ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վազգեն Մանուկյան. Եթե չես առաջարկում նոր տնտեսական զարգացման ծրագիր, արտագաղթի մասին խոսելը իմաստ չունի

"Հայաստան" շաբաթաթերթի խմբագրության ներկայացուցիչ Դավիթ Այվազյանի հարցազրույցը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Հարցազրուցը կատարվել է ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակության Հունաստան այցի շրջանակներում:- Հանրային խորհրդի (ՀԽ) հիմնական նպատակը հասարակության ազդեցության կիրառումն է իշխանության քաղաքականության վրա: Ի՞նչ լծակներ ունի ՀԽ-ը իր նպատակները իրականացնելու համար և մինչ օրս ի՞նչ նվաճումներ է ունեցել:- Հանրային խորհրդի նման կազմակերպություններ կան շուրջ 60 երկրներում, այդ խորհուրդները բոլորը համախմբված են: Այդ թվում, որպես օրինակ Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհուրդի իրավունքները ամրագրված են սահմանադրականորեն: ՀՀ Հանրային խորհրդը ստեղծվել է նախագահի հրամանագրով` 2008 թվականին: Սակայն Հանրային խորհրդի լիազորություններն ու իրավունքները օրենքով սահմանված չեն: Մեզ այս մի քանի տարվա աշխատանքով հաջողվել է, որ երկրի նախագահն ու վարչապետը, ինչպես նաեւ կառավարությունը կարևորություն տան մեր կազմակերպությանը:Ժամանակ առ ժամանակ երբ հանդիպում էինք նախագահի ու վարչապետի հետ մեր ներկայացրած հարցերը մանրամասը քննարկվում էին եւ այդ հարցերը լուծումներ էին գտնում:Նախագայի հետ համաձայնեցրել ենք, որ մոտ ժամանակներս ԱԺ -ում կներկայացվի օրենք` ՀԽ-ի մասին: Օրենքում կներկայացվի ՀԽ-ի իրավունքներն ու լիազորությունները: Լիազորությունները եւ լծակները կլինեն ոչ թե հարաբերությունների վրա հիմնված այլ օրենքով ամրագրված:- ՀՀ և Սփյուռքի հանրությանը հուզող արտագաղթի եւ ՀՀ բանակում շարունակվող սպանությունների կապակցությամբ Հանրային խորհուրդը, արդյոք կոնկրետ քայլեր նախաձեռնե՞լ է:- Արտագաղթ Հայաստանում կա: Եթե թվերին նայենք դրանք այն թվերը չեն, որ կային սրանից 10 տարի առաջ: Մինչեւ 2004 թ. արտագաղթը մեծ թափ էր ստացել, դրանից հետո կարծես նվազեց մինչեւ 2008 թիվը: 2008 թ.-ից արտագաղթը նորից վերսկսվեց: Եւ այստեղ արտագաղթի մասին խոսելը իմաստ չունի, եթե չես առաջարկում նոր տնտեսական զարգացման ծրագիր: Մեր խոսկացությունները, մեր բանավեճերն ու առաջարկությունները կառավրության ու նախագահի հետ ոչ թե արտագաղթի մասին են, այլ այն առաջացնող դրդապատճառների:Արտագաղթը միայն սոցիալ-տնտեսական դրդապատճառներ ունի: Կարծում եմ որ Հայաստանը ոչ ճիշտ եւ լրիվ է օգտագործում իր հնարավորությունները տնտեսությունը զարգացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար: Արտագաղթի դեմ պայքարելու համար պետք է զարգացնել տնտեսությունը եւ աշխատատեղեր ստեղծել:Իսկ ինչ վերաբերում է բանակին, ես այդ մասին առավել քաջատեղյակ եմ բանակի կազմավորման օրվանից, քանի որ եղել եմ պաշտպանության նախարար: Այնուամենայնիվ ես կպնդեի, որ կարգ ու կանոնը բանակում էապես ավելի է աճել: Մի տեղ որ տասնյակ հազարավոր երիտասարդներ հավաքված են, իհարկե, միջադեպեր կլինեն: Բայց ի պատիվ մեր բանակի շատ ու շատ զորամասեր կարելի է համարել օրինակելի:Բայց ամեն մի միջադեպ, իհարկե, սարսափելի է: Չի կարելի թվերով խոսել, քանի որ ծնողը երբ իր տղային ուղարկում է բանակ, նրան չեն մխիթարում թվերը, նրա միակ զավակն է բանակում: Դրա դեմ պետք է պայքարել իհարկե:Բանակում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Մենք խոսում ենք դրա մասին, բանակին կից մի փոքր հանրային խորհուրդ է ստեցծվել, որը ավելի լուրջ է զբաղվում բանակի հարցերով:
26.10.2012            ավելին >>  
Հանրային խորհրդի պատվիրակության այցը Հունաստան

Ս.թ. հոկտեմբերի 15-ից 18-ը Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի հրավերով Աթենքում էր գտնվում Հայաստանի հանրային խորհրդի պատվիրակությունը` խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Խրիստոս Պոլիզողոպուլոսի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման, հանրային-հասարակական ոլորտի կառույցների միջև կապերի հաստատման, հանրային խորհուրդների միջև փորձի փոխանակման և հարցեր:Կարևորվել է հատկապես գիտական և կրթական ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:Քննարկվել է երկու երկրների խորհուրդներում ընդգրկված հասարակական կազմակերպությունների միջև ուղիղ կապ հաստատելու և համատեղ դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու հարցը:
22.10.2012            ավելին >>  
Վազգեն Մանուկյան. «Ես գտնում եմ, որ Օսկանյան Վարդանն իրեն սխալ է պահել, պիտի ասեր ներողություն»

Այսօր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր եւ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրերի մեջ մեծ տարբերություն կա. «Նմանությունը գիտեք ինչումն է՝ ես էլ եմ քաղաքական գործիչ, Օսկանյան Վարդանն էլ է քաղաքական գործիչ, երկուսին էլ զրկել են անձեռնմխելիությունից: Բայց մեզ շատ պարզ բանի համար են զրկել: Ընտրությունների ժամանակ մենք հաղթեցինք, մենք այնտեղ չափառ ջարդեցինք, կռիվ եղավ, այսինքն՝ զուտ քաղաքական խնդիր էր: Այս դեպքում հիմքում ընկած է նաեւ ֆինանսական հարց: Ես որպես դատավոր չեմ ուզում խառնվել հիմա՝ ո՞վ էր ճիշտ, ով ճիշտ չէր, բայց քաղաքական դաշտում միշտ էլ այդ ֆինանսական հարցերի համար այդպիսի պրոբլեմներ լինում են: Շիրակի հետ էլ եղավ, Գերմանիայի կանցլերի հետ էլ եղավ, Բերլուսկոնիի հետ էլ էր լինում: Բոլոր քաղաքական գործիչների հետ այդ ֆինանսական հարցերը հիմնականում կապված են լինում ընտրություններին ոչ օրինական գումարներ վերցնելու եւ նման թեմաներով, ստանդարտ մի դաշտ է: Իմը ստանդարտի մյուս դաշտից էր, բայց նմանությունը միայն այն է, որ քաղաքական գործչին զրկեցին անձեռնմխելիությունից: Նմանությունը միայն դա է»:
12.10.2012            ավելին >>  
Հանրային խորհրդի նախագահը Արտգործնախարարության շենքի վաճառքը քաղաքական սխալ է համարում

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավով է վերաբերվում Արտգործնախարարության շենքի վաճառքին: Նա կտրականապես դեմ է եղել դրան: «Խնդիրն այն չէ` շենքը հարմար է հյուրանոցի՞ համար, թե նախարարության, խնդիրը զուտ քաղաքական է»,-«Անկախ»-ին հայտնեց նա:Վազգեն Մանուկյանի համար շատ կարևոր էր, որ Արտաքին գործերի նախարարության շենքը գտվում էր Երևանի` կարգավիճակով ամենաբարձր վայրում, Հանրապետության հրապարակում, քանի որ այդ կառույցը շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: «Մեզ համար Արտաքին գործերի նախարարության դերն ավելի մեծ է, քան երևի այլ պետությունների համար: Համենայնդեպս, երբ դու աշխարհով մեկ սփռված հայություն ունես, երբ խնդիրներ ունես` կապված Ղարաբաղի հետ, դա փոխարինել ինչ որ կոմերիցոն կառույցով` լինի հյուրանոց, թե մեկ ուրիշ բան, կարծում եմ` քաղաքական սխալ է: Դա նաև ներքին հոգեբանության հարց է»:
10.10.2012            ավելին >>  
Հանրային խորհուրդը ներկայացրեց հեռուստաեթերի նոր քաղաքականության վերաբերյալ առաջարկների նախագիծ

«Աշխարհում այսօր երբեմն կռվում են տանկերով, սակայն հիմնականում կռվում են մամուլով, հեռուստատեսությամբ և ինտերնետով, ուստի շատ վտանգավոր կլինի, եթե մենք անվերահսկելի թողնենք այդ գլխավոր ոլորտները՝ թույլ տալով, որ դրսից միջամտություն լինի մեր ժողովրդի վրա»,-հոկտեմբերի 8-ին հեռուստաեթերի հարցի քննարկմանը, որին մասնակցում էին Հանրային խորհրդի անդամներ, մտավորականներ, հեռուստաընկերությունների, Ազգային ժողովի, Կառավարության, ՀՌԱՀ-ի, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ, ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:Նրա խոսքով, հեռուստատեսությունը պետք է առաջ տանի որոշակի գաղափարախոսություն և փիլիսոփայություն, որն ընդունված է ամբողջ աշխարհում. «Սակայն մյուս կողմից՝ հեռուստաընկերությունը բիզնես է, և տիրոջի համար՝ փող աշխատելու միջոց, որն էլ հաճախ ավերում է այն դրականը, որ պետք է տա հեռուստատեսությունը»,-ասաց նա:Հայտնի է, որ մարդիկ՝ անկախ ազգությունից, երկրի զարգացվածության մակարդակից, ավելի շատ սիրում են դիտել բռնություն, էրոտիկա և այլ: Ըստ Մանուկյանի, դա մարդու էությունն է, ուստի նորմալ երկրներում այդ ամենը սահմանափակվում է պետականորեն: «Այլ բան է, որ այդ սահմանափակումը պետք է լինի շատ զգույշ, որպեսզի այլ ծայրահեղության մեջ չընկնենք՝ խոսքի ազատության, մարդու արտահայտվելու ազատության ոտնահարման առումով»:Մանուկյանը համեմատում է. «Եթե կոշիկի արտադրության մրցակցության ժամանակ կոշիկի գինը նվազում է, որակն էլ՝ բարձրանում, ապա հեռուստաընկերությունների գովազդների մրցակցությունը բերում է նրան, որ սկսում են ծառայել մարդկային ամենացածր բնազդներին հագուրդ տալուն»:Այս ամենի դեմ պայքարելու և հեռուստատեսությունն օրենքով սահմանված իր գործառույթների կատարմանը ծառայեցնելու նպատակով Հանրային խորհուրդը հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ առաջարկների նախագիծ է մշակել: Օրինակ, Հանրային հեռուստաընկերության կարգավիճակն ու ու հանրության շրջանում դրա բացառիկ դերը կարևորելով՝ Հանրային խորհուրդը նախ և առաջ ցանկանում է հստակեցնել Հանրայինի նպատակները. դրանք պետք է համապատասխանեցվեն այն խնդիրներին, որոնք նշված են Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում՝ էապես ավելացնել գիտական, մշակութային, կրթական, ճանաչողական, պատմական ազգային, հոգևոր և դաստիարակչական հաղորդումների, ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությունն ու ցուցադրությունը, սահմանափակել առևտրային գովազդի ծավալները և սոցիալական գովազդը դարձնել Հանրային հեռուստատեսության գովազդային քաղաքականության առանցքը և այլն:Մյուս կարևոր խնդիրը չափորոշիչների սահմանումն է: Օրենքում հստակ նշված են չափորոշիչներ, սակայն դրանք սահմանված չեն: Հանրային խորհուրդն առաջարկում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին կից ստեղծել համապատասխան հանձնախումբ՝ այդ չափորոշիչների գնահատման մեթոդաբանության մշակման և Ազգային ժողով ներկայացնելու համար:Անհրաժեշտ են լրացումներ կատարել նաև ՀՀ վարչական օրենսգրքում. այնտեղ բացակայում են այն դրույթները, որոնք թույլ կտան կիրառել օրենքի խախտման դեպքում նախատեսված պատիժը: «Պետք է լինի տնտեսական-ֆինանսական պատիժների մեծ սանդղակ, իսկ լիցենզիայից զրկումը՝ տեղի ունենա միայն ամենածայրահեղ դեպքում»,-կարծում է Մանուկյանը:
08.10.2012            ավելին >>  
Հայաստանի և Չինաստանի հանրային խորհուրդների միջև կապն ամրապնդվում է. ՀԽ պատվիրակության այցը Չինաստան

Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի հրավերով սեպտեմբերի 26-29-ը ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, գտնվել էր Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում: Պատվիրակության կազմում էին Հանրային խորհրդի անդամներ Վազգեն Սաֆարյանը, Հովիկ Մուսայելյանը և ՀԽ գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանը: Այցի նպատակը Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի և ՀՀ Հանրային խորհրդի երկկողմ հարաբերությունների խորացումն ու զարգացման հեռանկարների քննարկումն էր: ՀԽ պատվիրակության անդամները ջերմ ընդունելության են արժանացել գործընկերների կողմից: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չինաստանի ինչպես պետական, այնպես էլ սոցիալ-մշակութային կապերի սերտացման անհրաժեշտությունը: Պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ, Չինաստանի Պետխորհրդի (քաղբյուրո) անդամ պարոն Վանգ Գանգի հետ: Քննարկվել են երկու երկրներին հետաքրքրող տնտեսական և սոցիալական մի շարք հարցեր: Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը, ներկայացնելով Չինաստանի վերջին տարիների ձեռքբերումները, անդրադարձել է նաև երկրի առջև ծառացած խնդիրներին, որոնցից է երկրի ոչ համաչափ զարգացումը: Նա հայտնել է, որ իրենց առջև խնդիր է դրված մինչև 2020 թվականը հավասարեցնել երկրի բոլոր հատվածների տնտեսական ցուցանիշները: Վազգեն Մանուկյանը բարձր է գնահատել Չինաստանի դերը համաշխարհային տնտեսության ոլորտում և կարևորել երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացումն ու խորացումը, մասնավորապես` Հայաստանում ներդրումների իրականացման համատեքստում: Այցի ընթացքում ՀԽ պատվիրակությունը գտնվել է Տյանցզին քաղաքում, որտեղ պատվիրակության անդամներին ընդունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի տյանցզինյան ղեկավար տիկին Սինգ Յուանմինը:
08.10.2012            ավելին >>  
ՀՀ Հանրային խորհրդի հայտարարությունը` Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ

ՀՀ Հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004 թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխման փաստը:Ակնհայտ է, որ Բուդապեշտը Ռամիլ Սաֆարովին «վաճառեց» Բաքվին, և որևէ արդարացում կամ հայտարարություն հունգարական իշխանությունների կողմից, չի կարող վերախմբագրել այդ փաստը:Հունգարիայի իշխանություններն այս քայլով հիմք տվեցին հայ հասարակությանը թերահավատորեն վերաբերել համամարդկային արժեքներ քարոզող եվրոպական ընտանիքին և դրան միանալու իր որդեգրած ուղուն, քանի որ այդ ընտանիքի անդամ պետություններից մեկը բացահայտորեն ոտնահարում է իր իսկ դավանած սկզբունքները:
01.09.2012            ավելին >>  
Վազգեն Մանուկյանի կոչը` ՀՀ նախագահին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Անկախ»-ի խնդրանքով մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխելու փաստը, նշեց, որ իր գնահատականները համընկնում են Հանրապետության նախագահի հնչեցրած գնահատականներին և հանրային խորհրդի տարածած հայտարարությանը:Սակայն, որպես քաղաքական գործիչ և ԱԺՄ նախագահ, նա ավելացրեց, որ 3 կետից բաղկացած կոչ ունի` ուղղված Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին. «1-ին` դադարեցնել բանակցություններն Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, 2-րդ` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և 3-րդ` Հայաստանի ու Ղարաբաղի միջև կնքել ռազմական դաշինք»,-ասաց նա:
01.09.2012          
Հանրային խորհրդի նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահ վերընտրվելու առթիվ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն Սահակյան, ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:Ժողովրդավարական բարձր մակարդակով անցկացված հերթական նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերստին ապացուցեցին Արցախի ժողովրդի` անկախ, հզոր ու ժողովրդավար պետություն ունենալու կամքն ու վճռականությունը:Ընտրություններում Ձեր օգտին արձանագրված վստահության քվեների բարձր ցուցանիշը վերահաստատեց ժողովրդի վստահությունը Ձեր ընտրած քաղաքական ուղու և սկզբունքների նկատմամբ:
20.07.2012            ավելին >>  
Հանրային խորհրդում քննարկվեց հեռուստաեթերի հարցը մի շարք միությունների նախագահների մասնակցությամբ

Ս.թ. հուլիսի 10-ին Հանրային խորհրդում հերթական անգամ քննարկման դրվեց հեռուստաեթերի մաքրման հարցը: Քննարկմանը մասնակցում էին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ Հովիկ Մուսայելյանը և Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր Հանրային խորհրդում հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման գործընթացը համակարգող խմբի անդամներն են, Հայաստանի Նկարիչների, Ճարտարապետների, Ժուռնալիստների, Գրողների, Կինեմատոգրաֆիստների միությունների նախագահները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանը, "Հեռուստատեսության մաքրման պահանջ" և Նախագահին ուղղված նամակի քաղաքացիական նախաձեռնութան ներկայացուցիչներ Պավել Սարգսյանը ("Մենք" ազգային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն), Վահրամ Միրաքյանը (Տեղեկատվության անվտանգության փորձագետ) և Զաքար Խոչաբաղյանը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ կարևորեց անկախության տարիներին ստեղծված հեռուստատեսային արդյունաբերությունն ու այդ ոլորտում գրանցված հաջողությունները՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով բացասական հետևանքների առումով:
20.07.2012            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
492083
488161