Այսօր ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն Մանուկյան

0
399

Երբ որ մենք երեկ հայտարարում ենք, որ պիտի գանք և չթողնենք վարչապետը մտնի Կառավարության շենք, ես գիտեի, որ կամ նիստի ժամը կփոխեն, կամ շենքը: Իրենք ժամը փոխեցին, մինչև այդ էլ մեր տղաներին, Անդրանիկ Թևանյանին ձերբակալեցին, սա սպասվող բան էր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կառավարության դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Այսօր ժամը 6-ին մենք հանրահավաք ունենք, կամփոփենք, թե ինչ է կատարվել այս 3 օրվա ընթացքում, կներկայացնենք ինչ է պետք անել: Ես չեմ մերժում այն տարբերակը, որ Նիկոլը հրաժարվի, Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա: Բայց պետք է հաշվի առնել, որ եթե Նիկոլը մնում է, ինքը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում, և անընդհատ շարունակվելու են պարտություններով պատերազմներ»,- ասաց նա:

Նա նշեց, որ այսօրվա իրավիճակը իրապես տարբերվում է փրկության և դիմադրության շարժումներից: Այն ժամանակ ժողովրդի մեծ մասը շփոթված էր և կողմնորոշված չէր, երկրրոդ դեպքում դեռ Նիկոլ Փաշինյանը ուներ որոշակի կշիռ հասարակության մեջ, այս դեպքում ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է: