ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբը անհանգստացած է Հրանտ Խաչատրյանի ձերբակալության փաստից

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբը ՍԻՄ-ի նախագահ, Վազգեն Մանուկյանի շտաբի կուսակցությունների նախագահների խորհրդի անդամ Հրանտ Խաչատրյանի ձերբակալության և ՍԻՄ-ի գրասենյակի տարածք ոստիկանության աշխատակիցների, Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների օգնությամբ ներխուժելու ահազանգ ստանալուն պես, համապատասխան մարմիններում իրավիճակը պարզաբանելու համար հանձնարարականով գործուղեց փաստաբան Վարդան Զուռնաչյանին եւ շտաբի մի քանի ներկայացուցիչների:
Վազգեն Մանուկյանի կենտրոնական շտաբը մտահոգ է դեպքերի նման զարգացումից, քանի որ այս միջադեպը խաթարում է ՍԻՄ-ի գրասենյակում տեղավորված քաղաքային շտաբի կանոնակարգված աշխատանքային գործընթացներին, եւ ուղղակի վտանգ է ստեղծում Երեւան քաղաքում քարոզչական աշխատանքների իրականացման համար:
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի կենտրոնական շտաբը ուշի ուշով հետեւելու է դեպքերի զարգացմանը եւ հուսով է, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է եւ որեւէ առնչություն չունի նախագահական ընտրապայքարի հետ:

ՀՀ  նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանրապետական շտաբ

15.01.2008          
Վազգեն Մանուկյանի հանդիպումը եվրոպական դեսպանների հետ կայացավ

Այսօր` հունվարի 14-ին, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆֆի հրավերով հյուրընկալվել է Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը: Նախաճաշին բացի պարոն Սմեսոֆֆից մասնակցել են նաեւ մեկ տասնյակից ավելի եվրոպական երկրների դեսպաններ: 
Նախաճաշին ներկա է եղել նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
Հանդիպման ընացքում դեսպանների խնդրանքով ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրել է իր ծրագրային հիմնադրույթներն ու մոտցումները ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Բացի այս, քննարկվել են հարցեր եւ հնչել գնահատականներ` կապված հանրապետությունում ստեղծված նախընտրական իրավիճակի հետ:    


ԱԺՄ նախընտրական շտաբի լրատվական ծառայություն
14.01.2008          
Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի պատասխանը Լևոն Տեր – Պետրոսյանին

Սույն թվականի հունվարի 11-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ուղղված հարցերից մեկի առնչությամբ, ակնարկելով 1996 թվականի ընտրությունները կեղծելու դեմ ժողովրդի ընդվզումը, պատասխանել է, թե ինքը ցանկապատներ չի կոտրելու և խորհրդարանի նախագահի գլուխ չի ջարդելու: Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբն այդ կապակցությամբ պատասխանում է:
1996 թվականի ժողովրդական շարժումն իշխող վարչակարգի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման հետևանք էր:
Ժողովուրդը և շարժման մասնակից քաղաքական ուժերը, որոնք ուզում են ապրել ժողովրդավարական երկրում և ընդվզում են, երբ վարչախումբը խլում է ժողովրդին պատկանող իշխանությունը, ոտքի են ելնում տեր կանգնելու իրենց քվեներին:
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը դատապարտում է 1996 թվականի համաժողովրդական ընդվզումը, ապա նրա քննադատության սլաքն ուղղված է ոչ միայն Վազգեն Մանուկյանի, այլև արդար ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանություն ձևավորելու ձգտման դեմ:
Միապետական համակարգ հաստատող Սահմանադրությամբ ձևավորված Սահմանադրական դատարանը չընդունեց, որ 1996 թվականի ընտրությունները կեղծվել են, ինչպես և չընդունեց հետագայում, որ կեղծվել են 2003 թվականի նախագահական և 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները:
14.01.2008            ավելին >>  
Շիրակի մարզում մեկնարկել են ԱԺՄ շտաբների բացման աշխատանքները

ԱԺՄ Գյումրու տարածքային կազմակերպությունը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանին Շիրակի մարզում աջակող շտաբերի ձեւավորման նպատակով, ԱԺՄ կուսակցության անդամները եւ համակիրները, ինչպես նաեւ Վազգեն Մանուկյանի գաղափարները ընդունողներն ու դրանց հարողները, հրավիրվում են ԱԺՄ մարզային կազմակերպության գրասենյակ: 
ԱԺՄ գրասենյակը գործում է ամեն օր աշխատանքային ժամերին` Գյումրու Տիգրան Մեծի փողոց, 18 շենք, բնակարան 3 հասցեով:
Հեռասխոսներ (0312) 2 - 32 - 81, (091) 45-13-37:
Վազգեն Մանուկյանի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԱԺՄ Գյումրու տարածքային կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանին:
13.01.2008          
Մամուլի արձագանքները ՀՀ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի պետ Սամվել Շահինյանի մամլո ասուլիսից

«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթ.   

Պայքարը հաղթանակով պսակելու կամքով

Նախագահի թեկնածուների նախընտրական շտաբներում բուռն նախապատրաստական աշխատանքներ են. հստակեցվում է քարոզարշավի անցկացման մարտավարությունը, քննարկվում են նախընտրական ծրագրերն ու կարգախոսները։
ԱԺՄ առաջնորդ Վ. Մանուկյանի նախընտրական շտաբի պետ, «Ազգային պետությունե կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը հավաստիացրեց, որ նախապատրաստական աշխատանքները հաջողությամբ են ընթանում. «Նրանք, ովքեր ներգրավված են աշխատանքներում, մեծ պատրաստակամությամբ եւ ոգեւորությամբ են կատարում իրենց գործըե: 12 հոգուց բաղկացած կենտրոնական շտաբի ռազմավարությունը մշակում են բեւեռի 5 կուսակցությունների առաջնորդները։ Ներկայում երկրի տարածքում կազմավորված է 21 շտաբ։ Նախատեսված է յուրաքանչյուր ընտրատարածքում ստեղծել մեկական շտաբ, ընդամենը՝ 41: Շտաբի պետը նկատեց, որ հատկապես այս ընտրությունների նախաշեմին մարդիկ գիտեն՝ ինչպես օգնել։

Նախընտրական քարոզարշավին մարզեր այցելելու նպատակահարմարությունը դեռ քննարկվում է։ Մանուկյանական բեւեռը հիմնականում կօգտվի հեռուստատեսությունից, ռադիոյից, թերթերից։ Իսկ սկավառակներով, տեսաերիզներով քարոզչությունը, որն իրականացվելու է այս բեւեռի կողմից, Ս. Շահինյանի տեսանկյունից, կարեւորագույն քարոզչամիջոցն է։

Վ. Մանուկյանի նախընտրական կարգախոսը կհստակեցվի մյուս շաբաթ։ Իսկ ծրագիրն արդեն պատրաստ է, մոտ օրերս կտպագրվի։

Շտաբի պետը մատնանշեց, որ, ի տարբերություն որոշ թեկնածուների, Վ. Մանուկյանի նախընտրական ծրագիրը սատարող քաղաքական ուժերի համատեղ ջանքերով է կազմվել։

Ալլա Սերոբյան

 

«Ազգ» օրաթերթ

«ԵԹԵ ԻՆՁ ՀԱՄՈԶԵՆ, ՈՐ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ, ՄԻԱՍԻՆ ԿԳՆԱՆՔ ՄՈՄ ՎԱՌԵԼՈՒ»

«Մեզ մոտ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ Տաջիկստանում: Մենք ազգային խնդիրների առաջնահերթության կարգով մտածող ժողովուրդ ենք եւ պաշտպանեցինք այս երկիրը: Տաջիկստանում երկու կլան, յուրաքանչյուրը ամբողջատիրության ձգտումով, սկսեց պահանջել եղածը: Եղան ներկլանային պայքարներ, որոնց հետեւանքով գաղթականներ եւ զոհեր տվեց Տաջիկստանը եւ մինչեւ հիմա ուշքի չի գալիս: Հայաստանում, քանի որ ունեինք կոնկրետ նշանաբաններ, կոնկրետ նպատակներ` միավորված Արցախի գաղափարը, ընդհանրապես արժանապատիվ ապրելու մեր դարավոր երազանքը, այս կլանային երեւույթը այդ պահին չձեւավորվեց: Բայց ռեսուրսների բաշխումը գնաց ղեկավարող կուսակցության մերձավորների հետ` ցեղական կլանային կամ բարեկամական կլանային: Եվ իշխանությունները, քանի որ ուրիշ լծակներ չունեին, սկսեցին հենվել մարդկանց վրա, որոնք զենք ունեին, որոնք զինված էին եւ հարստացրին նրանց, ովքեր պատրաստ էին իշխանություններին պաշտպանել», ահա այսպիսի բնորոշում տվեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը հանրապետությունում ձեւավորված վերաբաշխման մեխանիզմին: Սամվել Շահինյանը կարծում է, որ միայն Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ կարող են այդ կարծրատիպերը հալեցնել, վերածել այնպիսի մի երկրի, որը համաշխարհային իրավական դաշտում տոտալացում չի ունենա, ժողովրդի համար էլ կապահովի նորմալ զարգացում:

12.01.2008            ավելին >>  
Վազգեն Մանուկյանը եվրոպական երկրների դեսպանների հետ հանդիպման հրավեր է ստացել

Հունվարի 14-ին` ժամը 13:00-ին, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին Հայաստանում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսսոֆֆը նախաճաշի է հրավիրել:
Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայի հանրապետության դեսպանատնից, նախաճաշին մասնակցելու են նաեւ եվրոպական այլ երկրների դեսպաններ:  
 
11.01.2008          
Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի ցավակցությունը

Մանուկ Գասպարյանի մահվան լուրը ցավալի անակնկալ է ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի եւ նրան սատարող կուսակցությունների համար: Մենք կորցրեցինք հզոր հասարակական եւ անկոտրում քաղաքական գործչի, որի բացակայությամբ Հայաստանի քաղաքական գունապնակը էլ ավելի կգորշանա:
Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում լուսահոգի հանգուցյալի հարազատներին, մտերիմներին, բարեկամներին:
Հուսով ենք վկան լինել Մանուկ Գասպարյանի գաղափարների եւ երազանքների նյութականացմանը` ժողովրդավարական, լուսավոր, հզոր ապագա Հայաստանում:

Մանուկ Գասպարյան ազնիվ, ինքնատիպ, պայքարող կերպարը միշտ կապրի մեր սրտերում եւ կոգեշնչի մեզ կյանքում եւ քաղաքական պայքարում:

10.01.2008          
Վազգեն Մանուկյանի ցավակցությունը

Իմ եւ ԱԺՄ կուսակության անունից խորին ցավակցությունս եմ հայտնում Մանուկ Գասպարյանի ընտանիքին եւ հարազատներին վերջինիս անժամանակ կորստի առնչությամբ:
Մանուկ Գասպարյանի հետ անցած մեր ճանապարհը ապացուցել է, որ նա այն եզակի գործիչներից էր, ովքեր իրենց քաղաքական գործունեության ընթացքում անընդհատ պայքարել են Հայաստանի զարգացման եւ բարօրության համար: Պատգամավորական գործունեության ընթացքում Մանուկ Գասապարյանը մշտապես կանգնած է եղել հասարակության եւ իր ընտրողների կողքին` հաջողությամբ պաշտպանելով նրանց շահերն ու իրավունքները: Ավաղ, կյանքից հեռացավ մեկը, ով իր սկզբունքային եւ արժեքային համակարգով առանձին տեղ էր զբաղեցնում մեր քաղաքական դաշտում:  
 
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան
10.01.2008          
ԱՆՑՈՒԴԱՐՁ /Հեռուստաեթեր/

Վաղը` հունվարի 10-ին, երեկոյան ժամը 20:30-ին, Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ուղիղ եթերում հյուրընկալվելու է ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի պետ Սամվել Շահինյանը:

09.01.2008          
ԱՆՑՈՒԴԱՐՁ /Ասուլիս/

Վաղը` հունվարի 10-ին, ժամը 11:00-ին, «Ազդակ» ակումբում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի պետ Սամվել Շահինյանի մամլո ասուլիսը: 
09.01.2008          

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
492123
488201