Детство и юность

Вазген Микаэли Манукян (13 февраля 1946, Ереван, Армянская ССР, СССР), гражданин Армении, государственный, политический деятель. Первый премьер-министр Третьей Республики Армения, бывший министр обороны Армении во время Арцахской войны 1992-1993 годов. Член учредительного комитета Карабахского комитета с февраля 1988 года и координатор Карабахского комитета с июня 1988 года [1] [2]. 1988 г. Он был арестован 10 декабря 1945 года вместе с другими членами Карабахского комитета и провел шесть месяцев в московской тюрьме «Матроская тишина» [1] [3].Он был первым председателем учредительного совета партии «Армянское национальное движение» (АОД) [4]. В 1990-1995 годах был депутатом Верховного Совета Армении, в 1995-2007 годах — депутатом Национального Собрания РА. В 1991 году вместе с активными участниками и сторонниками движения выступил с инициативой создания партии Национально-демократический союз (НДУ). Председатель правления партии НДУ с 1991 года. В сентябре 1992 года он был назначен государственным министром Республики Армения, далее именуемым министром обороны, одновременно руководя военно-промышленным комплексом Республики Армения [2].Во время правления Вазгена Манукяна была сформирована регулярная армянская армия, изменился ход войны [5], когда армянская сторона побеждала подряд, он был освобожден от должности в августе 1993 года [6]. С марта 2009 года по декабрь 2019 года был председателем Общественного совета Армении. С 2019 года он является президентом Общественно-политического клуба Вернатун.Причины и ход Второй Арцахской войны, которая произошла с 27 сентября по 9 ноября 2020 года, а затем подписание 9 ноября совместного заявления премьер-министром Армении Николом Пашиняном, президентом России Владимиром Путиным и президентом Азербайджана Ильхамом Али, 2020 Отставка премьер-министра РА Никола Пашиняна [8]. 17 3 декабря 2020 года Вазген Манукян был выдвинут совместным кандидатом на посты премьер-министра и премьер-министра.

Ранняя политическая деятельность

Վազգեն Մանուկյանը քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից։ Մինչև 1988 թվական եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ և կազմակերպիչ։

1967-1968 թվականներին Վազգեն Մանուկյանն ու ընկերները Մոսկվայի համալսարանում հիմնում են «Հայ մշակույթի ակումբը», որը, սակայն, միայն մշակութային չէր, այլ մշակութայինի անվան տակ ազգային գործունեություն էր ծավալում՝ արծարծելով անկախության, Արցախի, ժողովրդավարության և այլ հարցեր, այնուհետև նմանատիպ կազմակերպություն են ստեղծում նաև Երևանի պետական համալսարանում:

1967 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայում մի խումբ համախոհների հետ միասին Թուրքիայի դեսպանատան առաջ ցույց են կազմակերպում՝ նախապես մշակելով սցենարը, այցելելով Մոսկվայի բուհեր ու հանրակացարաններ, ցուցակներով հայերին գտնելով և իրազեկելով ցույցի մասին: Ապրիլի 24-ին հազարավոր ուսանողներ հավաքվում են Մոսկվայի թուրքական դեսպանատան առջև և ձեռք ձեռքի տված՝ սկսում երգել «Զարթնիր լաո»-ն, որից հետո ոստիկանները մոտենում են, քաշքշում, փորձում ցրել ցույցը։ Բայց ցույցն արդեն կայացել էր։ Նախորդ տարիների անհաջող փորձերից հետո սա առաջին հաջողված ցույցն էր։ Հայ ուսանողները վերադառնում են հանրակացարաններ և նշում իրենց հաղթանակը։ Մի քանի օր անց ցույցի կազմակերպիչներին, այդ թվում նաև Վազգեն Մանուկյանին, հեռացնում են համալսարանից։

Այդ ցույցին պատրաստվելիս՝ Վազգեն Մանուկյանը ծանոթանում է Խորհրդային Միության արտգործնախարարության արտաքին քաղաքականության պլանավորման բաժնի պետ, Կանադայում Խորհրդային Միության նախկին դեսպան Համո Հարությունյանի հետ, որը շատ հարգված ու ազդեցիկ գործիչ էր մոսկովյան քաղաքական շրջանակներում։ Կարելի է ասել, որ հենց նա է դրել Մանուկյանի քաղաքական գործունեության հիմքը։ Մոսկվայում կազմակերպված ցույցից հետո էլ նրանց շփումը շարունակվում է։ Համո Հարությունյանը Մանուկյանին ու ընկերներին սովորեցնում է քաղաքականության ու դիվանագիտության նրբությունները, ազգային քաղաքականությունից մինչև համաշխարհային գործընթացներ, խոսում պետությունների կառուցվածքից, ներքին խոհանոցից, այն մասին, թե ինչպես են ընդունվում քաղաքական որոշումները և այլն։ Հարությունյանը երիտասարներին ծանոթացնում էր նաև հայտնի հայերի հետ։ «Նրա տունը հայության համար կենտրոն էր։ Օրինակ` Սիլվա Կապուտիկյանի հետ այնտեղ եմ ծանոթացել։ Շատ անգամ այնտեղ հանդիպեցինք և մտերմացանք մարշալ Բաղրամյանի հետ։ Ծանոթացանք նաև մարշալ Բաբաջանյանի, նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյանի, մի խոսքով՝ ժամանակի ամենաազդեցիկ դեմքերի հետ»,-հիշում է Մանուկյանը։

Գաղափարական մյուս մեծ ազդեցությունը երիտասարդները կրում էին Կարեն Թախտաջյանից, որը մաթեմատիկոս էր, հայրը՝ Արմեն Թախտաջյանը Պետերբուրգում հայտնի ակադեմիկոս։ Կարեն Թախտաջյանն առաջ էր քաշում ազգային գաղափարախոսության հարցեր, դրդում, որ երիտասարդները փիլիսոփայություն կարդան։ «Ես առաջին անգամ հենց նրա ազդեցության տակ սկսեցի ուսումնասիրել Նիցշե, Շոպենհաուեր, Օտտո Վեյնինգեր, հնդկական փիլիսոփայություն։ Իսկ Համո Ակիմիչի ազդեցության տակ սկսեցինք ուսումնասիրել, թե ինչ է նշանակում բաժնետիրական ընկերություն, Միացյալ Նահանգների տնտեսություն, այսինքն, եթե անկախ պետություն լինենք, հասկանայինք` ինչ ճանապարհով պետք է գնանք և այլն։ Այդ բոլոր տղաները հետագայում մեծ դեր խաղացին ոչ միայն Հայաստանում տարբեր գաղտնի կազմակերպություններ հիմնելու գործում, այլև 1988-ի շարժման ժամանակ» հիշում է Վազգեն Մանուկյանը։

1970-ական թվականներին Վազգեն Մանուկյանը Վազգեն Ա. Կաթողիկոսի առաջադրանով իր ընկերների հետ իրականացնում է նաև մշակութային արժեքների փրկության միջոցառումներ Նախիջևանի և Արցախի տարածքներում, իրականացնում են նաև Բեյրութում ռմբակոծության տակ հայտնված հայ մանուկների փրկության կազմակերպում և շատ այլ ձեռնարկումներ։

Թարգմանչաց տոներ

1974 թվականին Վազգեն Մանուկյանը  համախոհների հետ ստեղծում է մի նախաձեռնություն՝ «Թարգմանչաց տոներ», որն իր շուրջ է համախմբում հայաստանյան ողջ մտավորականությանը։ Նպատակն այն էր, որպեսզի ստեղծվի ազգային մի ակումբ, որը հնարավորություն կտա մարդկանց ծանոթանալու, շփվելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու և այդ հարցերը քննարկելով՝  համախոհներ, կողմնակիցներ ձեռք բերելու, որպեսզի մտավորականության մեծ ազդեցություն ունեցող շերտը համախմբվեր նույն գաղափարների շուրջ։ Քննարկվում էին, օրինակ, դպրոցների հարցը (հայկական, թե ոչ հայկական), Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ցեղասպանության հետ կապված հարցերը, երբեմն անգամ ազատության, անկախության, կոմունիստական ռեժիմից ազատվելու հարցեր։

«Երբ 88-ի շարժումը սկսվեց, հասկացանք, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին և ինչ մեծ նշանակություն ունեցան։ Մտավորականությունը միանգամից համախմբվեց, քանի որ արդեն մարդիկ իրար ճանաչում էին, նույն կերպ էին հարցերին մոտենում, նույն գաղափարներն էին հարում։ Դա էր Թարգմանչաց տոների ամենամեծ ձեռքբերումը». Վազգեն Մանուկյան։

Арцахское движение

‘Մեր շարժումը ձևավորվեց, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը  արտահայտեց Հայաստանին վերամիավորվելու իր արդար և բնական ցանկությունը, որը վավերացվեց ԼՂԻՄ Մարզային խորհրդի փետրվարի 20-ի որոշմամբ:  Եվ քանի դեռ Ղարաբաղը շարունակում է իր արդար պայքարը, մենք իրավունք չունենք նրան մենակ թողնել:

 

Շարժման նպատակն է՝ հիմնվելով ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա ևառաջնորդվելով ԽՍՀՄ սահմանադրությամբ, հասնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության օրինական պահանջի բավարարմանը’’.-Վազգեն Մանուկյան

 

1988 թվական: Հայաստանում մեծ թափ է հավաքում մի շարժում, որը հետագայում անվանվելու էր Արցախյան: Շարժման նպատակն էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայաստանին միավորելը: Շարժումը համակարգելու և ուժերի համախմբման նպատակով 1988 թվականին ստեղծվում է«Ղարաբաղ» կոմիտեն, որի ակունքներում կանգնած էր Վազգեն Մանուկյանը:

Նա 1988-ի հունիսից արդեն կոմիտեի համակարգողն էր:

 

Արցախյան շարժումը ծնվեց որպես ազգային, սակայն շատ արագ՝ 1988 թվականի մայիսից, զուտ ազգային շարժումից այն սկսեց վերածվել ազգային-ժողովրդավարական շարժման։  1988 թվականի մայիսին շարժման առաջնորդների միջև իհայտ եկան քաղաքական, գաղափարական տարաձայնություններ: Ոմանք գտնում էին, որ կա միայն Ղարաբաղի հարցը, և որևէ այլ խնդիր առաջ քաշել պետք չէ: Մյուս մոտեցումն այն էր, որ անհնար է Ղարաբաղի խնդիրն առաջ տանել և հաջողության հասնել՝առանց բազմաթիվ այլ կարևոր խնդիրներ բարձրաձայնելու:

Վազգեն Մանուկյանը վստահ էր, որ ճիշտ ճանապարհը անկախ պետության կերտումն է: Եվ պայքարը փուլ առ փուլ տեղափոխվեց Անկախության դաշտ: Մանուկյանի և նրա ընկերների՝ անկախ պետություն ստեղծելու ձգտումներն անընդունելի էին Սովետական իշխանությունների համար, և նրանց զսպելու նպատակով, 1988 թվականի դեկտեմբերի 10-ին Վազգեն Մանուկյանը «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվում է և 6 ամիս անցկացնում Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում: Սակայն ձերբակալությունը միայն բորբոքեց Մանուկյանի ու նրա ընկերների ոգին՝ ընթացքը դեպի անկախ պետականություն անկասելի էր:

Министр обороны РА

Երբ սկսվեց Մարտակերտի գործողությունը, միաժամանակ հարձակում ձեռնարկվեց
տարբեր ռազմաճակատներում: Գործերը լավագույն վիճակում էին Մոնթեի ղեկավարած ճակատում. նա առաջ էր մղվում: Ու հանկարծ՝ զանգ, զեկուցեցին, որ Մոնթեն զոհվել է…
Միանգամից երկու զգացում համակեց ինձ՝ սուր ցավ և զայրույթ: Մոնթեն իրավունք չուներ իրեն փամփուշտի զոհ դարձնելու, զոհվելու: Իսկ ռազմաճակատը նրա կորստով տուժելու էր:
Եվ տուժեց: Մերոնք այդ օրը նահանջեցին: Այդ մեկ զորավարի մահն այդքան մեծ հետք թողեց իրադարձությունների վրա:
Զայրույթն, իհարկե, միանգամից անցավ, բայց ցավը մնաց, և երևի մինչև կյանքի վերջ ես, իմ ընկերներն ու բարեկամները տանենք այդ ցավը:

Մոնթե Մելքոնյանը քաջ զինվոր էր, չնայած խիզախ զինվորներ շատ ունենք:

Մոնթե Մելքոնյանը գրագետ հրամանատար էր,չնայած գրագետ հրամանատարներ շատ ունենք:

Մոնթե Մելքոնյանը յուրահատուկ, հազվագյուտ մարդ էր, որի նմանն Աստված ամեն սերնդում մի քանիսն է ստեղծում: Ամեն հայի հոգու մեջ ինչ-որ չափով ազգային երազանք, ազգին նվիրվելու ձգտում կա: Նա կարող է ամբողջ կյանքն ապրել, ու այդ երակը չբացվի, ինքը չիմանա դրա գոյության մասին: Բայց սկսում է պատերազմը, նրանք հայտնվում են ռազմաճակատում, հերոսություն են գործում:

Բայց Մոնթեն նրանցից չէր, Մոնթեն ավելին էր: Նա այն ջահն էր, որը լուսավորում ու ի հայտ էր բերում մյուսների թաքնված լույսը: Եվ եթե մի ազգ 2-3 սերունդ զուրկ լինի նման ջահերից, այդ ազգը դատապարտված է մահվան: Մեծ ջահ կորցրեցինք: Ու զարմանալի էր, որ արևմուտքից եկած այդ տղան, որն իր կյանքը վառելով՝ մատուցում էր հայրենիքին, մերվեց մեր շրջապատին: Ասեմ, որ նույնիսկ գյուղացու խորամանկություն էր ձեռք բերել: Քելբաջարի գործողությունից հետո բարդ քաղաքական իրավիճակ էր ստեղծվել: Մի կողմից՝ զորքը շատ ոգևորված էր, և ուզում էր առաջ գնալ, մյուս կողմից՝ քաղաքական նկատառումները թույլ չէին
տալիս: Միակ ուղղությունը, որով իմաստ ուներ առաջ գնալ, Մարտակերտի ուղղությունն էր:
Մյուսներով իրավունք չունեինք գնալ, դեռ աշխարհը կանգնել, պահանջում էր, որ զորքը հանեինք Քելբաջարից: Իմ ու Մոնթեի վերջին հանդիպումը եղավ դա: Մոնթեն եկավ ինձ մոտ, ասաց՝ պրն. նախարար, մեր տղաներն ուզում են գրավել Ղուբաթլին, ես կտրականապես դեմ եմ, շատ լավ պատկերացնում եմ քաղաքական իրավիճակը: Փաստեր ներկայացրեց, բայց նաև հայտնեց, որ Լաչինի վիճակը պետք է լավացնել: Մի քիչ առաջ կգնանք, կանենք այս գործողությունը, այն գործողությունը, Ղուբաթլին կշրջանցենք, ամեն ինչ քաղաքական տեսակետից նորմալ կլինի: Սենյակումս հավաքված զինվորները միանգամից ծիծաղեցին:

Կա ներքին տրամաբանություն, երբ A քայլն անում ես, B քայլն անում ես, C-ն արդեն կարող ես և ինքդ չանել: C քայլն ինքնաբերաբար Ղուբաթլիի գրավումն էր: Մոնթեն իր խորամանկության միջոցով ուզում էր անցկացնել դա, ինձանից էլ նեղացած գնաց: Իսկ ես գտնում էի, որ այդ պահին քաղաքական հաշվեկշիռը բացառում էր այդ գործողությունը:
… Մեծ կորուստ ունեցանք: Մոնթե Մելքոնյանը միայն զինվոր չէր, հայրենասեր չէր, նա
նաև ջահ էր: Մի մեծ ջահ մարեց: Իհարկե, հիմա փողոցներ ու դպրոցներ անվանենք Մոնթեի անունով, և պետք է անենք դա: Ողջունում եմ պաշտպանության նախարարության որոշումը,այն շատ կարևոր է:

Բայց այնուամենայնիվ նրա հիշատակը պահպանելու գործում
ամենակարևորը Մոնթեի ծրագրերի իրականացումն է: Նրա ծրագրերը չէին սահմանափակվում մի քանի քառակուսի մետր հող կամ մի քանի գյուղ ազատագրելով: Նրա ծրագրերն ավելի հեռուն էին գնում: Ես ասում եմ, այս պատերազմը մենք կավարտենք հաղթանակով:
Հաղթանակով նշանակում է Ղարաբաղ, որն Ադրբեջանի կազմի մեջ չէ: Ես համոզված եմ, որ մենք այդ հաղթանակին հասնելու ենք: Եվ Մոնթեի երազանքը՝ տեսնել աշխարհով մեկ սփռված ազգը մի հզոր պետություն, կատարվելու է: Իսկ այդ հզորությունը նաև անհատների հզորությունն է: Հզոր պետության մեջ մարդն ապրում է ազատ, հպարտ, որ այդ պետության,այդ ժողովրդի մասնիկն է:

Վազգեն Մանուկյանի ելույթը Մոնթե Մելքոնյան հիմնադրամի բացման արարողությանը
Երևան, 1994թ., հուլիսի 28,
Կամերային երաժշտության տուն

    [pbvariable selector="contact-form-popup" attribute="contact-form-popup"]

      [pbvariable selector="contact-form-popup" attribute="contact-form-popup"]

        [pbvariable selector="contact-form-popup" attribute="contact-form-popup"]

        This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.