորմալ պետություն: Մյուսները այս կամ այն ձեւով ասում են, որ պետության զարգացումը էվոլյուցիոն պրոցես է, եւ ուղղակի պետք է սպասել, որ գան ավելի ազնիվ, ավելի մաքուր, ավելի խելոք մարդիկ, ովքեր կամաց-կամաց փոփոխություններ կկատարեն, եւ մենք կունենանք մեր փափագած երկիրը:
 Մեր կարծիքը բոլորովին այլ է: Մենք գտնում ենք, որ արդեն 10-15 տարի է, ինչ ձեւավորվել է մի կարծրացած մոդել. անձերը փոխվում են, բայց մոդելը նույնն է մնում: Եվ եթե մոդելը չփոխվի, ապա ում էլ դնես այդտեղ, ամեն ինչ նույնն է մնալու: Այս պատճառով մեր նախընտրական ծրագրի մեջ բավական մանրամասն վերլուծում ենք, թե անկախություն ստանալուց հետո ինչ էտապներով է անցել մեր քաղաքական կյանքը: Վերլուծության մեջ հատուկ ընդգծում ենք, որ այս բրգաձեւ համակարգը կառուցված է տնտեսության եւ քաղաքականության սերտաճման հիման վրա: Խոշոր բիզնեսմենների եւ քաղաքական ղեկավարության սերտաճումը նոր չի ստեղծվել, այդ երեւույթը կար, եւ դրա դեմ էինք պայքարում թե՛ 1996-ին, թե՛ դրանից հետո, թե՛ այսօր:

 Մեր ծրագիրը բովանդակում է հետեւյալ հարցադրումները.

19.01.2008            ավելին >>  
ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի կենտրոնական շտաբը իր խորին ցավակցություններն է հայտնում ՀՀ Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին և նրա ազգականներին հոր` Սերգեյ Հարությունյանի, մահվան կապակցությամբ:

18.01.2008          
Վազգեն Մանուկյանը հանդիպելու է ՀԿ-ների ղեկավարների հետ

Վաղը` հունվարի 18-ին, ժամը 12:00-ին, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հյուրընկալվելու է «Ավիատրանս» հյուրանոցում տեղակայված «Տեսակետ» ակումբում: Վազգեն Մանուկյանը հանդիպման շրջանակներում պատասխանելու է հասարակական կազմակերպությունների ղեկավարների հարցերին: Հանդիպմանը ներկա են լինելու նաեւ ԶԼՄ-ները:
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
նախընտրական շտաբի մամլո ծառայություն
 
17.01.2008          
Վազգեն Մանուկյանը հունվարի 19-ին, ժամը 15:00-ին հանդիպելու է համակիրների հետ

Շաբաթ օրը` հունվարի 19-ին, ժամը 15:00-ին, Գարեգին Նժդեհի անվան հրապարակում տեղակայված «Մետրո» թատրոնում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հանդիպելու է իր համակիրների հետ:
Դահլիճը ջեռուցվում է: 
ԱԺՄ լրատվական ծառայություն
16.01.2008          
Վազգեն Մանուկյանին աջակցող կուսակցությունների թիվն ավելացավ եւս մեկով

«Ազգային Միասնության Ուխտ» կուսակցության Քաղաքական խորհուրդը 2008թ. հունվարի 11-ի իր ընդլայնված նիստում որոշում է կայացրել  ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին պաշտպանել ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:
                                                                 Կուսակցության քաղաքական
                                   խորհրդի նախագահ`   Ռաֆայել Համբարձումյան
16.01.2008          
Հրանտ Խաչատրյանը վերադարձավ ոստիկանությունից

Րոպեներ առաջ ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնից վերադարձավ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն ու փաստաբան Վարդան Զուռնաչյանը:
Ոստիկանության կենտրոնի բաժանմունքում Հրանտ Խաչատրյանը բացատրություններ է տվել` կապված այսօրվա ՍԻՄ գրասենյակում տեղի ունեցած միջադեպի հետ: Այդ դեպքի կապակցությամբ ոստիկանության կենտրոնի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի մամլո ծառայություն

15.01.2008          

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
511563
502480