ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրային խորհուրդը բարձրացրել է հարցեր, որոնք հնչեղություն չեն ստացել. Վազգեն Մանուկյան

Հանրային խորհուրդը ոչ միայն անդրադառնում է հնչեղություն ստացած հարցերին, այլ նաև բազմաթիվ դեպքերում ինքն է բարձրաձայնել շատ հարցեր և լուծում փնտրել դրանց համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա ասաց, որ թեև հասկանում է, որ Հայաստանում խնդիրները շատ են, բայց, ըստ նրա, դրականն էլ քիչ չէ: Վազգեն Մանուկյանի խոսքով՝ Հայաստանում արդարության պակաս կա, արդարադատության համակարգի ոչ մաքուր աշխատանք, ոչ արդար ընտրություններ, փոքր և միջին բիզնեսի մրցակցության պակաս, բայց այս հարցերը, նրա համոզմամբ, կարելի է լուծել մի դեպքում, երբ ձևավորվի քաղաքացիական հասարակություն: «Հանրային խորհրդի գործառույթների հիմքում էլ հենց դա է ընկած, նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը»,- ասաց նա և արձանագրեց, որ, այնուամենայնիվ, Հայաստանում այս ուղղությամբ զարգացում նկատվում է: Վազգեն Մանուկյանը հիշեցրեց միայն վերջին տարվա խնդիրները, որոնք լուծվել են հասարակության ճնշման տակ, և որին նպաստել են ոչ միայն ՀԿ-ները, այլ նաև Հանրային խորհուրդը՝ Մաշտոցի պուրակ, Թռչկան և այլն:
27.12.2012            ավելին >>  
Վազգեն Մանուկյանը չի տեսնում փրկչին

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին ամենեւին չի մտահոգում փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահի ընտրություններում. «2,5 միլիոն մարդ իր թեկնածությունը չի դրել, հիմա ամեն մեկի պատճառները գտնել, թե ինչի չեն դրել, մի կողմ թողնենք»։ Պարոն Մանուկյանի կարծիքով, նոր իրողություն չէ այն, որ ընտրություններով իշխանություն փոխել չի լինում։ Ընտրական համակարգն, ըստ նրա, ապականվել է 95-96 թվականներին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը ցույց տվեց, որ ընտրությունների միջոցով իշխանություն փոխվել չի կարող։ «Հիմա շարժվում ենք այդ սցենարով»,- ասում է Հանրային Խորհրդի նախագահ Վագեն Մանուկյանը։ ՞Նա ասում է, որ 96-ից մինչեւ 2008-ի ընտրությունները ժողովուրդը միշտ տեսել է մեկին, որով կարող է փոխարինել գործող նախագահին։ Դրանք են՝ ինքը, Կարեն Դեմիրճյանը, Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Արթուր Բաղդասարյանը. «Հիմա կա՞ մի մարդ, որին ժողովուրդն ուզում է, որ Սերժ Սարգսյանը չլինի նախագահ, նա դառնա նախագահ»։
27.12.2012            ավելին >>  
Վազգեն Մանուկյանը՝ տարվա հասարակական գործիչ

«Արմենիա» հեռուստաընկերության «Կենդանի մատյան» հաղորդաշարն այս տարի կազմակերպել է մրցանակաբաշխություն 5 անվանակարգում՝ «Տարվա հասարակական գործիչ», «Տարվա ընդդիմադիր», «Տարվա լրագրող», «Տարվա բարեգործ», «Տարվա նախարար»:ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն արժանացել է «Տարվա հասարակական գործիչ» մրցանակին:
25.12.2012            ավելին >>  
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ կարծում է, որ նախ պետք է մտածել գյուղատնտեսության, ֆերմերային տնտեսության և կոոպերատիվների զարգացման մասին

«Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ». այս փաստաթղթի շուրջ էր Հանրային խորհրդի Տարածքային և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին գումարել նիստ՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, ՀԽ անդամների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:Տեղական ինքնակառավարման ներկա իրավիճակը և հիմնախնդիրները, համակարգի զարգացման և ապակենտրոնացման քաղաքականության հիմնական սկզբունքներն ու նպատակները, գերակա ուղղություններն ու խնդիրները ներկայացվեցին փաստաթուղթը կազմած փորձագետների կողմից: Քննարկվեցին երկմակարդակ տեղական ինքնակառավարման համակարգերի անցման, համայնքների կառավարման ռացիոնալ և արդյունավետ համակարգի կառուցման, ֆինանսական համահարթեցման սկզբունքով պետության կողմից համայնքներին տրամադրվող դոտացիաների, համայնքների խոշորացման վերաբերյալ հարցեր:
19.12.2012            ավելին >>  
Ազգային ժողովրդավարական միության/ԱԺՄ/ դիրքորոշումը 2013թ ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ

Դեկտեմբերի մեկին ԱԺՄ գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ: Որին մասնակցում էին ԱԺՄ վարչության անդամներն ու շրջանային կառույցների ղեկավարները: Օրակարգում ներկա քաղաքական իրավիճակի քննարկումն էր կապված առաջիկայում սպասվող ՀՀ նախագահական ընտրությունների հետ և ԱԺՄ կուսակցության դիրքորոշումը:Նիստը բացեց ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Նա ներկայացրեց Հայաստանի հանրապետությունում առկա քաղաքական պատկերը, վերլուծեց սպասվող զարգացումներն, հայտնեց իր դիքորոշումը և հորդորեց ԱԺՄ անդամներին ներկայացնել իրենց կարծիքները և առաջարկությունները:
03.12.2012            ավելին >>  
ՄԱԿ–ում Պաղեստինի դիտորդ կարգավիճակով մեր գանձարանում մի քանի կոպեկ է ավելանում. Վազգեն Մանուկյան

Հանրային պալատի նախագահ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատմամբ չի կարելի ուղիղ զուգահեռ անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Պաղեստինի միջև, այն իմաստով, որ ԼՂ-ին էլ կտրվի ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ, սակայն նրա պատկերավոր դիտարկմամբ՝«մեր գանձարանի մեջ անընդհատ մի քանի կոպեկ ավելանում է»:
30.11.2012            ավելին >>  
Հանրային խորհուրդն ամփոփել է ՀՀ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Ս.թ. նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Օրակարգում ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հետ կայացած հանդիպման արդյունքների և դեկտեմբեր ամսին ՀԽ լիագումար նիստի և ՀՀ Նախագահի հետ հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների քննարկումն էր:Վ. Մանուկյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի ընթացքը: Հանրապետության ղեկավարի որոշմամբ ՀԽ Քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովում ՀԽ անդամ, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ մշակված Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգն ուղարկվել է ՀՀ կառավարություն այն ուսումնասիրելու նպատակով:Կառավարություն է ուղարկվել նաև ՀԽ անդամ Յուրի Ջավադյանի /ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ/՝ Արարատյան հարթավայրում ավանդական հոսքային ձկնաբուծական համակարգերից կիսափակ ջրօգտագործման համակարգերի անցման նախագիծը: Ջավադյանը տեղեկացրեց, որ Կառավարությունում քննարկվել է գործընթացը սկսելու հարցը:
22.11.2012            ավելին >>  
Վազգեն Մանուկյանի ցավակցագիրը ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ

"Մեծ ափսոսանքով և ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, մեծանուն երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին: Նրա անժամանակ մահը ծանր հարված էր ողջ հայ ժողովրդի համար և մեծ կորուստ՝ ժողովրդական երգարվեստի համար:Ֆլորա Մարտիրոսյանը ժողովրդականություն, սեր ու հարգանք էր վայելում ոչ միայն իր բացառիկ տաղանդի, այլև իր ժողովրդի, իր մշակույթի հանդեպ ունեցած նվիրումի շնորհիվ:
21.11.2012            ավելին >>  
«Մեր խոսքն ասելու ժամանակը մոտեցել է». Վազգեն Մանուկյան

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախի» խնդրանքով մեկնաբանեց հոկտեմբերի 24-ին Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի օրենսդիր խորհրդի կողմից ընդունված բանաձևը, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը:«Ես կարծում եմ, որ շատ կարևոր բան է կատարվել, քանի որ դրանով մյուս երկրների հետ աշխատելն ավելի է հեշտանում,- ասաց Մանուկյանը,- և բացի այն աշխատանքից, որը կատարել է Ավստրալիայում մեր Հայ դատի հանձնախումբը, ինչը շատ ողջունելի է, կարծում եմ՝ դրան նպաստել է նաև Սաֆարովի դեպքը: Դա եղել է համոզելու վերջին կաթիլը»:Վազգեն Մանուկյանը նաև նշեց, որ Ավստրալիայի քայլը մի ցուցանիշ էր, որ մենք մտել ենք մեր խոսքն ասելու, այսինքն` ԼՂՀ անկախությունը ճանաչելու փուլը. «Իհարկե, եթե ԼՂՀ անկախությունն աշխարհում ճանաչեին տասնյակ երկրներ, հետո նոր՝ մենք, դա կլիներ վիրտուոզ շախմատային խաղ, բայց այդպիսի բաներ աշխարհում սովորաբար չեն լինում: Ինչ-որ տեղից հետո սպասելու են մեր խոսքին: Ես կարծում եմ՝ մեր խոսքն ասելու ժամանակը մոտեցել է»:Այնուհետև Մանուկյանը հետադարձ հայացք գցեց 1980-ականների վերջին, երբ ԼՂՀ կարգավիճակի և Հայաստան-Արցախ հարաբերությունների հարցը Ղարաբաղ կոմիտեի քննարկումների օրակարգում էր. «Քննարկվում էր, թե որ քաղաքական քայլն ավելի գրագետ կլինի (ոչ թե ո՛րն է ավելի ազգային, ավելի բարոյական և այլն, այլ գործնական տեսանկյունից որն է իրականացնելի), Ղարաբաղը միանա՞ Հայաստանին, թե՞ լինի առանձին պետություն: Եթե լինի առանձին պետություն, ապա ճանաչե՞լ, թե՞ ոչ կամ ո՞ր պահին ճանաչել…»:
02.11.2012            ավելին >>  
Հանրային խորհրդում մշակվել է Հայաստանում քաղաքացիական հասարակության վերաբերյալ անդրանիկ հայեցակարգը



Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ խորհրդաժող` նվիրված Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի նախագծի ներկայացմանն ու քննարկմանը:Փաստաթուղթը, որն առաջինն է Հայաստանում, մշակվել է ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովում, որտեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:Վերջինս հայտնեց, որ նախագիծն անցել է քննարկումների մի քանի փուլերով, արժանացել փորձագիտական գնահատականների, ներկայացվել պետական ու հասարակական կառույցների դատին: Այսօր այն ներկայացվում էր հանրության առավել լայն շրջանակներին:Խորհրդաժողովին մասնակցում էին Հանրային խորհրդի անդամներ, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Բացման խոսքով հանդես եկավ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա նշեց, որ 1988 թվականից Հայաստանում անշեղորեն, բայց շատ դանդաղ ձևավորվում է քաղաքացիական հասարակություն` չնայած ոչ այն արագությամբ, որը ցանկալի է և հնարավոր: «Քաղաքացիական հասարակության կայացման գործիքներից մեկն էլ Հանրային խորհուրդն է, որն առաջինը ստեղծվել է Ֆրանսիայում 1929 թվականին: Հայաստանի Հանրային խորհրդի գլխավոր նպատակը նույնպես Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպաստելն է, դա է պատճառը, որ մենք նախաձեռնեցինք այս փաստաթղթի մշակումը»:ՀԽ նախագահը միաժամանակ հայեցակարգի հեղինակներին հորդորեց ուշադրություն դարձնել հետևյալ հարցի վրա. «Քաղաքացիական հասարակության էությունը 90 տոկոսով ընդհանուր է բոլոր երկրների համար, սակայն 10 տոկոսով` տարբեր: Մեզ մոտ այդ տարբերությունը հիմնականում պայմանավորված է Սփյուռքով և տվյալ ժողովրդի ավանդույթներով, ուստի անհրաժեշտ է դա նույնպես հաշվի առնել»:

26.10.2012            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
492077
488155